Լրահոս
2025-12-02
-
ՔաղաքականԱյցելեցինք ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ՝ հայտնելու մեր աջակցությունը Հայ եկեղեցուն․ Մուրադ Փափազյան«Այսօր մենք հանդիպեցինք Հայ եկեղեցու առաջնորդի հետ՝ մեր շարունակական աջակցությունը հայտնելու Հայ եկեղեցուն, որը բախվում է Հայաստանի ռեժիմի կողմից վարվող անընդունելի և անօրինական ագրեսիայի քաղաքականությանը»։Ավելին11:4502.12.25 -
ԻրավականԱնձը 2022-2024 թվականների ընթացքում զբաղվել է կավատությամբ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Ա.-ն 2022-2024 թվականների ընթացքում կատարել է կավատություն՝ շահադիտական նպատակով զուգընկերուհուն ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն՝ անորոշ շրջանակի անձանց հետ վարձատրության դիմաց պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն: Բացի այդ, Ա.Ա.-ն պարբերաբար հոգեկան ներգործության է ենթարկել զուգընկերուհուն՝ վերջինիս հասցեին հնչեցնելով սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը, մի քանի անգամ ձեռքերով հարվածել, իսկ հետագայում հետամտել է նրան: Ա․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասով (կավատությունը), 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 194-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան ներգործությունը) և 196․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (նախկին զուգընկերոջ կողմից հետամտելը)։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:Ավելին11:3002.12.25 -
ՀասարակականԱրմավիրում «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել էՎարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:Ավելին11:1502.12.25 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ճանապարհին ««Opel»-ը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել դաշտում. կան վիրավորներԴեկտեմբերի 2-ին, ժամը 06։20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներնը սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:Ավելին11:0002.12.25 -
ՔաղաքականՄենք իրար հետ դժվար ճանապարհ ենք անցել ու դեռ անցնում ենք․ Լևոն ՔոչարյանԱյս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։Ավելին10:5302.12.25 -
ՀասարակականԵրևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՊատճառը, ըստ ԲՏԱ նախարարության, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներն են։Ավելին10:4502.12.25 -
ՀասարակականԱվտոմեքենաներ են այրվելԴեկտեմբերի 2-ին, ժամը 03։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում՝ գերեզ¬մանատան ճանապարհին, կուտակած ճյուղեր են այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վերիշեն գյուղի 13-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է 03:35-ին, մարվել՝ 03:48-ին: Այրվել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան և կից կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան և հետևի հատվածը՝ մասամբ:Ավելին10:3002.12.25 -
ՀասարակականՀանրապետությունում ձյուն է տեղումԴեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Մասիսի տարածաշրջանում՝ թույլ անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ «Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։Ավելին10:2002.12.25 -
Մամուլի տեսությունՊահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել. «Հրապարակ»Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը վրդովմունք է առաջացրել արցախցիների շրջանում։ Հիշեցնենք․ նա 10 եպիսկոպոսներից է, որոնք «ընդունեցին Նիկոլ Փաշինյանի կրոնը» եւ Վեհափառի դեմ դուրս եկան։ Արցախցի գործիչներն ուղիներ են որոնում՝ Վրթանես եպիսկոպոսին թեմական առաջնորդությունից զրկելու համար։Ավելին10:1502.12.25 -
Մամուլի տեսությունԳնաճը ձեռնտու է իշխանություններին. ինչպե՞ս կարձագանքի հանրությունը. «Փաստ»Հայաստանի կառավարությունը 2025 թվականին նպատակադրել էր, որ գնաճը չպետք է գերազանցի երեք տոկոսը, ինչը համարվում է տնտեսական զարգացման ու գնողունակության պահպանման համար անհրաժեշտ հավասարակշռված ցուցանիշ։ Բայց 0,7 տոկոսային կետի գերազանցումը իրականում զգալի ազդեցություն ունի, եթե հաշվի առնենք, որ խոսքը վերաբերում է ապրանքների և ծառայությունների այն խմբերին, որոնք կազմում են միջին և ցածր եկամտային խմբերի սպառման հիմնական զանգվածը։ Մասնավորապես, սննդամթերքի շուկայում արձանագրված 5,8 տոկոս գնաճը, որը ներառում է հացաբուլկեղենը, կաթնամթերքը, մսամթերքը և սննդամթերքի այլ հիմնական տեսակներ, հարվածում է հատկապես քաղաքացիների այն հատվածին, որի եկամուտների էական մասը ծախսվում է առաջնային ապրանքների վրա։ Մյուս կողմից էլ՝ այս ապրանքների թանկացումն անմիջականորեն ազդում է ընտանիքների սննդակարգի որակի, առողջության, երեխաների և տարեցների խնամքի վրա՝ հանգեցնելով նաև սոցիալական լարվածության և դժգոհության խորացման։Ավելին10:1002.12.25 -
Մամուլի տեսությունՈրոշ հոգևորականներ պատանդ են Նիկոլ Փաշինյանի ձեռքում․ «Հրապարակ»ԱՄՆ ՀԱԵ Արեւմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդյանց եկեղեցում երեկ կայացած պատարագի ժամանակ, ըստ կարգի, հիշատակվել է Վեհափառ հայրապետի անունը։Ավելին10:0602.12.25 -
Մամուլի տեսություն71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության. «Ժողովուրդ»Այսպիսով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ենթադրյալ կատարողականը վճարվել է լրիվ ուրիշ ծրագրի՝ հիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» միջոցներից։ Սա հակասում է նպատակային ֆինանսավորման եւ բյուջետային սահմանափակման սկզբունքներին։Ավելին09:5702.12.25 -
Մամուլի տեսությունԵրևանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից. «Ժողովուրդ»2024 թվականի նոյեմբերին ստանձնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ Դրանից առաջ եղել է «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ընկերությունների հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019-ին եւ զբաղվում է շինարարությամբ, պրոյեկտ մենեջմենթով, էքստերիերի եւ ինտերիերի դիզայնով։Ավելին09:5302.12.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր մեկ մարդու պես ներկա լինել Սուրբ Սարգիս եկեղեցում, պատճառաբանություն չի ընդունելու, քանի որ կիլոմետրեր չպետք է կտրեն անցնեն, սակայն, միեւնույն է` բացակաների թիվը շատ մեծ էր, ինչը զայրացրել է առաջնորդին։Ավելին09:4802.12.25 -
Մամուլի տեսությունՀայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն. «Փաստ»«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել «Վերլուծության ռիսկային չափորոշիչներ սահմանելու մասին» հայտարարագրերի վերաբերյալ նախագիծը։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հայտարարագրերի վերլուծությունը միասնական և հստակ չափորոշիչների սահմանմամբ, ինչի արդյունքում հնարավոր կդառնա ռիսկային հայտարարագրերի արագ և օբյեկտիվ բացահայտումը։ Առաջարկվող իրավական կարգավորումները պարունակում են ռիսկահեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հայտարարագրերի վերլուծությունը կազմակերպել թիրախային, համապարփակ և միատեսակ սկզբունքներով։Ավելին09:4502.12.25 -
Մամուլի տեսությունՉեն հասկանում, թե ինչ կեղտաջրի մեջ են փորձում «մաքրվել». «Փաստ»Այդ երկու մասից հիմնականը բաղկացած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրյալ և հավատարմության սրբազան ուխտը պահող ու անկոտրում հոգևորականներից՝ հայկական էությամբ բարեպաշտ իր հետևորդներով, որը, բնականաբար, մեծամասնություն է կազմում։ Այդ սրբազան մասը կոչվում է Սուրբ Էջմիածնականներ, իսկ երկրորդ մասը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին դավաճանած և իրենց հավատարմության սրբազան ուխտը դրժած որոշ կարգալույծ և որոշ գործող հոգևորականներն են՝ հայկական էությունից կտրված, հայկական ազգանուններով իրենց աղանդավորներով ու հերձվածներով հանդերձ, որը, հուսով եմ, երբեք մեծամասնություն չի կազմի: Այդ սրբապիղծ մասը կոչվում է «փաշազադեականներ»։ Շատ տհաճ է ինձ համար այս ամենը արձանագրելը, ես միշտ դեմ եմ եղել և հիմա էլ դեմ եմ հայ հասարակության պառակտումներին, սակայն վարակը չտարածվելու նպատակով հասարակությունը պետք է կարողանա տարբերակել, թե ով ում է ծառայում, և ով ինչ նպատակ է հետապնդում։Ավելին09:4202.12.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանն ինչո՞ւ է շարունակում սպառնալ ՀԱՊԿ ինքնաթիռից ցած նետվել, երբ բոլորը վաղուց նկատել են, որ նա առանց «պարաշյուտի» է. «Փաստ»Ի դեպ, «նետվելու» մասին: Օրերս Փաշինյանի իշխանության առանցքային դեմքերից մեկը հայտարարեց, որ Հայաստանը փաստացի ՀԱՊԿ-ից դուրս է եկել, սակայն շարունակում է պահպանել անդամակցությունը՝ նպատակահարմարությունից ելնելով: Հարց. եթե «փաստացի դուրս է եկել», ապա էլ ո՞րն է «նպատակահարմարությունը»: Բայց մյուս կողմից՝ նույն Փաշինյանի իշխանության փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից պաշտոնական դուրս գալու հարց օրակարգում չկա: Հարց. այդ կարգի կազմակերպությունների հետ կապված «ներսուդուրս» անելը խաղուպա՞ր է, ինչ է: Առհասարակ, ի՞նչ ասել է՝ «պաշտոնապես դուրս գալ»: Ոչ պաշտոնապես էլ են դուրս գալի՞ս: Մանկապարտե՞զ է:Ավելին09:3802.12.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը կանգնած է դժվարին ընտրության առաջ. «Հրապարակ»«Կուսակցությունների մասին» օրենքով՝ ցուցակի առաջին 30 հոգուն ընտրում է կուսակցության համաժողովը: Թեեւ չկա արգելք, որ բոլորն էլ ընտրվեն համաժողովի 1000 պատվիրակների կողմից, սակայն Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպես անել, որ ե՛ւ չշրջանցի օրենքի պահանջը, ե՛ւ ձեւավորի իր համար ցանկալի ցուցակ, որ, օրինակ, Լիլիթ Մակունցը կամ Մարիա Կարապետյանն առաջին հորիզոնականներում լինեն, ինչը թիմում բացառում են, եթե համաժողովն ընտրի:Ավելին09:3402.12.25 -
ՀասարակականՈրոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3002.12.25 -
Մամուլի տեսությունԱյսուհետ՝ ոչ թե «սպոնտան», այլ կազմակերպված. «Փաստ»«Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծ «պատարագ»-հանրահավաքի ժամանակ, երբ Վեհափառի անունը նորից չհնչեց, բազմաթիվ քաղաքացիներ իրենց դժգոհությունը հայտնեցին և սկսեցին բարձրաձայն հնչեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը: Դրան հետևեցին ոստիկանների՝ արդեն սովորական դարձած վայրագությունները:Ավելին09:2302.12.25