Լրահոս

2025-12-04
  • Img default alt hy
    Իրավական
    10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
    2025 թվականի հոկտեմբերի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և ապացուցողական, ինչպես նաև ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարազգի երկու քաղաքացի պատրաստվում են հոկտեմբերի 28-ին մաքսանենգ ճանապարհով ՀՀ բերել և 50 հզր ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել առանձնապես խոշոր չափերով՝ 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Նախաքննության ընթացքում վերջիններս կալանավորվել են: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    11:00
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տնտեսական աճի դանդաղում, բարձր մակարդակի պակասուրդ, աճող պարտքի բեռ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
    Բյուջետային ուղերձում նշվում է, որ 2021-2026թթ. աճի տեմպի պայմաններում հնարավոր է լինում ապահովել կառավարության ծրագրով սահմանված 7.0% տնտեսական աճի թիրախը, քանի որ միջին աճը կլինի 7.2%։ Մինչդեռ պետք է հիշել, որ ըստ ՀՀ կառավարության ծրագրի` բարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում թիրախը կազմում է 9.0%, իսկ 2023-2024թթ. բարձր տնտեսական աճը (որի շնորհիվ է իրականում ձևավորվում 7.2% միջին աճը) պայմանավորված էր հենց ՀՀ-ի համար դրական զարգացումներով (մարդկանց և կապիտալի ներհոսք, վերաարտահանում և այլն)։ Հետևաբար, ձևավորված տնտեսական աճը կա՛մ պետք է դիտարկել 9.0% տնտեսական աճի թիրախին համապատասխանության տեսանկյունից, կա՛մ ՀՀ փաստացի տնտեսական աճի տեմպը պետք է ճշգրտել միանգամյա արտաքին գործոնների ազդեցություններից, որից հետո միայն համեմատել 7.0% տնտեսական աճի թիրախի հետ։ 
    10:53
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Arca-ում տեխնիկական խափանումներ են
    «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ այս պահին ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով ինտերնետ միջավայրում (online) իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում։ Խնդրի վերացման և հետագա թարմացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
    10:50
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․9 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:
    10:45
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանի թունելը մասնակի հոսանքազրկվելու է
    «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
    10:43
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ»
    «Վերջին օրերին հասկանալիորեն մեծ աղմուկ բարձրացրեց տեսանյութը, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Տեսանյութը տարածած օգտատերը նշել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող:
    10:40
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ պատգամավորը 3 գույք, 2 մոտոցիկլ և 1 մեքենա ունի. «Ժողովուրդ»
    Աղաջանյանի անշարժ գույքի, եկամուտների եւ ծախսերի մասին հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2013 թվականին «գնման եղանակով» ձեռք է բերել հողամաս Նոյեմբերյանում, ինչպես նաեւ 2001 թվականին նվիրատվություն է ստացել Երեւանի Կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքում բնակարան, ինչը համատեղ սեփականության իրավունքով է իրեն պատականում։
    10:35
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դոհայում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման
    ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Կատարի Պետության մայրաքաղաք Դոհա, որտեղ «Դոհա ֆորում»-ի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ կմասնակցի «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։
    10:30
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք. «Հրապարակ»
    Նիկոլ Փաշինյանը Վեհափառի եւ եկեղեցու դեմ պայքարի մարտավարությունը փոխել է` խաչակրաց արշավանքը տեղափոխել է ներեկեղեցական տիրույթ՝ ներսից է քանդում եկեղեցին։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ սցենարը հետեւյալն է․ եպիսկոպոսաց դասից էլի ինչ-որ անձանց իրենց կողմը բերել, այնուհետ պարտադրել Վեհափառի հրաժարականը։ Այսօր ընդամենը 10 բարձրաստիճան հոգեւորական է միացել, մի քանի քահանաներ:
    10:26
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կառնենք երկար սպասված «ձյան կարոտը»․ Լևոն Ազիզյան
    Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
    10:19
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քրեական վարույթ է նախաձեռնվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ. «Ժողովուրդ»
    Փաստաբան Արա Զոհրաբյանը դիմել էր դատարան, եւ դատարանը պարտադրել է հարուցել վարույթը։
    10:08
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ նոր սկանդալի կենտրոնում. ուսանողների քաշքշուկից մինչեւ ձերբակալություն…». «Ժողովուրդ»
    «Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է. հերթական անգամ բուհը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այս անգամ խոսքը ուսանողուհիների միջեւ բռնկված, մեղմ ասած, կռվի մասին է, որն այնքան է սրվել, որ ավարտվել է ձերբակալություններով։
    10:00
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Սա պետականության հանդեպ ծաղր է». «Փաստ»
    Էական է մեր զրուցակցի այն ընդգծումը, որ Փաշինյանը չի հրապարակել Քի Վեսթի բանակցությունների փաստաթուղթը: Ի դեպ, երեկ էլ նա նշեց, թե իրենց ձեռքի տակ չկա նման փաստաթուղթ: Ի դեպ, այն ուղղակիորեն կապ ունի նախագահ Քոչարյանի թե՛ պաշտոնավարման, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ վարած բանակցությունների բովանդակության հետ: «Այդտեղ (հրապարակված ցանկում) չկա Քի Վեսթի փաստաթուղթը, որը եղել է բանակցությունների սեղանին,-նշում է Միկոյանն ու հավելում,- փոխարենը դրել են երբևէ պաշտոնապես չբանակցված ու բանակցային փաստաթուղթ չդարձած ինչ-որ տեքստ, որը հրապարակվել է «Հայկական ժամանակում»: Փաշինյանը հղում է անում 2008 թվականի իր թերթում տպված ինչ-որ հրապարակման ու անվանում է դա փաստաթուղթ»։
    09:54
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները. «Ժողովուրդ»
    Բանն այն է, որ երեկ՝ առավոտյան, Նիկոլ Փաշինյանը Կառավարության կազմով դարձյալ ԱԺ-ում էր, սակայն Ալեն Սիմոնյանին չէր հաջողվում քվորում ապահովել, որպեսզի ԱԺ-ն սկսեր իր աշխատանքները: Ալեն Սիմոնյանը երեք անգամ հայտարարեց գրանցման մասին, բայց ապարդյուն. բավարար չափով պատգամավորներ չէին ներկայացել աշխատանքի:
    09:50
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը արդեն չորրորդ անգամն է, ինչ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տապալում են ԱԺ նիստերը. խմբակցությունն այլեւս չի ենթարկվում նրանց:
    09:38
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ն մինչև փետրվար ուզում է Գյումրիում զավթել իշխանությունը. «Հրապարակ»
    Կալանավորված Վարդան Ղուկասյանի առաջնորդած Կոմունիստական կուսակցության ցուցակից մանդատ է ստացել փոխքաղաքապետի գործավար Սիրանուշ Մելիքյանը: Ղուկասյանին եւ ավագանու մի քանի անդամների կալանավորումից հետո իշխանությունները հետեւողականորեն աշխատում էին ցուցակի հաջորդ թեկնածուների վրա, որ կալանավորված անդամների վայր դրած մանդատները ոչ ոք չվերցնի, ճգնաժամ առաջանա, եւ իշխանությունը զավթելու հնարավորություն ստանան։
    09:34
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ծեծված երեխային ու նրա հարազատներին դեռ չեն հարցաքննել. բացառիկ. «Ժողովուրդ»
    Այս պաշտոնները ոչ միայն վարչական ծանրություն են, այլեւ ուղղակիորեն առնչվում են երեխաների, պատանիների բարոյահոգեբանական միջավայրի ու իրավական գիտակցության ձեւավորմանը։ Եվ հենց այստեղ է, որ հանրային վստահության լուրջ ճեղք է առաջացել։
    09:30
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ»
    Հիշեցնենք, որ դեռև 2024 թվականի ԱԺ պատգամավորների 1/5-ը դիմել էր Սահմանադրական դատարան՝ այդ կետը հակասահմանադրական ճանաչելու համար: Սդ-ն հայցը վարույթ էր ընդունել, սակայն հետո կասեցրել էր վարույթն ու խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով: Մեկ տարի անց ստացվել է Հանձնաժողովի կարծիքը, այն է՝ հավաքին մասնակցելու (հավաքին մասնակցելուց հրաժարվելու) նպատակով նյութապես շահագրգռելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև ազատ հավաքներ անցկացնելու ԵՄ ուղեցույցին:
    09:25
    04.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ»
    «Փաշինյանի վերջին շրջանի հիմնական ներքաղաքական «զբաղմունքը», կարծես, դարձել է Եկեղեցու դեմ պայքարը։ Ամենայն հայոց եկեղեցու նկատմամբ նրա համառ ճնշման վրա ծախսվում են ժամանակն ու ռեսուրսները, այնպես որ՝ օգտակար գործերի համար ոչինչ չի մնում։ Աղբանոցներն այրվում են, օդը խեղդում է, ճանապարհները քանդվում են, պաշտոնյաները գողանում են, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում, բայց վարչապետը զբաղված է միմիայն Կաթողիկոսին նեղացնելու փորձերով։
    09:20
    04.12.25
    Ավելին