Լրահոս
2025-12-06
-
ՄիջազգայինԽաղաղության ծրագրի շուրջ առաջընթացի բացակայության դեպքում Գազայում պատերազմը կարող է վերսկսվել. Նորվեգիայի ԱԳՆՆորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն կոչ է արել արագ իրականացնել Գազայի խաղաղության ծրագիրը՝ ընդգծելով, որ հրադադարը անկայուն է, և իրավիճակը կարող է կրկին վերածվել պատերազմի և անարխիայի։Ավելին18:0206.12.25 -
ՀասարակականԱրտավազդ Բագրատին նաև իմ բժիշկն էր, ով կայացրեց որոշում, և նրա կատարած վիրահատությունից հետո կյանքը, պայքարը նոր շարունակություն ունեցան ինձ համար․ Սեյրան ՕհանյանՄեծանուն հայ, տաղանդավոր վիրաբույժ, ընկեր, ով անցել է կյանքի այնպիսի ճանապարհ և ունի պատմություն, որի առջև սերունդներ են խոնարհվել։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։Ավելին17:5306.12.25 -
ՀասարակականՀայը եղել է, կա ու կլինի․ Նաթան Սրբազանը փոխանցել է Վեհափառի Հայրապետական օրհնությունը«Մենք գոհունակությամբ հիշում ենք և ուզում ենք հիշատակել այս 135 տարիների ճանապարհի մեջ Հայ Յեղափոխական Դաշնակցության կարևոր դերը։Ավելին17:4506.12.25 -
ՀասարակականԱնգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոցՍյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայողական մեքենայով անմիջապես երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն:Ավելին17:3806.12.25 -
ՀասարակականՊարույր Սևակը վերադարձել է հարազատ դպրոց. Լևոն Թոքմաջյանի նվերը՝ ԶանգակատանըՊարույր Սևակը վերադարձել է հարազատ դպրոց. Լևոն Թոքմաջյանի նվերը՝ ԶանգակատանըԱվելին17:3006.12.25 -
ՔաղաքականՓաշինյան-Ալիև ծրագրերը ձախողելու համար պետք է ձևավորենք համահայկական և համազգային «ՈՉ»-ի ճակատ․ Իշխան ՍաղաթելյանՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքը ՀՅԴ 135-ամյակի հանդիսավոր միջոցառմանը․ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՏԵ՛Ր ԵՆՔ Գերաշնորհ Սրբազան հայր, hարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ընկերներ, այսօր նշում ենք հայ իրականության մեջ ամենաերկարակյաց քաղաքական ուժի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության օրը։ 135 տարի առաջ ստեղծված ուժ, որը դարձավ հայության կազմակերպված պայքարի, կամքի, ազգային դիմադրողականության և պետական մտածողության մարմնավորումը։ Նվիրումի ու պայքարի մեկ դար ու 35 տարի, բայց նույն տեսլականով ու երդումով՝ հանուն հայի, հանուն պետության։ Այս ուղին հեշտ չի եղել։ Օսմանյան սուլթաններից մինչև բոլշևիկ իշխանություններ, մինչև Հայաստանի այսօրվա վարչախումբ՝ շատերը փորձել են թուլացնել, արգելել, վերացնել Դաշնակցությունը։ Բայց կա մի իրականություն, որը երբեք չեն կարողացել փոխել. Դաշնակցության արժեքներն անժամանցելի են, որովհետև Դաշնակցության ուժը գալիս է իր ժողովրդից։ Դաշնակցությունը դուրս է օրվա քաղաքական թրենդներից, այն մնայուն արժեհամակարգ է։ Դաշնակցությունն անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կազմակերպություն է: Մեր գաղափարներն այսօր առավել քան պահանջված են, քանի որ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առջև է, իսկ հայկական ինքնությունը դարձել է համակարգային հարվածի թիրախ՝ թե՛ դրսից, թե՛ ներսից։ Եւ մենք շատ հստակ թե՛ դրսի, թե՛ ներսի հակահայ ուժերին ասում ենք՝ դուք կարող եք հալածել Դաշնակցությանը, դուք կարող եք բանտարկել դաշնակցականներին, սահմանափակել ՀՅԴ գործունեությունը, բայց դուք չեք կարող սպանել դաշնակցականությունը՝ մեր էությունը, տեսակը։ Ավելին, իրականում դուք չե՛ք կարող նույնիսկ խաթարել մեր կազմակերպության գուրծունեությունը։ Դաշնակցության արևը մայրամուտ չունի: Սիրելի՛ հայրենակիցներ, գիտեմ՝ այստեղ չենք հավաքվել միայն անցյալը արժևորելու։ Այստեղ ենք՝ առավել շատ ներկայի ու ապագայի մասին խոսելու և լուծումներ առաջարկելու։ Նախ ներկայի մասին։ Բոլորիս համար պարզ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենածանր և վճռորոշ ժամանակահատվածներց մեկը: Ալիևը և Փաշինյանը փորձում են մեզ կանգնեցել ընտրության առաջ՝ ինքնասպանությո՞ւն, թե՞ կապիտուլյացիա։ Այդ զույգը մեզ փորձում է համոզել, որ անկախ Հայաստան ունենալու համար պետք է առաջնորդվել Ադրբեջանի գծած սահմաններով, թելադրանքով ու պայմաններով։ Մեզ առաջարկվողը ոչ թե խաղաղություն է, այլ շարունակական զիջումների դիմաց զինադադար, որտեղ մեր ուժի բոլոր աղբյուրները և վերականգնվելու հնարավորությունները հետևողականորեն ոչնչացվում են: Մեր անվտանգության համակարգը քանդվում է ոչ թե նորով փոխարինելու, այլ անվտանգության նոր խնդիրներ ստեղծելու դիտավորությամբ։ Մեզ ստիպում են դադարել հավատալ, որ Հայաստանը երբևէ կարող է լինել ուժեղ: Մեր ինքնության սյուները՝ եկեղեցի, պատմություն, ազգային խորհրդանիշեր ներկայացվում են որպես «անցյալից մնացած բեռ», որոնցից պետք է հրաժարվել: Այդպես Արցախն էին բեռ համարում։ Ահա սա է Ալիևի և Փաշինյանի առաջարկած «Իրական Հայաստանը», որը փաթեթավորել են «Չորրորդ Հանրապետություն» անունով։ Նրանց պատկերացրած նոր հանրապետության մոդելը հետևյալն է ՝ - պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը, - պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր ժառանգությունից, իր ժողովրդի հավաքական իրավունքներից, - պետություն, որը պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր և իր տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջությամբ կախված լինի Ադրբեջանի և Թուրքիայի կամքից: Եվ իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել որպես գործիք իր այս հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար։ Արտաքին այս պահանջներն իշխող վարչախումբը փորձում է դարձնել ներքին առաջարկ։ Թուրքիայի ու Ադրբեջանի բանաձևերն և պահանջները դարձել են ՔՊ-ի նախընտրական ծրագիր և Հայաստանի կառավարության «տեսլական»։ Սա մարտահրավեր է մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին և բոլոր դերակատարներին: Փաշինյան–Ալիև ծրագրերը ձախողելու համար պետք է ձևավորենք համահայկական և համազգային «ՈՉ»-ի ճակատ։ Ասել եմ և շարունակում եմ պնդել՝ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքը անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Նրա հեռացումը կամ վերատադրության կանխումը ազգային անվտանգության հարց է: Սիրելի՛ հայրենակիցներ, այս իրավիճակից դուրս գալու այլընտրանքը կա, բայց նախ պետք է կանխե՛լ այս ռեժիմի վերարտադրությունը, ապա սկսել Հայաստանը վերակառուցելու ծրագիր։ Ո՞րն է այս ռեժիմի հակահայ ծրագրի այլընտրանքը։ Դաշնակցությունն առաջարկը հետևյալն է՝ կառուցել նոր որակի, ազգային պետություն, որը կլինի ՈւԺԵՂ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ։ Մենք ունենք առաքելություն՝ ուժերը միավորելու, հավատը վերականգնելու և ուժեղ Հայաստան կառուցելու: Հայաստան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց և պատրաստ է պաշտպանել իրեն։ Հայաստան, որն առաջնորդվում է ազգային շահերով և տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։ Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ և վճռական իր ապագայի հարցում։ Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը, ազգային ինքնությունը: Մեր առաջարկած այլընտրանքը սկսվում է Հայաստանի ուժեղացումից: Ուժեղ Հայաստան՝ նշանակում է անվտանգ Հայաստան։ Ոչ թե գերեզմանային խաղաղություն, այլ՝ զսպման վրա հիմնված անվտանգություն։ Բանակ, որը կկարողանա ապահովել անվտանգություն: Պետություն, որը պարզապես հարկ վճարելու մեխանիզմ չէ, այլ իր ժողովրդի հավաքական իղձերն ու նպատակները սպասարկող համակարգ։ Ուժեղ Հայաստան՝ նշանակում է իր անժամանցելի իրավունքներից չհրաժարվող, Արցախ հավաքական վերադարձի իրավունքը առաջ տանող Հայաստան։ Ուժեղ Հայաստան՝ նշանակում է հայկական շահերից բխող արտաքին քաղաքականություն, որտեղ Հայաստանը սուբյեկտ է, որտեղ Հայաստանը որոշող է, ոչ թե հանձնող կամ կցորդ։ Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն։ Մենք ունենք ռեսուրս դառնալու կայունության և ուժի կենտրոն։ Ուժեղ և մրցունակ Հայաստան՝ նշանակում է արդար, բարեկեցիկ պետություն։ Պետական ինստիտուտներ, որոնք չեն սպասարկում մեկ անձի քմահաճույքները։ Դատարաններ, որոնք չեն վախենում արդարադատություն իրականացնելուց։ Ուժային կառույցներ, որոնք չեն վերածվում զինված բանդաների: Հայաստան, որտեղ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ունի բացառիկ դերակատարություն և չի հալածվում թրքահպատակ վարչախմբի կողմից: Պետություն, որտեղ սոցիալական արդարությունը առաջնային է: Եվ հասարակություն, որն իսկապես ազատ է։ Ուժեղ Հայաստան՝ նշանակում է ինքնության պաշտպանություն։ Դաշնակցությունն ասում է․ ինքնությունը ուժի աղբյուր է, ոչ թե բեռ։ Մեր առաջարկած այլընտրանքը հստակ է՝ ազգ, որը չի՛ ընդունում պարտությունը որպես դատավճիռ, պետություն, որը չի՛ զիջում իր կենսական շահերը։ Սիրելի՛ հայրենակիցներ, 35 տարի առաջ ՀՅԴ-ն վերընձյուղվեց Հայրենիքում ու կոչ ուղղեց իր աշխարհասփյուռ ընկերներին՝ դեպի Երկի՛ր։ Այդ կոչը դարձավ մի ամբողջ սերնդի նշանաբանն ու կարգախոսը։ Այսօր մեր հայրենիքը կրկին տագնապի մեջ է։ Ուրեմն ՀՅԴ կոչը նույնն է՝ չհիասթափվե՛լ հայրենիքից, չլքե՛լ այն, - ոչ թե հեռանալ, այլ վերադառնալ, - ոչ թե համակերպվել, այլ պայքարել, - ոչ թե հանձնվել, այլ փոխել ամոթի այս էջը և կերտել Կենսունակ և Ուժեղ Հայաստան։ Խոսքս ուղղում եմ դաշնակցական ընկերներիս․ նախ, շնորհակալություն յուրաքանչյուր դաշնակցականի իր արժանապատվության, իր պայքարի, իր նվիրվածության համար՝ պատանեկան միությունից մինչև երիտասարդական, ուսանողական միությունից մինչև խմբեր, կոմիտեներ։ Շնորհակալություն աշխարհասփյուռ կառույցին մեր և Հայրենիքի կողքին մշտապես լինելու համար։ Աիրելի՛ ընկերներ, վերջին տարիներին մենք դժվար օրեր ենք ապրել, մեծ կորուստներ կրել, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, կորցրել ենք մեր ընկերներին։ Այսօր մենք ընկերներ ունենք Ադրբեջանի բանտերում, ընկերներ ունենք Հայաստանի բանտերում։ Միշտ հիշեք՝ մեզ այսօր, իբրև ազգային ուժ, հալածում են ոչ միայն մեր անցյալի և ներկայի համար, այլ՝ ապագայում մեր դերակատարությունը չեզոքացնելու համար։ Մենք մնացել ենք Հայաստանի արտաքին և ներքին թշնամիների կոկորդին։ Մեր բեռը մեծ է, պատասխանատվությունը՝ անչափելի։ Մենք պատասխանատու ենք հայրենիքի և պետության համար, մեր 135-ամյա կենսրագրության առաջ, մեր նահատակ ընկերների առաջ Մենք սխալվելու, հոգնելու, ընկրկելու, դանդաղելու իրավունք չունենք, ուստի այս հանդիսավոր օրը Հայաստանի կազմակերպության անունից հայտարարում եմ, որ Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունենալու է առանցքային դերակատարություն, մենք ունենք մրցունակ թիմ, պահանջված ծրագիր, կամք և վճականություն գետնի վրա պայքարելու, հակազդեցություն ձևավորելու և այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու համար, մենք դա անելու ենք միասին մեր ժողովրդի մասնակցությամբ և կամքով: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ։ Մենք ապացուցելու՛ ենք, որ Հայաստանը չի՛ ծնկել, չի՛ հանձնվել և չի՛ հանձնվելու։ Սա՛ է Դաշնակցության խոսքը։ Սա՛ է Դաշնակցության այլընտրանքը։ Սա՛ է Հայաստանի ճանապարհը դեպի ապագա՝ Հանուն Հայի, Հանուն պետության։Ավելին17:2506.12.25 -
Արտաքին քաղաքականությունՄենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո Հարավային Կովկասում․ ՀաջիևՀիմնվելով արդար խաղաղության վրա՝ մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո Հարավային Կովկասում։ Այս մասին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ պանելային քննարկամ ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ վերջերս ստորագրված խաղաղության բազմաթիվ համաձայնագրեր անարդյունք են մնացել, քանի որ դրանք ստորագրելուց հետո կողմերը իրենց զգում են «հարմարավետության գոտում»։ «Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են խուսափել այս իրավիճակից։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ խաղաղությունը վերելքի գործընթաց է, ուստի անհրաժեշտ է մեծ աշխատանք»,-ասել է Հիքմեթ Հաջիևը։ Նա հավելել է, որ պաշտոնական Բաքուն և Երևանը մշտական կապի մեջ են և աշխատում են երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ։Ավելին17:1506.12.25 -
ՀասարակականՑավոք, այսօր էլ ունենք պայքարի առաջնագծեր. Նաթան ՍրբազանՆշենք՝ ՀՅԴ-ն այսօր նշում է իր հիմնադրման 135-ամյակը։Ավելին17:0006.12.25 -
ՔաղաքականԴաշնակցությունը հավատարիմ է մնացել այն նպատակներին, որի համար ստեղծվել է. Էդգար ԷլբակյանԱյս մասին այսօր ՀՅԴ-ի 135-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։Ավելին16:5306.12.25 -
ՔաղաքականՍփյուռքում պառակտում են մտցնում՝ քանդելու նպատակով, բայց մենք ամուր ենք. Հակոբ Տեր- Խաչատուրյան«Օրինակ Արցախի հարցով իրենք ասում են, որ Արցախի հարց այլեւս իրենց համար գոյություն չունի, Արցախն Ադրբեջան է եւ վերջ, կամ Ցեղասպանության մասով անտարբեր են եւ նույնիսկ մեր բարեկամներն են օգտագործում դա՝ նշելով, որ ձեր իշխանությունները ինչու են անտարբեր, մենք բացատրում ենք, որ հայությունն ունի համահայկական պահանջներ», ասել է նա։Ավելին16:4106.12.25 -
ՔաղաքականՄեր ժողովուրդը, մեր համայն եկեղեցին վտանգված են. Հակոբ ԲագրատունիԱյս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին:Ավելին16:2506.12.25 -
ՔաղաքականՔՊ-ն պետք է չընտրվի. Ռոբերտ ՔոչարյանՀայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ:Ավելին16:2006.12.25 -
ՀասարակականՎեհափառը Մարսելում կրկնակի խաչքար է օծելՄարսելի Սուրբ Աստվածածնի տաճարում դեկտեմբերի 5-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կրկնակի խաչքար է օծել՝ Հայկական Կյանքի Խաչով և Լատինական խաչով։ Այս մասին հաղորդվում է Chrétiens Orientaux / France 2-ի ֆեյսբուքյան էջում։ Հաղորդագրության համաձայն, արարողությանը մասնակցել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան-Մարկ Ավելինը, ինչպես նաև բազմաթիվ քահանաներ և հավատացյալներ։ «Սա քրիստոնյաների հավատքի և հույսի միասնության հրաշալի վկայություն է։ Առաջին անգամ լատինաամերիկյան կաթոլիկ սրբավայրում տեղադրվել է կրկնակի խաչ։ Նախկինում կարդինալն ու կաթողիկոսը Ավանգարդի ազգային թանգարանում բացել էին հայկական արվեստին նվիրված ցուցահանդես (բաց է մինչև 2026 թվականի մայիսի 1-ը)»,-նշվում է հայտարարության մեջ։Ավելին16:1506.12.25 -
ՔաղաքականԴաշնակցությունը արյունով է սովորել, որ հանձնվելը ճանապարհ չէ. Քրիստինե ՎարդանյանԱյս տարի միջոցառումն անցկացվում է «Հանուն հայի, հանուն պետության» կարգախոսի ներքո՝ ընդգծելով ՀՅԴ աշխարհայացքը, գաղափարական հիմքերը և արժեքները։Ավելին16:1106.12.25 -
ՔաղաքականՀայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան«Ես կարող եմ ասել, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ է, նրանք ցանկանում են խաղաղություն, նրանք աջակցում են խաղաղության գործընթացին, խաղաղության ինստիտուցիոնալիզացմանը։ Մենք ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Գրիգորյանը։Ավելին16:0806.12.25 -
ՀասարակականՏուն գնացող արևը. Հայաստանի սև ու սպիտակ օրերի մասին է գրել Լևոն ՋավախյանըՏուն գնացող արևը. Հայաստանի սև ու սպիտակ օրերի մասին է գրել Լևոն ՋավախյանըԱվելին16:0406.12.25 -
ՔաղաքականԵս այս իշխանությունների անունը դրել եմ «քաղաքական խարդախներ», որովհետև խարդախության զոհը միշտ միամիտ մարդն է. Քոչարյան«Ես այս իշխանությունների անունը դրել եմ «քաղաքական խարդախներ», որովհետև խարդախության զոհը միշտ միամիտ մարդն է»,-հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:5506.12.25 -
ՔաղաքականՖրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՖրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատար Հյուգ Մորեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Նշվում է, որ հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այնուհետև Հյուգ Մորեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:Ավելին15:5006.12.25 -
ՔաղաքականՎաղարշապատ համայնքում տեղի է ունեցել Արգիշտի Մեխակյանի երդման արարողությունըԵրդում տալով՝ համայնքի ղեկավարը պաշտոնապես ստանձնել է իր լիազորությունները՝ ընդգծելով համայնքի զարգացման, կառավարման թափանցիկության և օրենքի գերակայության ապահովման սկզբունքներին իր հանձնառությունը։Ավելին15:4606.12.25 -
ՔաղաքականԳիտե՞ք՝ ով է եղել «Գույք՝ պարտքի դիմաց»-ի ամենաակտիվ լոբբիստը. Արամ Սարգսյանը. ՔոչարյանԱյս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին15:4206.12.25