Լրահոս

2025-12-29
2025-12-28
  • Քաղաքական
    Ադրբեջանը հարմար պահի է սպասում՝ հրապարակելու գերիների դատավճիռները
    Ադրբեջանը հարմար պահի է սպասում՝ հրապարակելու գերիների դատավճիռները
    18:30
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2 զոհ, 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում
    Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ազատան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ազատանի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
    16:01
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երասխում բшխվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. 4 վիրավnրներից երկուսը երեխաներ են
    Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Երասխ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքվածների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև «Արարատ» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքից հայրը, մայրն ու նրանց երկու երեխաներն են։ Ծնողները այնուհետև տեղափոխվել են «Էրեբունի», երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։
    15:57
    28.12.25
    Ավելին
  • Հասարակական
    Մահացու վտանգներ և աղբ նետող «սնայպերներ»՝ Երևանի կենտրոնում. Այգեստանի բողոքը
    Սարալանջի փողոցը Այգեստան թաղամասի բնակիչները հատում են վազելով։ Հետիոտնային անցում չկա, վարորդները հաճախ չեն կանգնում, իսկ դպրոց ու մանկապարտեզ գնացող երեխաները ստիպված են փողոցը անցնել սարսափելով։ Քաղաքապետարանի պարզաբանումը պարզ չէ բնակիչների համար:
    15:30
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած անձը Գառնիի համայնքապետարանի աշխատակից է. «Իշխանություն» լրատվական
    «Ջնդոյի Էդոն» աշխատում է Գառնիի համայնքապետարանում, խմելու ջրի սպասարկման բաժնում, հավաքագրում է վճարները։ Մեզ պատմեցին, որ  համայնքում գործող այս շրջանակները գտնվում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի կուռացիայի ներքո, եւ ամենայն համանականությամբ իր գրած տեքստով էլ ելույթ են ունենում։
    15:20
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հարկատուների գումարները կուսակցական հարցեր լուծելու համար չեն տրվում. «Մեր ձևով» շարժման անդամ
    Ավելի վաղ ԱԺ Հայաստան խմբակցությունը հայտարարել էր.«Ինչպես բոլոր նախորդ դեպքերում, տարեվերջին Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ուղղում են տարբեր խմբերի սոցիալական աջակցությանը»:
    14:48
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է ֆրանսիացի կինոդերասանուհի, ֆոտոմոդել Բրիժիտ Բարդոն
    Մահացել է ֆրանսիացի կինոդերասանուհի, ֆոտոմոդել Բրիժիտ Բարդոն
    14:39
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասին
    Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանի, Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի, հաղորդել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցին։ Տերունական աղոթքից հետո սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ։ Նորընծա սարկավագների անունից Բարեշնորհ Վռամ սարկավագ Հարությունյանը երախտիքի խոսք ուղղեց Նորին Սրբությանը հայրական սիրո ու հոգածության համար՝ խոստանալով իբրև ապագա հոգևոր սպասավորներ արդարացնելու Հայոց Հայրապետի հույսերը։ Այնուհետև Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նորին Սրբությանը ներկայացրեց նորընծա սարկավագներին՝ հայցելով Հայոց Հայրապետի օրհնությունը։ Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով և իր հայրական օրհնությունը փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող և նորընծա սարկավագներին օրվա խորհրդի առիթով, անդրադարձավ քրիստոնեական Եկեղեցու առաջին նահատակի՝ Սուրբ Ստեփանոսի անձին՝ ընդգծելով, որ յուրաքնչյուր հոգևորական պետք է առաջնորդվի նախասարկավագի նվիրումի ու հանձնառության ոգով։ Նորին Սրբությունը հորդորեց հետևել Եկեղեցու փառքը կերտած մեր սուրբ հայրերի օրինակին, ովքեր ի սեր Աստծո, Եկեղեցու և հայրենիքի, քաջությամբ, ամուր հավատքով ու նախանձախնդրությամբ, նախասարկավագի լուսավոր օրինակով իրենց կյանքը ընծայել են մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը, Եկեղեցու պայծառությանն ու Հայրենիքի շինությանը։ Հայոց Հովվապետը նկատեց, որ բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ։ Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ, ավետարանի քարոզչությամբ առաջնորդելու դեպի խաղաղ հանգրվաններ։ Ամենայն Հայոց Հայրապետը սարկավագաց դասին պատգամեց, որ Սուրբ Ստեփանոսի հավատքը, աստվածսիրությունն ու արիական ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունը բերեն Քրիստոսի Եկեղեցուն և հայրենիքին: Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև սարկավագաց դասի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու առաքելությանը և նրա առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։
    13:20
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքում «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է
    Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաներում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Սերոբ Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Տիգրան Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին։
    12:50
    28.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Վտանգավոր սցենարին հակազդելու գործիքներ ունենք. Լևոն Քոչարյանը՝ ընտրությունների մասին
    Մոլդովական սցենարի կիրառման փորձ է կանխատեսվում հայաստանյան ընտրություններում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է՝ եվրոպական երկրները միջամտում են Հայաստանի ներքին գործերին ու, հնարավոր է, փորձեն Փաշինյանին ընտրություններից առաջ ապահովագրել նույն մեխանիզմներով, որոնք արդեն մի անգամ կիրառվել են Մոլդովայում։ Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, վստահեցնում է՝ այդ սցենարը Հայաստանում հաջողություն չի ունենա:
    12:30
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից առաջ խոսել է եվրոպացի առաջնորդների հետ
    Նա ասել է, որ ուժեղ դիրքորոշում է անհրաժեշտ ինչպես ճակատում, այնպես էլ դիվանագիտության մեջ, «որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չկարողանա մանիպուլյացիաներ իրականացնել ու խուսափել պատերազմի իրական և արդարացի ավարտից»։
    12:15
    28.12.25
    Ավելին