Լրահոս
Հասարակական
16:16
01.10.25
327

Անհայտ է մնում Բաքվում պահվող հայ գերիների թիվը. իրավապաշտպան

Img default alt hy

Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց իրավունքների վերաբերյալ այսօր կազմակերպված քննարկման ժամանակ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը նշել է. «Ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատում է 23 հայի Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու հանգամանքը։ Սակայն սա չի նշանակում, որ ի սկզբանե գերևարվել և դեռևս Ադրբեջանում պահվում են բացառապես 23 հայեր, ունենք մի քանի տասնյակ բռնի անհետացման ենթարկված գերիներ, և առնվազն 80 դեպքի մասին իրավապաշտպանները փաստեր են ներկայացրել»:

Սահակյանը նշեց, որ Ադրբեջանն այս պահին ապօրինաբար անազատության մեջ պահում է ինչպես 44-օրյա պատերազմում գերի ընկածներին, այնպես էլ 2023թ․ զարգացումների հետևանքով գերևարված, ձերբակալած, կալանորված հայերին։