Լրահոս

2025-12-20
  • Img default alt hy
    Հասարակական
    Արամ Ա-ն 2026 թվականը կհայտարարի հոգևոր կյանքի վերանորոգման տարի
    Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։
    23:30
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանին պետք է արդյունաբերականացում, միայն այդ պարագայում կարող ենք դառնալ զարգացած երկիր․ Նարեկ Կարապետյան
    «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետ։
    23:20
    20.12.25
    Ավելին
  • Միջազգային
    Բեկումնային հանդիպումներ՝ Մայամիում. Ռուսաստանը խզում է ռազմական կապերը 10 երկրի հետ
    Ռուս-ուկրաինական ճակատից շարունակում են խիստ հակասական լուրեր գալ: Ռուսական կողմը վստահեցնում է, թե վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Վիսոկոյե և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սվետլոե գյուղերի նկատմամբ: Ուկրաինական կողմը չի հաստատում:
    23:00
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացին կնոջ և երեխաների հետ Մաթոսավանք վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել էր
    Դեկտեմբերի 20-ին, ժամը 19։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին կնոջ և երեք երեխաների հետ Մաթոսավանք վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել է:
    22:48
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին տեղեկատվությունը բացակայում է datalex-ում․ փաստաբան
    Տեղեկացնում եմ, որ Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավորներ Սևակ Համբարձումյանին, Հարություն Պետրոսյանին, իսկ դատական կազմի 3-րդ դատավորի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է datalex-ում։ Այս մասին գրել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյնաի փաստաբան Գայանե Պապոյանը։ «Ի դեպ, ըստ court.am-ի դատավոր Սևակ Համբարձումյանը այժմ արձակուրդում է, որը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 30-ը, սակայն բողոքը նաև նրան է մակագրվել»,- նշել է նա։
    22:30
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար․ Միքայել Սրբազան
    «Սակայն ամոթի ու պատկառանքի մահն անգամ պատճառ չէր, որ իջնեին այնքան, որ կանգնեին կարգալույծ (ընդ որում` կրկնակի) աբեղայի կողքին և կատարեին վերջինիս ցուցումներն ու հրահանգները: Ցավալի էր տեսնել այդ խայտառակությունը, ինչը չի եղել անգամ 1915 և 1937 ճակատագրական տարիներին:
    22:10
    20.12.25
    Ավելին
  • Իրավական
    Օրենքի ոտնահարում է Եզրաս Սրբազանին վերագրվող փաստաթղթի հրապարակումը. ԱԱԾ պահեստազորի միության տնօրեն
    Եկեղեցու դեմ պայքարի դուրս եկած Նիկոլ Փաշինյանը ճանապարհին անկանոն հարվածներ է հասցնում նաև ԱԱԾ-ին: Փաշինյանի ընդդիմախոսներն արձանագրում են՝ եթե մի պահ ենթադրենք, որ Եզրաս սրբազանին արատավորելու համար հրապարակված այդ թուղթը իրական է ու այն իսկապես գաղտնազերծել է ԱԱԾ-ն, ապա դա վտանգավոր ուղերձ է ապագային, քաղաքացիները սկսելու են վախենալ անվտանգության մարմինների հետ համագործակցությունից՝ մտավախությամբ, որ կթիրախավորվեն:
    21:58
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
    Ակնկալվում է, որ քննարկումների ընթացքում կողմերը կանդրադառնան տարածաշրջանային օրակարգի հարցերին, ինչպես նաև ԱՊՀ շրջանակում համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղություններին։
    21:39
    20.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Վտանգավոր գործակա՞լ, թե՞ եկեղեցասեր անձ. ՔՊ մամուլի օրգանը չի ցնցել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը
    Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորվե՞լ է, որ, ի վերջո, սկանդալ է պայթել Եզրաս սրբազանի՝ ԿԳԲ-ի գործակալ լինել-չլինելու հարցի շուրջ: Նրա զայրույթի պոռթկումից մեկ օր հետո է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի օրգան «Civic.am»-ը հրապարակել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանին վերաբերող մի փաստաթուղթ, որով, ըստ այդ կայքի՝ հաստատվում է, որ սրբազանը KGB-ի գործակալ է եղել 1986-ից 88 թվականներին:
    21:18
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամենալուրջ և վտանգավոր հետևանքը վերաբերում է հենց ԱԱԾ-ին՝ որպես պետական ինստիտուտի․ Սուրենյանց
    Արևելյան Եվրոպայի երկրներում կիրառված լյուստրացիան համընդհանուր և օրենսդրորեն կարգավորված գործընթաց էր՝ նպատակ ունենալով հասարակությունը ազատել տոտալիտար անցյալի համակարգային ազդեցություններից։ 
    21:00
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում բախվել են «Nissan Teana»-ն և «ՎԱԶ 2121»-ը
    Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, ժամը 16։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են «Nissan Teana» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
    20:45
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Լքված հայեր՝ նավթային խաղաղության ժամին. գերիների դատն ավարտվում է
    Հայլուր 20:30 Լքված հայեր՝ նավթային խաղաղության ժամին. գերիների դատն ավարտվում է
    20:30
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Յոթ Վերքում աղոթք է բարձրացվել ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության համար
    Այսօր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, հանդիսապետությամբ Գուգարաց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և աղոթական ներկայությամբ Շիրակի, Արագածոտնի, Արթիկի, Գուգարաց թեմերի հոգևոր սպասավորների ու վանականների, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմից։ Օրվա Պատարագիչն էր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։ Հընթացս Պատարագի խոսված իր քարոզում Հայր Սուրբը հավատացյալներին ներկայացրեց օրվա խորհուրդը և ընդգծեց, որ կարևոր է ապրել Աստծո կամքին հավատարիմ ու հավելեց. « Աստծո կամքին համեմատ չապրելը քրիստոնեական կյանքի, ապրելակերպի ,գործելու խեղաթյուրման գագաթնակետն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է․« Թող լինի Քո կամքը երկրի վրա , ինչպես որ երկնքում է»։ Աստծո կամքին համեմատ գործել, նշանակում է ապրել խոնարհ, փնտրել աղոթքի միջոցով Տիրոջ առաջնորդությունը։Եթե մարդու գործողությունները, անկախ իր ով լինելուց, չեն համապատասխանում Աստծո կամքին, ուրեմն մարդկային եսը դառնում է բռնակալ ,իսկ նրա ընթացքը՝ հակառակ Քրիստոսի սիրո ոգուն։Հետևաբար սուրբ Գրքից բերված Սողոմոն իմաստունի խոսքերը ցույց են տալիս մի պարզ ճշմարտություն։ Սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը դրանք ոչ թե արտոնություններ են, այլ պարտք։ Այս ամենի անտեսմանը հետևելու է դատաստանը․ « Ահավոր է ընկնել կենդանի Աստծո ձեռքը»(եբրայց․ 10։3) ասված է եբրայեցիներին ուղղված թղթում:… Սիրելի հավատացյալներ այսօրվա հիշատակվող մեր սրբադասված արքան՝ Աբգար թագավորը, իրական սպասավորն էր Աստծո թագավորության, օրինակ մեզ համար, թե ինչպես սիրել Քրիստոսին ու անվերապահ հավատալ Նրան։ Մեր այս խառնակ ու տագնապալի ժամանակներում առավել քան կարևոր է Սուրբ Աբգարի հավատի խիզախությունն ունեալ ու քայլել մեր Տիրոջ ՝ Հիսուս Քրիստոսի հետևից , ում վայելում են փառքն , իշխանությունն ու պատիվը, հավիտյանս հավիտենից։Ամեն»: Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։ Առաջիկայում Ուխտի Սուրբ Պատարագները կմատուցվեն բոլոր թեմերի սրբավայրերում:
    20:15
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ Աբովյանում տեղի ունեցած վթարից
    Դեկտեմբերի 20-ին, ժամը 12։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «KIA», «Hongqi» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են «KIA» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
    20:00
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված տեխնիկային․ կա վիրավոր
    Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի և «Lexus LX 570» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար նախատեսված տեխնիկային։ 
    19:45
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»
    Նրանցից մեկը` կարգալույծ եղած նիկոլական սարկավագ Ռոբերտ Աղազարյանը անգամ ՖԲ իր էջում նիկոլականներին կշտամբող գրառում է առել  ու երկու ժամ անց ջնջել գրածը, հավանաբար՝ վերևների հրահանգով․
    19:30
    20.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գերեզմանաքարը, որ կարող էր լինել ԱԱԾ-ի համար, սա է. վախի դրսևորո՞ւմ է աղմկոտ փաստաթուղթը
    Պարզ քաղաքացիներն են հիշեցնում Նիկոլ Փաշինյանին անգամ փաստաթղթի իսկությունը ընդունելու դեպքում ակնհայտ է՝ 1986-88 թվականներին ԽՍՀՄ քաղաքացու համագործակցությունը սովետական հատուկ ծառայությունների հետ չի կարող հանցագործություն համարվել: Տոտալիտար իրավակարգի պայմաններում դա երբեմն անգամ պարտադրվում էր:
    19:18
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույց
    Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը  ներկայացնում է դեկտեմբերի 21-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը.
    19:00
    20.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից․ «Փաստ»
    Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը մի հուզիչ տեսանյութ է տարածել իր դստեր մասնակցությամբ, թե ինչպես է իր օրն անցկացնում երևանյան առևտրի կենտրոններից մեկում։ Հրաշալի է, որ քպականները իրենց օրը նվիրում են ընտանիքին, նրանց հետ ժամանակ անցկացնում, և դրա համար կան համապատասխան կենտրոններ։ Լավ է, որ փաբերում գարեջուր պարտքով գնելու փոխարեն էլ բավարար ֆինանսական միջոցներ ունեն տարբեր մոլեր այցելելու, գնումներ կատարելու։ Բայց այս մեկ դրվագն ընդամենը ապացուցում է գործող իշխանության և նրա ներկայացուցիչների պարզ երեսպաշտությունը։
    18:54
    20.12.25
    Ավելին
  • Իրավական
    Ցմահ ազատազրկման սպառնալիք՝ փայլեցված բանտախցերում. Ադրբեջանի դատական շոուն ավարտվում է
    Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են կադրեր «Օլիգարխի դիզայնը» անունով վավերագրական ֆիլմից, որոնցում իբրև թե երևում են Արցախի՝ Բաքվի բանտում գտնվող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պահման պայմանները: Փայլեցրած բանտախցերը, ատամնաբուժական բազկաթոռը, ժամանակակից գրադարանն ու մարզասրահը, վերլուծաբանների համոզմամբ, փոշի են, որ Ալիևը փչում է աշխարհի աչքերին: Այդ սենյակները շատ նման են դպրոցների այն լաբորատորիաներին, որ զուտ իբրև ֆոտոզոնա են օգտագործվում նախարարության ստուգումների ժամանակ, իսկ աշակերտների առաջ դրանց դռները միշտ փակ են:
    18:45
    20.12.25
    Ավելին