Լրահոս
2025-12-30
-
ՀասարակականԿենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամԵրեկ՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Միքայել Չայլախյան փողոցում կոտրել են ՀՀ և Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի 53-ամյա Միր Մահմուդ Ղոզատիին պատկանող «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի դիացի կողային ձախ ապակին և սրահից գողացել նրան պատկանող պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ գումար, անձնագրեր, վարորդական իրավունքի վկայականներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների երրորդ քննչական բաժին, որտեղ քննիչ Վարդանյանի որոշմամաբ ՀՀ քրեական 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տուժողի դուստրը, Երևանի բնակիչ 32-ամյա Անահիտ Ստեփանյանը ասում էր․ «Մի քանի օր հայրիկիս ավտոմեքենային ինչ-որ սպիտակ ավտոմեքենա է հետապնդել։ Այդ օրը հայրիկս նստել է ավտոմեքենան, գումարը պայուսակով դրել դիմացի նստարանին, ապա երբ փորձել է ավտոմեքենան վարել նկատել է, որ կողային հայելին չկա: Երբ դուրս է եկել՝ տեսել, որ անվադողը մետաղներով կապված է։ Հենց հայելին վերցրել է ու վերադարձել, որ նստի մեքենան, տեսել է, որ ապակին ջարդված է, իսկ պայուսակը չկա։ Սա մեր կարծիքով նախօրոք պլանավորված գողություն էր ու ուզում ենք հավատալ, որ անպայման կբացահայտվի։ Իմ հայրիկը գործարար է ու հաճախակի է նրա մոտ մեծ գումարներ լինում, բայց չենք էլ կարող կասկածել, թե ով կամ ովքեր կարող են կատարած լինել։ Այսօր զանգեցինք քննիչին ասաց, որ գումարը մեծ է, այդպես շուտ չի բացահայտվի, բայց ուզում ենք հավատանք, որ իրավապահ մարմինները կբացահայտեն հանցագործությունը ու կգտնեն գողին կամ գողերին, ինչպես նաև գումարը և մյուս գողացված ապրանքները»։Ավելին23:1530.12.25 -
ՀայաստանՈւղիղ I Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տունՈւղիղ I Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տունԱվելին23:0230.12.25 -
ՔաղաքականԻ՞նչ ունեցվածք ունի Փաշինյանի ընտանիքին ամենահավատարիմ ՔՊ-ական պատգամավորը․ ArmlurՓաշինյանի հրապարակած տեսանյութերից հաճախ կտեսնեք՝ ինչպես է Մանավազյանը դիմավորում և ուղեկցում վարչապետին կուսակցության նիստերի ժամանակ։Ավելին23:0030.12.25 -
ՀասարակականՍամվել Կարապետյանն արդեն տանն է. բակում նրան դիմավորեցին աջակիցներըԱվելի վաղ հայտնել էինք՝ այսօր դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. նրա նկատմամբ խափանման միջոց սահմանվեց տնային կալանք ու գրավ։Ավելին22:5030.12.25 -
ՔաղաքականԸնդդիմությանը լռեցնելու նոր, աղմկոտ փորձ. արգելված բան չեն գտել «Հայրենիքի» անդամների տներումՀակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ ավարտել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդության քննությունը: Որոշումը երկու ժամից կհրապարակի դատարանը: Գիշերը ձերբակալվել են Գալստյանն ու «Հայրենիք» կուսակցության մեկ այլ անդամ: Փաստաբան Արսեն Բաբայանը քաղաքական հետապնդում է անվանել գործը:Ավելին22:4830.12.25 -
ԻրավականՏնային կալանքը ևս ծանր խափանման միջոց է. Արամ Վարդևանյանը` Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասինԱվելի վաղ հայտնել էինք՝ այսօր դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. նրա նկատմամբ խափանման միջոց սահմանվեց տնային կալանք ու գրավ։Ավելին22:3930.12.25 -
ՀայաստանՈւղիղ I Սամվել Կարապետյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանիցՈւղիղ I Սամվել Կարապետյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանիցԱվելին22:3630.12.25 -
ՀասարակականՍամվել Կարապետյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխեցին տունԱվելի վաղ հայտնել էինք՝ այսօր դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. նրա նկատմամբ խափանման միջոց սահմանվեց տնային կալանք ու գրավ։Ավելին22:2430.12.25 -
ՔաղաքականՆահանջած իրավունքի գերակայության պայմաններում սա էլ է փոքրիկ հաղթանակ․ Գոհար ՄելոյանՍահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Տարին ամփոփում ենք հուսադրող, շա՜տ լավ նորությամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված անհամաչափ կալանքը փոխվեց այլ համակցված խափանման միջոցներով՝ տնային կալանքով և գրավով։ Էլի համաչափ ՉԷ, բայց նահանջած իրավունքի գերակայության պայմաններում սա էլ է փոքրիկ հաղթանակ։ Տարոսը բոլոր քաղաքական բանտարկյալներին՝ արդարներին, աննահանջներին, արժեքահեններին»։Ավելին22:1730.12.25 -
ՀասարակականՍամվել Կարապետյանի աջակիցները ԱԱԾ շենքի դիմաց են. նա քիչ հետո դուրս կգա մեկուսարանիցՍամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավըԱվելին22:0730.12.25 -
ՔաղաքականՄեր հաղթանակների շղթան շարունակվում է․ դեպի ուժեղ Հայաստան` Սամվել Կարապետյանի հետ․ Ալեքսան Ալեքսանյան«Մեր հաղթանակների շղթան շարունակվում է, գնում ենք դեպի 2026 թվական՝ դեպի ուժեղ Հայաստան, և ուժեղ Հայաստանը լինելու է Սամվել Կարապետյանի հետ»,- հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը։Ավելին21:5730.12.25 -
ՔաղաքականՌուսաստանը կոշտացնում է տոնը Թրամփի ուղու շինարարությունից առաջ. վտանգների մասին է խոսում ՄոսկվանՈրքան մոտենում է Թրամփի ուղու շինարարության՝ ՀՀ իշխանության սահմանած ժամկետը, այնքան Ռուսաստանից շատ են կարծիքներ հնչում, թե այդ ծրագիրը հնարավոր չէ իրականացնել առանց Ռուսաստանի և տարածաշրջանի մասնակցության: Եվ չնայած պաշտոնական Երևանի հայտարարություններին, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու օրակարգ չկա, Մոսկվայում կասկածները շարունակում են խորանալ՝ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության վերաբերյալ։Ավելին21:4930.12.25 -
ՀասարակականՀայաստանի առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ ձյան տեղումներ. ԱզիզյանԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։Ավելին21:4530.12.25 -
Հասարակական11 աշխատանքային օրը բավարար չեղավ՝ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել որևէ քահանայի կողմից Ս. Պատարագի մատուցումը․ Միքայել Սրբազան«Տասնմեկ աշխատանքային օրը բավարար չեղավ , որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից Ս. Պատարագի մատուցումը, ինչի արդյունքում առաջիկայում զրկված եմ լինելու ինչպես հունվարի 4-ի կիրակնօրյա, այնպես էլ հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց:Ավելին21:3030.12.25 -
ՔաղաքականԹանկ է նստում վարչապետը Հայաստանի վրա. որտե՞ղ և ինչո՞ւ են ուղղվում բյուջեի փողերըՀայաստանում հարկերն ու տուրքերը բարձրացնելուց հետո պետական բյուջեն աճել է: Միայն թե հավաքված գումարների բաշխումը նոր հարցեր է առաջացրել փորձագետների մոտ: Պետական բյուջեի աճի ֆոնին արագ տեմպերով մեծանում են հատկապես վարչապետի աշխատակազմի ծախսերը: Դրանք նույնիսկ գերազանցել են խորհրդարանի ֆինանսավորմանը: Մինչդեռ դպրոցների կառուցումը, սոցիալական ներդրումներն ու անվտանգային ծրագրերը մնում են հետին պլանում։Ավելին21:1530.12.25 -
ԱշխարհԻտալիայում ճոպանուղու վթարից հետո 100 մարդ մնացել է 2800 մետր բարձրության վրաՄիջադեպը տեղի է ունեցել Պիեմոնտ շրջանի Մոնտե Մորո լեռնադահուկային հանգստավայրում։ Հաղորդվում է առնվազն չորս վիրավորի մասին, որոնցից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել։Ավելին21:1230.12.25 -
ՀասարակականԿոտրել են «Mercedes»-ի ապակին և գnղացել պայուսակ, որի մեջ եղել են բանկային քարտեր, անձնագիր, գումարԴեկտեմբերի 25-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 23-ամյա Համլետ Գ․-ն և հայտնել, որ մոտ 1 ժամ առաջ ապակին կոտրելու միջոցով գողացել են իրեն պատկանող կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում գտնվող մոխրագույն պայուսակը, հայտնում է Shamshyan.com-ը։ Մեկնել է ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ Համլետ Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 21։00-ից մինչև 22։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի փողոցի 1/48 հասցեում գտնվող «Հոմպլեքս» հիպեր մոլի բակում կայանված իրեն պատկանող «Mercedes» մակնիշի դիմացի աջակողմյան ապակին կոտրելու եղանակով ավտոմեքենայի սրահից գողացել է պայուսակ՝ որի մեջ եղել են բանկային քարտեր, անձնագիր, 550 հազար դրամ գումար, մոտ 100 հազար դրամ գումարի արժողությամբ օծանելիք, պատճառելով՝ 800 հազար դրամի նյութական վնաս։ Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։Ավելին21:0030.12.25 -
ՔաղաքականԱդրբեջանը ցինիկ և լկտի հայտարարություն է արելԲաքվում հիշեցրել են սեփական «փորձի» մասին և հայտարարել են բոլոր պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության հանդեպ իրենց «հանձնառության» մասին։ Երևի թե չասեմ, թե ինչքան ցինիկ և լկտի հայտարարություն է մի երկրի կողմից, որը էթնիկ զտման և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջոցով օկուպացրել է Արցախը՝ միաժամանակ օկուպացիայի ենթարկելով ՀՀ ինքնիշխան տարածքն ու նոր հավակնություններ ձևավորելով։Ավելին20:4630.12.25 -
ԻրավականԽաչիկ Գալստյանը կալանավորվեցԴատարանի բակում այդ մասին հայտնել է նրա փաստաբան Սոս Հակոբյանը:Ավելին20:3930.12.25 -
ԻրավականՌուբեն Վարդանյանի գործով դատական նիստը հետաձգվել էԱդրբեջանի կողմից գերեվարված և կալանավորված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր նշանակված նիստը հետաձգվել է։Ավելին20:3430.12.25