Լրահոս

2025-12-09
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում է
    ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը։ Դեկտեմբերի 8-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է առաքելության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Հանդիպմանը ներկա են եղել ՆԳ նախարարության, ԵՄ պատվիրակության, ԵՄ հաստատությունների, ՖՐՈՆՏԵՔՍ-ի ներկայացուցիչներ և ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ։ Արմեն Ղազարյանն իր խոսքում նշել է, որ համապատասխան գերատեսչությունների հետ բազմակողմ քննարկումները հնարավորություն կտան ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, ինչը կնպաստի ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առավել ամբողջական և խոր պատկերացումներին։ Փոխնախարարը նշել է, որ մի շարք ռազմավարական փաստաթղթեր մշակման փուլում են։ Կողմերն ընթացիկ գործընթացներում կարևորել են որակի առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ մշակվող փաստաթղթերը պետք է լինեն համակողմանի, կենսունակ և գործնականում կիրառելի՝ ապահովելով բարեփոխումների արդյունավետ իրականացումը: Առաքելության անդամները բարձր գնահատելով Հայաստանի հետ կառուցողական գործընկերությունը՝ կարևորել են Գործողությունների ծրագրի օրենսդրական և ոլորտային քաղաքականությունների շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։ Նշվել է, որ Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցը նախատեսվում է պատրաստել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ։ Նույն օրը ԵՄ գնահատման առաքելության անդամները Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորությամբ հանդիպել են գերատեսչության ղեկավար կազմի հետ։ Նելլի Դավթյանը նշել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ ներդնում է բազմակողմ և հետևողական ջանքեր։ Ծառայության պետը ներկայացրել է Գործողությունների ծրագրի վերաբերելի կետերը՝ անդրադառնալով ոլորտը կարգավորող քաղաքականության, իրավական շրջանակի, մշակվող նոր փաստաթղթերի, կենսաչափական համակարգի ներդրման, տվյալների և իրավական ինքնության պաշտպանության, սահմանների համալիր կառավարման, ապաստանի տրամադրման ոլորտներին, ինչպես նաև միգրացիայի կառավարման շղթայի այլ բաղադրիչներին։ Ծավալվել է ակտիվ քննարկում։
    17:21
    09.12.25
    Ավելին
  • Միջազգային
    Ավերված Սիրիան տանկերով ու մեծ շուքով նշում է Ասադի վարչակազմի տապալման մեկամյակը
    Սիրաիյում տոնել են Բաշար ալ-Ասադի 24-ամյա վարչակազմի տապալման մեկամյակը: Չնայած Ասադի հեռանալուց մեկ տարի հետո էլ Սիրիան ավերված է, սիրիացիներից շատերը քարանձավներում են ապրում՝ իսրայելական ուժերի հարձակման ամենժամյա վտանգի տակ, նոր կառավարությունը տոնելու սիրտ ունի, Շարաային բավարարում է Վաշինգտոնի հովանին:
    17:15
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
    Դեկտեմբերի 8-ին հաղորդվել էր 1991 թ. ծնված Սերգեյ Մանկոյի անհետ կորելու մասին: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Սերգեյ Մանկոն հայտնաբերվել է Ակնալիճ բնակավայրում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
    17:00
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ շախմատիստները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի առաջատարներն են
    «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարը կեզրափակվի դեկտեմբերի 12-ին:
    16:45
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թույլ չենք տա մեր երկիրը վերադարձնելու նախորդ դարի 30-ական թվականները, երբ կարելի էր սառնասրտորեն Կաթողիկոս խեղդել, հոգևորականներ գնդակահարել․ Ավետիք Չալաբյան
    «Անցած շաբաթվա վերջում հյուրընկալվել էի Եվրոմեդիայի տաղավարում, որտեղ քաղաքական մեկնաբան Գևորգ Մելիքյանի հետ քննարկեցին Եկեղեցու շուրջ ծավալվող, աբսուրդի ժանրը և ավելի ու ավելի ստալինյան բռնապետության դժնի օրերը հիշեցնող իրադարձությունները:
    16:36
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԱԾ-ն միլիոններ է ծախսել երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. «Փաստինֆո»
    Պատարագների տեքստերը գրաքննելու ու հայոց եկեղեցիները կապարակնքելուն զուգահեռ ԱԱԾ-ն զբաղված է երաժշտական գործիքներ գնելով։ Հայաստանի պետական բյուջեից ավելի քան 16 միլիոն դրամ է ծախսվել այդ նպատակով։ «Փաստինֆո»-ն, ուսումնասիրելով կատարված գնումները, պարզել է, որ ԱԱԾ-ն ձեռք է բերել Yamaha Corporation ապրանքանիշի մի շարք երաժշտական գործիքներ՝ տրոմբոններ, բարիտոններ և սաքսոֆոններ։ Առաջին գնման շրջանակում 8 միլիոն 630 հազար 970 դրամ է փոխանցվել «Ամազոն Իմպորտ» ՍՊԸ-ին, որի տնօրենը Տիգրան Վարտանովն է։ Այնուհետև գումար է հատկացվել «Սվետան» ՍՊԸ-ին՝ երաժշտական հենակալներ և նոտաների ամրակալներ ձեռք բերելու համար։ Ըստ փաստաթղթերի՝ ընկերության տնօրեն Իվետտա Գլուշանյանը ԱԱԾ-ին տրամադրել է 23 հենակալ, որոնց համար վճարվել է 344 հազար 908 դրամ։ Բացի այդ, 7 միլիոն 955 հազար դրամ է փոխանցվել «ՌՎ պրոջեկտս» ՍՊԸ-ին, որի ղեկավարն է Ռաիսա Վարդանովան։ Այս գումարով ԱԱԾ-ը ձեռք է բերել ևս մի շարք գործիքներ՝ 1 սաքսոֆոն, 5 շեփոր, 1 բարիտոն և 5 կլարնետ։ Գործիքները նույնպես Yamaha Corporation ապրանքանիշի են, որը համարվում է աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը երաժշտական գործիքների շուկայում։
    16:25
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ինդոնեզիայում շենքում բռնկված հրդեհից 20 մարդ է զոհվել
    Կենտրոնական Ջակարտայի ոստիկանության պետը հայտնել է, որ հրդեհը մարվել է, շենքից մարդկանց տարհանելու աշխատանքները շարունակվում են։
    16:15
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան. փաստաբան
    Ապօրինի գաղտնալսել և գաղտնի տեսանկարահանել են (Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ) ոչ միայն պարոն Վարդան Ղուկասյանին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին:
    16:00
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գործունեությունը
    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Կոտայքի մարզ, Զովունի 1, 239)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակը ստուգաչափված չի եղել։ Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
    15:45
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Ուժգնանում են ճնշումները Զելենսկիի վրա. զենքը վայր կդնի՞ Ուկրաինայի նախագահը
    Հայլուր 15։30 Ուժգնանում են ճնշումները Զելենսկիի վրա. զենքը վայր կդնի՞ Ուկրաինայի նախագահը
    15:30
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովը գնդապետի կոչում է ստացել
    Հիշեցնենք՝ Սաֆարովը 2004թ. Հունգարիայում կացնահարել էր քնած հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին։
    15:15
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն և փլուզում՝ Արմավիրի մարզի տներից մեկում. կա վիրավոր
    Մինչ հրշեջների ժամանումը՝ 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց: 
    15:00
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Վրաստանում թոշակային համակարգը պարզ է, Հայաստանում՝ խճճված. տնտեսագետ
    Վերջ։ Հայաստանում քաղաքացուն ասում են՝ «բալեր», «պայմանական բազային բաժին», «կիրառվող գործակից», այնպես գրվել է, կարծես թոշակառուն Նոբելյան մրցանակակիր մաթեմատիկոս է։
    14:53
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որքան է վաստակում Արտաքին հետախուզության ծառայության պետը․ Քրիստինե Գրիգորյանի հայտարարագիրը. Factor
    Քրիստինե Գրիգորյանը նաև 3,2 միլիոն դրամ բանկային հաշիվների մնացորդ է հայտարարագրել, ինչպես նաև կանխիկ դրամ՝ 480 դոլարի (տարվա սկզբում՝ 1000 դոլար) և 29 հազար դրամի չափով (տարվա սկզբում՝ 900 հազար դրամ)։ Բացի այդ, ծառայության պետը պետական եկամուտների կոմիտեից 2,7 միլիոն դրամի չափով եկամտային հարկի վերադարձ է ստացել։ Նշենք՝ արտաքին հետախուզության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է։
    14:45
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիա
    Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ ևս նախատեսված են տարբեր հանդիպումներ:
    14:36
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
    14:30
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միջին կենսաթոշակ ստացող մարդը հնարավորություն չի ունենալու ապահովել ամսական սպառողական զամբյուղը. Գոհար Մելոյան
    Նվազագույն սպառողական զամբյուղը մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մթերքների փաթեթն է։
    14:15
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին
    Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում, դի կա: Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ դեպք, թե սպանություն:
    14:03
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ հասարակությունը պատրաստ է աշխատել` վերջապես բարեկեցիկ երկրում ապրելու համար․ Նարեկ Կարապետյան
    Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը:
    13:51
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի ազատազրկված հոգևորականների, Սամվել Կարապետյանի և գերեվարվածների համար
    «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ, դեկտեմբերի 9-ին՝ Յղութիւն Սբ. Աստուածածնի յԱննայէ տոնի առիթով, երեկոյան ժամը 19:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
    13:46
    09.12.25
    Ավելին