Լրահոս
-
ՍպորտՀՖՖ նոր նախագահ է ընտրվել Արմեն ՄելիքբեկյանըԱյսօր գումարվել է ՀՖՖ անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում ընտրվել են ՀՖՖ նոր նախագահն ու գործկոմի նոր անդամները։ Կողմ է քվեարկել 13, դեմ՝ 7, անվավեր՝ 3 մարդ։
Ավելին16:2723.12.19
-
ՔաղաքականՄթնոլորտը երկրում ո'չ սիրո է, ո'չ էլ համերաշխության. Իսրայել ՀակոբկոխյանԱվելին23:0822.12.19 -
ՀասարակականՊատերազմին սովորածներըԵրբ Դուշանբեի վերելակում զրուցեցին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, ու պարզվեց, որ Ալիեւը կիրթ մարդ է, մի պահ մտածեցինք ինչպե՞ս է Փաշինյանին հաջողվել է հեղափոխել ռազմատենչ Ալիեւին: Վե՞րջ կրակոցներին: Ինչ-որ պահի սահմանի հակառակ կողմից՝ Հայաստանի ու Արցախի ուղղությամբ կրակոցները, իրոք, պակասեցին: Բայց այս շաբաթ, Տավուշի խաղաղ բնակիչների ուղղությամբ գնդակոծությունը վերսկսեց այնպիսի ինտենսիվությամբ, ինչպիսին չէինք տեսել վերջին 15 ամսում: Այսպես, ժողովրդին, հաստատ, խաղաղության չեն նախապատրաստում:
Ավելին23:0722.12.19 -
Հասարակական«Որտե՞ղ մնամ». խնամատար ընտանիքները, գենով չփոխանցվող հարազատությունԱրդեն 20 օր է՝ Հայաստանի 4 գիշերօթիկներց միայն մեկն է գործում: Անապահով ընտանիքներում ապրող երեխաներին վերադարձրել են ծնողների մոտ: Գիշերօթիկների փակելու արդյունքում խնայած գումարից կառավարությունը բաժին կհանի այն ընտանիքներին, որտեղ վերադարձել են փոքրիկները: Բայց բոլորը չէ, որ կենսաբանական ծնողների գրկում տեղ ունեն: Դրսում հայտնված երեխաներից մի քանիսին խնամատար ընտանիքներում կպահեն:
Ավելին23:0522.12.19 -
ՀասարակականԱրդարություն, ոչ թե հաշվեհարդարԹիվ մեկ դատավարության շուրջ այս շաբաթ էլ սկանդալների պակաս չեղավ: Քոչարյանի փաստաբանների բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումից ժամեր առաջ ոստիկանությունը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ Քոչարյանի աջակից ներկայացող տղամարդը մարտի մեկի տուժածին գումար, հետագայում նաեւ պաշտոն է առաջարկում՝ ցուցմունքից հրաժարվելու դիմաց: Երկրորդ նախագահի փաստաբանները ոստիկանության հրապարակած նյութը բանսարկություն և շինծու քայլ որակեցին, պնդեցին, որ դա դատավորին ճնշելու ուղիղ փորձ է: Քոչարյանի աջակից ներկայացած քաղաքացուն շաբաթվա վերջին ոստիկանությունը ձերբակալեց ու մեղադրանք առաջադրեց: Երկրորդ նախագահին անազատության մեջ տեսնել ցանկացողներին այս շաբաթ զարյացրին Հայաստանի եւ Ռուսաստանի մշակութային ու հասարակական մոտ 7 տասնյակ այն գործիչները, որոնք հրապարակային միացան Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջագրին
Ավելին23:0322.12.19 -
ՀասարակականՇաբաթվա հեշթեգերԱյս շաբաթ Չեխիան արտահանձնեց Նարեկ Սարգսյանին: Հայաստանի ոստիկանները երիտասարդի ձեռքերը ոլորած օդանավակայանից տարան բանտ: Կարծում եմ հիշում եք Սերժ Սարգսյանի եղբոորդին, որ թաքնվելու համար փոխել էր անձնագիրը ու Չեխիայում ապրում էր Ֆրանկլին Գոնսալես անունով, մեղադրվում է ապօրինի զենք ու թմրանյութ պահելու համար: Շաբաթը աչքի ընկավ նաեւ հին ընկերների վեճով ու մի մեքենայի պատմությամբ: Բոլոր հեշթեգերը մեկ ռեպորտաժում:
Ավելին23:0222.12.19 -
ՀասարակականԵրազի եւ «նիսյայի» հաստ տետրըԻնչպե՞ս նշել Ամանորը. խոզի բդի ու բլինչիկի գերության մե՞ջ, թե Հարնապետության հրապարակում՝ հոթ- դոգ ուտելով ու Բրեգովիչ լսելով: Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում ոչ մեկի մտքով չի անցնում Հրապարակ գալ: Այնտեղ փախլավա են թխում, դոլմա փաթաթում, պարտք անում՝ հանուն սեղանի առատության, որ տարին բարեբեր լինի ու գոնե 2020-ին իրենց անունները խանութի նիսիայի տետրում չլինի:
Ավելին23:0022.12.19
-
ՔաղաքականՄթնոլորտը երկրում ո'չ սիրո է, ո'չ էլ համերաշխության. Իսրայել ՀակոբկոխյանԱվելին23:1021.12.19 -
ՀասարակականՀանրային խորհրդից հեռացողներ կանՀանրային խորհրդի անդամներից մի քանիսը իրերն են հավաքում հեռանալու հեռացած նախագահ Վազգեն Մանուկյանի հետևից: Ըստ մամուլի սորոսականի համարում ունեցող կադրերով հանրային խորհրդի համալրումը դժգոհության ներքին ալիք է բարձրացրել: Ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ Հայաստանի նոր իշխանության ամենաակտիվ ջատագովներից մեկը՝ Ստյոպա Սաֆարյանն է դարձել խորհրդի նախագահ: Ի դեպ՝ Ստյոպա Սաֆարյանը նա է, որ որոշ ժամանակ առաջ լրատվամիջոցների սև ցուցակ էր հրապարակել:
Ավելին22:4621.12.19 -
ԱրցախԱրցախի Լեվոն ՀայրապետյանըԱրցախի ժամանակակից պատմության ամենամեծ ներդրողը արդեն հուշարձան ունի հենց այն նույն տեղում, որտեղ տարիներ առաջ կազմակերպել էր արցախցիների մեծ հարսանիքը: Բարերարն ասում էր մի բան գիտի ամենամեծ զենքը քանակն է, մենք ուրիշ ճար չունենք, պիտի շատանանք:
Ավելին22:4521.12.19 -
ՀայաստանՀայաստանը նոր զենք ունի. 25-ամյա ռազմական համալսարանըՎազգեն Սարգսյանի ռազմական համալսարանը այսօր դարձավ 25 տարեկան: Տոնական օրը նոր Հայաստանի վերնախավը ըստ էության ընդունեց, որ հին Հայաստանում 25 տարի կարևոր գործ է արվել ստեղծվել է ամբողջական զինվորական կրթություն ստանալու հնարավորություն՝ վարժարանից մինչև ռազմական համալսարան:
Ավելին22:4421.12.19 -
Կրթություն և գիտությունՄեր այբբենարանը, հայրերն ու մայրերը՝ չհաշված ՍորոսըԻնչու՞ Հայաստանում սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ լուսանկարի հրապարակման օրը Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Սոնա Ղազարյանը որոշեց հայտարարել, որ թերթել է այբբենարանը ու կարծում է, որ դրա տեղը աղբամանում է, քանի որ կինը այնտեղ մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Պատահականությու՞ն է: Այդպես չեն կարծում տարրական դասարանների ուսուցիչները:
Ավելին22:4221.12.19 -
ԱշխարհԱշխարհի ամենահաջողակներն ու անհաջողակըԱնցնող տարվա ամենահաջողակ գործարարը մոլորակի երրորդ ամենահարուստ մարդն է: Ֆրանսիական նրբաճաշակության շնորհիվ Christian Dior, Louis Vuitton և Givenchy ապրանքանիշերը ղեկավարող Բեռնար Առնոն մեկ տարում հաջողել է ունեցվածքն ավելացնել 40 մլրդ դոլարով: Forbes-ի նախանձելի ցուցակին Գայանե Մովսիսյանն է ծանոթացել:
Ավելին22:4121.12.19 -
ՀասարակականՎիճելի սահմանադրականությամբ 2 օրենք. նախագահը չի շտապումԴատաիրավական Հայաստանը սպասում է նախագահ Արմեն Սարգսյանին: Նրա մի ստորագրությունից է կախված վերջին տարվա ամենասկանդալային օրենսդրական կարգավորման ճակատագիրը: Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ թոշակի ուղարկելու նախագծին խորհրդարանը համաձայնություն է տվել առանց ընդդիմադիրների հետ կոնսենսուսի միայն իմ քայլականների ջանքերով: Անկախ փորձագետները շարունակում են ահազանգել, որ ընդունվածը օրինական կաշառքի առաջարկ է բարձր դատարանի դատավորներին ու ակնհայտ հակասահմանադրական է: Արտախորհրդարանական ընդդիմությունը պահանջում է, որ ստորագրություն դնելուց առաջ նախագահը նախագիծը գոնե ուղարկի Սահմանադրական դատարան ստուգելու մայր օրենքին համապատասխանությունը: Բացի սա շուտով նախագահի սեղանին կլինի ևս մեկ վիճելի օրենք:
Ավելին22:3921.12.19 -
ՀասարակականԽաժակյանը ոչ մի խնդիր չունի «Լուսավոր Հայաստան»-ում. ԼՀԿ 4-ամյակը2019-ի ավագանու ամենավառ կերպարներից մեկի շուրջ աղմուկը չի լռում: Սոց.ցանցերում «չդնես» հեշթեգի տակ օգտատերերը կոչ են անում Ավագանու լույս խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին որևէ մեկին չլսել ու վայր չդնել մանդատը ավագանիում: Իսկ կուսակցությունը դեռ լռում է Լուսավոր Հայաստանի ղեկավարը խոստացել է Խաժակյանին հետ կանչելու մասին վերջնական որոշում հրապարակել երկուշաբթի:
Ավելին22:3821.12.19