Լրահոս
Միջազգային
10:33
06.03.22
777

Օտարերկրյա վարձկանները կարող են խաղաղ բնակիչների քողի տակ լքել Մարիուպոլը․ Բասուրին

Img default alt hy

Մարտի 6-ի առավոտյան Մարիուպոլում և Վոլնովախայում կվերաբացվեն մարդասիրական միջանցքները, որպեսզի խաղաղ բնակիչները լքեն քաղաքը։ 

Այս մասին լրագրողներին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

Նախօրեին Բասուրինը հույս էր հայտնել, որ ուկրաինական հրամանատարությունը, որը պատասխանատու է բնակավայրերի պաշտպանության գործընթացի համար, իր ենթականերին հրաման կտա ապաշրջափակել խաղաղ բնակչության ելքը։

Միաժամանակ ԴԺՀ-ի ներկայացուցիչը խոստովանել է, որ Ուկրաինայում օտարերկրյա վարձկանները կարող են խաղաղ բնակիչների քողի տակ փորձել լքել Մարիուպոլը հումանիտար միջանցքներով։