Լրահոս
-
ՀասարակականՍտամբուլյան կոնվենցիա. փակ քննարկում ազգային ժողովումԱյսօր մեր խորհրդարանի չգիտես ինչու փակ դռների հետևում քննարկում էին սկանդալային Ստամբուլյան կոնվենցիան: Ազգային ժողովի դարպասների մոտից նիստի դահլիճ չէր հասնում մարդկանց բողոքի ձայնը ընդդեմ կոնվենցիայի: Ակցիայի մասնակիցների մտահոգությունները ներս էին տանում պատգամավորները: ԲՀԿ-ականները պարբերաբար տեղեկացնում էին, որ նիստի դահլիճում թեժ է, Գևորգ Պետրոսյանն անգամ դուրս եկավ քննարկման կեսից ու միացավ կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին:
Ավելին21:0901.11.19 -
ԱռողջապահականԱռողջապահության եվ սոցիալական ոլորտի փողերն ավելացել ենԱռողջապահությանը եկող տարի նախատեսվում է 19 միլիարդ դրամով ավելի շատ փող հատկացնել պետական դրամապանակից: Երկրի գլխավոր առողջապահին լրագրողներն այսօր հարցրել են՝ ինչպե՞ս վստահ լինենք, որ փողը կոռուպցիոն շահեր չի սպասարկի: Համենայն դեպս, նման կասկածներ ունի պետական վերահսկողական ծառայության՝ կասեցված լիազորություններով պետը: Դավիթ Սանասարյանի մեղադրանքները նախարար Թորոսյանի քմծիծաղն են առաջացնում:
Ավելին21:0801.11.19 -
ՔաղաքականՓաշինյանը ունի պողոսների զանգված, որն ամեն ինչ մարսում է. Տիգրան ՔոչարյանԱվելին15:5201.11.19 -
ՀասարակականՀՅԴ-ն երախտագիտության ստորագրահավաք է կազմակերպելՍտորագրահավաքը կայանալու է նոյեմբերի 2-4֊ը (առաջիկա շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին)՝ ժամը 11:00-ից 21:00-ն, Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող մասում։
Ավելին14:3701.11.19 -
ՀայաստանՁյուն է գալու․ եղանակը ՀայաստանումԵրևան քաղաքում՝Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Ավելին14:3001.11.19 -
ՀասարակականԿենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեցԵրևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակյան չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները:
Ավելին12:4301.11.19
-
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն իմ ճանաչած ամենավախկոտ մարդն է. Արթուր ՀամբարձումյանԱվելին23:0131.10.19 -
ԱռողջապահականԻնչպե՞ս է երեխան վարակվել ՄԻԱՎ-ով. ՔԿ-ում քննություն էՄԻԱՎ-ով վարակված աղջնակի առեղծվածային պատմության հանգամանքներն է պարզում Հայաստանի քննչական կոմիտեն: Պաշտոնական տեղեկությունները բավականին ժլատ են: Հայտնի է միայն, որ Արաբկիր բժշկական կենտրոնում բուժվելու ժամանակ է հայտնաբերվել երեխայի վարակը: Ու, որ փոքրիկի ծնողները ՁԻԱՀ-ով հիվանդ չեն:
Ավելին22:4431.10.19 -
Գազանների եվ կենդանիների միջեվ ցանկապատ չկաԵրեւանի կենդանաբանական այգում դժբախտություն է եղել: Առավոտյան այգի ներխուժած շները հարձակվել ու խեղդամահ են արել երեք կենգուրուի: Կենդանաբանականից ասում են, նման դեպքերը անխուսափելի են՝ այգին ցանկապատ չունի:
Ավելին22:4231.10.19 -
Արտաքին քաղաքականությունԵՄ ծրագրով ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայում խախտումներ են գտնվելՎանաձորի Հելսինկյան գրասենյակը ծավալուն զեկույց է հրապարակել Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ: «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում եւ դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» վերնագրով աշխատությունը փաստաթղթերի տրցակ է, որոնց մի մասը երկու պետության միջեւ կնքված պայմանագրերն են: Անդրադարձել են նաեւ ռուս զինծառայողների մասնակցությամբ դեպքերին:
Ավելին22:3731.10.19 -
ԱշխարհՆրանք բոլորը Թալեաթ են. Թուրքիայում դարը չի փոխվելԹուրքիայի վրդովմունքը չի դադարում: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո ընդդիմադիր ճակատից սպառնում են ավելացնել թալեաթների թիվը՝ անգամ աղջիկներին այդպես կկոչեն: Թուրքիայում ԱՄՆ դեսպանին էլ արտգործնախարարությունում բացատրել են, որ Ներկայացուցիչների պալատի փաստաթութղը իրավական չէ, բայց այն կարող է վտանգել Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը:
Ավելին22:3631.10.19 -
ՀասարակականԳիշերօթիկներին կփոխարինեն ցերեկային խնամքի կենտրոններըՉնայած բազմաթիվ դժգոհություններին՝ Կառավարությունը որոշեց՝ Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու և Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկները կլուծարվեն: Կառավարության նիստում նախագիծը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը վստահեցրել է՝ սա հանուն երեխաների է արվում: Այդ հաստատություններում գիշերելու փոխարեն՝ երեխաները ծնողների հետ տանը կլինեն: Վարչապետն էլ նկատում է. այս նախագծով փորձում են երեխաներին ձերբազատել մանկատան սան դրոշմից:
Ավելին22:3531.10.19 -
ՔաղաքականԲաբկեն Հարությունյանն ընդդեմ քաղաքապետարանիՎարչական դատարանում այսօր հետաձգվել է Երևանի պաշտպանության ճակատի համակարգող Բաբկեն Հարությունյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ քաղաքապետարանի: Դատարանը քաղաքապետարանից փաստաթղթեր էր պահանջել, որ չեն ներկայացրել: Նույն կերպ քաղաքապետարանը Բաբկեն Հարությունյանին չի տրամադրել Սանիթեքի հետ կնքած պայմանագրի պատճենը, ինչի համար էլ գործը դատարան է հասել:
Ավելին22:3431.10.19 -
ՀասարակականՍտյոպա Սաֆարյանը հիշե՞լ է, թե ով է գողացել իր հեռախոսըՌոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների փաստաբանը հայտարարել է, որ Ստյոպա Սաֆարյանը սխալվում է՝ Նարեկ Մութաֆյանը չէր կարող նրա հեռախոսը գողանալ, քանի որ այդ օրը Մութաֆյանը Սաֆարյանի տան մոտ չի եղել: Ստյոպա Սաֆարյանը 2 օր առաջ էր գրառում արել ֆեյսբուքում՝ հանկարծակի հիշել, որ Մութաֆյանն է իր հեռախոսը գողացել:
Ավելին22:3231.10.19