Լրահոս
2026-01-14
-
ՀասարակականՀողերս դրանց գլխին, թող ուտեն, լիանան. ժողովուրդը՝ «լափամանից» օգտվողներինՊարգևավճարների աստղաբաշխական թվերը քաղաքացիների մի մասին բարկության են հասցնում: Մեր երկրում, որի յուրաքնչյուր չորրորդ քաղաքացին աղքատ է կամ «աղաքատությունը գլխում չհաղթահարած», ինչպես սիրում է ձևակերպել Փաշինյանը, չեն հասկանում ինչպես են պաշտոնյաները արժանանում այդ ճոխ պարգևավճարներին, եթե թոշակները, նվազագույն աշխատավարձը անգամ դանդաղ տեմպերով չեն բարձրանում:Ավելին23:0814.01.26 -
ՀասարակականԱՄՆ-ն ժամանակավոր դադարեցնում է ներգաղթային վիզաների ձևակերպումը, այդ թվում՝ Հայաստանի համարԱՄՆ-ն ժամանակավոր դադարեցնում է ներգաղթային վիզաների ձևակերպումը 75 երկրի քաղաքացիների համար։Ավելին23:0014.01.26 -
ՀասարակականԱրմավիրի մարզում ընտանիքի 4 անդամներ «սննդային թnւնավորում հարցական» ախտորոշումով տեղափոխվել են հիվանդանոցShamshyan.com-ի տեղեկություններով հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «սննդային թունավորում հարցական» ախտորոշումներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ։Ավելին22:4514.01.26 -
ՀասարակականՎաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար. Արագածոտնի թեմՍիրելի՛ հավատացյալներ, ցավով հայտնում ենք, որ մեզ հասած տեղեկություններով վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար:Ավելին22:3014.01.26 -
ՔաղաքականՄարտադաշտի վերածվելու վտանգը մեծանում է. TRIPP-ը՝ երևի՞, թե ամբողջովին Ալիևի սրտովԻնչո՞ւ է Հայաստանը Միացյալ Նահանգների հետ նոր հռչակագիր ստորագրում հենց այն պահին, երբ հարևան Իրանի հասցեին բացահայտ սպառնալիքներ են հնչում Վաշինգտոնից: Այս հարցի վերաբերյալ Թեհրանի մտահոգություններն է հայտնել նաև Հայաստանում Իրանի դեսպանը՝ ահազանգելով՝ ԱՄՆ-ն TRIPP-ը կարող է օգտագործել իր անվտանգային քաղաքականության համար: Իրանի այս մտահոգությունները հասկանում է ընդդիմությունը. «Թրամփի ուղու» շուրջ հայ-ամերիկյան վերջին քննարկումներն արագ կազմակերպվեցին՝ Իրանի զանգվածային ցույցերի ֆոնին:Ավելին22:1414.01.26 -
ՀասարակականՎագիֆ Խաչատրյանն արդեն ԲԿ-ում է, առաջինն իրեն եմ այցելում, մյուսների մոտ առողջական վիճակը բավարար է․ Անահիտ ԱվանեսյանԱդրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանն արդեն Նորք–Մարաշ սրտաբանական բժշկական կենտրոնում է։Ավելին22:0214.01.26 -
ՔաղաքականԻրանի դեսպանի աղմկոտ հայտարարությունը. թշնամական ուժերի հարթա՞կ է դառնում ՀայաստանըՀակաիրանական պլացդա՞րմ է դառնում Հայաստանը: Իրանի դեսպանը, անդրադառնալով Երևանում իրենց դեսպանատան մոտ անցկացվող ակցիաներին, հայտնել է, որ «Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»։ Իսկ Իրանում իրավիճակը շարունակում է անհանգստացնող մնալ: Այդ երկրի զինուժը պատերազմի է պատրաստվել այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ օգնությունը ճանապարհին է:Ավելին21:4814.01.26 -
ՔաղաքականՎարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք»Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել:Ավելին21:3714.01.26 -
ՀասարակականԿոտրվածքներով մարդիկ, կաթվածահար երթևեկություն. սաստիկ ձյունը պարալիզացրել է ՀայաստանըԱռատ ձյունը պարալիզացրել է երթևեկությունը մարզերի ու մայրաքաղաքի ճանապարհներին: Վրաստան գնացող բեռնատարները կանգնած են մնացել Ապարանում, առավոտյան անվերջանալի խցանումներ են եղել մայրաքաղաքում, որի քաղաքապետը սիրում է դժգոհել տնտեսվարողների ու համատիրությունների ձնամաքրման աշխատանքներից: Առավոտյան Արարատում շղթայական ավտովթար է եղել, Թեղուտում շտապօգնության մեքենա է շրջվել: Մի քաղաքացի «Հայլուր»-ի թղթակցին պատմել է, որ բազմաթիվ մարդիկ են տեղափոխվում հիվանդանոց սայթաքելուց ստացած կոտրվածքներով:Ավելին21:2914.01.26 -
ՔաղաքականՀայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների գործիքի. փորձագետՔաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Հայաստանն այլևս դասագրքային իմաստով լիմիտրոֆ պետություն է։Ավելին21:1614.01.26 -
ՀասարակականՎիճաբանություն է եղել Երևանում․ Գերմանիայի քաղաքացին բազմաթիվ վերքերով տեղափոխվել է հիվանդանոցՀունվարի 11-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ հանգամանքներում և վայրում «Ձախ ստորին վերջույթի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի օտարեկրացի, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:0914.01.26 -
ՔաղաքականԿրքեր է բորբոքել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր ունենալու նախագծի քննարկումըԲանակի օրվա նախօրեն՝ հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու նախագծի քննարկումը բանավեճի է վերածվել պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ: Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ապշել է «Հայաստան» խմբակցության քարտուղարի հարցից՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված ՔՊ-ականներ կա՞ն: Ռուբինյանը նախընտրել է չլսելու տալ:Ավելին20:5414.01.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Իրանը կոշտ է խոսում Հայաստանի հետ և վտանգների մասին զգուշացնումՀայլուր 20։30 Իրանը կոշտ է խոսում Հայաստանի հետ և վտանգների մասին զգուշացնումԱվելին20:3014.01.26 -
ՔաղաքականՍկանդալ՝ պարգևավճարների շուրջ. 3 միլիարդ դրամ է բաժանվել կառավարությունումԸնտրություններից առաջ ճոխ պարգևավճարներ՝ տապալված բոլոր սոցիալական խոստումների ֆոնին: Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն է արձանագրում, որ պետբյուջեից հանված 3 մլրդ դրամով պաշտոնյաներին պարգևատրելու փոխարեն՝ իշխանությունը շատ ավելի կշահեր, եթե թոշակները, նվազագույն աշխատավարձը խոստացածի չափ բարձրացներ: Կառավարությունը չի հերքել պարգևավճարների մասին «Իշխանություն» լրատվամիջոցի գաղտնազերծած տեղեկությունը: Բայց գործադիրը հերքել է, թե այդ փաստաթուղթը հույժ գաղտնի շրիֆտ ունի: «Գաղտնի կետը վերաբերում է ուժային կառույցներին»՝ ըստ գործադիրի:Ավելին20:2014.01.26 -
ՀասարակականՀրդեհ՝ Մարգահովիտ գյուղումՀունվարի 14-ին, ժամը 13։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղում այրվում է տան տանիք։Ավելին20:0814.01.26 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 6-9 աստիճանովՀունվարի 14-ի երեկոյան, 14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Ավելին19:5714.01.26 -
ՔաղաքականՍյունիքից հող է տրվում ԱՄՆ-ին՝ 49 տարով. Հայաստանը՝ TRIPP-ի հետնաբեմումTRIPP-ի կառուցումը սկսելու փաստաթղթային հիմքն է ստեղծվել Վաշինգտոնում: Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն ստորագրել են «TRIPP զարգացման ընկերության» ստեղծման մասին հռչակագիրը, որում ըստ Հայաստանի գլխավոր դիվանագետի, բոլոր հարցերի պատասխանները կան, ըստ շատ վերլուծաբանների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ չկան: Չնայած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկ րոպեանոց հայտարարության մեջ մի քանի անգամ շեշտում է Հայաստանի ինքնիշխանության պահպանման կարևորությունը, կասկածներ կան, որ այնուամենայնիվ կատարվում է Ադրբեջանի պահանջը. Սյունիքով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահների չեն հանդիպի: Այդ հարցին Միրզոյանն ուղիղ չի պատասխանել, բայց բացատրել է, որ մասնավոր ընկերություն է հավաքելու այդ ճանապարհով անցնող մեքենաների ու մարդկանց տվյալները ու փոխանցելու է հայկական կողմին:Ավելին19:3914.01.26 -
ԻրավականԾափաթաղում 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել էԾափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության գործով երեխայի հայրը՝ Արմեն Օվանեսովը, շարունակում է մնալ կալանավորված։ Քրեական վարույթը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վարույթում։ Այս մասին գրում է Փաստինֆոն։Ավելին19:1814.01.26 -
ՀասարակականՎատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար. «Հետք»Շրջակա միջավայրի նախարարությունը 2025թ․ մարտին ավարտեց 5,68 մլն եվրո արժողությամբ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) հնգամյա ծրագիրը։ Ծրագրի բաղադրիչներից մեկը Սևանա լիճ լցվող կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավումն էր, կեղտաջրերի մաքրումն ու կառավարումը։ Այս մասին գրում է Հետքը:Ավելին19:0914.01.26 -
ՀասարակականՉեմ կարողանում շնչել, չեմ հավատում աչքերիս. վերադարձած գերիների հարազատների առաջին արձագանքը«Չեմ կարողանում շնչել, չեմ հավատում աչքերիս»,- «Հայլուրի» հետ զրույցում ասել է 5 տարի ամուսնուն չտեսած, ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը: Լիբանանում ապրող Լինդան մեր թղթակցին ասել է, որ փորձում է օդանավի տոմս գնել Հայաստան գալու համար: «Դեռ չգիտենք՝ որտեղ է լինելու մեր առաջին հանդիպումը գերությունից վերադարձած հայրիկի հետ»,- հուզված ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Ծովինարը: Այս պահին ընտանիքի անդամները հոր՝ Հայաստանում լինելու մասին գիտեն միայն Փաշինյանի ստուտուսից, դեռ որևէ մեկն իրենց հետ կապ չի հաստատել:Ավելին18:5614.01.26