Լրահոս
-
ՀասարակականՔաղաքականություն եւ մարդասիրություն. Ռիսկային խմբի կալանավորներԵրկրորդ նախագահը շարունակում է կալանավորված մնալ՝ չնայած կորոնավիրուսի ռիսկային տարիքի խմբում է, իսկ միջազգային գրեթե բոլոր իրավապաշտպան կառույցները կոչ են անում պանդեմիայի օրերին փոխել դատարանի որոշմանը կալանավայրերում սպասողների խափանման միջոցները: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին մտահոգում է նաև մի ուրիշ հարց, 60-ից բարձր տարիքի համակցված հիվանդություններով ևս 13 կալանավոր կա Հայաստանի քրեաակատարողականներում: Հովհաննես Խուդոյանը կասկածներ ունի, թե նրանց բաց չեն թողնում, պարզապես որպեսզի ստիպված չլինեն նաև Քոչարյանին ազատ արձակել:
Ավելին23:2025.04.20 -
ԱշխարհԱմերիկան «վերադառնում» էՌեցեսիաներից խուսափելու ձևը գիտի Միացյալ Նահանգների բիզնեսմեն նախագահը: Այս օրերին ԱՄՆ-ն տանը փակված աշխարհի նախանձն է շարժում: 3 նահանգում արդեն կարելի է ֆիթնես ակումբ ու լողավազան գնալ, անգամ վարսավիրանոցում մազերը կտրել:
Ավելին23:1825.04.20 -
ՀասարակականՔարահունջի ամենասիրուն տղանԱրտուշ պապը այսօր հյուրերի պակաս չի ունեցել: Նա մենակ է ապրում: Տանն անգամ գազ ու լույս չունի: Ծիծեռնակաբերդ այցելելու իր պարզ ցանկությամբ օրվա հերոսը դարձած պապիկին մեր նկարահանող խումբը այսօր այցելել է այն պահին, երբ նրա տանն անգամ կառավարությունից են մարդիկ եղել՝ տունը վերանորոգելու, գազի ու հոսաքի հարցը լուծելու խոստումներով: Արտուշ պապին օգնել ցանկացողները շատ են, ոմանք հասցրել են փող ու ուտելիք ուղարկել: Տունը լցվել է խոստումներով, մարդկային ինքնաբուխ սրտացավությամբ, հախուռն փի առ արարողակարգերով: Արանքում կարծես մոռացվել է պարզ պատմությունը, մի ծերունու մասին, որի հարազատները ցեղասպանություն չեն տեսել, բայց որի հայացքում անսահման սեր կա՝ ցեղասպանություն տեսած իր բոլոր համերկրացիների հանդեպ:
Ավելին23:1825.04.20 -
ԱշխարհՎիրուսից ռասիմզ է ծնվում. Չինաստանի պատասխանըՎիրուսից արագ աշխարհով տարածվեց ռասիզմի տենդը: Իրեն քաղաքակիրթ հռչակած մարդկությունը սկսեց քայլող վիրուս անվանել ասիական արտաքինով մարդկանց, բայց կորոնավիրուսի հայրենիք Չինաստանը հիմա կորոնավիրուսի ամենաթեժ օջախների նույնիսկ 5-յակում չկա և ռասիստական վերաբերմունքի բումերանգն է հետ շպրտում ավելի ախտահարված երկրներ:
Ավելին23:1725.04.20 -
ԱշխարհԻսպանական Սանտա Կոլոմա քաղաքի հայկական օրըԿորոնավիրուսի պանդեմիան նաև սփյուռքում պարալիզացրեց հիշողության բազմամարդ հավաքները, բայց հայ դատի ամենապահանջատեր օջախները, միևնույնն է, չլռեցին: Իսպանիայի հայ համայնքը այս օրերին շունչը պահած սպասում է, որ երկիրը ի վերջո կճանաչի ցեղասպանությունը: Սանտա Կոլոմա դե Գրամենտ քաղաքի գլխավոր եկեղեցում հնչել է Հայաստանի հիմնը:
Ավելին23:1625.04.20 -
ՀասարակականՀիշող եւ պահանջող ընտանիքներԻ դեպ, այսօր քաղաքացու օրն է: Տոն, որ սահմանեց նոր Հայաստանի նոր կառավարությունը՝ հեղափոխության օրերը հիշելու համար ու առաջին տարին շուքով տոնեց: Բայց հիմա կորոնավիրուսի վտանգի պատճառով խորովածի շուրջը բոլորվել չի կարելի, բացի դա այս տարի շարժական տոն քաղաքացու օրը շատ անհարմար հաջորդում է ապրիլի 24-ին ու Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացիներից ոմանք այսօր էլ փորձում են հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սխալմամբ կարծելով, թե ճանապարհներն արդեն բաց կլինեն:
Ավելին23:1525.04.20 -
ԱռողջապահականԿորոնավիրուսի մասին «ճշմարտությունը»Ամբողջ աշխարհը խառնած վիրուսի մասին ամենապարզ ճշմարտությունները, այն ինչ մանկական աչքն է տեսնում:
Ավելին23:1425.04.20 -
Աշխարհ«Մեր փեսան» միլիարդատեր է դարձելՔիմ Քարդաշյանի սիրելին Քանյե Ուեսթը, կամ, ինչպես Հայաստանում սիրում են ասել, մեր փեսան, պաշտոնապես միլիարդատեր է:
Ավելին23:1225.04.20 -
ՔաղաքականԱրցախի հարցում իշխանության քաղաքականությունը ազգային անվտանգության սպառնալիք է. Լարիսա ԱլավերդյանԱվելին14:0025.04.20
-
ՔաղաքականՑեղասպանության ճանաչումը, հատուցման կոչը հայ ազգի ապագայի համար է. Եղիսաբեթ ՉուլջյանԱվելին23:1024.04.20 -
Հասարակական82-ամյա Արտուշ պապն ու Ցեղասպանության 105-րդ տարինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումից հետո, ամեն տարի, ապրիլի 24-ին, 82 տարեկան Արտուշ պապը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ: Այս առավոտ նա անակնկալի է եկել, երբ ոստիկանները նրան արգելել են վերեւ բարձրանալ:
Ավելին22:2724.04.20 -
ԱշխարհԿորոնավիրուսը՝ ԵւրոպայումԵվրոպան, որ կորոնավիրուսի համաճարակի ամենամեծ կենտրոնն է աստիճանաբար թուլացնում է կարանտինային ռեժիմը: Չնայած, դժվար է պնդել, որ Եվրոպայում քվոի19-ից հիմա ավելի քիչ մարդ է մահանում:
Ավելին22:2624.04.20 -
ՀայաստանԱշխարհը՝ հոգով ու մտքով Ծիծեռնակաբերդում էՖրանսիայից մինչեւ Ավստրալիա եւ Ռուսաստան... Ցեղասպանության 105-րդ տարելիցի արարողությունները չեղարկվել են: Հիշատակի խոսքերը, ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունները, զորակցության կոչերը հրապարակներից տեղափոխվել են սոցիալական ցանցեր:
Ավելին22:2524.04.20 -
ԱշխարհԵրկու պանդեմիա, երկու եղբայր. Պատմությունը կրկնվում էԱպրել 100 տարի ու մահանալ վարակից, ինչպես երկվորյակ եղբայրդ մեկ դար առաջ: Ամերիկացի վետերանի անհավանական պատմությունը ցնցել է աշխարհը: 100-ամյակը տոնելուց մի քանի օր անց կորոնավիրուսից մահացած Ֆիլիպ Քանի եղբայրը նույնպես պանդեմիայի օրերին է մահացել, միայն թե մեկ դար առաջ:
Ավելին22:2424.04.20 -
ՀայաստանԱպրիլի 24-ը «հներ» ու «նորեր» չի ճանաչումԾիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ է դրվել Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից: Անմար կրակի մոտ ծաղիկներ է խոնարհել Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ Խորհրդարանական ընդդիմությունը Ծիծեռնակաբերդ բարձրանալու հնարավորություն այսօր չի ունեցել: Նրանց մուտքը հուշահամալիր, նույնպես արգելվել է:
Ավելին22:2224.04.20 -
ԱշխարհԱՄՆ. Մարդկանց մենակ չթողնող եկեղեցինԿորոնավիրուսից ամենաշատ մահերն ու դեպքերը միացյալ նահանգներում է: 888 հազարից ավելի մարդ վարակակիր է: Մնում է աղոթել: Նյու Յորքում հոգեւորականները, որ մեն-մենակ օր ու գիշեր աղոթում են, վստահ են աշխարհը կորոնավիրուսից կփրկի հավատը:
Ավելին22:2124.04.20