Լրահոս

2019-11-04
  • Հայաստան
    ՀԱՊԿ-ը երաշխավորո՞ւմ է Հայաստանի անվտանգությունը

    Ռուսական ռազմաբազայի գոյությունը մեր երկրի համար կործանարար համարողներին՝ անվտանգության փորձագետներն այսօր հիշեցրել են. այն տարածաշրջանի անվտանգության երաշխավորներից է: Վստահ են ՀԱՊԿ-ից դուրս գալն էլ Հայաստանի շահերից չի բխում: Մեր երկում Ռուսաստանի դեսպանն էլ նկատում է կարելի է սուր բանավիճել, բայց չստվերել կառույցի կարեւորությունը: Ինչ դեր ունի ՀԱՊԿ-Ն տարածաշրջանում խորհրդարանական վեհաժողովի երեւանյան նիստից մեկ օր առաջ քննարկել են կլոր սեղանի շուրջ:

    22:33
    04.11.19
    Ավելին
  • Իրավական
    Քոչարյանի փաստաբանը դիմել է Ելիսեյան պալատ

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուշադրությամբ հետեւում է Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընթացող դատավարական գործընթացներին: Այս մասին հավաստող նամակ է ստացել Քոչարյանի փաստաբաններից Սեւակ Թորոսյանը, որը համարում է, որ գրությունը Ելիսեյան պալատից մեսիջ է Հայաստանի իշխանությանը:

    22:31
    04.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Բեյրութի ըմբոստ փողոցները

    Լիբանանում հակակառավարական ցույցերը կառավարության հրաժարականից հետո էլ չեն հանդարտվում: Մի բան էլ նոր թափ են ստացել: Հոկտեմբերի կեսերից սկսված բողոքի ակցիաներին մասնակցել է երկրի բնակչության կեսից ավելին:

    22:29
    04.11.19
    Ավելին
  • Հասարակական
    «Պրինցը», «Ջեսսին» եւ նրանց տերը

    Կարող էին Պրինցն ու Ջեսսին հոշոտել գազանանոցի կենգուրուներին ու մուֆլոններին: Հովվաշների տերը բացառում է, հնարավոր չէ: Իր շները միշտ կուշտ են, տնից դուրս չեն գալիս կենդանաբանականի ճամփան էլ չգիտեն: Այգեգործների փողոցի բնակիչը լուրերով էր տեսել ու իմացել, որ իր սիրելի կենդանիները թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում են: Նա գազանանոցի աշխատակիցներին մեղադրում է իր տուն ներխուժելու քնեցնելու միջոցով շներին տանելու համար: Ապացույց ունի ներարկիչը:

    22:28
    04.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ալեն Սիմոնյանը չգիտի՝ հասարակությունն ով է. աղմկոտ օրակարգ

    Իմ քայլը խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել, որտեղ քննարկել են նաեւ Հանրային խորհրդի պահել-չպահելու հարցը: Նիստից հետո՝ լրագրողների հետ զրուցել է Ալեն Սիմոնյանը:

    22:27
    04.11.19
    Ավելին
  • Հասարակական
    «Հաղթանակ» շարժումը՝ Գավառում եվ Սեւանում

    Հայաստանում էլ շարունակվում է երկրորդ նախագահին աջակցող «Հաղթանակ» շարժման նախաձեռնած ստորագրահավաքը: Աբովյան եւ Չարենցավան այցելելուց հետո, Գավառի ու Սեւանի բնակիչների հետ են հանդիպել:

    22:26
    04.11.19
    Ավելին
  • Մշակույթ
    Իոսիֆ Կոբզոնի «ոսկե հարսանիքը»

    Իոսիֆ Կոբզոնի մահից հետո նրա հիշատակին նվիրված միջոցառում եւ համերգ է տեղի ունեցել Երեւանում: Համերգի օրը պատահական չի ընտրվել, այդ օրն է ամուսնացել երգիչը: Կոբզոնի ընտանիքը մասնակցել է երեւանյան համերգին:

    22:23
    04.11.19
    Ավելին
  • Արցախ
    Արցախում ստորագրահավաք է սկսվել՝ ազատություն Քոչարյանին պահանջով

    Արցախում չեն սպասում ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի գնահատականներին: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսել: Նախաձեռնությանը միացածները հայտարարում են, որ չեն հանդուրժի հաղթանակների նսեմացումը:

    22:22
    04.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Փաշինյանը բացառում է «ղարաբաղյան դավադրությունները»

    Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի ժամանակ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ մի քանի կետ է առանձնացրել: Նա հայտարարել է, որ հարցի կարգավորման շուրջ Հայաստանի ու Արցախի իշխանությունները նույն պատկերացումներն ունեն, իսկ հակառակ պնդումները ծիծաղելի շահարկումներ են: Փաշինյանի խոսքով բանակցություններում էլ հետաքրքիր դինամիկա կա: Վարչապետը նաեւ կրկնել է իր առաջ քաշած թեզերից մեկը թե հարցի կարգավորումը պետք է բխի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի քաղաքացիների շահերից:

    22:20
    04.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ներդրումները քիչ են, խոշոր հարկատուն էլ փոխվել է

    Խորհրդարանում շարունակվում են Բյուջե-2020-ի քննարկումները: Տնետսական հեղափոխություն խոստացած կառավարությանը՝ ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրել է, թե երբ է Հայաստանում տնտեսական բում եղել ու որ այդ ցուցանիշից, դեռ շատ հեռու ենք: Լրագորղները ՊԵԿ նախագահից հետաքրքրվել են խոշոր հարկատուների ցուցակից: 6 ամսվա տվյալներով Առաջին խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Իսկ Գազպրոմ Արմենիան զիջել է դիրքերը:

    22:18
    04.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Բանակում դժգոհություն չկա, դավադիր ուժն էլ Ադրբեջանն է

    Հաջորդ տարի Հայաստանը Ռուսաստանից 4 նոր կործանիչ կգնի: Խորհրդարանում Բյուջե-2020-ի քննարկումների ընթացքում փակ նիստից հետո հայտարարել է պաշտպանության նախարարը: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է մեր զինված ուժերը համալրվում են նոր զինատեսակներով:

    22:13
    04.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոյեմբերի 5-ին տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը

    Նոյեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

    17:24
    04.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Բարձր քաղաքականություն

    -Որովհետեւ մի կյանք ես ապրում, որ գառի պես դեսը քշվես, դենը քշվես, բառաչեն՝ բառաչես, ուր նայեն՝ նայես, ամեն ինչ նույն կերպ՝ սաղի պես՝ անմեղ: Բա մեղք է էլի: Վերջում էլ, թե էս ոչխարներն իրենց պահողի ձեռով են գնում, դու չես էլ իմանա՝ ում ձեռով կգնաս: Մեղք է էլի անմեղ ապրելը:

    14:54
    04.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ը

    ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը անթույլատրելի է համարում սեփական հայրենիքի պատմության և սեփական ժողովրդի էության հիմք հանդիսացող արժեքների նկատմամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նման վերաբերմունքը և պահանջում է վերջինիս հրաժարականը:

    13:22
    04.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը 2,7 մլն դրամ դրամաշնորհ է ստացել. ԿԳՄՍՆ

    Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն), ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ կնքված պայմանագրում։ 

    12:12
    04.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ է մահացել

    ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խդր Բրոյանի (ծնված 1972թ., դատապատվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով) ինքնազգացողության վատթարացման պատճառով նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։

    11:12
    04.11.19
    Ավելին