Լրահոս
Իրավական
13:21
01.10.25
98

Փարաքարի համայնքապետի սպանության համար կալանավորված Նարեկ Օհանյանի պաշտպանը հերքում է ՔԿ-ի պնդումը

 

Մերձավանում Փարաքարի համայնքապետի ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության համար կալանավորված Նարեկ Օհանյանի պաշտպանը հերքել է Քննչական կոմիտեի նախագահի պնդումները, թե Օհանյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Նրա պնդմամբ՝ Նարեկ Օհանյանը չի հրաժարվել ցուցմունքներ տալուց, այլ մանրամասն ցուցմունքներ տալով՝ հերքել է իր մասնակցությունը: