Լրահոս
-
ՀասարակականՀայաստանի ժուռնալիստների միությունը ողջունում է կառավարության որոշմամբ սահմանափակումների շատ չնչին ազատականացումըԱյսօր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման, մասնավորապես` լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։
Ավելին15:5225.03.20 -
ՀասարակականՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածելՀայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով` ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը:
Ավելին14:0525.03.20 -
ՔաղաքականԿոոպերացիայի հետ կապված հսկայական գումարներ են մսխվել. Հրաչ ԲերբերյանԱվելին13:2225.03.20 -
ՀասարակականԿենտրոնական բանկը լիցենզիայից զրկել է Varks.am-ինՍույն թվականի փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ սկսվել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ:
Ավելին11:3125.03.20 -
ԱշխարհԱշխարհը «մնացել է տանը»Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհանգստացնող է համարում կորոնավիրուսի տարածման արագությունը: Աշխարրհում վարակակիրների թիվը 100 հազարի սահմանագիծը հատեց վարակի մասին առաջին հայտարարությունից 67 օր անց: Հաջորդ 11 օրում այդ թիվն անցավ 200 հազարը: Իսկ 4 օր հետո, արդեն վարակակիր էր 300 հազարից ավելի մարդ: 50 երկրի կառավարություն կոչով դիմել է մոտ մեկ միլիարդ մարդու՝ մնալ տներում, ինքնամեկուսանալ: Ազատ կյանքի սովոր մոլորակի բնակիչները շարունակում են դիմադրել կյանքի նոր կանոններին:
Ավելին00:4725.03.20 -
ՀասարակականԱշխատավարձը պահանջել պետությունի՞ց, թե՞ գործատուիցԿորոնավիրուսի համաճարակի պատճառով հարկադիր պարապուրդի մատնված քաղաքացիներին արդյոք պետք է վճարի՞ գործատուն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որը կարող է տալ նաեւ այս օրերի ամենահրատապ հարցի պատասխանը:
Ավելին00:4425.03.20 -
ՀասարակականԵրեւանն առանց ռեստորանների եւ սրճարաններիԵրեւանում որոշ ռեստորան- սրճարաններ հաճախորդներ չէին ընդունում դեռ այս որոշումից առաջ: Բայց կան նաեւ ռեստորանատերեր, որ չեն ուզում հաշտվել հարկադիր պարապուրդի մտքի հետ:
Ավելին00:3025.03.20 -
ԱռողջապահականԱրտակարգ դրության ժամանակ ազգային ժողովը կաշխատիԿորոնավիրուսի համաշխարհային համաճարակը չի խափանի Հայաստանի խորհրդարանի աշխատանքը։ Իմ քայլը և Բարգավաճ Հայաստան խմբակցությունները դեմ են արտահայտվել «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի առաջարկին՝ փակ տարածքում չհավաքվել 130 հոգով:
Ավելին00:1725.03.20 -
ԱռողջապահականԿորոնավիրուսի սպառնալիքը փոխել է Արցախում քարոզարշավի ձեւըԱրցախում նախագահի թեկանծուները դադարեցրել են հանդիպումները ընտրողների հետ: Նրանք նախընտրական ծրագրերի մասին քաղաքացիներին պատմում են օն-լայն:
Ավելին00:1725.03.20 -
ԱռողջապահականԱրտակարգ դրություն. Օր 8-րդԱրդեն 8-րդ օրն է՝ ապրում ենք արտակարգ դրության պայմաններում: Հայլուրի տեսախցիկը այսօր էլ շրջել է մայրաքաղաքի էրեբեունի վարչական շրջանում:
Ավելին00:0725.03.20
-
ՀասարակականՏնից դուրս գալ միայն անձը հաստատող փաստաթղթով. Փաշինյանի ուղերձըՀանրապետությունում կյանքը վաղվանից կտրուկ փոխվում է: Տնից դուրս կարող ենք գալ միայն անձնագրով: Պետք է նաեւ գրավոր հիմնավորում ներկայացնել, թե ինչու՞ ենք փողոցում: Հազարավոր ձեռնարկություններ առնվազն մեկ շաբաթով դադարեցնում են աշխատանքը:
Ավելին23:5524.03.20 -
Իրավական«Պետությունը պետք է ապահովի անձի կալանքը փոխելու հարցի քննումը»Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է և երկրորդ նախագահի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան: Չորս վարչապետների անձնական երաշխավորությամբ երկրորդ նախագահի կալանքը փոխելու միջնորդությունը առաջին ատյանի դատարանը չի քննում, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է: Փաստաբան Հայկ Ալումյանը պնդում, որ ըստ Եվրոպական կոնվենցիայի՝ պետությունը պետք է անհապաղ ապահովի միջնորդության քննությունը:
Ավելին23:5524.03.20 -
ՔաղաքականՔրեական օրենսգրքում փոփոխությամբ կորոնավիրուսը հավասարեցվել է սեռավարակներին. Արսեն ԲաբայանԱվելին23:1824.03.20