Լրահոս
Հասարակական
19:48
26.02.25
190

Ողբերգական գիշեր՝ «Արմենիա» ԲԿ-ում. արցախցի 61-ամյա տղամարդը վերջ է տվել կյանքին

 

Ողբերգական դեպք է եղել Արմենիա բժշկական կենտրոնում: Գիշերը 01:15-ի սահմաններում Կոտայքի մարզում հաշվառված 61-ամյա տղամարդը 5-րդ հարկի թիվ 8-րդ հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած է նետել և մահացել: Նա Արցախից էր բռնագաղթել, բուժում էր ստանում բժշկական կենտրոնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: