Լրահոս
2025-12-09
-
Քաղաքական«Շատ կարևորում եմ նման հանդիպումները»․ պատգամավոր Լևոն Քոչարյանը հանդիպում է ունեցել ուսանողների հետ«Շատ կարևորում եմ նման հանդիպումները, նպատակը դասախոսություն կարդալը չէ, այլ ավելի շատ ձեզ լսելը, զրույց ունենալը, ձեզ մտահոգող հիմնական հարցերի մասին զրուցելը։ Նաև դուք հնարավորություն ունենաք մեր տեսակետները լսելու»։Ավելին21:0909.12.25 -
ՔաղաքականՃեղքվածքներ ունեցող Երևանի քաղաքապետարանում ճոխ պարգևավճարներ կլինեն. Կարելի ա ծափահարել ԱվինյանինԽորհրդարանական ընտրությունների շեմին ՔՊ-ի համար քվեներ հավաքելու համա՞ր են քաղաքապետարանում մոտ երեք միլիոն դոլարի պարգևավճար բաժանում: Մայրաքաղաքի ավագանու ընդդիմադիր թևը այլ բացատրություն չունի՝ քաղաքային բյուջեն ճեղք ունի, Ավինյանի թիմը չի կարողացել անգամ նախատեսածի չափով տրանսպորտի ուղեվարձ հավաքել, այդ գործում օգնության է հասել կառավարությունը: Այդ դեպքում որտեղի՞ց է պարգևավճարային՝ տոնական ֆոնդը:Ավելին21:0009.12.25 -
ՀասարակականՔՊ-ական Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով․ «Հետք»2025 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում Կոնջորյանը և կինը նշել են, որ բնակելի տունը ձեռք են բերել 54 մլն դրամով։ Բնակելի տունը ձեռք է բերվել հիպոթեկային վարկով, որը տրամադրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։Ավելին20:5009.12.25 -
ԱշխարհԿամբոջայում ավելի քան 11 հազար մարդ լքել է տները«Օդդարմեանտիեյի նահանգում 3503 ընտանիք կամ ընդհանուր առմամբ 11 հազար 138 մարդ լքել է սահմանամերձ շրջանները և անվտանգ կենտրոններ տեղափոխվել այն բանից հետո, երբ Թաիլանդի զինվորականները գրոհներ սկսեցին Կամբոջայի տարածքի վրա»,-ասված է հրատարակության հաղորդագրության մեջ։Ավելին20:4509.12.25 -
ՀասարակականՀայաստանում գործում է զինվшծ բшնդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զшվթելով և հավատացելոց իրավունքները ոտնահարելով․ Սրբազանների նամակը՝ ԱԱԾ մեկուսարանիցՆողկալի է, որ սույն բանդային, նախարարներից, պատգամավորներից, զանազան արկածախնդիրներից բացի, միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ», որոնք իրենց սույն քայլով արժանացել են Աստծու դատաստանին։Ավելին20:4009.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Աղմկոտ մեղադրանքներ՝ Փաշինյանի թիմին. տոնը բարձրացնում են միջազգային իրավապաշտպաններըՀայլուր 20։30 Աղմկոտ մեղադրանքներ՝ Փաշինյանի թիմին. տոնը բարձրացնում են միջազգային իրավապաշտպաններըԱվելին20:3009.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը և Գերմանիայի նախագահը անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային նշանակության այլ թեմաներիՖրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: ԳԴՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը բոլոր ոլորտներում:Ավելին20:2609.12.25 -
ԻրավականՄիքայել Սրբազանի անհապաղ վիրահատությունը ձգձգում են.մուկն ու կատու են խաղում ՔԿՀ բժշկական կենտրոնումԲանտարկված Միքայել Սրբազանի առողջության իրավունքը ոտնահարված է: Փաստաբանն ահազանգում է՝ Սրբազանին խոչընդոտում են, կարգի համաձայն, վիրահատվել իր նախընտրած հիվանդանոցում, իր իսկ փողով: Չնայած նա վստահում է կոնկրետ բժշկի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, քրեակատարողականի բժշկական կենտրոնը առաջարկում է նրան ուրիշ հիվանդանոց ընտրել:Ավելին20:1509.12.25 -
ԻրավականԻշխան Սաղաթելյանը պարզաբանում է` ինչու էր հրավիրվել քննչական կոմիտեՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պարզաբանում է տարածել՝ մանրամասներ հայտնելով ՔԿ հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ․Ավելին20:0409.12.25 -
ԻրավականԵրևանում 17-ամյա աղջիկներ են ձերբակալվել թմրամիջոց իրացնելու կասկածանքով (տեսանյութ)Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Հարավարևմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով Ոստիկանության Գվարդիայի գործընկերների հետ համատեղ ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ՝ ընդհանուր 61,19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։Ավելին20:0009.12.25 -
ՔաղաքականՄենք որքան թուլանանք, մեր հարևանները այնքան կուժեղանան․ միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Ժամանակն է ցույց տալ ուժ, ոչ թե թուլություն:Ավելին19:4609.12.25 -
ԻրավականԴատարանը մերժել է nղբերգական վթարի մասնակից ոչ սթափ կին վարորդին կալանավորելու միջնորդությունըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 29-ամյա Գոհար Մանուկյանի նկատմամբ, ով Ն. Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշում է կայացրել մերժել քննիչի միջնորդությունը, սակայն Գ. Մանուկյանի նկատամբ կիրառվել է գրավ՝ 10 միլիոն դրամի չափով և տնային կալանք: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել էր Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանը: Վերջինը ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում «Tesla» մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարին մասնակցություն ունենալու համար. նա եղել էր ոչ սթափ և չէր ունեցել հայկական վարորդական վկայական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանը տեղափոխվել էր ձերբակալվածների պահման վայր:Ավելին19:3309.12.25 -
ՀասարակականԿաթվածահար է երթևեկությունը Երևանի կենտրոնում. մարդիկ ժամերով տրանսպորտի են սպասումԵրևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է։ Մարդիկ ժամերով կանգառներում տրանսպորտի են սպասում։Ավելին19:2009.12.25 -
ՔաղաքականԲաքվի նյարդային շարժումները. Ադրբեջանը վտանգներ է տեսնում Հայաստան-Եվրամիություն փաստաթղթումԲաքուն դժգոհ է Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթից: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այն «հակասում է խաղաղության օրակարգին»։ Ալիևի վարչակազմն «անընդունելի» է համարում փաստաթուղթ մտած «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղցի հայեր» արտահայտությունը և Բաքվի բանտերում գտնվող հայերին «գերեվարվածներ» անվանելը:Ավելին19:1509.12.25 -
ՀասարակականՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելներից մեկում բшխվել են «Renault» մակնիշի և «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարները և «Volkswagen Vento»-ն․ կա վիրшվորԱյսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12-50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում բախվել են Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Renault» մակնիշի, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Բադրի Գ․-ի վարած MAN մակնիշի կցորդիչով բեռնատարները և Երևանի բնակիչ 45-ամյա Նորայր Ն․-ի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 1 հոգու առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։Ավելին19:0709.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը առանձնազրույց է ունեցել Գերմանիայի նախագահի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:Ավելին19:0409.12.25 -
ՄիջազգայինՃնշումն ուժգնանում է Ուկրաինայի վրա. Զելենսկին փրկություն է փնտրում ԵվրոպայումՉնայած «Axios»-ի համառ պնդումներին, որ Թրամփի վարչակազմը ճնշում է Զելենսկիին՝ պարտադրելով տարածքային զիջումներ, Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում ամերիկյան խաղաղության ծրագիրը հաջողվել է կրճատել, հանվել Կիևի համար առավել հակասական պայմանները:Ավելին19:0009.12.25 -
ՀասարակականՔարաթափում՝ Կապան քաղաքումԴեկտեմբերի 9-ին, ժամը 17։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Ձորք թաղամասի մոտակայքում, հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0.5 խմ)։ Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը։Ավելին18:4509.12.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նոր լարվածություն է հրահրում Ադրբեջանը. Բաքուն կտրուկ դեմ է Հայաստան-ԵՄ փաստաթղթինՀայլուր 18։30 Նոր լարվածություն է հրահրում Ադրբեջանը. Բաքուն կտրուկ դեմ է Հայաստան-ԵՄ փաստաթղթինԱվելին18:3009.12.25 -
ՔաղաքականԿառավարության նախաձեռնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստԱյդ մասին հայտնում են ԱԺ-ից:Ավելին18:2509.12.25