Լրահոս
2025-12-06
-
ՔաղաքականԲրիտանական ակտիվություն՝ «Թրամփի ուղու» վրա. ի՞նչ փաթեթ են մշակելու ԼոնդոնումՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայերն ու ադրբեջանցիները նոր ստատուս քվո են ստեղծում Հարավային Կովկասում։ Հօգուտ ու՞մ է թեքվելու այդ ստատուս քվոն: Նոր ինտրիգներ են շարունակում հյուսվել TRIPP-ի շուրջ:Ավելին21:4506.12.25 -
Քաղաքական«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը նախապայման է ՀՀ-ի հետ հարաբերություններում․ Վարդան ՈսկանյանԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի և դրա բազմաթիվ պետական և ոչ պետական կառուցակարգերի կողմից առաջ մղվող, այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը, արդեն այնքան է ենթարկվել ինստիտուցիոնալացման, որ պատկերավոր ասած՝ «5 րոպե պակաս» նախապայման է Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս արմատապես կեղծ, շինծու և ագրեսիվ խոսույթն արհեստածին Ադրբեջանում արդեն իսկ ամրագրվել է քաղաքական, խորհրդանշական, կազմակերպական, իրավական, քարոզչական և ակադեմիական ոլորտներում։ Դրա, իբր, «խաղաղ» իրականացման («ոչ թե տանկերով, այլ մեքենաներով») մասին նաև հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի մակարդակով կրկնվող բարբաջանքը «խորամանկ» ծխածածկույթ է՝ թաքցնելու Հայաստանի դեմ հենց այժմ իսկ տարվող հիբրիդային պատերազմի այս բաղադրիչի ողջ վտանգավորությունը, քանի որ այս պահին թե՛ արհեստածին Ադրբեջանի ներքին և թե՛ միջազգային իրավիճակը թույլ չեն տալիս այն փոխադրել տաք պատերազմի փուլ, որը Բաքվի բռնապետի համար կլինի անկանխատեսելի հետևանքներով արկածախնդրություն»։Ավելին21:3006.12.25 -
ՀասարակականԿաթողիկոսը հեռացավ «Զվարթնոց» օդանավակայանիցԱմենայն Հայոց Կաթողիկոսը հեռացավ «Զվարթնոց» օդանավակայանից։Ավելին21:1506.12.25 -
ՔաղաքականԱնարգվում են պետության սյուները. աշխարհասփյուռ Դաշնակցությունը հավաքվել է հայրենիքումԴաշնակցությունը հիմնադրման 135-ամյակի կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ արձանագրվել է՝ հայրենքը, ժողովուրդը և մեր եկեղեցին վտանգված են:Ավելին21:0006.12.25 -
ՀասարակականԱրշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Գարեգին ԲՎեհափառը նաև նշել է, որ բազմիցս կոչով դիմել են իշխանություններին` դադարեցնելու հակաեկեղեցական արշավը։Ավելին20:4606.12.25 -
ՀասարակականԾափերով և վանկարկումներով են քաղաքացիները դիմավորում Վեհափառ ՀայրապետինՔաղաքացիները օդանավակայանում ծափերով և վանկարկումներով դիմավորում են Վեհափառ Հայրապետին։Ավելին20:3806.12.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Գյումրին դիմադրության է պատրաստվում. փաշինյանական ցնցումներ՝ երկրաշարժի օրըՀայլուր 20:30 Գյումրին դիմադրության է պատրաստվում. փաշինյանական ցնցումներ՝ երկրաշարժի օրըԱվելին20:3006.12.25 -
ՀասարակականՔաղաքացիները պաստառներով են դիմավորում Ամենայն Հայոց Հայրապետին«Երկար օրեր, Հայոց Հոր», «Աստված օգնական, Վեհափառ Տեր». քաղաքացիները պաստառներով են դիմավորում Ամենայն Հայոց Հայրապետին։Ավելին20:2806.12.25 -
ՀասարակականՔրիստոսին էլ դատապարտեցին պետական հեղաշրջման մեղադրանքով. քահանաԼրագրողների հետ զրույցում ասաց Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին20:2606.12.25 -
Հասարակական1 ամիս է` չեմ գնում Հովհաննավանք, այն պետք է սրբագործվի. Տեր ՍարգիսԼրագրողների հետ զրույցում ասաց Տեր Սարգիսը։Ավելին20:2306.12.25 -
ՔաղաքականՎայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՎայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացել։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Ֆեյսբուքում այցելության մասին պատմող լուսանկարներ է հրապարակել։Ավելին20:1806.12.25 -
ՔաղաքականՓողոցը կորցրած Փաշինյանի «վերընտրվելու շանսը փոքր է». Քոչարյանը մասնակցելու է ընտրություններինՈր գործող իշխանության վերարտադրվելու հնարավորությունը փոքր է, համոզված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա մեծ հավանականությամբ հենց իր դեմքով կմասնակցի սպասվող խորհրդարանական ընտրություններին: Աջակիցների հետ հանդիպման ժամանակ երկրորդ նախագահը հայտարարել է՝ եթե-ներ չկան, «Քաղաքացիական պայմանագիրը» չպետք է վերընտրվի ու չի էլ ընտրվի, եթե ընդդիմությունը ճիշտ աշխատի:Ավելին20:1006.12.25 -
ՄիջազգայինՉինաստանը հաջողությամբ ուղեծիր է բաց թողել ինտերնետ-արբանյակների նոր խմբաքանակը«Չանժեն-8A» ուղեկցող հրթիռը բաց է թողնվել Պեկինի ժամանակով 15։53-ին։Ավելին19:4906.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը վա-բանկ է գնում՝ Խաչակրաց արշավանքում. անելանելի վիճակո՞ւմ է իշխանությունըՔաղտեխնոլոգների կարծիքով՝ «եթե ձեռք է տվել, պիտի խաղա» սկզբունքով է Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավում վա-բանկ գնում Փաշինյանը, հետդարձի ճանապարհ չունի: Վերլուծաբանները խելամտության սահմաններից հեռու՝ խելահեղությանը մոտ են համարում Հայաստանում ամենաբարձր հեղինակություն ունեցող կառույցի դեմ արշավը, այն էլ՝ նախընտրական փուլում:Ավելին19:3006.12.25 -
ՔաղաքականԻնչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան․ Արմեն ԳևորգյանՑանկանում եմ հատուկ ընդգծել այսպես կոչված մեգանախագծերի հանրային կլաստերը։ Այս կլաստերում ներկայացվածները նույնպես մեգանախագծեր են, քանի որ դրանք մասշտաբային են իրենց բացառիկ նշանակությամբ, պատմական կանխորոշվածությամբ և միավորող կարևորությամբ։ Սրանք նախագծեր են, որոնք պետք է արտահայտեն երկրի զարգացման ներքին տրամաբանությունը առաջիկա տասնամյակների համար և լինեն լայն ազգային կոնսենսուսի արդյունք՝ անկախ աշխարհաքաղաքական կողմնորոշումներից կամ քաղաքական նախասիրություններից։ Դրանք ուղղված են ժողովրդագրական համակարգի ամրապնդմանը, նոր ուժեղ սերնդի ձևավորմանը, կրթության արդիականացմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանը, սփյուռքի ինտեգրմանը, ազգային զարգացմանը և ստեղծելու են երկրի երկարաժամկետ սոցիալ-քաղաքական կայունության և առողջացման հիմքերը։ Դրանց թվում են՝Ավելին19:1506.12.25 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցԴեկտեմբերի 6-ին, ժամը 13։06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Լեռնանիստ գյուղի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։Ավելին19:0006.12.25 -
Քաղաքական«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը«Վաշինգտոնի գագաթնաժողովում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են փաստաթուղթ, որում այդ ճանապարհը կոչվում է TRIPP, մենք խոսում ենք այս եզրույթի մասին։ Եվ մենք վստահ ենք, որ TRIPP-ը մեծ հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի, այլև բիզնեսների ու երկրների համար, որոնք գտնվում են տարածաշրջանից դուրս»,- ասել է Գրիգորյանը։Ավելին18:4606.12.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված իրավական գործը կեղծ է․ միջազգային փաստաբանի զեկույցը«Մեր թիմը պատրաստել է համապարփակ, ծանրակշիռ զեկույց, որը փաստագրում է Հայաստանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները։ Մեր նպատակը պարզ է՝ մերկացնել իշխանությունների ակնհայտ շեղումները օրենքի գերակայությունից և քաղաքական չեզոքությունից, որոնք լրջորեն վնասում են երկրի ժողովրդավարական հիմքերը։Ավելին18:4106.12.25 -
ՀասարակականԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավորԱյսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 59-ամյա Աշոտ Փ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Նարե Ե․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդել է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։Ավելին18:3506.12.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ռոբերտ Քոչարյանի պլան Ա-ն. ընտրվելու շանս չունի փողոցը կորցրած ՓաշինյանըՀայլուր 18։30 Ռոբերտ Քոչարյանի պլան Ա-ն. ընտրվելու շանս չունի փողոցը կորցրած ՓաշինյանըԱվելին18:3006.12.25