Լրահոս
2021-12-27
-
ՔաղաքականԵրևանը կասկածի տակ է առել Արցախի անկախության հռչակագիրը. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը«Հայաստան» դաշինքի առաջնորդ, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է քայլերի այն հաջորդականությունը, որով կարելի է հետպատերազմյան այս ծանր իրավիճակում ինչ-որ բան փրկել: Այդ մասին նա խոսել է այսօր, տարեվերջյան՝ մոտ երկուսուկես ժամանոց ասուլիսի ժամանակ:Ավելին23:5127.12.21 -
Քաղաքական«Կախարդական փայտիկ՝ ռեվերսի ռեժիմով». Քոչարյանը՝ գնաճի, արտագաղթի և ներքաղաքական հարցերի մասինՏարեվերջյան ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է խոստացված 4 տոկոսանոց տնտեսական աճին: Ըստ նրա, աճը, եթե հնարավոր էլ է, ապա միայն՝ արտաքին պարտքի մեծացման հաշվին: Բայց դա էլ չի փրկում, անտանելի գնաճի ֆոնին մեծանում է արտագաղթողների թիվը: Ընդ որում, ըստ Քոչարյանի՝ արտագաղթում են հիմնականում Փաշինյանին ընտրածները: Երկրորդ նախագահը նկատել է՝ իշխանության խոստացած կախարդական փայտիկը փաստորեն՝ հետընթացի ռեժիմով է աշխատում:Ավելին23:5027.12.21 -
ՔաղաքականՆԱՏՕ-ն «դրական մեսիջներ» է ուղարկում ՌուսաստանՌուսաստան-Արևմուտք լարվածությունը հնարավոր է թուլանա, եթե ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը վերսկսեն դիվանագիտական հարաբերությունները: Բրյուսելը հանդիպում է առաջարկել հունվարին: Մոսկվան առայժմ չի արձագանքել: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը ամեն դեպքում չի հավատում արևմուտքի խաղաղասիրությանը: Լավրովը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի սիրտը մինի պատերազմ է ուզում Ուկրաինայում:Ավելին23:4927.12.21 -
ՔաղաքականԱդրբեջանցիները խոսել են՝ որպես հաղթող, հայերը խոսել են գերիների մասին. մտավորականների հանդիպումՆախորդ շաբաթ հայ և ադրբեջանցի մշակութային ու հասարակական գործիչների մոսկովյան հանդիպումը իրարանցում է առաջացրել Հայաստանում: Այդ հանդիպման մասին ոչ ոք չգիտեր, ինչն անհանգստացրել է Հայաստանի հասարակությանը:Ավելին23:4727.12.21 -
ՔաղաքականԼՂ կարգավիճակ. Արցախի նախագահը համաձայն չէ Հայաստանի վարչապետի հետՊատերազմից հետո առաջին անգամ Արցախ-Հայաստան հեռավար առճակատում է սկսել երկու երկրների ղեկավարների միջև՝ Արցախի ինքնորոշման վերաբերյալ: Արայիկ Հարությունյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Արցախի կարգավիճակը պետք է ճշգրտվի Ադրբեջանի սահմանադրությամբ:Ավելին23:4527.12.21 -
ՔաղաքականՈրոշ ուղղություններով մենք ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել՝ նաև Արցախի կարգավիճակի մասով. Քոչարյան«Իմ առաջարկն է՝ փոխենք, տանք հնարավորություն այն մարդկանց, որոնք իրենց ամբողջ կյանքով ցույց են տվել, որ այլ կերպ են մտածում։ Այդ ճանապարհը շատ բարդ է լինելու, առանց կորստի չենք ստանալու այն, ինչի հնարավորությունը մենք կորցրել ենք, բայց, այո, որոշ ուղղություններով մենք ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել՝ նաև Արցախի կարգավիճակի մասով»,- տարեվերջյան ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի ապագայի վերաբերյալ հարցին։Ավելին23:4327.12.21 -
ՔաղաքականԻշխանությունը հանցանք է կատարում և հանցակից է դարձնում բազմաթիվ պաշտոնյաներիՈչ մի իշխանություն հավերժ չէ, պահ է գալու՝ բոլորը պատասխան են տալու։ Հրահանգ տվողը թռնելու է, իր մոտ լավ է ստացվում, բայց մյուսները մնալու են. ՀՀ երկրորդ նախագահը՝ իշխանությունների մասին:Ավելին23:3927.12.21 -
ՔաղաքականՀայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից․ Ռոբերտ Քոչարյան«Մենք պարտվում ենք մի երկրին, որտեղ իշխանությունը ժառանգական է, մի երկրի, որտեղ նախագահը նշանակում է փոխնախագահ իր կնոջը, որտեղ տասնյակ լրագրողներ բանտերում են, որտեղ նախագահի ընտանիքը բոլոր օֆշորային սկանդալներում կար։ Եվ մենք այդ երկրին պարտվում ենք Եվրոպայում քարոզչական պայքարում, սա ուղղակի մաստեր կլաս է հակառական իմաստով՝ կուլբիտով, թե էդ ոնց ենք պարտվում, ուղղակի չեմ հասկանում»,- այս մասին ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:Ավելին23:3827.12.21 -
ՔաղաքականՀայաստանից արվել է հայտարարություն, որին չարձագանքել Արցախը չէր կարողՀայաստանից արվել է մի հայտարարություն, որին չարձագանքել Արցախը չէր կարող: Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահը իր տարեվերջյան ասուլիսում արձագանքել է Փաշինյան-Հարությունյան հեռակա բանավեճին: Ռոբերտ Քոչարյանը չգիտի՝ համատեղ խա՞ղ են վարում Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, թե ոչ: Հստակ գիտի, որ պաշտոնական Երևանը կասկածի տակ է առել Արցախի անկախության հռչակագիրը:Ավելին23:3627.12.21 -
ՔաղաքականԴատախազությունը դարձել է գունավոր իշխանափոխության պահապանը․ ՔոչարյանՀայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին23:3527.12.21 -
ՔաղաքականՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսըՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսըԱվելին23:3327.12.21 -
ՔաղաքականՈ՞ւր եք գնում, հարգելի մեր քաղաքացիներ, մնացեք, վայելեք ձեր ընտրությունը. Ռոբերտ Քոչարյան«Աղքատության թիվը 27-30 տոկոս կլինի: Այս նույն պարագայում շեշտակի աճել է պաշտոնյաների, պետական ծառայողների վերնախավի բարեկեցությունը: Անամոթ ձևով պարգևավճարները շարունակում են գոյություն ունենալ, և մենք տեսնում ենք, թե ինչ ծախսեր են արվում թիկնապահների, դաչաների, լիմուզինների, պադավատների, պրեմիաների, ճոխ ճամփորդությունների համար: Մի նախադասություն կա՝ քեֆ ժանտախտի ժամանակ»,-իր խոսքում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:Ավելին23:3227.12.21 -
ՔաղաքականԱյս իշխանությունը շփոթել է՝ երկնիշ թվերով պետք է աճեր ոչ թե գնաճը, այլ՝ տնտեսությունը․ ՔոչարյանԳնաճի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը նշեց հետևյալը․ «Գնաճը 9,6 տոկոս է, որոնց արժանահավատությունը ևս կասկածի տակ է, բայց թող այդպես լինի։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչ պետք է անես, որ ունենաս 9,6 տոկոս գնաճ։ Միջին գնաճը եղել է 2-3 տոկոս, սա է նորմալը և նման գնաճի պարագայում դու, որպես պետություն, պարտավոր ես ինդեքսավորել թոշակները և աշխատավարձերը, ուղղակի պարտավոր ես, ինչը չի արվում և ինչպես ես հասկանում եմ՝ չի էլ սպասվում։ Այս իշխանությունը ոնց որ շփոթել է՝ երկնիշ թվերը շփոթել է գնաճի ու տնտեսական աճի միջև, տեղերը փոխվել են։ Պետք է լիներ հակառակը՝ երկնիշ թվերով պետք է աճեր ոչ թե գնաճը, այլ՝ տնտեսությունը»։Ավելին23:3027.12.21 -
ՔաղաքականՉի կարելի ՊՆ ղեկավարներին փոխել նասկու պես. Ռոբերտ ՔոչարյանՉի կարելի ՊՆ ղեկավարներին փոխել նասկու պես: Սա այդ համակարգը չի: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ բացատրությունը մեկն է՝ այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ, որովհետև մարտունակ բանակի պարագայում մեր ժողովրդի պահանջը իշխանության նկատմամբ կլինի այլ:Ավելին23:2927.12.21 -
ՔաղաքականԶինվորները եղել են երկրի առաջին դեմքի արտահայտության տպավորության տակ․ ՔոչարյանՏարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար: 2-3 դիրքերի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ 30-ից ավելի գերի խոսում է բանակում լրջագույն պրոբլեմների մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:Ավելին23:2727.12.21 -
ՔաղաքականԱրցախի հայկական ապագան կասկածի տակ դնելն անթույլատրելի է. Արցախի ԱԺ հայտարարությունըԱրցախի կարգավիճակի վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո արտահերթ նիստ է հրավիրել Արցախի խորհրդարանը: Նրանք հայտարարություն են ընդունել, որտեղ նշված է, որ խորհրդարանը անթույլատրելի է համարում Արցախի սուբյեկտայնությունը, Արցախի հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նվազեցնող ցանկացած հայտարարություն:Ավելին21:4127.12.21 -
Քաղաքական«Դիվանագիտական այլասերում». Քոչարյանը՝ Ադրբեջանի հետ դելիմիտացիայի մասինԱռանց Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների սահմանների զատումը, Ռոբերտ Քոչարյանը դիվանագիտական այլասերում է համարում: Նա պնդում է, դելիմիտացիայի դեպքում կկորցնենք Արցախը:Ավելին21:4027.12.21
2021-12-26
-
ՄիջազգայինԱշխարհը կարոտել է հրաշքըՍիրիացի փոքրիկների առաջին տոնածառն ու Սանտան՝ օդում, ջրում ու ցամաքում: Հարուստների ու աղքատների, պատերազմի ու խաղաղության աշխարհը սպասում է Ամանորի հրաշքին:Ավելին23:1326.12.21 -
ՀայաստանՊատգամավորը պարգևատրվում է, բանանը՝ թանկանում. սովորական հայկական սկանդալներՀայաստանը տուն է ճանապարհում ադրբեջանցի «հյուրերին»՝ սիրով, իսկ Սուքիասյան ընտանիքը պատրաստվում է թուրքերին Երևան բերել: Ազգային ժողովում նորից պարգևավճար են տալիս, որովհետև բանանը ռեկորդային թանկացել է: Սովորական հայկական սկանդալներ:Ավելին23:1026.12.21 -
ՏարածաշրջանՊատերազմ՝ առանց կրակոցների. Ռուսաստան-ԱՄՆԱՄՆ-ն կդառնա անմարդաբնակ, Ռուսաստանը կվերանա աշխարհի քարտեզից: Մոսկվան ու Վաշինգտոնը մոտեցնում են ահեղ պատերազմը, բայց զգուշանում են արմագեդոնից: Ուկրաինան սպառնում է պայթեցնել աշխարհը:Ավելին22:2526.12.21