Լրահոս
2021-12-26
-
Քաղաքական«Կամ համայնքապետները կլինեն ՔՊ-ական, կամ համայնքապետներ չեն լինի»Եթե Հայաստանում չեն լինելու ՔՊ-ական համայնքապետներ, ուրեմն Հայաստանը չի ունենա համայնքապետներ: Բայց համայնքապետի թեկնածուն ջահել է, ու նրա փոխարեն հայրը պետք է խոսի: Ամասիայից՝ Վեդի, Փարաքարից՝ Ախուրյան, «ժողովրդի» իշխանությունը «գողանում» է ժողովրդի քվեն:Ավելին22:2326.12.21 -
Քաղաքական«Ակուրատնի» Հրաչյան՝ «կարգին» Հայկի փոխարեն. երևանյան «սիներգիա»«Ակուրատնի» Հրաչյան՝ «կարգին» Հայկի փոխարեն: Փաշինյանն էլ չի նայում «կարգին հաղորդումը», քանի որ սիրտը «երևանյան սիներգիա» է ուզում: «Առաքելությունն» ավարտած անհայտ Սարգսյանը երդվում է՝ հավատարիմ մնալ ՔՊ-ին, համ էլ զարգացնել Երևանը:Ավելին22:1326.12.21 -
ՔաղաքականՎարչապետի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար. ՄԻՊՀայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար և խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից պաշտպանությունը․ «Հայաստանի վարչապետի 2021թ. դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները հիմնովին հակասում են Արցախի հայերի կյանքի, անվտանգ ապրելու և մյուս կենսական, մարդկային գոյության համար անհրաժեշտ բնական իրավունքներին ու պարարտ հող են ստեղծում ադրբեջանական խախտումների համար: Այդ մոտեցումները ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին: ՀՀ վարչապետի հրապարակային խոսքերում ամբողջությամբ անտեսված է, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը. սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, որքան ադրբեջանական իրականությունում տարիներով հետևողականորեն կենսագործվող թշնամանքի քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն): Այն հատկապես ագրեսիվ է Արցախի ժողովրդի նկատմամբ: ՀՀ վարչապետի խոսքում անտեսված է, որ դեռ 1923 թվականին 95% հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայաթափմանն ուղղված է եղել ադրբեջանական հետևողական խտրական քաղաքականությունը՝ հետապնդումներով, ունեզրկումներով, վայրագություններով և այլ անօրինական միջոցներով: Հայատյացության ու թշնամանքի ադրբեջանական պետական քաղաղաքականությունն է, որ 2020թ. պատերազմի ընթացքում հանգեցրեց Արցախում զանգվածային էթնիկ զտումների՝ թիրախային ավերելով քաղաքներն ու գյուղերը (Ստեփանակերտ, Մարտունի, Շուշի, Հադրութ և այլն), մարդկանց զրկելով իրենց հայրենի տներից, խոշտանգումներով ու դաժանություններով, սպանություններով, եկեղեցիներ պղծելով ու ոչնչացնելով: Պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները, ադրբեջանական իշխանությունների հովանահավորչությամբ, ամեն օր շարունակում են Արցախի ժողովրդի կենսական իրավունքների խախտումները՝ խաղաղ բնակիչների սպանությունների, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցների, գողությունների, հեռախոսային կենսական կապի խափանումների և ահաբեկչական բնույթի այլ հանցավոր արարքներով: Ամեն օր ոտնահարված է Արցախում ապրող մարդկանց արժանապատվությունը: Բնույթով նույն խախտումները, նույն հանցավոր արարքները ամեն օր շարունակվում են նաև Հայաստանի բնակչության նկատմամբ: Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պարագայում ադրբեջանական զինված ծառայողները գործում են հանցավոր անպատժելիության պայմաններում: Չկան մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ: ՀՀ վարչապետի գնահատականները համարում ենք խիստ վտանգավոր. դրանք հիմնավորում են քաղաքական հարցերի գերակայությունը մարդու իրավունքների նկատմամբ, ամրացնում են մարդու իրավունքներն անտեսող ադրբեջանական կեղծ թեզերը և ավելի իրական են դարձնում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների վտանգները. հենց սրան են տարիներ շարունակ ձգտել ադրբեջանական իշխանությունները: Այս քաղաքականությամբ է, որ ադրբեջանական իշխանությունները անընդհատ խոչընդոտել են, ամեն ինչ արել են Արցախը արտաքին աշխարհից մեկուսացնելու, արցախահայությանն իրենց իրավունքների պաշտպանությունից զրկելու համար՝ վարելով միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային քաղաքականություն: Ազգային ինքնորոշման, մարդու կենսական իրավունքներն ու այդ իրավունքների երաշխիքներն անտեսելու, դրանց պաշտպանությունն ամեն գնով խոչընդոտելու քաղաքականությունն է պարարտ հող ստեղծել այն դաժանությունների ու վայրագությունների, էթնիկ զտումների համար, որ տեղի ունեցան 44-օրյա պատերազմի ընթացքում: Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համար խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց ադրբեջանական իշխանությունների հայտարարած խաղաղասիրությունը կեղծ է, այն միայն հետապնդում է արտաքին աշխարհին այդպիսին ներկայանալու, իրական դեմքը կեղծիքներով քողարկված պահելու նպատակ: Ուստի, բոլորին խստիվ հորդորում ենք դադարեցնել մարդու իրավունքներն անտեսելը, ինչը պարարտ հող է ապահովում ադրբեջանական կեղծ թեզերի համար, բացառել մարդու իրավունքները քաղաքական հարցերին ստորադասելը, ինչպես նաև զերծ մնալ հատկապես միջազգային ատյաններում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»,- տարածած հաղորդագրության մեջ գրել են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։Ավելին19:1726.12.21 -
ՔաղաքականՂարաբաղցիներից Նիկոլը գողացավ իրենց փոքր հայրենիքը․ Անդրանիկ ԹևանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Նիկոլը ղարաբաղցիներից իրենց փոքր հայրենիքն է գողացել, արժանապատվությո՞ւնն էլ է գողացել․ «Ո՞ւր է Արցախի ձայնը Այն, որ Արցախի նախագահ նշանակված պատերազմի ծաղրածու Արայիկ Հարությունյանը ծպտուն չէր հանելու Արցախի մասով Նիկոլ Փաշինյանի դուրս տված հակապետական մտքերի ու լկտի ստերի թեմայով, կանխատեսելի էր։ Բայց որ մյուս պետական ու կիսապետական կառույցներից, գեներալներից, մարշալներից, ադմիրալներից, գեներալիսիմուսներից, նախագահներից, հերոսներից, հակահերոսներից, քաղաքական կոչված ուժերից, խորհրդարան կոչվածից արձագանք չի լինի, արդեն ամոթ է։ Ղարաբաղցիներից Նիկոլը գողացավ իրենց փոքր հայրենիքը։ Արժանապատվությո՞ւնն էլ է գողացել»,- գրել է նա։Ավելին14:2126.12.21 -
ՀայաստանՈր ճանապարհներն են փակ ՀայաստանումՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։ ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Դեկտեմբերի 22-ին Լարսի փակ լինելու պատճառով մոտ 3000 մեքենա կանգնած է մնացել այնտեղ։ Դրանց մոտ 20%-ը հայերի մեքենաներ են եղել։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բացառությամբ բեռնատարների։Ավելին14:1826.12.21 -
ՄիջազգայինԱյստեղ ծնվել է Մեսսին. հարազատ քաղաքը կանչում է ԼեոյինԼիոնել Մեսսիի հայրենիքի Ռոսարիո քաղաքում նրան են սպասում: Շենքերից մեկի վրա նրա մեծ որմնանկարն է հայտնվել: Մեսսիի կինն ու երեխաները լուսանկարվել են այդ պատի մոտ:Ավելին09:0226.12.21
2021-12-25
-
Քաղաքական«Մենք իրան չենք հավատում». Փաշինյանը կորցնում է սիրելի ֆեյսբուքըՆիկոլ Փաշինյանը կորցնում է իշխանությունը ֆեյսբուքում: Մասնագետներն արձանագրում են, որ համացանցը երերում է նրա ոտքերի տակ:Ավելին19:1225.12.21 -
ՀասարակականԲնությանը հաղթած աղջիկը. եզակի վիրահատությունՍուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում եզակի վիրահատությամբ կարողացել են նոր կյանք տալ հազվադեպ հանդիպող բնածին արատ ունեցող Սվետլանային: Այսօր Սվետլանան աղջիկ ունի ու հաշմանդամություն ունեցողների մեջ ճանաչվել է ամենասիրունը:Ավելին19:1025.12.21 -
ՀայաստանԽաչակիր զինվորի հավերժ ուխտագնացությունը«Հոգևորականը պետք է զինվորի կողքին լինի»,- սա է եղել Նարեկ սարկավագի հիմնավորումը մարտադաշտ մեկնելիս: Նա 44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ հոգևոր առաջնորդի օգնականն է եղել:Ավելին19:0825.12.21 -
ՔաղաքականԵրևանի 13-րդ քաղաքապետը խոստանում է ավտոբուսներ, վերելակներ և կադրային փոփոխություններԵրևանի նոր քաղաքապետը երդվել է ու պաշտոնապես ստանձնել քաղաքապետի պարտականությունները: Հրաչյա Սարգսյանն ասել է, թե ակնկալում է երևանցիների, Հայաստանի այլ համայնքների բնակիչների, Արցախի Հանրապետության, ինչպես նաև Սփյուռքի հայրենակիցների աջակցությունը:Ավելին19:0625.12.21 -
ՔաղաքականՀրաչյա Սարգսյանը երդվել է զարգացնել ԵրևանըԵրևանի նոր քաղաքապետը երդվել է ու պաշտոնապես ստանձնել քաղաքապետի պարտականությունները: Հրաչյա Սարգսյանն ասել է, թե ակնկալում է երևանցիների, Հայաստանի այլ համայնքների բնակիչների, Արցախի Հանրապետության, ինչպես նաև Սփյուռքի հայրենակիցների աջակցությունը:Ավելին14:1325.12.21 -
Միջազգային«Համեղ երաժշտություն». դիջեյ «Մանդարինի» գաղտնիքներըՉինուհի Դոնգ Շունտաոյի դիջեյ դառնալու երազանքը իրականացել է 66 տարեկանում: Նա գիշերները մի կողմ է դնում խոհարարի շերեփն ու գնում ակումբ՝ երիտասարդներին ուրախացնելու:Ավելին14:1025.12.21 -
Միջազգային«Լույսի տունը». Բորչարթները և 60 հազար կախարդական լամպերըՄեկ տարվա դադարից հետո Գերմանիայի Դելմենհորստ քաղաքում Բորչարթների ընտանիքը նորից պսպսղուն դղյակի է վերածել իր տունը՝ 60000 լամպ կախելով առանձնատան վրա:Ավելին14:0825.12.21 -
ՄշակույթԵրեք դիմանկար՝ մեկ ձեռքով. ղազախ նկարչուհու անսովոր տեխնոլոգիանՂազախ նկարչուհին իր անսովոր տեխնոլոգիայով TikTok-ի աստղ է դարձել: Նա միաժամանակ երեք դիմանկար է նկարում:Ավելին14:0525.12.21 -
ՄիջազգայինՖրանսիայի նախագահի թեկնածուն՝ Բաքվի «սև ցուցակում». Պեկրեսն այցելել է «եղբայրական» Հայաստան ու ԱրցախԱրցախ այցի համար Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆրանսիայի նախագահի գալիք ընտրություններում ֆավորիտ համարվող Վալերի Պեկրեսին: Պաշտոնական Երևանն անգամ մի պարզ հաղորդագրությամբ չի արձագանքել Բաքվի սադրանքին, ճիշտ այնպես, ինչպես հուլիսին անպատասխան թողեց Ադրբեջանում հավատարմագրված տարբեր երկրների մոտ 100 դեսպանների այցը Արցախի օկուպացված տարածքներ:Ավելին11:5125.12.21 -
ՀայաստանՍիրտս վկայում ա, որ ինքը կա, բայց էլ սրտիս էլ չեմ հավատում.անհետ կորած Հարութի ընտանիքն էլ ելք չունիՀետպատերազմական իրականության մեջ հայրերի, որդիների, եղբայրների սպասող ընտանիքներում սառել է ժամանակը: Մեկ տարուց ավելի 6-ամյա Նոնան սպասել է հորը, բայց նրան չեն գտնում ոչ ողջերի մեջ, ոչ գերիների: Անհետ կորած տղայի քույրն է խնամում Նոնային՝ կիսախարխուլ տան մեջ, որտեղ բոլոր դժվարությունների միակ վկաները մկներն են:Ավելին11:4725.12.21 -
ՄիջազգայինԿոկորդիլոսի նախահայրերից մեկին գիտնականները բացահայտել են ՃապոնիայումՃապոնիայի թանգարաններից մեկում արդեն 25 տարի ցուցադրվող բրածոն նոր արժեք է ստացել: Պարզվել է, որ գտնված նմուշը կոկորդիլոսի նախահայրն է, որի էվոլյուցիան ուսումնասիրելով՝ կարելի է գիտական նոր բացահայտումներ անել:Ավելին11:3325.12.21
2021-12-24
-
ԱռողջապահականՔովիդ թեստը մնում է պարտադիր, բայց ո՞ւմ հաշվին. նախարարությունը պարտությունը չի ընդունումԿառավարությունն ուզում է գործատուի վզին փաթաթել չպատվաստված աշխատակիցների թեստավորման պարտադրանքը: Սա է հուշում խորհրդարանական ընդդիմությանն այն, որ Սահմանդրական դատարանի որոշումը իր հաղթանակն է անվանել Առողջապահության նախարարությունը:Ավելին19:1224.12.21 -
ԱռողջապահականԲոտուլիզմի դեպք՝ Արարատում. 4 տուժածի վիճակը ծանր էԱրարատում արձանագրվել է բոտուլիզմի դեպք: 4 տուժած կա: Թունավորման պատճառը տանը պահածոյացված վարունգի մարինադն է:Ավելին12:3424.12.21 -
Քաղաքական«Բոլոր պահանջները մնում են ուժի մեջ». Առողջապահության նախարարության արձագանքը՝ ՍԴ որոշմանը«Բոլոր պահանջները մնում են ուժի մեջ». այսպես է արձագանքել Առողջապահության նախարարությունը Բարձր դատարանի այն որոշմանը, որով հակասահմանադրական է ճանաչվել Անահիտ Ավանեսյանի հրամանի մի մասը, ըստ որի՝ աշխատողն իր հաշվին պետք է հանձներ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ:Ավելին12:3124.12.21