Լրահոս
2025-12-30
-
ՀասարակականՆոր մանրամասներ՝ Սարի Թաղի տներից մեկում բռնկված հրդեհի դեպքիցԱյսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղում՝ Որմնադիրների փողոցի 7-րդ տանը հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի տեղեկություննրով, մինչ կժամանեին Երևանի թիվ 3-րդ, թիվ 2-րդ, թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկներ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը, ՀԱԲԱՎ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, կրակի, որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, տարածման դեմ պայքարել են տանտերերն ու հարևանները, ապա ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից տներ և մարել այն։ Բժիշկները տեղում 2 քաղաքացու անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, ովքեր ըստ նախնական տեղեկությունների ծխահարվել էին, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։ Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի արտահոսքի հետ կապ չունի, ըստ տեղեկությունների՝ տանիքում էլեկտրալարերի կարճ միացումից է կրակը բռնկվել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախնական տվյալներով այրվել է 2 տան տանիք, և այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տան սեփականատերերի ինքնությունը։Ավելին15:3630.12.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Վարդան Ղուկասյանի դեմ գործերից մեկը կարող է կարճվելՀայլուր 15։30 Վարդան Ղուկասյանի դեմ գործերից մեկը կարող է կարճվելԱվելին15:3030.12.25 -
ՔաղաքականԻշխանությունները լայնածավալ բռնությունների արշավ են սկսելու. Գեղամ ՄանուկյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Ավելին15:2630.12.25 -
ՀասարակականՍկանդալ՝ Ծովագյուղում․ ՊՈԱԿ-ի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի. «Իշխանություն» լրատվականՏեղեկությունը հասել է ՍԱՏՄ: Տեսչական մարմնի աշխատակիցները Ծովագյուղ են մեկնել՝ ձիերի ոչ օրինական մորթից ստացված միսը առգրավելու նպատակով։ Ըստ աղբյուրի՝ Թովմասյանը դիմադրել է, տեղի է ունեցել քաշքշուկ, աղմուկ և վիճաբանություն, որի ընթացքում նրան հաջողվել է մսի մի մասը դուրս բերել և «փրկել» առգրավումից։Ավելին15:1630.12.25 -
ՔաղաքականԳալիք տարում կունենանք բոլոր հնարավորությունները հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար․ ՌԴ դեսպանի ամանորյա ուղերձըՌուս դիվանագետը շեշտել է, որ մեր երկու երկրները, աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում բախվելով լուրջ մարտահրավերների, շարունակել են երկխոսությունը ծագած խնդիրների լուծման ուղիների և ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ բոլոր ուղղություններով՝ քաղաքականությունից և տնտեսությունից մինչև կրթություն ու մշակույթ։Ավելին15:0530.12.25 -
ԻրավականԽաչիկ Գալստյանը մեղքը չի ընդունում. ապացույցներ չկան, որ հանցագործություն է տեղի ունեցելԱյս մասին հայտնում է փաստաբան Սոս Հակոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:0530.12.25 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավորները եղել են առաջնագծում«Տարեմուտին, չխախտելով ավանդույթը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խմբերով եղել են մեր երկրի առաջնագծում։ Տավուշից մինչև Սյունիք պատգամավորներն այցելել են մարտական հենակետեր, զրուցել դիրքապահների, նրանց հրամանատարների հետ, շնորհավորել նրանց և նրանց ընտանիքների Ամանորը:Ավելին14:5230.12.25 -
ՔաղաքականԱրդեն 50,000-ից ավելի մարդ միացել է հոսանքի սակագինն իջեցնելու պահանջին. Գոհար Մելոյան«Դեռևս սույն թվականի մայիսին՝ Հայ Էլեկտրական Ցանցեր փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էին դիմում՝ առ այն, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված շուրջ 3 միլիարդ դրամի հաշվին իջեցվի բնակչության հոսանքի սակագինը:Ավելին14:4330.12.25 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանը դաժան գրոհ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, այն դեպքում, երբ հենց ինքն է պատասխանատու դրա պաշտպանության համար․ Դենի Քրյուգեր«Սովորաբար տարվա այս ժամանակահատվածը մեծ խնդության շրջան է աշխարհի բոլոր քրիստոնյաների համար, երբ մենք համախմբվում ենք մեր եկեղեցական համայնքների և հարազատների հետ: Այդուհանդերձ, մտածելով հավատակիցների մասին, ես հիշում եմ նրանց, ովքեր այժմ հարձակումների են ենթարկվում։ Հալածանքները Չինաստանում, սպանությունները Նիգերիայում և Արևմտյան Աֆրիկայում, քրիստոնեության համակարգված բնաջնջումը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։Ավելին14:3330.12.25 -
ՀասարակականԾափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և եղբայրներն Ամանորը կդիմավորեն տանից ու մայրիկից հեռու․ 24NewsՄեր հարցին, թե հնարավո՞ր է երեխաների մայրը ևս կենտրոն գա Ամանորի գիշերը և լինի երեխաների կողքին, Միրա Անտոնյանն ընդգծեց, որ որևէ պայմանավորվածություն նրա հետ չկա: Նա նաև տեղեկացրեց, որ մայրիկը պարբերաբար այցելում է երեխաներին:Ավելին14:2030.12.25 -
ԻրավականՔննիչը միջնորդություն է ներկայացնելու դատախազին՝ Վարդան Ղուկասյանի գործը կարճելու համարՔննիչը հայտնել է, որ պատրաստվում է Վարդան Ղուկասյանին առնչվող գործը կարճելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել վերահսկող դատախազին։ Այս մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին14:0630.12.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. FactorԸստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից փոխանցեցին, որ նվերի հաշվառումից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն է որոշելու ինչ եղանակով տնօրինել պաշտոնյայի նվերը։Ավելին14:0030.12.25 -
Հասարակականէլեկտրաէներգիայի գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀՍույն թվականի դեկտեմբերի 30-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։ Այս մասին հայտնում են ՀԾԿՀ-ից: Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։Ավելին13:4630.12.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Սարի Թաղի տներից մեկումԴեկտեմբերի 30-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի Թաղի Որմնադիրներ փողոցի տներից մեկում։Ավելին13:3430.12.25 -
Արտաքին քաղաքականությունՊուտինը տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ ՔոչարյանինԻնչպես տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից, ողջույններ են ուղարկվել նաև մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարների, այդ թվում՝ Ռաուլ Կաստրոյին,Նուրսուլթան Նազարբաևին և Գերհարդ Շրյոդերին։Ավելին13:2530.12.25 -
ՀասարակականԵրևանում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի գործունեությունըՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Ավան թաղ․, Աճառյան 51/4)։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։Ավելին13:1630.12.25 -
ՀասարակականԱռանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանում. ձյուն կգա հունվարի 1-ին, 2-ինԱյսօր և վաղը առանց տեղումների եղանակ են կանխատեսել օդերևութաբանները: Ըստ նրանց՝ ձյան տեղումները կշարունակվեն հունվարի 1-ին և 2-ին: Բայց գիշերը 1 աստիճան ցուրտ է լինելու Երևանում: Եղանակը կտաքանա հունվարի 1-ին 8-10 աստիճանով:Ավելին13:0430.12.25 -
ՀասարակականԵրևանում մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա երեխային. ահազանգել են ոստիկանությունՄսուր մանկապարտեզ ժամանած ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է, նրանք երեխայի վրա ամբողջությամբ հայտնաբերվել են կապտուկներ, ականջը վնասված, աչքի տակ և կողքը կապտած և երեխան դաստիարակներին հայտնել է, որ տանը եղբայրը և մայրը պարբերաբար ծեծի են ենթարկում իրեն, իսկ մանկապարտեզի տնօրենին երեխայի մայրը հայտնել է, որ երեխան կմեծանա, կմոռանա։Ավելին13:0030.12.25 -
ԱռողջապահականԱռողջապահության նախարարությունը զգուշացնում էՍննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս գնումներ կատարել միայն խանութներից և խուսափել անկազմակերպ վաճառքի կետերից, ուշադրություն դարձնել մթերքների պահպանման պայմաններին, պիտանիության ժամկետին և արտաքին տեսքին, աղցանները, մսային կերակրատեսակները և դոնդողը պատրաստել տանը՝ փոքր քանակներով և հիգիենայի կանոնների պահպանմամբ, պատրաստի կերակրատեսակներ գնելիս ստուգել դրանց պատրաստման և իրացման ժամկետները, պահպանման պայմաններն ու ջերմաստիճանը, կիսապատրաստված մթերքները օգտագործելուց առաջ պարտադիր ենթարկել կրկնակի ջերմային մշակման, խմորեղենը և կրեմով տորթերը սառնարանում պահել առավելագույնը երեք օր, սնունդ պատրաստելուց առաջ և հում մթերքին դիպչելուց հետո պարտադիր լվանալ ձեռքերը, հում և պատրաստի մթերքների համար օգտագործել առանձին տախտակներ և դանակներ, մանրազնին լվանալ կանաչին, մրգերն ու բանջարեղենը, խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք եռացնել 15–20 րոպե, չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր։Ավելին12:4530.12.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Նոր աղմկոտ ձերբակալություններ. մանրամասներ են հայտնում փաստաբաններըՀայլուր 12։30 Նոր աղմկոտ ձերբակալություններ. մանրամասներ են հայտնում փաստաբաններըԱվելին12:3030.12.25