Լրահոս
-
ՀասարակականԱնլույս մնացած մարդիկՀայաստանում հազարավոր ընտանիքներ այսօր զրկված են հոսանքից ու գազից՝ չնայած վարչապետի հավաստիացումներին, թե արտակարգ դրության ժամանակ անջատումներ չեն լինի: Այս երկուշաբթի լրացավ «Գազպրոմ- Արմենիայի» եւ «Հայէլցանցի»՝ վարձերը վճարելու վերջնաժամկետը եւ սկսվեցին անջատումները: Գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունները կոմունալ վարձերը վճարելու համար երեք օր ժամանակ էին տվել բաժանորդներին, երբ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը հայտարարել էր, թե ֆորս մաժորը երկրում վերացել է:
Ավելին10:5630.04.20 -
ԻրավականՕդում կախված ատելության հետեւանքը. Ոստիկանապետի հրաժարակա՞նԳավառի սպանությունից հետո սոցիալական ցանցերում, կառավարության դիմաց պահանջում են Հայաստանի ոստիկանապետի հրաժարականը: Խորհրդարանական ընդդիմությունը այս հարցի վերաբերյալ դեռ վերջանական որոշում չունի: Պատգամավորները նախ ՝ մտադիր են ոստիկանապետին կանչել Ազգային ժողով եւ լսել նրա բացատրությունները:
Ավելին10:5030.04.20 -
ՀասարակականԾեծկռտուք Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւԱտելության ալիքը սոցիալական ցանցերից մայրաքաղաքի փողոցներ է իջել: Երևանում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներից «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր ԴանիԵլյանի միջև:
Ավելին10:4930.04.20
-
ՀասարակականԳավառում տեղի ունեցած միջադեպին ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել․ ՊՆ խոսնակԳավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։
Ավելին16:4029.04.20 -
ԻրավականԳավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է 5 անձ. ՔԿՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում:
Ավելին15:1729.04.20 -
ՀասարակականԱրյունոտ հաշվեհարդար ԳավառումԳավառում տեղի ունեցած սպանդի վերաբերյալ հակասական տեղեկություններ են ստացվում: Ամբողջ գիշեր մարդիկ անհամբեր սպասում էին պաշտոնական տեղեկությունների, իսկ ոստիկանությունը լուռ էր:
Ավելին15:1229.04.20 -
Հասարակական«Կոմունալները պետք է վճարել». Փաշինյանի նոր խոսքըԱրտակարգ դրության պայմաններում գազի եւ հոսանքի վարձերը վճարելու՝ «Գազպրոմ- Արմենիայի» եւ «Հայէլցանցի» ներկայացրած վերջնագիրը այսօր վերահաստատել է անձամբ վարչապետը: Անկախ նրանից ի վիճակի եք վճարել, թե ոչ, պետք է վճարեք, որովհետեւ վարչապետն ասում է, որ չվճարելու դեպքում՝ երկրում կարող է առհասարակ հոսանք չլինել: Ընդամենը երկու շաբաթ առաջ վարչապետը խոսում էր՝ կոմունալները վճարելու՝ հայաստանցիների բարձր մշակույթի մասին եւ խոստանում, որ արտակարգ դրության ժամանակ ոչ ոք գազից ու լույսից չի զրկվի:
Ավելին00:2029.04.20 -
ՀասարակականՀեղափոխության «թեւ ու թիկունքի» հիասթափությունըՎարչապետի այս վերջին հայտարարությունը անմիջապես ի գիտություն են ընդունել հեղափոխության նվիրյալ մի քանի երիտասարդ ու ցույցի գնացել կառավարության մոտ՝ բողոքելու վարչապետից ու նրա թիմից: Նրանից մեկը ասել է, որ Նիկոլ Փաշինյանը կամ պետք է ներողություն խնդրի ու շարունակի կառավարել, կամ հրաժարական տա, որպես վատ կառավարիչ:
Ավելին00:1929.04.20 -
ՀասարակականՀայթաղ. Սմարթֆոն չունեցող գերազանցիկներըՀայաստանում ամեն 5-րդ աշակերտը զրկված է հեռավար կրթության հնարավորությունից:
Ավելին00:1829.04.20 -
Արտաքին քաղաքականություն«Անցանկալի փուլ»՝ ԼՂ հարցում. Մամեդյարովն ասում է Լավրովի ասածըԱդրբեջանի արտգործնախարարը խոսել է արցախյան կարգավորման փուլային տարբերակի շուրջ՝ իր հայ պաշտոնակցի պարզաբանումների մասին: «Մինվալ. ազ»-ին տված հարցազրույցում Մամեդյարով Մնացականյանի վերջին հայատարարությունը անվանել է «հռետորական հարձակում՝ ներքին լսարանին հանգստացնելու համար»: Ինչպես հիշում եք, Զոհրաբ Մնացականյանը ուղիղ տեքստով չէր հերքել Ռուսաստանի արտգործ-նախարար Լավրովի հայտարարությունը, թե բանակցային սեղանին դրված է փուլային կարգավորորում ենթադրող փաստաթուղթ: Ավելի ուշ, ԱԳՆ խոսնակը ռուսական մամուլին ասել էր, որ 2018-ից ի վեր չեն վարվում բանակցություններ, որոնց հիմքում կարգավորման փուլային տարբերակ լինի:
Ավելին00:1729.04.20 -
ԱռողջապահականԵրեւանին հակատուբերկուլյոզային կենտրոն պետք չէ՞ՁԻԱՀԻ կենտրոնը աղմուկով փակելուց հետո, այսօր էլ առողջապահության նախարարության ձեռքը հասավ Երևանի հակա-տուրբերկուլյոզային կենտրոնին: Բնական է: Այն ևս փակվեց:
Ավելին00:1629.04.20 -
ՔաղաքականԸնդդիմությունն առաջարկում է բացել պետության «սեւ օրվա» քսակըՔուչում պպզելը, փողոցում թքելը՝ մերժած Նոր Հայաստանի խորհրդարանում այսօր իրար թուքումուր են տվել պպզողների բառապաշարով: Ալեն Սիմոնյանի նյարդերն են տեղի տվել Էդմոն Մարուքյանի այն հարցից հետո, թե ինչո՞ւ պետությունը չի բացում մոտ 200 միլիարդ դրամ խնայողության քսակը եւ աջակցում՝ անապահով քաղաքացիներին: Ալեն Սիմոնյանը այս պարզ հարցի համար, նախ պոպուլիստ է անվանել Մարուքյանին: Հետո անցել՝ հայհոյանքների: Խորհրդարանում այսօր, նորից իրար գլխի էին հավաքվել, որպեսզի փոփոխություն անեն այս տարվա բյուջեի մասին օրենքում: Մոտ 5 տոկոս տնտեսական աճի փոխարեն, Հայաստանում սպասվում է երկուսից երկուսու կես տոկոս անկում:
Ավելին00:1529.04.20 -
ԱրցախԱրցախը կունենա բազմապրոֆիլ լաբորատորիաԱրցախը կունենա սեփական լաբորատորիան, որտեղ կթեստավորեն քաղաքացիներին: Այս մասին հայտարարվել է կառավարության նիստի ընթացքում: Կորոնավարակը երկրի տնտեսություն չի ներթափանցել: Տնտեսությունն ակտիվ է սպասվածի պես, նվազել է միայն ամուսնությունների քանակը:
Ավելին00:1229.04.20 -
ԱշխարհՌուսաստանում գրանցվել է մեկ օրում վարակվածների ամենամեծ թիվըԱշխարհում կորոնա-վարակակիրների թիվը հատել է 3 միլիոնի սահմանը: Մահացել է ավելի քան 210 հազար մարդ: Վարակը հաղթահարել են 900 հազարից ավելին: Այսօր Ռուսաստանը աշխարհում առաջին երկիրն է, որտեղ մեկ օրում հայտնաբերվել են ամենաշատ վարակակիրները: 24 ժամում՝ ավելի քան 6 դեպք: Չնայած սրան, մահացության ցուցանիշը բարձր չէ՝ 867 մահ:
Ավելին00:0729.04.20 -
ՍոցիալականՀայթաղ. «լույսի մարդն» ու մութ օրերըԱրմավիրի Հայթաղ գյուղում այս առավոտ ոչ մեկի հոսանքն ու գազը դեռ չէին անջատել: Պատճառն այն չէ, որ ամբողջ գյուղը կոմունալները վճարելու՝ բարձր մշակույթ է դրսեւորել: Պարզապես, լույսի ու գազի մարդիկ չեն ուզում վատամարդ դառնալ ու խավարի մեջ թողնել անօգնական համագյուղացիներին: Ինչ է թե այդպես են որոշել կառավարական տաքուկ աշխատասենյակներում:
Ավելին00:0629.04.20