Լրահոս
2025-12-03
-
ՔաղաքականԼեզուն է կծում Փաշինյանը. Հայաստանում կյանքն ուրախ է դարձել, թոշակառուներն էլ բիզնեսմեն կդառնանԹոշակառուներին բիզնեսմեն է ուզում դարձնել Հայաստանի ղեկավարը՝ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարելով, թե կյանքը 63 տարեկանում նոր է սկսվում ու թոշակառուների զբաղվածությունը ապահովելու ծրագրեր են մշակում: Փաշինյանի համոզմամբ՝ տարեց մարդկանց թոշակը 10 000 դրամով ավելացնելը ոչինչ չի տալու, փոխարենը կարելի է նրանց ուղարկել աշխատանքի: Աղքատության դեմ էլ պետք է պայքարել այն հաղթահարելու հմտություններ զարգացնելով մարդկանց մեջ: Գուցե սա է նաև Հայաստանի 6 տրիլիոն դրամ պետական պարտքը փակելու կառավարության գտած ճանապարհը:Ավելին19:3403.12.25 -
ԻրավականՍեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացրինՀակակոռուպցիոն դատարանը` դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր վերացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:Ավելին19:2503.12.25 -
ՔաղաքականԷդքան ազգադավ փաստաթուղթ է, բա գտեք, հրապարակեք. Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ ՓաշինյանինԵրեկ կիսատ-պռատ հրապարակված բանակցային փաստաթղթերի մեջ ամենազավեշտալին այն էր, որ, պարոն Փաշինյան, ձեր ընտանեկան թերթում նախընտրական շրջանում հրապարակված Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը, հոդվածը ներկայացրել էիք որպես բանակցային փաստաթուղթ։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։Ավելին19:1103.12.25 -
ՄիջազգայինԱմերիկյան սթեյք՝ ռուսական սոուսով. իրավիճակը թեժ է մնում ուկրաինական ռազմաճակատումՏարածքների համար պայքարը շարունակվում է ռազմաճակատում: Պոկրովսկը գրավելուց հետո ռուսները հայտնել են Վոլչանսկը գրավելու մասին, հետևաբար՝ վերահսկողության տակ վերցրել Խարկով տանող բոլոր ճանապարհները: Ուկրաինական կողմը չի հաստատել այս լուրերը, Կիևը պնդում է, որ մարտերը շարունակվում են:Ավելին18:5903.12.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կազմել է 381.2 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:4503.12.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մեծ տապալման մեղքից ազատվելու նոր փորձեր. ինչո՞ւ է Փաշինյանը թաքցնում ամենակարևորըՀայլուր 18։30 Մեծ տապալման մեղքից ազատվելու նոր փորձեր. ինչո՞ւ է Փաշինյանը թաքցնում ամենակարևորըԱվելին18:3003.12.25 -
Կրթություն և գիտությունԱջակցել՝ երիտասարդական «Գրեթերթին», դատապարտել ՔՊ-ական հերթական գրաքննությունըԳրաքննությամբ աչքի ընկնող Քաղաքացիական պայամանագիրը այժմ էլ դուրս է եկել երիտասարդ գրողների դեմ։Ավելին18:2003.12.25 -
ՄիջազգայինԽաղաղասեր Թրամփը նարկոպատերազմ է սկսել Լատինական Ամերիկայի դեմ. Վենեսուելան պատմական դաս է խոստանումՎենեսուելային ու նրա նախագահին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մեղադրող Միացյալ Նահանգները հայտնում է, որ Կարիբյան ավազանում ավելի քան 80 «նարկոտեռորիստ» է սպանել: Թրամփի խոսքով՝ իր երկիր ներմուծվող ծանր թմրադեղերի առյուծի բաժինը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն է գլխավորում: Վենեսուելայի առաջնորդը հերքում է Վաշինգտոնի մեղադրանքները: Թրամփն ու Մադուրոն չեն կարողանում համաձայնության գալ. Վենեսուելայի նախագահն անվտագության երաշխիքներ է խնդրել Թրամփից՝ իր հրաժարականի դեպքում ու համաներում՝ երկրի ղեկավարության մոտ 100 անդամների համար, բայց Միացյալ Նահանգնհերի նախագահը չի ընդունել Մադուրոյի պայմանները:Ավելին18:0903.12.25 -
ՔաղաքականԱյս փաստաթղթին ի՞նչ պատասխան եք տվել. Արթուր Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանին«Ես ուզում եմ խոսեմ, հարցնեմ այն փաստաթղթի մասին, որը ձեզ է ներկայացվել 2019 թվականի հունիսին: Նայում ես՝ բավականին լավ փաստաթուղթ է, ամրագրվում է այն մեխանիզմը, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող էր որոշել իր ապագա իրավական կարգավիճակը: Նշվում էր, որ կարգավիճակը որևէ սահմանափակման ենթակա չէ, նշվում է, որ համաժողովրդական կամարտահայտութԱվելին18:0103.12.25 -
ՀասարակականԿարևոր է ստեղծել աշխատատեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար․ «Մեր ձևով»«Դեկտեմբերի 3-ը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, մեզ հիշեցնում է, որ ներառական հասարակությունը ոչ թե բարեգործություն է, այլ հավասար իրավունքների ու արժանապատվության հիման վրա կառուցվող իրականություն։ Սա օր է՝ տեսնելու, լսելու և գործելու։Ավելին17:4903.12.25 -
ՔաղաքականԱԱԾ-ն այսօր դարձել է մահակ քաղաքական հակառակորդների նկատմամբ․ Աննա ԳրիգորյանԱզգային անվտանգության ծառայությունը այսօր դարձել է ուղղակի մահակ քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան։Ավելին17:3503.12.25 -
ՀասարակականՋրատարում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դինԴեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դին։ Նշանակվել են փորձաքննություններ։Ավելին17:2603.12.25 -
ՀասարակականՄարդկանց մոլորեցնելու նոր փորձ. պետպատվե՞րն են վճարովի դարձնում առողջապահական ապահովագրությամբԱռողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը ընտրություններից առաջ մարդկանց մոլորեցնելու փորձ են համարում մասնագետները: Հաջորդ տարվանից 200 000-500 000 դրամ աշխատավարձ ստացող մարդիկ տարեկան 129 000 դրամ պետք է վճարեն, ինչը ամսական կտրվածքով՝ 10 800 դրամ է, ինչպես երեկ խորհրդարանում ներկայացրել է առողջապահության նախարարը: Մասնագետների հաշվարկով՝ սա ըստ էության նշանակում է, որ պետպատվերը վճարովի է դառնում: Ապահովագրությունից օգտվելու համար 6 ամիս առաջ պետք է հերթագրվել, բայց ինչ պետք է անեն շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդիկ:Ավելին17:1603.12.25 -
ՏարածաշրջանԹուրքիայում անցկացվել է «Doğu Akdeniz - 2025» զորավարժությունը, որին մասնակցել են Ադրբեջանի, ԱՄՆ և Պակիստանի զինծառայողներըԹուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվել է «Doğu Akdeniz - 2025» («Արևելյան Միջերկրական - 2025») զորավարժությունը, որին մասնակցել են Ադրբեջանի, ԱՄՆ և Պակիստանի զինծառայողները։ Բացի այդ, հրավիրյալ զորավարժությանը դիտորդի կարգավիճակով մասնակցել են տասնինը երկրի զինծառայողներ։Ավելին17:0203.12.25 -
ՀասարակականԱմբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փոշու պարունակությունը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․Ավելին16:4503.12.25 -
ՀասարակականԻնչո՞ւ չեն էժանացնում հոսանքը. նոր ձև է ստանում սակագնի իջեցման համար պայքարըՀոսանքն էժանացնելու մերժված ու անպատասխան մնացած առաջարկից հետո «Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք է սկսում այդ պահանջով: Շարժման անդամների խոսքով՝ դա հնարավոր է իրականացնել «ՀԷՑ»-ի՝ 6 մլրդ դրամ խնայողությունների հաշվին: Ստորագրահավաքին կարող են միանալ 14 տարեկանից բարձր բոլորը՝ այցելելով «Մեր ձևովի» գրասենյակներ:Ավելին16:2803.12.25 -
Քաղաքական«Ռոբերտ Քոչարյանը իրենց քաղաքական օպոնենտն է, փորձում են ստերով վարկաբեկել». Արթուր ԽաչատրյանԿառավարության կողմից ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ հրապարակված փաստաթղթերի փաթեթը ամբողջական չէ, էական մի հատված դուրս է մնացել, եթե կառավարությունը պատշաճ կերպով դիմի, կարող եմ խորհրդատվություն տրամադրել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։Ավելին16:1703.12.25 -
ՔաղաքականՀայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի. News.amNEWS.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչները ակտիվ աշխատանքներ են իրականացնում Հայաստանում Պակիստանի դեսպանություն բացելու ուղղությամբ: Ըստ մեր դիվանագիտական աղբյուրի՝ դեսպանության բացումը նախատեսվում է հաջորդ տարի:Ավելին16:0203.12.25 -
ԻրավականՄեր երկրում, ի ուրախություն մեզ, քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի ԳալյանՀՀ-ում քաղբանտարկյալ չկա, ես չգիտեմ՝ դուք ինչ չափանիշների մասին եք խոսում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Ավելին15:4403.12.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Թեժանում է դրությունը ուկրաինական ճակատում. չարագուշակ կանխատեսում՝ Զելենսկիի համարՀայլուր 15։30 Թեժանում է դրությունը ուկրաինական ճակատում. չարագուշակ կանխատեսում՝ Զելենսկիի համարԱվելին15:3003.12.25