Լրահոս

2019-12-21
2019-12-20
  • Հասարակական
    Հիասթափության տարի. «Գելափ»-ի թվերով Փաշինյանի վարկանիշն ընկել է

    «Գելափ» միջազգային ընկերությունը ամփոփել է Հայաստանի հեղափոխական տարին: Պարզվում է՝ հեղափոխության առաջնորդի վարկանիշը գրեթե 2 անգամ ընկել է: 2018-ին Նիկոլ Փաշինյանին լիովին դրական էր գնահատել հարցվածների մոտ 61 տոկոսը, 2019-ին՝ մոտ 37-ը: Հանրության քանի տոկոսի մոտ են արդարացել հեղափոխական սպասելիքները և քանի տոկոսը կընտրեր «Իմ քայլին» եթե խորհրդարանական ընտրությունները լինեին այսօր:

    22:15
    20.12.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    «Ազգային» կառավարությունը եւ «ազգային կրթություն» պահանջողները

    Դասադուլների պատճառ դարձած Բարձրագույն կրթության մասին աղմկահարույց օրինագիծը մտել է Ազգային ժողով: Բայց կրթության հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի մյուս շաբաթ: Օրինագծի պատճառով նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդներից մեկն ու նախարար Արայիկ Հարությունյանը ևս այսօր խորհրդարանում են եղել: Բարձրագույն կրթությանը հասնելուց առաջ,, ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տվել փոփոխությունները սկսել դպրոցներից, որտեղ ըստ Զոհրաբյանի, ողբերգական վիճակ է: Պատգամավորը հույս ունի, որ հանրակրթական դպրոցներում կգա մի օր, որ աշակերտները էլ չեն ասի, թե Սասունցի Դավիթն արձան է, Դեմիրճյանն էլ՝ փողոց:

    22:13
    20.12.19
    Ավելին
  • Իրավական
    Քոչարյանը կմնա կալանավորված. ճնշումներ՝ դատարանի վրա՞

    Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Վեչաքննիչ դատարանը Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Մարտի մեկի գործը կշարունակվի քննվել առաջին ատյանի դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: Քոչարյանի փաստաբանները համոզված են, որ դատարանի վրա նորից ճնշում է եղել: Այս անգամ վճռից մեկ օր առաջ ոստիկանության տարածած տեսանյութի տեսքով: Երկրորդ նախագահի որդին տեղի ունեցածը կայուն պրակտիկա է համարում:

    22:11
    20.12.19
    Ավելին
  • Հասարակական
    «Ազատություն Քոչարյանին» պահանջին միացել են, ոչ թե ստորագրել այն

    Երեկվանից չի դադարում աղմուկը ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի տարածված հայտարարության շուրջ: Ինչպես գիտեք, մշակույթի մի քանի տասնյակ հայտնի գործիչներ Հայաստանից ու Ռուսաստանից, միացել են երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակելու կոչ անող հայտարարությանը: Նրանց մի մասը, լրատվամիջոցներում ու հատկապես համացանցում բարձրացած աղմուկից հետո, սկսեց հերքել թե իրենք ստորագրել են հայտարարության տակ: Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պարզաբանել է, որ հայտարարությանը գործիչները ոչ թե ստորագրությամբ են միացել, այլ իրենց համաձայնությունը հայտնելով: Բացի այդ, Սողոմոնյանը տեղեկություններ ունի, որ որոշ գործիչների զանգել ու զգուշացրել են նոր իշխանությունը կնեղանա իրենցից:

    22:10
    20.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Գաղութային ավանդույթներ. պայքար՝ «զոն նայողների» դեմ

    Քրեակատարողական հիմնարկներում սկսվել է պայքարը «զոն նայողների» ինստիտուտի դեմ: Լրագրողներին հավատացրել է քրեակատարողական ծառայության պետը: Արթուր Գոյունյանը տեղեկացրել է, որ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները պետք է լուծարվեն։ Դրանց տեղում կառուցվելու են միջազգային ստանդարտներին համապատասխան հիմնարկներ: Քրեակատարողական ծառայության պետը սկանդալային բացահայտումներ է արել այսպես ասած գաղութային ավանդույթների մասին: Պարզվում է, հստակ սահմանված գումարներ են եղել տեսակցությունների և նույնիսկ մարմնավաճառների ծառայությունների համար:

    22:08
    20.12.19
    Ավելին
  • Աշխարհ
    Ահաբեկչություն Մոսկվայում՝ անվտանգության ծառայողի օրը

    Անվտանգության աշխատողի օրը, Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունը Ռուսաստանի Հատուկ ծառայությունները ահաբեկչական գործողություն են որակում: Կրակոցների հետևանքով հատուկ մահացել է 2 մարդ, ևս 3-ը վիրավորվել: Ոստիկանները արդեն պարզել են հրաձիգի ինքնությունը: 39-ամյա տղամարդը, պարզվում է հրաձգության տարբեր մրցաշարերի հաղթող է:

    22:06
    20.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Արարատի մարզպետն ամփոփում է սկանդալներով լի տարին՝ «բաց ճակատով»

    Արարատի մարզում էլ կան պաշտոնյաներ, որ դիմադրում են հեղափոխությանը: Այս մասին տարին ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա խոստովանել է, որ կոռուպցիոն սխեմաների իդեալական մաքրություն դեռ չեն արել, դիմադրող օջախներ դեռ կան: Ինչպես հիշում եք՝ հեղափոխությանը դիմադրող պետական համակարգի մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, ըստ Գարիկ Սարգսյանի Արարատի մարզպետարանն այնքան հավելյալ միջոցներ ունի, որ կարող է իրեն թույլ տալ, ոչ միայն 13-րդ, այլև 14-րդ աշխատավարձ տալ իր աշխատողներին:

    22:05
    20.12.19
    Ավելին
  • «Կանաչ» Սեւան, մշուշոտ Ամուլսար. էկոլոգիական շարժումը՝ Հայաստանում

    2019 Էկո-տարին են ամփոփել բնապահպանները: Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ Ամուլսարի շուրջ ստեղծված անորոշ վիճակը: Ի դեպ, կառավարությունը ևս 54 հազար դոլար հատկացրեց Ամուլսարի փորձաքննությունների համար: Դրանից առաջ «Էլարդ» միջազգային կազմակերպությանը 400 հազար դոլար էր փոխանցվել:

    22:03
    20.12.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի պաշտպանություն ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ միացել է ևս 7 մշակույթի գործիչ

    Ի պաշտպանություն ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ միացել է ևս 7 մշակույթի գործիչ.

    17:37
    20.12.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը

    Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը։

    Որոշումը ենթակա է բողոքարկման Վճռաբեկ դատարանում 15-օրյա ժամկետում։

    16:59
    20.12.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արգելիր երեխաներիդ արտահայտվել ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ. Արթուր Ղազինյան

    Արգելիր երեխաներիդ արտահայտվել ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ, իսկ կնոջդ՝ արտահայտվել Արցախի հարցի և բանակի վերաբերյալ, քանզի պատերազմն ու բանակը տղամարդու առաքելությունն է։ Գոնե ես այդպես եմ կարծում։

    12:56
    20.12.19
    Ավելին