Լրահոս

2025-12-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան չվերթերը. Sputnik Արմենիա
    Հինգ երկրներից չվերթերը Երևանի օդանավակայան կժամանեն ուշացումով՝ Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Կիպրոսից, Մոնտենեգրոյից և Թուրքիայից, այդ մասին են վկայում «Զվարթնոցի» առցանց ցուցատախտակի տվյալները: Ռուսական չվերթերից ուշացումով վայրէջք կկատարեն Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Կազանից ժամանած ինքնաթիռները: Ընդ որում, օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը Sputnik Արմենիա-ին հայտնել է, որ «Զվարթնոցն» աշխատում է բնականոն ռեժիմով. ուշացումով վայրէջք են կատարել միայն մի քանի չվերթեր, կուշանան նաև Մոսկվայից և Ստամբուլից թռչող օդանավերը:
    12:10
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա երեխայի դի
    Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
    11:50
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ էլեկտրական ենթակայանում տեղի ունեցած հրդեհի դեպքից
    Դեկտեմբերի 28-ին, ժամը 00։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին այրվում է էլեկտրական ենթակայան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ 200 քմ տարածքում այրվել է ենթակայանի գույքը՝ մասամբ։
    11:25
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.90 դրամ:
    11:20
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արգելափակումից դուրս է բերվել 47 տրանսպորտային միջոց, 92 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն
    Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ դեկտեմբերի 27-ից հանրապետության ողջ տարածքում ՆԳՆ ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի կարգադրությամբ ՓԾ ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին իրականցրել են ուժեղացված ծառայություն։ ՓԾ ստորաբաժանումներն ակտիվ համագործակցել են Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ։ Դեկտեմբերի 27-ի ժամը 08։00-ից մինչև դեկտեմբերի 28-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում օպերատիվ արձագանքելով իրավիճակին արգելափակումից դուրս են բերել 47 տրանսպորտային միջոց և 92 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
    10:55
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չբարեփոխված ու թանկացած տրանսպորտ. Երևանի ավագանու անդամ (տեսանյութ)
    Չբարեփոխված ու թանկացած տրանսպորտ, ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը և հրապարակել տեսանյութ։ «Միլիարդավոր դրամների մսխում ու բարձիթողի վիճակ», - նշել է Ստեփանյանը:
    10:30
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    28.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՐԱՏԱՊ․ Ենթակայանում հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են «Էրեբունի» վարչական շրջանն ու մայրաքաղաքի մի շարք փողոցներ (տեսանյութ)
    «Էրեբունի» վարչական շրջանն ամբողջությամբ, «Սարի Թաղ» թաղամասը, «Խորենացի» փողոցը, «Տիգրան Մեծ» փողոցը, «Չարենց» փողոցից մի հատված:
    09:00
    28.12.25
    Ավելին
2025-12-27