Լրահոս
2025-12-02
-
ԻրավականԻ՞նչ օրինական հիմքով են ՔԿՀ աշխատակիցները վերցրել իմ հեռախոսը, ապա այն ենթարկել թվային խուզարկության. Զարուհի ՓոստանջյանԻմ նկատմամբ իրականացվող հետապնդումները, որոնք ամբողջությամբ պայմանավորված են իմ փաստաբանական գործունեությամբ, դարձան հրապարակային այն բանից հետո, երբ ես հանդես եկա որպես պաշտպան՝ ութ ամսական երեխայի կալանքի հետ կապված գործով։ Երեխան, մայրիկի հետ միասին կալանավորված լինելով, կալանքի երկրորդ իսկ օրը հիվանդացել էր ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և տեղափոխվել հիվանդանոց։ Նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Իմ մասնագիտական պարտականությունների շրջանակում՝ բարձրաձայնելով այդ ութ ամսական երեխայի կալանքի պայմանները, այդ թվում՝ ներկայացնելով համապատասխան բողոքներ և դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ես հրապարակայնորեն հայտնել էի, որ այդ երեխայի առողջությունն իրական վտանգի է ենթարկվել կալանքի վայրում։ Որպես ուղիղ պատասխան՝ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ով գործում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի անմիջական ենթակայության ներքո, իմ դեմ նախաձեռնել էր կարգապահական վարույթ՝ հենց այն բանի համար, որ ես բարձրաձայնել էի այս փաստերը։ Այդ վարույթի միակ նպատակը եղել է՝ լռեցնել, վախեցնել և պատժել ինձ՝ ութ ամսական երեխայի կալանքի իրական պայմանները և նրա հիվանդանոց տեղափոխվելու հանգամանքը բացահայտելու համար։ Սա ուղիղ և բացարձակ հարձակում էր իմ՝ որպես փաստաբանի, անկախության վրա և կոպտորեն ոտնահարում է իրավական պետության հիմնարար սկզբունքները։ Խիստ մտահոգիչ է, որ ՔԿ ծառայության ղեկավարը՝ լինելով հոգեբան, չունի մարդու հիմնարար իրավունքների, խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում որևէ իրավական գիտելիք։ Տիկին Թադևոսյանը, ըստ երևույթին, կամ չի հասկանում, կամ չի ցանկանում հասկանալ, որ մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը բացարձակ պարտավորություն է և չի կարող վերածվել քաղաքական շոուների համար նախատեսված հաղորդակցության գործիքի։ Իրավական գիտելիքների բացակայությունը հատկապես բացահայտվեց այն ժամանակ, երբ ութամսյա երեխան հիվանդանոցում էր, տիկին Թադևոսյանն ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն առանց դիմակների, առանց որևէ համապատասխան բժշկական հագուստի, ինքնակոչ՝ առանց որևէ թույլտվության, տեսախցիկներով մուտք էին գործել երեխայի հիվանդասենյակ՝ այդ ամբողջը վերածելով քարոզչական տեսարանների։ Այս վարքագիծը հանդիսանում է անձնական կյանքի իրավունքի կոպիտ խախտում, պաշտոնատար անձի անպատշաճ և անպատիվ արարք, որը հակասում է մարդկային արժանապատվության նվազագույն չափանիշներին։ Եվ թերևս հենց այս իրավիճակը բարձրաձայնելու համար է, որ այսօր փորձում են ինձ պատժել: Հետապնդումը շարունակվել է նաև Ստեփան Սամվելյանի գործով, ով ծանր հիվանդություններով կրել է կալանքը Սրբուհի Գալյանի և Ծովինար Թադևոսյանի ղեկավարած «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ ակնհայտորեն կալանքի հետ անհամատեղելի վիճակում։ Իսկ հենց ԽԿԿ-ն (Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտե) այդ հիմնարկը բնութագրել է որպես «խարխուլ» և «բժշկական հաստատությանը անհամապատասխան»։ Հետապնդումը շարունակվել և ահագնացել է նաև այլ գործերով, հատկապես՝ Վարդան Ղուկասյանի գործով, որտեղ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ աշխատակիցները ցուցաբերել են բացահայտ ապօրինի և ահաբեկող վարքագիծ։ Իմ այցելությունների ընթացքում աշխատակիցներից մեկն ապօրինի ուսումնասիրել է պաշտպանական բոլոր փաստաթղթերը՝ առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու։ Նա նույնիսկ հայտարարել է, թե իբր պետք է համոզվի, որ ես Վարդան Ղուկասյանին «պոռնոգրաֆիկ նյութեր» չեմ փոխանցում՝ դրանով կոպտորեն խախտելով փաստաբան–վստահորդ գաղտնիքը և նվաստացնելով իմ մասնագիտական արժանապատվությունը։ Չնայած իմ պաշտոնական բողոքին՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ Ռոբերտ Թամարյանը, ով գործում է Ծովինար Թադևոսյանի և Սրբուհի Գալյանի անմիջական ենթակայության ներքո, որևէ գործողություն չի կատարել՝ կոպտորեն խախտելով իր օրինական պարտականությունները։ Նույն կերպ, հիմնարկը բազմիցս մերժել է ինձ տրամադրել Վարդան Ղուկասյանի հետ գաղտնի տեսակցության հնարավորություն՝ անհեթեթ պատճառաբանությամբ, թե իբր «ազատ սենյակ չկա»։ Այս մերժումները բացահայտ կամայական են և ուղղված են իմ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն։Վարդան Ղուկասյանի կալանքի պայմանները ևս ցայտուն օրինակ են իրավիճակի ծանրությունը ներկայացնելիս՝ նա պահվում է մի խցում, որտեղ զուգարանը բաժանված է վարագույրով, իսկ համապատասխան բժշկական վերահսկողությունը բացակայում է՝ հաշվի առնելով նրա հիվանդությունները։ Հնարավոր է՝ տիկին Թադևոսյանն ու տիկին Գալյանը, ովքեր հաճույքով նկարահանվում են քրեակատարողական հիմնարկներում, այս անգամ ցանկանան նկարահանել հենց այդ խուցը՝ հանրությանը ցույց տալու համար իրականությունը։ Իսկ երբ հարցը վերաբերում է կալանավայրում բժշկական օգնությանը, ապա հավանաբար տիկին Գալյանը կրկին պետք է պնդի, որ «իր իրավասությունների շրջանակում չէ», ինչը կարծես դարձել է նրա մշտական պատասխանը։ Այսինքն՝ նա նույնիսկ չի գիտակցում, որ կալանքի պայմանները պարտադիր ընդգրկում են նաև բժշկական պայմանները։ Հիմա կանդրադառնամ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղի ունեցածին, որն անմիջական և անառարկելի օրինակ է այն ինստիտուցիոնալ հետապնդման, որն ամիսներ շարունակ իրականացվում է իմ նկատմամբ՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և նրա ենթակա՝ Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանի կողմից։ Տեղի ունեցածը մեկուսացված կամ պատահական դրվագ չէ․ այն հանդիսանում է համակարգված և կանխամտածված հետապնդումների, ահաբեկման և իմ մասնագիտական գործունեությանը խոչընդոտման համապարփակ շղթայի բաղկացուցիչ մասը։ Այս շղթան իրականացվում է բացառապես այն պատճառով, որ ես համարձակվում եմ բարձրաձայնել կալանքի պայմանների մասին և պաշտպանել իմ վստահորդների հիմնարար իրավունքները և ազատությունները։ Որպես նախաբան հիշեցնեմ, որ իմ նկատմամբ տեղի ունեցած միջադեպից մոտ յոթ օր առաջ, տիկին Գալյանի և տիկին Թադևոսյանի ղեկավարած «Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է Ռազմիկ Նալբանդյանը։ Երեկ՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին, ՔԿԾ-ն տարածել է հայտարարություն, որի կապակցությամբ հրապարակային կերպով բարձրացնում եմ հետևյալ հարցերը․ 1. Մուտքի պահին հանձնել եմ երկու հեռախոսը։ Եթե Քրեակատարողական ծառայության կարծիքով դրանցից մեկը «ապօրինի» էր, ապա՝ որո՞նք են պատճառները, որ անմիջապես չի կազմվել արձանագրություն, մինչդեռ դա օրենքով սահմանված պարտադիր պահանջ է։ Ինչ կապ ունի պաշտպանյալիս հետ հանդիպումը, եթե իրենց պնդած ենթադրյալ ապօրինի արարքը պետք է արձանագրվեր հենց մուտքի պահին՝ տեղում, ոչ թե շուրջ 1.5 ժամ տևած ապօրինի «գործողությունից» հետո՝ իմ բացակայությամբ։ 2. Ի՞նչ օրինական հիմքով են ՔԿՀ աշխատակիցները մտել այն պահարանը, որտեղ պահվում էին իմ իրերը, վերցրել իմ հեռախոսը, ապա այն ենթարկել թվային խուզարկության՝ առանց դատարանի թույլտվության և իմ բացակայությամբ։ Նշում եմ, որ ՔԿԾ-ն իր հայտարարությամբ պաշտոնապես ընդունում է, որ զննել է սիմ-քարտ չպարունակող iPhone 7 հեռախոսը, ինչը նշանակում է՝ սարքի ապօրինի հասանելիություն և թվային խուզարկություն։ 3. Մուտքի պահին հանձնել եմ երկու հեռախոսը։ Ինչպիսի՞ օրինական հիմքով է հեռախոսս առգրավվել իմ բացակայությամբ, իմ պաշտպանյալի հետ շուրջ 1.5 ժամ տևած հանդիպման ընթացքում, պահվել անհայտ վայրում, առանց փաթեթավորման և համապատասխան կնիքի, և առավել ևս՝ խուզարկվել։ Տեսանյութում նշել էի, և կրկնում եմ․ հեռախոսը խլվել է, անհայտացվել է, իսկ առգրավումից հետո չի իրականացվել օրենքով նախատեսված պարտադիր գործողությունը՝ փաթեթավորում և կնիքադրում։ 4. Ո՞վ էր այն անհայտ սևազգեստ անձը, ով առանց որևէ օրենքով նախատեսված հիմքի և կարգի ապօրինի ձևով առգրավել էր հեռախոսը։ Ինչո՞ւ այդ անհայտ, սևազգեստ և ագրեսիվ վարքագիծ ցուցաբերած անձը, ով առանց որևէ փաթեթավորման տնօրինում էր հեռախոսը, ապա ինձ ասաց «ազատ եք», փաստացի հրավիրելով հեռանալ ՔԿՀ-ից։ Ինչ գործողություններ է շարունակել իրականացնել այդ անձը ինձ ինչպես ինքը նշեց «ազատելուց» հետո: 5. Ի՞նչ գործողություններ է այդ սևազգեստ անձը իրականացրել ապօրինի թվային խուզարկության ընթացքում, երբ հեռախոսը՝ իմ կողմից քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս հանձնելուց հետո, ապօրինի կերպով առգրավվել է, խուզարկվել է իմ բացակայությամբ, և չի փաթեթավորվել կամ կնիքվել։ Ի՞նչ տեղեկատվություն է նա ստացել իմ հեռախոսից։ Սա՞ էր պատճառը, որ հեռախոսը անմիջապես չի փաթեթավորվել/կնիքվել, ինչպես պահանջում է օրենքը։ 6. Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս իրենց նկարագրած “արգելված իրի” առգրավում և դրա խուզարկություն՝ առանց իր սեփականատիրոջ ներկայության։ 7. Ինչո՞ւ է հեռախոսը վերադարձնելու գործընթացը պայմանավորված եղել հետագա ստորագրությամբ, այն դեպքում, երբ նման մեխանիզմը որևէ օրենքով նախատեսված չէ։ 8. Ինչպե՞ս կարող է ՔԿԾ-ն պնդել, որ ես «հրաժարվել եմ մասնակցել արձանագրության կազմմանը», երբ՝ — ոչ մի արձանագրություն չի կազմվել անմիջապես և տեղում, — այն պետք է կազմվեր բուն դեպքի պահին, ոչ թե 1.5 ժամ անց։ Ինչո՞ւ է ՔԿԾ-ն թաքցնում, որ խոսքը վերաբերում է հեռախոսին, որը մուտքի պահին արդեն հանձնված էր և գտնվում էր իրենց պահպանման ներքո։ 9. ՔԿԾ-ն հայտնել է, որ ես մատնացույց եմ արել «առանց բանալիների պահարանները»։ Խնդրում եմ պատասխանել՝ — ո՞ր օրենքով է դա համարվում իրավախախտում, — եթե պահարանները «չեն շահագործվում», ապա ինչո՞ւ էին այնտեղ պահվում փաստաբանի իրերը, — ինչո՞ւ են փաստաբանների իրերը պահվում անվտանգությունը խախտող պայմաններում, որտեղ ՔԿՀ աշխատակիցները լիարժեք հասանելիություն ունեն։ 10. ՔԿԾ-ն պնդում է, թե կան «բանալիներով փակվող պահարաններ»։ Եթե այդպես է, ապա՝ ինչո՞ւ այդ պահարանները չեն օգտագործվել իմ իրերի համար, և ինչո՞ւ իմ անձնական իրերը պահվել են առանց բանալիների փակվող պահարաններում։ Տեղեկացնում եմ, որ ՔԿԾ-ն ունեցել է հասանելիություն ինչպես իմ հեռախոսներին, դրանց բովանդակությանը, այնպես էլ իմ կոնֆիդենցիալ փաստաթղթերին, որոնք պաշտպանված են փաստաբանական գաղտնիքով։ 11. Որո՞նք են այն անվտանգության կանոնները, որոնց “խախտման” մասին ՔԿԾ-ն խոսում է։ Իրական անվտանգության խախտումը կայանում է նրանում, թե ինչպես և որտեղ են պահվել իմ իրերը։ 12. Եվ վերջապես. Ինչո՞ւ է ՔԿԾ-ն փորձում մանիպուլացնել փաստական իրավիճակը՝ — ապօրինի խուզարկություն, — ապօրինի առգրավում, — անանուն «աշխատակից», — անվտանգության խախտումներ իրենց կողմից, և փոխարենը խոսակցությունը տեղափոխել «աղմկելու» և «նկարահանելու» դաշտ։ Տեղեկացնում եմ, որ նկարահանումն իրականացվել է այնպիսի վայրում, որտեղ դա արգելված չէ, և դա ունեցել է մեկ նպատակ․ լուսաբանել փաստաբանի հեռախոսի ապօրինի առգրավումը և խախտումները: Եզրափակելով՝ Մինչ այդ պահը ՔԿԾ-ն ապօրինի առգրավել և պահում է իրենց մոտ հեռախոսս՝ առանց որևէ իրավական հիմքի՝ անսահմանափակ հասանելիությամբ: Մի բան պետք է հստակ լինի՝ նման գործելաոճով ինձ վախեցնել չեք կարող։ Դուք չափազանց սխալ մարդ եք ընտրել որպես թիրախ։ Ես երբեք չեմ դադարելու իմ գործը կատարել արժանապատվությամբ, անկախությամբ և պրոֆեսիոնալիզմով։ Տիկին Գալյան, տիկին Թադևոսյան, տեղեկացնում եմ Ձեզ, որ փաստաբանի անկախության դեմ ոտնձգությունը, ինչպես նաև նրա մասնագիտական գործունեությանը միջամտելը հանցագործություն է, և դրա համար պատասխանատու անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Տեղեկացնում եմ նաև, որ մարդու արժանապատվությունը, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը հանդիսանում են բացարձակ իրավունքներ։ Այս իրավունքների խախտման համար նախատեսվում է քրեական պատիժ՝ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից։ Գալու է այդ օրը՝ պարզապես համբերեք։ Այս նույն տողերը ասել եմ շուրջ քսան տարի առաջ՝ հաղթանակած Մատաղիսի գործով։ Տիկին Գալյան և տիկին Թադևոսյան, առաջարկում եմ ծանոթանալ այդ գործին, ինչպես նաև դատարանի դահլիճում մահացած կալանավոր՝ պրոդյուսեր, բժիշկ, եզակի երևանցի Արմեն Գրիգորյանի կալանքի պայմաններին, ինչպես նաև Ձեր կողմից ղեկավարվող և հաճախ տեսաձայնագրությունների ու ֆոտոսեսիաների վայր դարձած քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի վիճակագրությանը։ Ծանոթացեք նաև Ձեր ղեկավարած «Արմավիր» ՔԿՀ-ում մի քանի օր առաջ մահացած Ռազմիկ Նալբանդյանի կալանավորման պայմաններին։ Ինչպես ասում էր Ջորջ Օրուելը. «Երկարատև համընդհանուր խաբեության դարաշրջանում ճշմարտությունն ասելը դառնում է հեղափոխական քայլ»։ Ձեր դեպքում հարցը միայն ճշմարտությունն ասելը չէ. Ձեզ անհանգստացնում է այն փաստը, որ այն միշտ ի հայտ է գալիս, հատկապես այն ժամանակ, երբ որոշ մարդիկ համառորեն փորձում են այն թաքցնել։ Օրենքը չի անհետանում այն պատճառով, որ այն խախտվում է լռության մեջ։ Այն սպասում է՝ համբերատար և միշտ վերադառնում է այնտեղ, որտեղ որոշները կարծում են, թե կարող են այն թաղել»,- նշված է հայտարարությունում։Ավելին15:3502.12.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Թեժ է խորհրդարանում. մեծ փողերի փոշիացում կլինի՞ առողջության ապահովագրման ժամանակՀայլուր 15։30 Թեժ է խորհրդարանում. մեծ փողերի փոշիացում կլինի՞ առողջության ապահովագրման ժամանակԱվելին15:3002.12.25 -
ՔաղաքականՀրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերըԿառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Այս մասին հայտարարություն է տարածել կառավարությունը:Ավելին15:2402.12.25 -
Հասարակական«Բացահայտիր Հայաստանը» արշավների շարքը շարունակական է լինելու․ ծանոթանալու ենք յուրաքանչյուր մարզի պատմությանն ու ժառանգությանը․ «Մեր ձևով»Առաջին արշավը նոյեմբերի 29-ին էր դեպի Լոռի, օրվա հատուկ հյուր Թովմաս Առաքելյանի ուղեկցությամբ։ 70-ից ավել երիտասարդներ վայելեցին Լոռու գողտրիկ բնությունը, ծանոթացան մեր պատմական և հոգևոր ժառանգությանը Հաղպատի և Սանահինի վանական համալիրների պատմությանը, Հայ Առաքելական եկեղեցու ունեցած դերակատարությանը։Ավելին15:1502.12.25 -
ՔաղաքականՔՊ-ական Ստեփանյանը նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից 10 օր անց բնակարան է գնել. ի՞նչ ունեցվածք ունի․ ArmLur2017-2018 թվականներին եղել է ԱԺ պատգամավորի օգնական, «ՀԱՊԿ եւ Եվրազես» համալսարանի դասախոս, ապա 2018 թվականի հեղափոխությունից հետո մի քանի ամիս եղել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, որի մասին մինչև այսօր Ստեփանյանը ֆեյսբուքյան հրապարակումներ է ունենում։ Համայնքապետի Ժ/Պ-ից հետո 2-3 ամիս էլ պատգամավորը եղել է Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար:Ավելին15:0002.12.25 -
ԻրավականԿալանավորված Հովհաննես Միդոյանը քիչ հետո ազատ կարձակվի․ փաստաբանԳյումրիի քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մի քանի տասնյակ կալանավորված քաղբանտարկյալներից մեկն ազատ կարձակվի։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Legist Advocates Team-ում իմ գործընկեր Ռուդիկ Դոլունցի հատուկ վերանայման բողոքը և որոշել այն բավարարել ամբողջությամբ։ Հովհաննես Միդոյանը քիչ հետո ամբողջությամբ ազատ կարձակվի»,– նշել է նա։Ավելին14:4502.12.25 -
ԻրավականԲորիս Արզումանյանի uպանnւթյան դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցված 2 անձի նկատմամբՎրաերթի ենթարկված Բորիս Արզումանյանը մահացել է:Ավելին14:3502.12.25 -
ՔաղաքականՋեյմս Թուֆենկյանն ընդդեմ ՀՀ կառավարության․ «Հին Երևանից» մինչև Սահմանադրական դատարան. «Հետք»«Ի Էմ ՍԻ» ՓԲԸ-ն ավելի շատ միջնորդի դերակատարություն ունի, տարածքները վերցնելուց հետո դրանք փոխանցում է Մարսելում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս, ժամացույցներ արտադրող շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» բրենդի համահիմնադիր, «Արմսվիսբանկի» և «Արցախբանկի» խոշոր բաժնետեր, գործարար Վարտան Սրմակեսի (տարբեր աղբյուրներում նա հիշատակվում է որպես Վարդան Սիրմաքեշ) «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին:Ավելին14:3002.12.25 -
ՔաղաքականՊետք է եկեղեցում մաքրման աշխատանքներ տեղի ունենան. Հրաչյա Հակոբյանը ուզում է մաքրել եկեղեցիներըՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը ուզում է մաքրել եկեղեցիները։Ավելին14:1502.12.25 -
ՔաղաքականՈւզում եմ մի քիչ դադար վերցնել քաղաքականությունից. Հրաչյա ՀակոբյանԼրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը։Ավելին14:0502.12.25 -
ՀասարակականԱրգավանդի խաչմերուկում բախվել են 2 «Mercedes»Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Սուրեն Մ.-ի վարած «Mercedes» և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Արման Բ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:Ավելին14:0002.12.25 -
ՔաղաքականԱմեն ինչ շատ լավ փաթեթավորում եք. Քրիստինե Վարդանյանը՝ Անահիտ ԱվանեսյանինՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին13:4502.12.25 -
ՔաղաքականՏիկին Ավանեսյան, ի՞նչ հարց եք լուծում. Ագնեսա Խամոյան«Տիկին Ավանեսյան, ասում եք՝ աշխարհում ձրի ոչինչ չկա, էդ դեպքում «Առողջապահության համընդհանուր ապահովագրության» ի՞նչն է հեղափոխական»: ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։Ավելին13:3502.12.25 -
ՀասարակականՁյուն՝ Գեղարքունիքում. իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներինՁմռան երկրորդ օրը առաջին ձյունն է տեղացել Գեղարքունիքում: Նախ Սևանի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում է ձյուն եկել, հետո նաև Գավառի տարածաշրջանում։ Վաղ առավոտից աղով ու ավազով մշակում են ճանապարհները:Ավելին13:2502.12.25 -
ՀասարակականԿարգալույծ արված «Տեր Տարոնը» այսքան ժամանակ տեղյակ չի եղել մոմավառության խորհրդին«Սիրելիներ, դուք գիտե՞ք ինչի համար են մոմ վառել և հիմա ինչի համար են մոմ վառում: Ժամանակին, երբ եկեղեցիներում լույս չկար, ժողովուրդը մոմ էին բերում վառում, որպեսզի կարողանան արարողություններ անել: Մենք եկեղեցի չենք գնում մոմ վառելու համար, այլ աղոթելու, պարզապես երբ մոմ ենք վառում, այդ կրակը մեզ տրամադրում է:Ավելին13:1702.12.25 -
Իրավական«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրանյութի նմանվող սպիտակ զանգված․ ձերբակալված կաՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Է. Հ.-ի կողմից բերված հանձնուքը:Ավելին13:0802.12.25 -
ՔաղաքականԲրյուսելում կայացել է Միրզոյան-Կալաս առանձնազրույցՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Բրյուսել: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն ընդառաջ կայացել է նախարար Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:Ավելին13:0002.12.25 -
ՔաղաքականԵս պատարագի չեմ գնում շատ վաղուց, մեղավորը Գարեգինն է. Քրիստինե ՊողոսյանԼրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։Ավելին12:4502.12.25 -
ՔաղաքականՀիմա էլ ուզում եմ գնամ էնտեղ աշխատեմ, երկիրը ծաղկեցնեմ. Քրիստինե ՊողոսյանԼրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։Ավելին12:3502.12.25