Լրահոս
2026-01-08
-
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հետևում է Իրանում բողոքի ցույցերի զարգացմանըԲողոքի ցույցերի հիմնական թեման փոխարժեքի կտրուկ տատանումներն են և դրանց ազդեցությունը մեծածախ և մանրածախ գների վրա: Սոցցանցերում հայտնվել են Թեհրանում և այլ քաղաքներում բողոքի ցույցերի տեսանյութեր։ Այս ֆոնին հրաժարական է տվել Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը։ Նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են Իրանում ներկայիս քաղաքական կարգի դեմ կարգախոսներով: Հաղորդվում է, որ կան զոհեր ինչպես ուժայինների, այնպես էլ ցուցարարների շրջանում։ Իրանն ապրում է գնաճի բարձր մակարդակի ժամանակաշրջան (իրանական ԿԲ-ի տվյալներով՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 38,9 տոկոսի), ռիալը սրընթաց թուլանում է։Ավելին23:4508.01.26 -
ՄիջազգայինԿուբան մազից է կախված. Թրամփ«Կարծում եմ, որ Կուբան մազից է կախված, Կուբան մեծ խնդիրներ ունի», - հայտարարել Է Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում:Ավելին23:3408.01.26 -
ՔաղաքականՈւժի և շահերի վրա հիմնված այս աշխարհում առավել քան օրհասական է ունենալ պրոֆեսիոնալ իշխանություն. Գոհար ՄելոյանԴրանց շարքում կան նաև մի շարք կազմակերպություններ, որոնք զգալի դեր են ունեցել սահմանադրական իրավունքի, ընտրական իրավունքի և միջազգային իրավունքի զարգացման գործում, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը, Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպությունը, Արդարադատության և իրավունքի գերակայության միջազգային ինստիտուտը, Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը, ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի հանձնաժողովը, ինչպես նաև ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամը։Ավելին23:2508.01.26 -
ՔաղաքականՄենք մեծ կարևորություն ենք տալիս մեր բարեկամ Իրանի հետ հարաբերություններին. Միրզոյանը՝ Իրանի ԱԳ փոխնախարարինՔննարկվել են Հայաստան–Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունն, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։Ավելին23:1508.01.26 -
ՄիջազգայինՈւկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. ՄերցՄերցի խոսքով՝ Եվրամիությունը ներկայումս դեռ բավականին հեռու է ռուսական կողմի համաձայնությունը ստանալուց։ Նրա գնահատմամբ՝ գործողությունների հստակ հերթականություն պետք է պահպանվի։Ավելին23:0308.01.26 -
ԻրավականՏղամարդկություն ունեցե՛ք. տարվա առաջին դատական նիստը Սրբազան պայքարի գործովԲագրատ Սրբազանի և պայքարի 17 աջակիցների այս տարվա առաջին դատական նիստն է եղել այսօր: Մի անսովոր իրավիճակի հետ են բախվում՝ իբր ահաբեկչություն նախապատրաստելու համար մեղադրվողները: Փաստաբանների պահանջին, որ մեղադրյալներին առնչվող ապացույցները ներկայացվեն անհատական, դատախազները արձագանքել են, թե բոլոր ապացույցները վերաբերելի են բոլորին:Ավելին22:4708.01.26 -
ՀասարակականՓաշինյանը ոչ միայն նսեմացնում ու ստորացնում է թոշակառուներին, այլև ծաղրի է ենթարկում․ Ժաննա ԱլեքսանյանԿարծես մարդկանց մասին չի խոսում, կարծես այդ մարդիկ գոյություն չունեն, չկան։ Հատկապես անտանելի էին կենցաղային էժանագին բացատրությունները։ Ուզում էր ասել՝ դուք ում եք պետք, վատ ապրում եք ու շարունակելու եք ավելի վատ ապրել, ձեզանից ինչ օգուտ։Ավելին22:3508.01.26 -
ՀասարակականՄեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորակը և արգելափակվել ձնակույտումՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։Ավելին22:3008.01.26 -
ՔաղաքականՓաշինյանը վախեցել է ռեպորտաժից. առողջության ապահովագրում՝ անառողջ համակարգո՞ւմԱռողջության ապահովագության մասին մի ռեպորտաժ է երեկ դիտել Փաշինյանն ու, իր խոսքով, վախեցած անջատել է հեռուստացույցը: Կառավարության նիստում նա բացատրել է՝ վախեցել է, որովհետև ռեպորտաժը համակարգի տապալման մասին է, ու հետաքրքրվել է առողջապահության նախարարից՝ արդյո՞ք այդպես է:Ավելին22:1908.01.26 -
ՏնտեսականԵրևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը. Վահե ԴավթյանՍակայն իրականում սա վերադարձ է բնական, օրգանական մակարդակին։ Երկնիշ աճի պատրանքը ձևավորվել էր ոչ թե տնտեսության կառուցվածքային վերափոխման, այլ աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված վերաարտահանման գործառույթի հաշվին։ Այդ մոդելը արտաքին ճնշումների արդյունք էր, ոչ թե ներքին զարգացման։Ավելին22:1508.01.26 -
ՔաղաքականԱԱԾ-ն վերածվել է Փաշինյանի համար սատանա փնտրող ծառայության. Գեղամ ՄանուկյանԱյդ մասնի հայտարարել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Ավելին22:0008.01.26 -
ՔաղաքականՄեղավորների հետ՝ ընդդեմ եկեղեցու. մեղադրանքներն ավելացնում է ՓաշինյանըՏիրադավ հռչակված 10 եպիսկոպոսների հետ եկեղեցին բարենորոգելու գործընթաց սկսած Հայաստանի վարչապետը, որ 7 ամիս է՝ փորձում է Վեհարանից հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, այսօր կամրջողի առաքելություն է ստանձնել: Ինքը որոշել է կամրջել հասարակությանը՝ իր խոսքով Հայաստանյաց առաքելական եկեղեցու հետ, որը ի դեպ, հենց պետական վիճակագրության տվյալով, վայելում է հասարակության 80 տոկոսի վստահությունը:Ավելին21:5308.01.26 -
ՀասարակականՄեծ առևտուրն սկսել են Հայաստանն ու Ադրբեջանը. նավթամթերք՝ Բաքվից, իսկ ի՞նչ՝ ԵրևանիցԱդրբեջանական նավաթամթերքի երկրորդ խմբաքանակի ներկրման մասին լուրերի ֆոնին Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ քննարկում են ապրանքների ցուցակները, որոնք Բաքուն ու Երևանը կարող են առաջարկել միմյանց: Արդյոք ադրբեջանական որևէ ընկերություն հետաքրքրված է հայկական որևէ ապրանքով, չի նշում Փաշինյանը: Մինչդեռ ադրբեջանական նավթամթերքի նոր խմբաքանակի մասին լուրերը հաստատում է նաև այն ներկրող ընկերույթյունը:Ավելին21:4708.01.26 -
ՀասարակականՍուրբ Աստվածածնում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց կարգալույծ քահանայի խորան բարձրանալուց հետոԿարգն անցկացնելու համար Սուրբ Աստվածածին էր եկել Մայր աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։Ավելին21:3508.01.26 -
ՔաղաքականԵրբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկերը․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)«Սակայն հաշվի առնելով, որ 2025 թվականի հուլիսի 21-ից ՀԷՑ-ը գտնվում է փոքրիկ խմբակի կառավարման ներքո, ակնհայտ է դարձել, որ նրանք ոչ միայն չեն կարողացել արդյունավետ կառավարել առկա ռիսկերը, այլև ստեղծել են նոր ռիսկեր։ Դրա հետևանքները բոլորը զգացին, հատկապես այն քաղաքացիները, ովքեր երկար ժամանակ մնացին առանց էլեկտրաէներգիայի։ Սա ոչ միայն նյութական, այլև հոգեբանական վնասներ է հասցրել։ Այլ կերպ ասած՝ այդ փոքրիկ խմբակը ուղղակիորեն մտել է մարդկանց գրպաններն ու բնակարանները։ Բացի այդ, կառավարումը վերցնելուց հետո էականորեն և շեշտակի աճել են էլեկտրաէներգիայի սպառման և հաշվարկների վերաբերյալ բողոքները։ Ինչպես հիշում եք, «Տաշիր Գրուպ»-ը պահանջում էր սակագնի իջեցում, ինչը, սակայն, չիրականացվեց»-ասել է Դավիթ Ղազինյանը։Ավելին21:2508.01.26 -
ԻրավականԵկեղեցու դեմ գործընթացը հակասահմանադրական է․ Գոհար Մելոյան«Եթե Փաշինյանը հայտարարում է, որ իր գործողությունները Սահմանադրության տրամաբանության մեջ են, ապա հարկ է հիշեցնել, որ Սահմանադրության 6-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով։ Թող ներկայացնի գեթ մեկ կետ, որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ վարչապետն իրավունք ունի միջամտելու Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին։ Հակառակ դրան, ես հղում եմ անում ոչ միայն Սահմանադրության 6-րդ հոդվածին՝ օրինականության սկզբունքին, այլև Սահմանադրության 18-րդ հոդվածին, որը վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ կարգավիճակին, հոդվածում նաև հղում է արվում «Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունները կարգավորող» օրենքին, որով հստակ սահմանված է, որ պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որտեղ նա ասում է, որ պատրաստվում է միջամտելու և, իր բառերով ասած, «բարենորոգելու» եկեղեցական հարաբերությունները, ստորագրված և արված է հենց վարչապետի կարգավիճակով»,-ասել է Մելոյանը։Ավելին21:2008.01.26 -
ԻրավականՓաշինյանի սուտն ու երեսպաշտությունը նորանոր ռեկորդներ են սահմանում. փաստաբանՄիաժամանակ շատ լավ հասկանում է, որ իր կողմից նշանակված, իր հանձնարարությունները կատարող և ամենօրյա ռեժիմով իրեն զեկուցող պաշտոնյաները չեն կարող արձագանքել։ Այսինքն, նվազագույն համեստություն չունենալով, պարզապես իրավիճակն է մանիպուլացնում, ժողովրդավար ձևանում։Ավելին21:1008.01.26 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը և դեսպան Քվինն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումների և երկուստեք կարևորել TRIPP նախագծի իրականացումըՀանդիպման սկզբում փոխվարչապետը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքի և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Մհեր Գրիգորյանը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ՝ ընդգծելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:Ավելին21:0008.01.26 -
ՔաղաքականԳիշերային մթություն՝ ՀԷՑ-ի շուրջ. Փաշինյանը ներողություն է խնդրում, Ղազինյանը կխոսիՉնայած Ամանորի գիշերը անլույս է մնացել Հայաստանի հպարտ քաղաքացիների մի մասը՝ Փաշինյանը վստահ է՝ ՀԷՑ-ին առնչվող իրենց բոլոր գործողությունները արդարացված են: Նա այսօր սահմանափակվել է հոսանքից զրկված քաղաքացիներից միայն ներողություն խնդրելով ու նորից ՀԷՑ-ի նախկին կառավարիչներին մեղադրել բնակիչներից գողություն անելու, խոստացած ներդրումները չանելու համար: «Մեր Ձևով» շարժումը պատասխանել է Փաշինյանին:Ավելին20:5308.01.26 -
ՀասարակականԱրթիկի ՔԿ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանը ազատվել է պաշտոնից․ երեխայի ծեծի հետևանքը. Armlur«Նրա որդին ոչ միայն ակտիվորեն ծեծում է հասակակցին, այլ նաև իր սպորտային՝ չեմպիոնական հմտություններն օգտագործում է մարզաձևից դուրս՝ կենցաղում։ 14–15 տարեկան լինելով՝ նա ոչ միայն չի հարգում օրենքը, այլ նաև «տղավարի ռազբորկեք» է տանում՝ ենթամշակութային պիտակավորումներ տալով մեկ այլ անչափահասի արարքին։ Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե հայրը պայքարում է (կամ, ավելի ճիշտ, պետք է պայքարի) ենթամշակույթի դեմ, ապա ի՞նչ է խոսվել տանը կամ ի՞նչ է ցույց տրվել որդուն, որ երեխայի մոտ հակառակ միտումն է ձևավորվել, և ինչո՞ւ է նա իր ագրեսիան այդպես դրսևորում»։Ավելին20:4508.01.26