Լրահոս
-
ԱռողջապահականԵրաժշտական բուժիչ աղոթքԱրվեստի ուժով մարդկանց տանն են պահում դասական երաժշտության համաշխարհային աստղերը: Մեկուսացաների համար նրանք օնլայն-համերգներ են տալիս:
Ավելին23:1326.03.20 -
ՀասարակականUCOM-ը կօգնի կազմակերպել հեռավար կրթությունըԿրթության և գիտության նախարարության հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն յուքոմը կօգնի հեռավար կրթության կազմակերպմանը; Կապի օպերատորի հեռուստատեսային ծրագրերին կավելանան հավելվածներ՝ ըստ դասարանների ու առարկաների:
Ավելին23:1126.03.20 -
ԱռողջապահականԱռողջապահության նախարար. «վարակի դեպքերի պիկն աղետալի կլինի»Մեր երկրում կորոնավիրուսով վարակված դեռահասների կյանքին վտանգ չի սպառնում: Այսօր վստահեցրել է առողջապահության նախարարը: Նա նաեւ հայտնել է, որ եւս մեկ բժիշկ եւ Շտապ օգնության վարորդ վարակված են կորոնավիրուսով:
Ավելին23:0926.03.20 -
Աշխարհ«Վիրուսը բոլորիս կփոխի». Վարակված աշխարհըԻնքնամեկուսացման կանոները խախտելու համար Հնդկաստանում կալանավորել են 3 հազար մարդու: Ոստիկանությունը սպառնացել է կրակ բացել օրինազանցների վրա: Մինչեւ կտրուկ քայլերի դիմելը, այդ երկրում պարզապես ծնկի էին բերում մեկուսացման կանոնները խախտողներին եւ ստիպում՝ ներողություն խնդրել: Ինչպե՞ս է աշխարհը դիմանում կորոնա-ճգնաժամին ու փորձում պաշտպանվել մահացու վիրուսից:
Ավելին23:0726.03.20 -
ԱռողջապահականԿորոնավիրուսից հեռու գյուղըԿառավարության այսօր հաստատած ծրագրերից մեկը Նիկոլ Փաշինյանը համարում է պատմական հնարավորություն՝ գուղատնտեսությունում որակական փոփոխությունների համար: Արարատի մարզի Մրգավան գյուղում՝ անկախ կառավարության «պատմական» որոշումից և կորոնավիրուսի բացած հնարավորությունից, սովորականի պես սկսել են գարնան վարուցանքը:
Ավելին23:0626.03.20 -
ՏնտեսականԻնչպե՞ս փրկել տնտեսությունը. 5 փաթեթ՝ կառավարությունումԿառավարությունը միանվագ նպաստ կտա այն ընտանիքներին, որոնք ունեն աչփահաս երեխա և մարտի 15-ից հետո կորցրել են աշխատանքը: Սա կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից մեկն է: Ամբողջ փաթեթն ընդունվել է այսօր գործադիրի նիստում: Ի՞նչ աջակցություն է նախատեսել պետությունը համավարակի պատճառով փող կորցրած բիզնեսին, անապահով մարդկանց:
Ավելին23:0526.03.20 -
ՔաղաքականԵԱՀԿ մշտադիտարկման կասեցումը փաստեց, որ անվտանգության միակ երաշխավորը բանակն է. Կարեն ԲեքարյանԱվելին23:0226.03.20 -
ԱրցախԱյս ընտրություններով է կանխորոշվում և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգությունըԱրցախի Հանրապետությունում կայանալիք առաջիկա ընտրություններն ունեն պատմական նշանակություն և վճռորոշ են լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, ինչպես նաև ողջ հայության համար։
Ավելին18:4826.03.20 -
ԱռողջապահականԵրեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Դավիթ ՏոնոյանՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի.
Ավելին13:4826.03.20 -
ԱշխարհԿորոնավիրուսի դեմ պայքարի արեւելյան ձեւերըԱշխարհը, ընդհանրապես, շատ հետաքրքիր ձևեր է գտել վիրուսի դեմ պայքարելու համար: Օրինակ, Հնդկաստանի փողոցներում ոստիկանները մարդկանց ստիպում են ներողություն խնդրել իրենց պահանջներին չենթարկվելու, առանց պատճառի փողոցում գտնվելու համար:
Ավելին10:4326.03.20 -
ԱշխարհԿորոնավիրուսը՝ «հին ու նոր աշխարհներում» ³Եվրոպական երկրորդ երկիրը այսօր կորոնավիրուսից մահերի թվով անցավ Չինաստանին: Իսպանիայում մոտ 3500 մարդ է մահացել: Իսպանիան, Ֆրանսիան ու Իտալիան, եվրոպական հարևանները մահացու վարակի կենտրոն են դարձել: Հին աշխարհի գրեթե բոլոր երկրներն անցել են ամենախիստ միջոցներին, բայց դա չի խանգարում, որ նույնիսկ արքայական ընտանիքում կորոնավիրուս հայտնաբերվի: 71-ամյա արքայազն Չարլզի թեստը դրական է ցույց տվել: Օվկիանոսից այն կողմ Ամերիկայում էլ՝ առաջին դեռահասն է մահացել:
Ավելին10:4126.03.20 -
ԱռողջապահականՀՀ վարչապետ. «ակնհայտորեն անկման փուլում ենք»Մարդկանց արգելված է տնից դուրս գալ, շատերին՝ աշխատել, բայց արգելված չէ ապրել: «Ակնհայտորեն անկման փուլում ենք»՝ ասել է վարչապետը նկարագրելով տնտեսության վիճակը: Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում պատասխանել է այս օրերի ամենաակտուալ հարցին՝ ինչպես պետք է ապրեն օրավարձով ապրող մարդիկ: Ի դեպ, կոմունալների մասին դեռ կարող եք չմտածել: Արտակարգ դրությունը ճանաչվել է ֆորս մաժոր: Լույսը, գազն ու ջուրը չեն անջատի՝ անգամ դրանց գումարը չվճարելու դեպքում:
Ավելին10:4026.03.20 -
ԱռողջապահականՓողոց դուրս գալու արտակարգ կանոններըԱյսօրվանից՝ առնվազն մեկ շաբաթ ապրելու ենք արտակարգ դրության ավելի խիստ ռեժիմով: Փողոց կարող ենք դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում՝՝ ասենք մթերային խանութ կամ դեղատուն գնալու համար: Տնից դուրս գալիս պետք է չմոռանանք անձնագիրը ու տեղաշարժման այս թերթիկը, որը ինքերս ենք լրացնում ու ստորագրում: Այսօր առավոտյան քաղաքացիների մեծ մասը դեռ տեղյակ չէր, թե սա ինչ թուղթ է ու ինչպես են լրացնում: Համենայն դեպս, Երեւանի փողոցներում մեր 5 զրուցակիցներից 3-ը եղել են առանց տեղաշարժման թերթիկի: Անտեղյակությունն է, երևի պատճառը, որ օրվա արեւոտ ժամերին, փողոցներում այնքան մարդ կա՝ ինչքան սովորական օրերին: Ամեն դեպքում, ոստիկանությունը հայտարարել էր, որ ժամը 16-ից սկսելու են տուգանել առանց թերթիկի քաղաքացիներին: Ոստիկանները կանգնեցնում են նաև մեքենաները, որոնցում երկուսից ավելի մարդ կա: Կեսօրի տվյալով, ոստիկանությունը 92 մարդու մեքենաներից իջեցրել է, որպես երրորդ անձ: Երկու ուղևորից ավելի չլինելու պահանջը վերաբերում է նաև տաքսիներին: Իսկ երթուղայիների վարորդները կարող են այնքան ուղևոր վերցնել, որքան նստատեղ կա մեքենայում: Ի դեպ, արտակարգ դրության ՝ կառավարության որոշմամբ կարող են ներգրավվել նաև պաշտպանության նախարարության ուժերը։
Ավելին10:3926.03.20 -
ԱշխարհՄնալ մենակ, բայց լինել միասինԱխտահանում, ինքնամեկուսացում, սոցիալական հեռավորություն, կորոնավիրուսի հետ մեր բառապաշար մտան արտահայտություններ, որոնց մասին հաճախ էինք մոռանում: Գայանե Մովսիսյանն այս անգամ որոշել է պատմել սոցիալական հեռավորության՝ աշխարհում ընդունված նորմերի մասին:
Ավելին10:3826.03.20 -
Աշխարհ«Վարկային արձակուրդ»՝ Ռուսաստանում. Պուտինի ուղերձըՌուսաստանը քննարկում է մարդկանց վարկային արձակուրդ տալու հարցը: Նախագահ Պուտինը հատուկ ուղերձով այսօր դիմել է Ռուսաստանի ժողովրդին: Երկրում որտեղ կորոնավիրուսով մոտ 700 վարակված կա, ու մահվան արդեն 3 դեպք՝ կհետաձգվի սահմանադրական հանրաքվեն: Այն, ի դեպ, հնարավորություն էր տալու Պուտինին ևս մեկ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում:
Ավելին10:3726.03.20 -
ԱռողջապահականԱրտակարգ դրություն. Օր 9-րդԱյժմ տեսնենք սոցիալական հեռավորություն պահում են մեր հայրենակիցները: Արտակարգ դրության 9-րդ, ու մեկուսացման խիստ կանոնների անցնելու առաջին օրը Երևանի փողոցներում՝ առանց մեկնաբանության:
Ավելին10:3426.03.20 -
Քաղաքական«Այս պահին սպասարկման ոլորտում արդեն 30 տոկոսանոց անկում կա». քննարկումԱվելին00:4426.03.20