Լրահոս
2025-12-12
-
Մամուլի տեսությունՓակվելո՞ւ է Արցախի ներկայացուցչության շենքը. սպասվում են տհաճ անակնկալներ․ «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին` դեկտեմբերի 11-ին, Արցախի ներկայացուցչության շենքում իրականացված խուզարկությունից հետո ArmLur.am-ի աղբյուրները փոխանցեցին մեզ, որ հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ փակեն կամ վերջնականապես խլեն շենքը Արցախի իշխանություններից։Ավելին09:4212.12.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3012.12.25 -
ՄիջազգայինՊուտինը հրաման է տվել շարունակել ռազմական գործողություններն ՈւկրաինայումՆախագահ Պուտինը նշել է, որ բոլոր ոլորտներում նախաձեռնությունը ռուսական բանակի ձեռքում է, և որ ռուսական զորքերը «շարունակում են կատարել ռազմական առաջադրանքներ և վստահորեն առաջ են շարժվում ամբողջ ճակատով»։Ավելին00:1012.12.25
2025-12-11
-
ԻրավականՀովհաննավանքում «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին դիմումները մերժվել են. «Sputnik Արմենիա»Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ – խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» է մատուցել։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։Ավելին23:5811.12.25 -
ՄիջազգայինՎլադիմիր Զելենսկին «միջնամատ է ցույց տվել» ԱՄՆ-ին․ ՄեդվեդևԴեկտեմբերի 11-ին Վլադիմիր Զելենսկին պնդեց, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման շրջանակներում տարածքների հարցը պետք է դրվի հանրաքվեի։ Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցություններն ակտիվացել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը նոյեմբերին առաջարկել էր 28 կետից բաղկացած իր ծրագիրը:Ավելին23:4511.12.25 -
ՀասարակականԴավիթաշենի կամրջի սկզբնամասում բшխվել են «Kia»-ն ու «Nissan»-ը․ վերջինը կողաշրջվել է․ վիրшվորներ կանԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա, դեպի Եղվարդի խճուղի ընթացող ճանապարհահատվածում բախվել են «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին23:3011.12.25 -
ՄիջազգայինՍպիտակ տունը մեկնաբանել է Պուտինի և Մադուրոյի միջև տեղի ունեցած զրույցըՌուսաստանի և Վենեսուելայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլաս Մադուրոյի միջև կայացած զրույցը դժվար թե որևէ անհանգստություն առաջացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը: «Չեմ կարծում, որ դա որևէ անհանգստություն կառաջացնի նախագահի մոտ»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Լևիտը լրագրողներին:Ավելին23:1511.12.25 -
ՄիջազգայինՄարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն«Մեր զինված ուժերը պետք է ստանան մեզ պաշտպանելու համար անհրաժեշտ ամեն ինչ։ Եվ Ուկրաինան հիմա պետք է ստանա իր պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ։ Չափազանց շատ դաշնակիցներ չեն զգում պահի հրատապությունը և կարծում են, որ ժամանակն իրենց օգտին է։ Բայց դա այդպես չէ», - ասել է Ռյուտեն։Ավելին23:0511.12.25 -
ԻրավականՇոկ է Արամուսում. 4 մարդ սպանելու համար մեղադրվողն անմեղսունա՞կ է ճանաչվելԱրամուսի բնակիչները շոկի մեջ են: Իմացել են, որ մեկ օրում երկու ամուսնական զույգի հրացանի կրակոցով սպանած իրենց համագյուղացին անմեղսունակության հիմքով ազատվել է կալանքից, այն դեպքում, երբ գյուղում գիտեն՝ 61-ամյա տղամարդը վերջին տարիներին որսորդական հրացան է ձեռք բերել ու վարորդական իրավունք ստացել: Ինչպե՞ս է հաղթահարել հոգեբանական տեստը, չեն հասկանում Արամուսում, արդար քննություն են պահանջում:Ավելին23:0011.12.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի քարշակումԴեկտեմբերի 11-ին, ժամը 19։43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում այրվում է բեռնատար ավտոմեքենա։Ավելին22:4511.12.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ․ նրա ակտիվ աշխատանքի վերսկսման համար ոչ մի խոչընդոտ չկա․ Զախարովա«ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ ցանկացած պետություն, որը մտնում է դրա կազմի մեջ, իրավունք ունի սահմանված կարգով դուրս գալ կազմակերպությունից», - հիշեցրել Է Զախարովան: Իսկ պետության կողմից կազմակերպության շրջանակներում իր պարտավորությունները չկատարելու դեպքում, մասնավորապես, ՀԱՊԿ-ի բյուջեին երկու տարվա ընթացքում պարտք լինելու դեպքում, նրա նկատմամբ կարող է կիրառվել այդ պետության քաղաքացիներին ՀԱՊԿ-ի շրջանակներում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցում, ինչպես նաեւ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկում՝ մինչեւ պարտքի ամբողջական մարումը»:Ավելին22:3011.12.25 -
Հասարակական27-ամյա վարորդը «Ford Transit»-ով բախվել է կայանված «Կամազ»-ին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Արման Ս․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կամազ» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով «Ford Transit»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։Ավելին22:1511.12.25 -
ԻրավականՄահացու վթարի մեղավորին՝ տնային կալանք, Սրբազանին՝ 2 տարվա ազատազրկում. դատավոր Մելիքսեթյանի վճիռներըԿարծիք հայտնելու համար Միքայել Սրբազանին ազատազրկած դատավորը գրավի դիմաց տնային կալանք է կիրառել հարբած ու առանց վարորդական իրավունքի մեքենան հանդիպակաց վարած ու մեկ մարդու մահվան պատճառ դարձած կնոջ նկատմամբ:Ավելին22:0011.12.25 -
ՍպորտԼևոն Արոնյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԼևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Եզրափակչում Արոնյանը 1.5:0.5 հաշվով հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։Ավելին21:4911.12.25 -
ՔաղաքականՎտանգավոր առաջարկ՝ Ալիևին. Բաքվին հանգստացնո՞ւմ է Փաշինյանը՝ փակելով արցախցիների վերադարձի դուռըԱրցախ արցախցիների վերադարձի և Արևմտյան Ադրբեջան կեղծ թեզի միջև հավասարության նշան դնելով ու այդ թեմաները մոռանալու առաջարկ անելով Փաշինյանը կրկնում է «Արցախը Հայաստան է և վերջ» վտանգավոր հայտարարությունը, կարծում է Հայաստանի արտգործնախարարությունը 10 տարի ղեկավարած Վարդան Օսկանյանը՝ նկատելով՝ դա անընդունելի է թե միջազգային իրավունքի, թե միջազգային ընկալման տեսանկյունից:Ավելին21:4511.12.25 -
ՄիջազգայինԶախարովային սարսափեցրել է ուկրաինացի որբերի հղիության սկանդալըՌուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային սարսափեցրել է Թուրքիայում ուկրաինացի որբերի «հանգստի» հետ կապված սկանդալը, որը կազմակերպել էր Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, որից հետո երկու անչափահաս աղջիկներ հղի վիճակում վերադարձել են Ուկրաինա: «Դա ընկալման համար շատ սարսափելի տեղեկատվություն է։ Պարզվում է, որ Զելենսկայայի կողմից ենթադրաբար փրկված երեխաներից շատերը հոգեբանական և սեռական բռնության զոհեր են եղել։ Նրանք փաստացի զրկված էին համարժեք հսկողությունից, սովորելու հնարավորություն չունեին, պարբերաբար ներգրավվում էին քարոզչական հոլովակների նկարահանումներին։ Նրանք զրկվել են սննդից, ֆիզիկապես բռնության են ենթարկվել և նվաստացվել են», - հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ պատմել է Զախարովան սկանդալի մանրամասները։ Նա հռետորական հարց է տվել, թե արդյոք որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել դրա համար, ապա պատասխանել է նույն հարցին. սկանդալի հետևանքով մանկավարժներից միայն մեկն է պաշտոնանկ արվել։ Դեկտեմբերի սկզբին ուկրաինական ԶԼՄ-ները պատմեցին Զելենսկու ծրագրի հետ կապված սկանդալի մասին՝ ուկրաինացի որբերին Թուրքիա տեղափոխելու համար այն բանից հետո, երբ երկու դեռահաս աղջիկներ հղի վերադարձան Ուկրաինա: Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ որբերի նախագծի համար հատկացվել է մոտ 10 միլիոն դոլար, որի մի մասը ստացվել է ուկրաինացիներից՝ որպես նվիրատվություն։ Ծրագրի մասնակիցները հայտնել են, որ Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչները ստիպել են իրենց նկարահանել երգերով ու պարերով հատուկ պատրաստված տեսահոլովակներ, իսկ եթե նրանք հրաժարվել են, նրանց հեռախոսները բռնագրավվել են, իսկ սնունդը՝ սահմանափակվել։ Աղջիկներից մեկը հայտարարել է, որ ինքը պարտավոր է նկարահանվել քարոզչական տեսահոլովակներում, քանի որ նրա համար «գումար է վճարվել» ։Ավելին21:3011.12.25 -
ՏարածաշրջանՎրաստանում ցույցերը սահմանափակող օրենք է ընդունվելՕրինագծում սահմանված նորմերի խախտման առաջին իսկ դեպքում նախատեսվում է վարչական կալանք, բացառությամբ բացառիկ դեպքերի։Ավելին21:1811.12.25 -
ՍփյուռքԻրենք ավելի մեծ մեղքի մեջ ընկան. շանտաժի զո՞հ են դարձել արքեպիսկոպոս Կճոյանն ու մյուսներըԱրդյոք Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ Փաշինյանը կոմպրոմատնե՞ր ունի, որ Սրբազանը անխոնջ պատարագներ է մատուցում վարչապետի համար, զեղչում կաթողիկոսի անունը: Հայտնի է, որ Կճոյանի դեմ ապօրինի գույքի բռնագանձման մասին գործը կարճվել է: Եթե այդպես է, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդն ավելի մեծ մեղքի մեջ է ընկել: Հրայր սարկավագը կասկածներ ունի, որ Կճոյանը շանտաժի զոհ է դարձել ու քրեական գործերով չանցնելու համար համաձայնել է եկեղեցու դեմ մեղք գործել՝ «ուրանալ» իր հորը:Ավելին21:1011.12.25 -
ՔաղաքականՈ՞ւմ առանձնատան դուռն է ծեծում կոռուպցիան. սկանդալային հրապարակում՝ բարձրաստիճան իշխանավորների մասինԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի գույքին առնչվող սկանդալային հոդվածը՝ չնայած կարկառուն ՔՊ-ականը հերքում է, թե ինքը կասկածելի ցածր գնով է նորակառույց առանձնատուն ձեռք բերել:Ավելին21:0011.12.25 -
ՀասարակականԵրևան-Սևան ավտոճանապարհին 50-ամյա վարորդը «Opel Vectra»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Խաչատուր Մ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, հայտնում է Shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։Ավելին20:5511.12.25