Լրահոս

2019-11-07
  • Հասարակական
    Ի՞նչ է ուզում իշխանությունը հանրային խորհրդից

    Հանրային խորհրդում այսօր քննարկում էին, թե ինչ է ուզում Հայաստանի նոր իշխանությունը խորհրդից: Վազգեն Մանուկյանի խոսքով իրենց դեմ ուղղորդված քարոզչություն կա հեղինակազրկելու ու անգործության մատնելու համար:

    21:25
    07.11.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    «Արայի՛կ, տուն գնա». բողոքի ակցիա՝ նախարարի հրաժարականի պահանջով

    Պաշտոնաթողության պահանջով երիտասարդ դաշնակցականներն ու Երևանի պետհամալսարանի դասադուլ հայտարարած ուսանողներն են Կրթության ու գիտության նախարարության դիմաց առավոտից: Այնտեղ կլինեն նաև գիշերը, ավելի ճիշտ այնքան, մինչև նախարար Արայիկ Հարությունյանը չհեռանա:

    21:22
    07.11.19
    Ավելին
  • Տեսանյութեր
    «Սոցիալական մեդիայի ճգնաժամ». Հայաստանը կանաչ երկի՞ր

    Սև ու սպիտակ մեդիայի ժամանակներում, երբ կարելի է ձվերով հարվածել լրատվամիջոցների պատերին, քննարկումների հրավիրել միայն սիրելի ԶԼՄ-ներին, հանկարծ պարզվում է, որ մեր երկիրը 5 կետով բարելավել է դիրքը Ֆրիդոմ հաուզի զեկույցում:

    21:21
    07.11.19
    Ավելին
  • Իրավական
    Դատարանը մերժեց Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նորից մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը: Այս անգամ երկրորդ նախագահի պաշտպանները միջնորդում էին գրավով ազատ արձակել երկրորդ նախագահին, քանի որ գործով անցնող բոլոր ամբաստանյալները տարբեր խափանման միջոցներով ազատության մեջ են և որևէ կերպ չի բացատրվում, թե ինչու է կալանավորված մնում միայն Ռոբերտ Քոչարյանը, երբ նա որևէ անգամ թաքնվելու փորձ չի արել, իսկ գործին միջամտելու ռիսկերը նվազեցված են: Փաստաբան Ռուբեն Սահակյանը հերթական մերժումը ստանալուց հետո հայտարարել է, որ դատավորները պարզապես քաղաքացիական արիության պակաս ունեն:

    21:20
    07.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Չիլի. կույր անարդարություն

    1 միլիոն մարդ շարունակում է փակ պահել Հարավային Ամերիկայի ամենահարուստ երկրներից մեկի փողոցները: Չիլիում հակակառավարական ակցիներ անողները համոզվել են, որ հեղափոխությունը փողոցից է սկսվելու, դրա համար անգամ պատրաստ են զոհվել:

    21:19
    07.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Պետությունը եւ խնամքի կարիք ունեցող երեխաները

    Հոգեկան եւ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց հետ աշխատողները 2020 թվականի հունվարի 1-ից 30 տոկոս հավելավճար կստանան: Կառավարությունը իրավական հիմքերը դրեց, բայց հայտնի է, որ աշխատավարձի վերանայման համար բյուջեից 249 մլն. դրամ կհատկացվի: Դրանից 19 մլն դրամն է հատկացվում պետության կողմից պատվիրակված կառույցներում՝ 152 աշխատակիցների համար: Մնացածը մասնավոր հասարակական կազմակերպություններին է տրվում, բայց թե քանի մարդու է վերաբերվում կառավարության նիստում ծրագիրը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը չգիտեր:

    21:18
    07.11.19
    Ավելին
  • Քաղաքական
    «Անծուխ» ազգային ժողով

    Շուտով պարզ կլինի Արսեն Թորոսյանի հակածխախոտային նախագծի ճակատագիրը: Այն ներկայացնելուց հետո անցած մեկ տարում ակնհայտ փոխվել է վարչապետի մոտեցումը խնդրին ու տպավորություն է, որ գործադիրի տնտեսական բլոկի պատասխանատուները կարողացել են Նիկոլ Փաշինյանին ապացուցել նախագծի հնարավոր տնտեսական վնասները, քանի որ նա վերջերս ավելի ու ավելի հաճախ է խոսում առողջապահության ու տնտեսության շահերի համադրման մասին:

    21:16
    07.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արծվիկ Մինասյանը կանչվել է քննչական մարմին

    ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։

    16:40
    07.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի միջնորդությունը նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։

    Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 12-ը, ժամը 13:00:

    12:08
    07.11.19
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն | Նոյեմբերի 7
    11:38
    07.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրավական թավշյա ֆուտուրիզմի ֆենոմենոլոգիա

     Ֆուտուրիզմը Հայաստանում աննախադեպ բում է ապրում։ Ֆուտուրիստական թատերարվեստը, լուսանկարչությունը, պոեզիան, լինգվիստիկան, ստատուսագրությունը, մենեջմենթը, մարքեթինգը և այլն։ Ավելին, մեզանում ի հայտ են գալիս ֆուտուրիզմի բոլորովին նոր ուղղություններ, օրինակ՝ ֆուտուրիստական իրավաբանությունը։ Եվ հարկ է օր առաջ այդ ֆուտուրիստական իրականությունը դարձնել կրթական պրոդուկտ՝ այն ամրապնդելու և, ինչու՞ ոչ, համաշխարհային կրթական շուկային որակապես նոր, թարմ գաղափարներ առաջարկելու նկատառումներով։

    11:12
    07.11.19
    Ավելին
2019-11-06
  • Հասարակական
    «Հայփոստը» կմասնավորեցվի, Ծաղկաձորի «Գոլդեն փելեսը» կվաճառվի

    Որպես նվիրատվություն պետությանը փոխանցված Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի ոդիսականը մոտենում է ավարտին: Մինչեւ դեկտեմբեր այն աճուրդով կվաճառի: Նախնական գինը 16.5 մլն դոլար է: Պետության համար թանկ պահվող հյուրանոցով հետաքրքրվողներ արդեն կան:

    23:07
    06.11.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Բանասիրականում դասադուլ է՝ հանուն հայոց լեզվի

    ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, կամ ինչպես ուսանողներն են ասում՝ Սև շենքում այսօր դասադուլ էր: Պատճառը Կրթության նախարարի աղմկահարույց նախաձեռնությունն է ըստ որի բուհերում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների ուսուցումը կդառնա ոչ պարտադիր: Վրդովված ուսանողները խոսում են կրթական ամենաթողության մասին: Ասում են՝ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ինչպես քայլելով եկել է, այնպես էլ քայլելով պետք է գնա: ՀՅԴ-ի երիտասարդական թևը նախարարին իրերը հավաքելու կոչ է անում: Դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիա են արել հենց նախարարության մոտ:

    23:03
    06.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Հայ-ռուսական հարաբերություններ՝ Գյումրիի «սեւ բերդում»

    Թե ինչու է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին Հայաստան եկած ռուս գործընկերների հետ մեր խորհրդարանականները չեն քննարկել: Փոխարենը քննարկել են ինչպես խորացնել հայ-ռուսական հարաբերությունները եվրասիական հարթությունում: Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը Գյումրիի Սև բերդում էր:

    23:01
    06.11.19
    Ավելին