Լրահոս
2026-01-17
-
Հասարակական«Պապաս էս 2 տարվա մեջ շատ ա ծերացել»․ Վագիֆ Խաչատրյանը շուտով կվիրահատվի. MediaHub«Շուտով սրտի վիրահատություն կանեն, հետո հայրս կվերադառնա տուն, մեր ընտանիքը շատ երջանիկ է, սիրտս, քիչ է մնում, պայթի ուրախությունից: Որ լսեցի լուրը, չէի հավատում լսած ուրախ նորությանը»,- ասաց Խաչատրյանը:Ավելին18:0617.01.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը նորից տանը կլինի. նա կարող է հրապարակային խոսք հնչեցնելԵրկկողմանի թոքաբորբի դեմն առնելու համար հոսպիտալացված, այնտեղից ԱԱԾ մեկուսարան տարված գործարար Սամվել Կարապետյանը վաղը դուրս կգա կալանավայրից ու նորից տնային կալանքում կլինի, բայց արդեն՝ առանց հրապարակային խոսքի արգելքի: Դատական խառը ու հակասական որոշումներից հետո նա պատրաստվում է իր առաջին՝ խոշոր հայտարարությանը. «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ գործարարը եկող շաբաթ կներկայացնի տնտեսական ու անվտանգային իր ծրագրերը:Ավելին18:0017.01.26 -
ԻրավականՎեհափառի եղբոր և եղբորորդու գործով նորություն կա․ «Հրապարակ»Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորված են նոյեմբերի 3-ից։Ավելին17:4617.01.26 -
ԻրավականԻրավասու պետական կառույցներից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին․ հայտարարություն1) ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևի իմաստով Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է քաղբանտարկյալ, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ակնհայտորեն հանցանք չհանդիսացող արարքի համար։Ավելին17:4017.01.26 -
ՄիջազգայինԻրանին կուլ տա՞լն է ԱՄՆ-ի նպատակը. մեծ պատերազմը հետաձգում է ԹրամփըՍպառնալից հայտարարություններից հետո Միացյալ Նահանգները որոշել է չռմբակոծել Իրանը: Լրագրողներին Դոնալդ Թրամփն ասել է, որ ինքն է որոշել այս փուլում չհարձակվել Իրանի վրա: Թրամփի համար ողջունելի է, որ Իրանի իշխանությունը հետքայլ է արել և որոշել է կախաղան չհանել՝ հակակառավարական ցույցերի մասնակցած ավելի քան 800 մարդու:Ավելին17:3317.01.26 -
ՄիջազգայինԹրամփն Էրդողանին առաջարկել է ընդգրկվել Գազայում «Խաղաղության խորհրդի» հիմնադիրների կազմումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է ընդգրկվել Գազայի հատվածում «Խաղաղության խորհրդի» համահիմնադիրների կազմում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «2803 բանաձևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել աջակցել Գազայի հակամարտության դադարեցման համապարփակ ծրագրին, որը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս նախաձեռնության շրջանակներում Գազայում ստեղծվում են «Խաղաղության խորհուրդ» և այլ մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն անվտանգության ապահովման և վերականգնման համար: 2026 թվականի հունվարի 16-ին ԱՄՆ նախագահը՝ որպես «Խաղաղության խորհրդի» հիմնադիր նախագահ, նամակ է ուղարկել մեր նախագահին՝ խորհրդի համահիմնադիրների կազմում ընդգրկվելու համար», - ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։Ավելին17:2417.01.26 -
ՀասարակականԱլագյազ բնակավայրի վերջնամասում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներՀունվարի 17-ին, ժամը 12։35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ բնակավայրի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «GAZel» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը և «GAZel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավելին17:1717.01.26 -
ԻրավականՀԷՑ-ը դատի է տվել Գևորգ Պապոյանին․ «Փաստինֆո»Հայցով ՀԷՑ-ը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Պապոյանին հրապարակային հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, որոնք վերջինս հայտնել է Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ Պապոյանի հայտարարությնաը, թե Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ընկերությունը ինչ-ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին, ըստ հայցվորի, զրպարտչական են, սուտ են և անհիմն և չեն համապատասխանում իրականությանը։Ավելին17:0517.01.26 -
ՀասարակականԱնամոթության գագաթնակետն է, երբ սուտը և կեղծիքը ամեն օր ու ամեն պահի հրամցվում են․ Տեր ՍարգիսՏնօրհնյաց կարգ եմ կատարել Բագրավանի Սբ. Համբարձում (Ավետիս) մատուռի խաչքավորի տանը, որտեղ իրենք բնակվում են, որը նաև հյուրատուն-թանգարան է, ուր անց են կացվում վարպետաց դասեր և հյուրընկալություններ:Ավելին16:5017.01.26 -
ՔաղաքականՎաշինգտոնն այլևս չի ցանկանում իր ուսերին կրել Եվրոպայի անվտանգության բեռը․ Գարիկ ՔեռյանԽՍՀՄ փլուզումից հետո կիրառության մեջ մտավ Հավաքական Արևմուտք հասկացությունը, որի տակ կրկին ընկալվում է ԱՄՆ-ԵՄ աշխարհաքաղաքական բևեռը, իհարկե Կանադան ևս այստեղ է: Այս բևեռը գաղտնիք չէ, որ Ռուսաստանը, Չինաստանը և նրանց ազդեցության գոտում գտնվող պետությունները դիտում է որպես արևմտյան շահերի և ազդեցության հիմնական հակառակորդ/մրցակից/խոչընդոտ կենտրոններ: Ներկայումս Թրամփի գործողությունները կարծես թե քանդում և խարխլում են այս ճարտարապետությունը:Ավելին16:3617.01.26 -
ՀասարակականԵրևանում պարեկները Արմեն Կանևսկոյի եղբոր «Toyota Land Cruiser»-ը և նրան ուղեկցող մեքենան տեղափոխել են հատուկ պահպանվող տարածքԵրեկ՝ հունվարի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Շինարարներ փողոցից ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Toyota Land Cruiser» մակնիշի 23 AA 001 համարանիշի և «Mitsubishi Pajero» մակնիշի 23 ZZ 001 ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին16:2517.01.26 -
ՀասարակականԱյրվել է վագոն-տնակՀունվարի 17-ին, ժամը 09։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է բնակելի վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։12-ին, մարվել՝ 12։12-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 27 քմ։Ավելին16:1517.01.26 -
ՀասարակականՈվքեր քննադատում են ինձ՝ ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել մեզ․ Լինդա ԷուլջեքջյանԻնձ համար այսօր ես ու ամուսինս վերածնվել ենք և այսքան տառապանքներից հետո մենք իրավունք ունենք տոնելու այդ իրադարձությունը։ Ես երջանիկ եմ և նաև հույս եմ հայտնում, որ բոլորը կվերադառնան իրենց ընտանիքներ։Ավելին16:0017.01.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը, որպես Հայաստանի ղեկավար, կկարողանա հասնել շատ ավելի մեծ հաջողությունների․ Նարեկ ԿարապետյանՈրպես գործարար՝ Սամվել Կարապետյանը օգնել է տասնյակ հազարավոր հայերի, արդիականացրել կրթահամալիրներ և հիվանդանոցներ, աջակցել աղքատության դեմ պայքարող մարդկանց, այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին15:4817.01.26 -
ՀասարակականՎարդան Ղուկասյանի համար «Շտապօգնություն» է կանչվել ԱԱԾ մեկուսարանԱյս մասին հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։Ավելին15:3517.01.26 -
ՀասարակականՄերձավանցիները հետաքրքրվում են` ինչ եղավ Մհեր Ախտոյանը. «Հրապարակ»Գրիգորյանների մերձավորներից մեկը մեզ պատմեց, որ դեռեւս չգիտեն առաջին նիստի օրը, սակայն հավատացած են՝ գործը լիարժեք բացահայտված չէ, եւ երկու ամբաստանյալները, որոնք դատվելու են Գրիգորյանի եւ նրա ընկերոջ սպանության համար, միակ մեղավորները չեն։Ավելին15:2417.01.26 -
ԻրավականՎարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան«Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ եւ նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան, իսկ այս ՔԿՀ–ում բժիշկ չկա, բուժքույր է միայն»,– ասել է Զարուհի Փոստանջյանը։Ավելին15:1917.01.26 -
ՔաղաքականՄարդն աշխատում է, բայց չգիտի աշխատավարձով ջեռուցի տունը, սնունդ գնի, թե դեղորայք. մեղավորը իշխանություններն են․ Արթուր ՄիքայելյանՀայաստանում ընտանիքների 60%-ը դժվարանում է վճարել կոմունալները։ Այս մասին հայտնել է«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արթուր Միքայելյանը։Ավելին15:1517.01.26 -
ԻրավականԻրանի դեսպանատան դիմաց հավաքի ընթացքում 7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման«Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման»,- ասաց Սարգսյանը։Ավելին15:0917.01.26