Լրահոս

2025-11-13
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պարոն Թունյան, մեծ տեմպերով իմ ֆանատն եք դառնում. Գառնիկ Դանիելյան
    Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ 2026 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
    13:50
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ալեն Սիմոնյանը ստում է. փաստաբան
    Լսեցի Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը: Նա փորձում է տղաներին վերագրել սպառնալիք հանցակազմը:
    13:48
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց (տեսանյութ)
    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 35-ամյա մի տղամարդ պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և այն իրացնել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հետագա միջոցառումները ձեռարկվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների անօրինկական շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների և պարեկների հետ: Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 7 կիլոգրամից ավելի մարիխուանա։ Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նաև նրա բնակության վայրում. հայտնաբերվեց 261 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և «Լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբեր: Նախաքննությունը շարունակվում է:
    13:45
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հիվանդանոց տեղափոխված երեխաների հայրը ընդունարանում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել աշխատակիցների հասցեին
    Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
    13:42
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «FRY DAY» սրճարանում մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի («Fry Day», Երևան, Կոմիտաս 58) ատադրական առանձին գործառույթը՝ մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների, արտադրությունը: Լաբորատոր փորձաքննությամբ փաստվել է, որ «մարինացված հավի միս» արտադրատեսակը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
    13:31
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է փորձաքննությունների. ՍԱՏՄ
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության շրջանակներում իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ իր ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: «Փորձարկումներն իրականացվել են երեք ուղղություններով՝ 1․ Բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների, 2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների, 3․ որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների: Փորձարկումների արդյունքները 1․ Բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել, 2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել, 3․ որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»,- նշված է հաղորդագրությունում:
    13:28
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թալինում վնասել են «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանային պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենան
    Նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 9-ին ժամը 00։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 3 շենքի բակում կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արամայիս Թ․-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին՝ պատճառելով նյութական վնաս
    13:26
    13.11.25
    Ավելին
  • Իրավական
    Նոր ձերբակալություններ՝ մեծ աղմուկով. Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ՔԿ են տարել
    Փաստաբանները քիչ առաջ հայտնել են, որ առավոտյան ձերբակալված Վազգեն Սաղաթելյանի ու նարեկ Սամսոնյանի հարցաքննություններն ավարտվել են, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նրանց վերագրվում է նույն մեղադրանքը, որով նրանք արդեն մի անգամ ամբողջությամբ արդարացվել էին «խուլիգանություն՝ հաղորդակցության միջոցների օգտագործմամբ»:
    13:20
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպես Արենիի համայնքապետը լցակայանի սեփականատիրոջը դարձրեց անվերջ տուգանքի թիրախ. «Հետք»
    Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը 2025-ի սեպտեմբերին դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Արգամ Կարապետյանին քանդել 10-0080-0111-0021 կադաստրային ծածկագրով հողամասում առկա ինքնակամ կառույցները և վերականգնել հողամասի նախկին տեսքը։ Հողամասի վրա եղած կառույցները բենզալցակայան և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայան են, որոնք ձեռնարկատերը 2018թ․-ին կառուցել է Հուսիկ Սահակյանի թույլտվությամբ։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
    13:15
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տիգրան Ավինյանն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի ներկայացված հայցերի հիման վրա հարուցված գործով կրկին պարտվել է. փաստաբան
    «2022թ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:
    13:10
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա թող բացատրեն` ինչո՞ւ էին գնացել Թուրքիա․ Դավիթ Ղազինյան
    Իմ տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ ներկայացուցչական կազմով վերջերս գնացել է Թուրքիա, եղել  Թուրքիայում: Այս մասին հայտարարել է ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
    13:00
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ․ պատգամավոր
    Մշտապես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, բյուջեն զուտ ֆինանսական և, առավել ևս, հաշվապահական փաստաթուղթ չէ, այն արտահայտում է կառավարության քաղաքական առաջնահերթությունները և ամրագրում է, թե կառավարությունը որքան գումար է պլանավորում հատկացնել իր ծրագրում նշված խնդիրները լուծելու և նպատակներին հասնելու համար։ Այս մասին ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Բազմաթիվ անգամներ, թե գործընկերներս, թե ես կրկնել ենք, որ կառավարության իրականացված ծրագիրն այսօր բացարձակապես որևէ կապ չունի նախընտրական ծրագրի հետ և մեծամասնության կողմից հաստատված կառավարության ծրագրի հետ, առնվազն, Արցախի անվտանգային և արտաքին հարաբերությունների հարցերում։ Իշխանությունները չեն կատարել նաև իրենց տնտեսական բլոկի խոստումները, ի դեպ, պարոն նախարար, համընդհանուր բազային եկամուտի մասին իմ հարցը նրա համար չէ, որ ասեի՝ տեսեք, ինչ լավ եմ հիշում ինչեր եք խոստացել, դա նրա համար է, որ ցույց տամ, որ դուք գիտակցաբար աղճատում եք իրականությունը, ավելի ճիշտ ստում եք՝ թե՛ ընդիմություն, թե՛ իշխանություն եղած ժամանակ, սա այն դեպքն է, որ կեցությունը չի որոշում գիտակցությունը, եթե անազնվությունը էության մի մաս է։ Տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ․ կասեք՝ բա նախկինում այսպես, այնպես․․․ Այստեղ կառավարության ներկայացուցիչը, քաղաքական մեծամասնությունը համոզում էին, որ պարտքը վատ բան չէ, այն նպաստում է տնտեսական բարձր աճին, ֆլան ֆստան․․․ Ես փորձեցի հասկանալ, եթե պարտքը զտենք ինչքա՞ն կկազմի մեր տնտեսական աճը, պատասխան չունենք»։
    12:55
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն պատրաստել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի իրագործման նոր պլան
    «Այդ բնագավառները ներառում են սակագները և մուտքը շուկաներ, որտեղ ԵՄ-ն ձգտում է հասնել հարկադրույքների նվազեցմանը մի շարք լրացուցիչ ապրանքների, այդ թվում՝ գինու և թունդ ոգելից խմիչքների համար», - նշում է Bloomberg-ը։
    12:45
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔՊ-ականների հայհոյանքների մեջ գլխավոր դատախազը հանցակազմ չի տեսնում
    Վերջիններս ձերբակալվել են Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա, և մեղադրվում են խուլիգանության մեջ: Ժաննա Ալեքսանյանը նկատում է, որ հայհոյելու «հեղինակային իրավունքները» պատկանում են իշխանություններին.  «Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին, մյուս ՔՊ-ականներն էլ ունեն նման իրավունք Աժ ամբիոնից իրենց հարազատ բառապաշարով արտահայտվելու։ Բնականաբար, որևէ մեկը չի պատժվել։ Գլխավոր դատախազը հանցակազմ չի տեսնում։ Իսկ եթե մեկ ուրիշը խախտում է վերը նշված անձանց հայհոյելու եղինակային իրավունքը, ապա գրոհում է ԱԱԾ-ն իր բոլոր բացասական հետևանքներով։ Բնական հարց է ծագում, որն է ձեր առավելությունը, ինչու մյուսները չեն կարող հայհոյել։ Հիմա էլ առաջինը վիրավորել է։ Ալեն Սիմոնյանը։ Ով է ստեղծել այս մթնոլորտը՝ հայհոյելու անհավասար պայմանները»,- գրել է Ժաննա Ալեքսանյանը:
    12:36
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Աղմկոտ նոր ձերբակալություններ. Ալեն Սիմոնյանը վիրավորվել է «Իմնեմնիմիի» հեղինակներից
    Հայլուր 12։30 Աղմկոտ նոր ձերբակալություններ. Ալեն Սիմոնյանը վիրավորվել է «Իմնեմնիմիի» հեղինակներից
    12:30
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    խաղաղության հասնում են ոչ թե թշնամու օրակարգը սպասարկելով, այլ՝  նախևառաջ ներքին խաղաղությամբ․ Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին
    ՀՀ Արտգործնախարարի խոսույթն այնքան ականջահաճո է, որ թուրք լրագրողին թվում է, թե թուրք պաշտոնյայի է լսում: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Բաքուն շարունակում է մեր հայրենակիցների հաշվեհարդարը, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները՝ կորզելով նոր զիջումներ ու պայթեցնելով խաղաղության կեղծ դիսկուրսը: Իսկ ՀՀ վարչախումբը՝ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է այլ օրակարգերով շեղել խաղաղության օրակարգի սնանկությունը։ Աներկբա է, խաղաղության հասնում են ոչ թե թշնամու օրակարգը սպասարկելով, այլ՝ նախևառաջ ներքին խաղաղությամբ։ Բայց դուք, Պրն Փաշինյան, գնալով այրում եք բոլոր կամուրջներն ու հատում կարմիր գծերը։ Այո, մեր հասարակությունը պիտի փոխվի, պիտի շնչի, պիտի հավատա վաղվա օրվան։ Բայց այդ փոխողը դուք չեք, ձեզ անկարելի է հավատալ, որովհետև ձեր հետագիծը դրժած խոստումների շարան է»,- ասաց նա:
    12:28
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան
    «Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ»,- հայտնել էր ԱԺ նախագահի մամուլի խոսնակը:
    12:26
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանը շուրջ հինգ ամիս է, ինչ ակնհայտ ապօրինի կալանավորված է բացառապես Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար․ փաստաբան
    Հիշեցման կարգով 1՝ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս հոկտեմբերի 16-ին պահանջել էր քննչականից, որ <<կոչի>> դրվագով, կամ գործն ուղարկեն Դատարան կամ կարճեն: Քննչական մարմինը բաղկացած 53 քննիչներից հերթական անգամ արձանագրել է վճռական անգործությունը և անհարգալից վերաբերմունքը դատական ակտի նկատմամբ:
    12:22
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
    Իսրայելական ռազմական ինքնաթիռները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Այտարուն բնակավայրի Խանուկ շրջանին, ինչպես նաև հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Տար Ֆալսայ բնակավայրին։
    12:15
    13.11.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 13.11.2025
    Մամուլի տեսություն 13.11.2025
    12:09
    13.11.25
    Ավելին