Լրահոս
2025-10-01
-
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կազմել է 382.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.22 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին17:2601.10.25 -
ՀասարակականԱմո՛թ քաղաքապետին. ինչո՞ւ են քանդում մարդկանց օրվա հացն ապահովող կրպակները Գնունու շուկայի մոտԱպամոնտաժվել է Գնունու շուկայի մայթի կրպակների մի մասը, որոնց տերերը ամոթանքի խոսքեր են ուղարկել Երևանի քաղաքապետին: Էքսկավատորների մեկ հարվածով գետնի է հավասարեցվում իրենց տարիների աշխատանքը: Քաղաքապետարանի ներկայացուցիչը պարզաբանել է, որ կրպակների տերերին վաղուց են հայտնել, իրենց բառով, ապօրինի կրպակները քանդելու մտադրության մասին:Ավելին17:0901.10.25 -
ՔաղաքականՍտրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. ՕսկանյանՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գրառումը. «Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը՝ հայտարարելով, որ վերադարձի հարցը «փակված է», «իրատեսական չէ» և որ այն բարձրացնողները խափանում են խաղաղության գործընթացը։ Սա ոչ միայն շահամոլ դիրքորոշում է, այլև վտանգավոր խեղաթյուրում իրականության։Ավելին16:5601.10.25 -
Կրթություն և գիտությունԵրկու հատ հեռախոս եմ տանում դպրոց. դպրոցական նորամուծության հետքերով1-6-րդ դասարանցիներին ընդհանրապես կարգելվի դպրոց հեռախոս տանել, 7-12-րդ դասարանցիներին կառաջարկվեն խիստ սահմանափակումներ, բացառապես կրթական նպատակներով և ուսուցչի վերահսկողությամբ։ «Հայլուր»-ի հարցախույզին մասնակցած երեխաներն ու ծնողները մեծամասամբ դեմ չեն առաջարկին, ծնողների մի մասը ուշացած է համարում այդ քայլըԱվելին16:2401.10.25 -
ՀասարակականԱնհայտ է մնում Բաքվում պահվող հայ գերիների թիվը. իրավապաշտպանԲաքվում պահվող հայ գերիների ու նրանց իրավունքների վերաբերյալ այսօր կազմակերպված քննարկման ժամանակ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը նշել է. «Ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատում է 23 հայի Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու հանգամանքը։ Սակայն սա չի նշանակում, որ ի սկզբանե գերևարվել և դեռևս Ադրբեջանում պահվում են բացառապես 23 հայեր, ունենք մի քանի տասնյակ բռնի անհետացման ենթարկված գերիներ, և առնվազն 80 դեպքի մասին իրավապաշտպանները փաստեր են ներկայացրել»:Ավելին16:1601.10.25 -
ԻրավականԱռևանգում, ավազակություն և շորթում, ձերբակալվել է երեք օտարերկրացի. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՍեպտեմբերի 27-ին` ժամը 21.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի օտարերկրացի և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկայի մոտակայքում քաղաքացի է կորել, և մեկ միլիոն դոլար են պահանջում` նրան վերադարձնելու համար։ Հաղորդումը փոխանցվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:Ավելին16:0001.10.25 -
ՀասարակականԵրևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 24-30-ը (2025թ.)Ավելին15:4701.10.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Բաքվում պահվող 80 գերու մասին տվյալներ են հավաքվել. նրանց թիվն ավելի մեծ կարող է լինելՀայլուր 15։30 Բաքվում պահվող 80 գերու մասին տվյալներ են հավաքվել. նրանց թիվն ավելի մեծ կարող է լինելԱվելին15:3001.10.25 -
ԱռողջապահականԻնչ չափանիշներով կիրականցվի համապարփակ ապահովագրությունը«Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի 3 փուլով, որը կմեկնարկի 2026 թվականին»,- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Ավելին15:1901.10.25 -
Քաղաքական«Պրախադնոյ դվոր» է Ազգային Ժողովի սերվերը․ Գեղամ ՄանուկյանՀակառակ իշխանության բոլոր քարոզներին, թե խաղաղության աղավնին եկել, չոքել է մեր գլխին, բայց երկու կողմից էլ շարունակում են թշնամական կեցվածքները, գրոհները, հարձակումները, խոսքերը, սպառնալիքները։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, «Կիբերանվտանգության մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Ավելին15:0801.10.25 -
ՀասարակականԼոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում գազ չի լինի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արևաշող, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Սարալանջ և Լուսաղբյուր բնակավայրերի գազասպառողների,Ավելին14:5201.10.25 -
ԱշխարհՄահաբեր երկրաշարժ՝ սուպեր թայֆունից հետո. ցնցումների մեջ է ՖիլիպիններըՖիլիպիններում երկրաշարժը գրեթե 7 տասնյակ մարդու կյանք է խլել: Հարյուրավոր մարդիկ են վիրավորվել ու անհետ կորել: 6.9 մագնիտուդ երկրաշարժի էպիկենտրոնը 17 կմ խորության վրա է՝ Սեբու նահանգում:Ավելին14:3401.10.25 -
ՔաղաքականԵթե մտածում եք՝ քաղցկեղի բուժումն անվճար է, սխալվում եք․ Ագնեսա Խամոյան«2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդություն»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ սխալ է տպավորությունը, թե ՀՀ-ում չարորակ նորագոյացություններով հիվանդների բուժումը անվճար է։Ավելին14:2501.10.25 -
Հասարակական«Թուրքական ավիաուղիները» Երևան է գալիսԹուրքական Turkish Airlines ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան, հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով ընկերության հայտարարությանը: «Մեր գործընկերության տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել կանոնավոր չվերթներ իրականացնել Ռումինիայի Տիմիշոարա քաղաք և Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ հաշվի առնելով հնարավորությունները»,- գրված է հաղորդագրության մեջ:Ավելին14:1301.10.25 -
ՀասարակականՄեր մեր լուսավոր ու հրաշք Գաբին լքեց մեզ. Արմեն Մարտիրոսյան«Անտանելի ծանր ա ու ցավոտ, աննկարագրելի ուժեղ: Սա էն հազվագյուտ դեպքերից էր, որ դուրս էի եկել պրոֆեսիոնալիզմի սահմաններից ու շատ մտերմացել համ Գաբիի, համ իր հրաշալի ընտանիքի հետ:Ավելին14:0901.10.25 -
ԻրավականՄարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է հաշվետվությունՄարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը:Ավելին13:5401.10.25 -
ՀասարակականՍպասվում է նորմայից տաք և սակավատեղում հոկտեմբեր«Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում սպասվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։Ավելին13:3901.10.25 -
ԻրավականՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ. բողոքը մերժվել էՀՀ Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է, և դատավճիռը ստացել է օրինական ուժ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս»–ից։ Սա ենթադրում է, որ դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։Ավելին13:3001.10.25 -
ԻրավականՓարաքարի համայնքապետի սպանության համար կալանավորված Նարեկ Օհանյանի պաշտպանը հերքում է ՔԿ-ի պնդումըՄերձավանում Փարաքարի համայնքապետի ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության համար կալանավորված Նարեկ Օհանյանի պաշտպանը հերքել է Քննչական կոմիտեի նախագահի պնդումները, թե Օհանյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Նրա պնդմամբ՝ Նարեկ Օհանյանը չի հրաժարվել ցուցմունքներ տալուց, այլ մանրամասն ցուցմունքներ տալով՝ հերքել է իր մասնակցությունը:Ավելին13:2101.10.25 -
ՍպորտԿարեն Գիլոյանը նշանակվել է «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահՀայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Կարեն Գիլոյանը դարձել է «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ:Ավելին13:1501.10.25