Լրահոս
Հասարակական
17:09
01.10.25
148

Ամո՛թ քաղաքապետին. ինչո՞ւ են քանդում մարդկանց օրվա հացն ապահովող կրպակները Գնունու շուկայի մոտ

Ապամոնտաժվել է Գնունու շուկայի մայթի կրպակների մի մասը, որոնց տերերը ամոթանքի խոսքեր են ուղարկել Երևանի քաղաքապետին: Էքսկավատորների մեկ հարվածով գետնի է հավասարեցվում իրենց տարիների աշխատանքը: Քաղաքապետարանի ներկայացուցիչը պարզաբանել է, որ կրպակների տերերին վաղուց են հայտնել, իրենց բառով, ապօրինի կրպակները քանդելու մտադրության մասին: