Լրահոս
-
Տեսանյութեր«Ռոբոտեքս» միջազգային մրցույթը՝ 1-ին անգամ ՀայաստանումՀայաստանը ռոբոտաշինության մրցույթների կենտրոն դարձնելու համար արված ևս մեկ քայլի մասին: Մեր երկրում անցկացվելու է Ռոբոտեքս միջազգային մրցույթը:
Ավելին22:2806.11.19 -
Հասարակական«Թուք ու նախատինք»՝ «Հուզանք եվ զանգ»-ից հետոԱյսօր ևս մեկ բողոքի ակցիա էլ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակի առաջ էր: «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնությունը պահանջում է «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղար Հասմիկ Խաչունցի հրաժարականը: Իշխող կուսակցության ավագանու անդամը մասնակցել էր «Հուզանք ու զանգ» կոչվող ներկայացմանը: Աղմկահարույց պերֆորմանսը դարձավ, այն միակ ներկայացումը որի մասին մեր երկրում սկսեցին խոսել տաքսու վարորդից մինչև արվեստաբան ու վարչապետ:
Ավելին22:2706.11.19 -
ԱշխարհԴելիում մաքուր օդ են խնդրումՀնդկաստանի մայրաքաղաքում թունավոր ծխի պատճառով փակվել են քաղաքի դպրոցները: Աշխարհի հրաշալիքներից մեկը Թաջ Մահալի դամբարանը, դարձել է մթնոլորտի աղտոտման զոհ: Օդամաքրիչ սարքերը օգուտ չեն տալիս: Խիտ սմոգի պատճառով Թաջ Մահալը տեսնելու եկած միլիոնավոր զբոսաշրջիկները հետ են վերադառնում առանց որևէ բան տեսնելու:
Ավելին22:2606.11.19 -
ԱռողջապահականԱռողջապահության նախարարությունում քաոս էԻնչու է վարչապետը հայտարարում իշխանական օղակներում կոռուպցիայի բացակայությունից, երբ ասենք առողջապահական կազմակերպությունները գոնե իրենց ոլորտի համար հակառակն են պնդում: Հայկական առողջապահության ազգային խորհրդի նախագահը ահազանգում է, որ առողջապահության նախարարը սկսել է հիվանդանոցներն իր ձեռքի տակ վերցնել ու այնտեղ յուրայինների նշանակել:
Ավելին22:2306.11.19 -
ՔաղաքականԿա Քոչարյանի գործը, որը ամբողջությամբ կառուցված է խախտումների վրա. Ռուբեն ՄարգարյանԱվելին16:4606.11.19
-
ՄշակույթՄշակութային հուզանք եվ բարոյականության ահազանգԹեժանում են կրքերը կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի շուրջ: Խորհրդարանի երկու պատգամավոր միացել են այդ պահանջին: Հարությունյանին մինչև նոյեմբերի 7-ը պաշտոնը թողնելու պահանջ են ներկայացրել երիտասարդ դաշնակցականները: Նրանք պետության համար վտանգավոր են համարում Հարությունյանի մի քանի նախաձեռնություններ: Չեյնջ.օրգ հարթակում նույնպես Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել, որին արդեն միացել է մոտ 4000 մարդ:
Ավելին22:3305.11.19 -
ՍոցիալականՄինչեվ տարվա վերջ հնարավոր է գնաճՄինչև տարվա վերջ հանրապետությունում հնարավոր է մեկ ու կես տոկոս գնաճ: Կանխատեսումը հրապարակել է Կենտրոնական բանկը: Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը նաև չի բացառել, որ գնաճը նախատեսվածից կարող է մի փոքր ցածր լինել: Կախված այն հանգամանքից, թե նոր տարվա շեմին ի՞նչ կարժենա միրգն ու բանջարեղենը:
Ավելին22:3205.11.19 -
Իրավական«Մարտի 1»-ի գործը մարտի 1-ի մասին չէ. ստորագրությունների մատյանՄարտի մեկին վիրավորված ոստիկաններից մեկը այսօր եղել է դատարանում: Նիստից հետո լրագրողներին պատմել է, թե ինչպես մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը իրեն ու ծառայակից ընկերներին թուրք անվանել:
Ավելին22:2905.11.19 -
Արտաքին քաղաքականությունՌուսական զենք՝ Բաքվին եւ Հայաստանը՝ ՀԱՊԿ-ումԱդրբեջանին ռուսական զենք վաճառելու փաստը չի կարող ստիպել Հայաստանի իշխանություններին ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել: Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասել է, որ ինչպես նախորդ իշխանությունը, իրենք էլ երկրի ղեկավարի մակարդակով խոսում են հակառակորդին զենք տրամադրելու մտահոգությունների մասին ու միշտ ստանում նույն պատասխանը. «Հայաստանին էլ Ռուսաստանը զենք է վաճառում ավելի լավ ու նպաստավոր պայմաններով»:
Ավելին22:2705.11.19 -
ԻրավականՔոչարյանին գրավով ազատելու միջնորդությունՌոբերտ Քոչարյանին ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել փաստաբանները դատարան: Որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին: Քոչարյանի փաստաբանների նախորդ բոլոր միջնորդությունները, նաև դատավորի՝ բացարկի միջնորդությունը, Աննա Դանիբեկյանը մերժել է: Այսօրվա դատական նիստում ելույթ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը: Ի պատասխան մեղադրող կողմի այն հիմնավորմանը, թե Քոչարյանը ազատության մեջ կարող է խոչընդոտել գործին, երկրորդ նախագահը ասել է, որ չի պատկերացնում՝ ոնց է մի վկայի ասելու, «գիտես, ցուցմունքդ լավը չի, արի մի քիչ փոխի»: Փաստաբան Ռուբեն Սահակյանը նկատել է, որ Քոչարյանից բացի, ևս չորս հոգու նույն մեղադրանքն է առաջադրված, սակայն, մյուսները ազատության մեջ են. «Միայն այս հանգամանքն արդեն թույլատրում է մեզ ասել, որ սա քաղաքական հետապնդման հետևանք է»։ Ռուբեն Սահակյանի այս մտահոգությանը միացել է նաև պաշտպանության նախկին նախարարը:
Ավելին22:2405.11.19 -
ՀայաստանՌուս զինագործները՝ Հայաստանի ՊՆ-ի դեմՆոր սկանդալ է հասունանում զենք արտադրող և մատակարարող ռուսական ընկերության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև: Օրսիս ընկերության ներկայացուցիչը Տասս գործակալությանը հայտնել է, որ նախարարությունը փորձում է իրենց հետ զենքի մատակարարման ոչ պաշտոնական պայմանագիր կնքել: Ռուսական ընկերության համար սա կոռեկտ առաջարկ չէ և իրենք հույս ունեն, որ գործը դատարան չի հասնի:
Ավելին22:2105.11.19 -
ՀասարակականՀակածխախոտային օրինագիծ՝ ամենաբարձ մակարդակի աջակցությամբՀակածխախոտային օրինագիծը կառավարությունից վերջապես հասել է խորհրդարան: Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը այսօր քննարկել են առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Տնտեսագտեները պնդում են, որ ծխախոտային նոր սահմանափակումները լուրջ վնաս են հասցնելու մեր տնտեսությանը: Բայց Թորոսյանը մտահոգություն չունի, քանի որ, ինչպես ինքն է լրագրողներին հավատացրել, իր նախագիծը ունի քաղաքական աջակցություն ամենավերևներից:
Ավելին22:1605.11.19 -
ՀասարակականՄրգաստանցի Հասոյանները նոր տուն ունենԱրդեն 200 տուն հիմնանորոգած Վիվասել ՄՏՍ-ն ու Ֆուլեր տնաշինական ընկերությունը այսօր մեծ նվեր են արել վագոն-տնակում ապրող Հասոյաններին: Նրանց համար հիմքից նոր տուն են գցել ու 5 ամսում գործն ավարտել:
Ավելին22:1505.11.19 -
ՀայաստանԵՄ-ում ՀՀ բարեկամներից մեկը. Հունաստանի նախագահը Երեւանում էՀունաստանը կվավերացնի առաջիկա ամիսներին Հայաստան-Եվրամիություն համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի նախագահը: Պրոկո-պիոս Պավլո-պուլոսն ու Արմեն Սարգսյանը խոսել են նաև երկու երկրների միջև վիզաների ազատականացման մասին:
Ավելին22:1305.11.19