Լրահոս
2026-01-17
-
ԻրավականՊարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդունՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հունվարի 14-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ 56-ամյա վարորդը սթափ չէ։ Պարեկները հայտնել են, որ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ մեքենան տեղափոխվելու է տուգանային հրապարակ։ Ի պատասխան Եղվարդ քաղաքի բնակիչ վարորդը, իրավախախտումը չարձանագրելու համար, պարեկներին առաջարկել է նախ 40, այնուհետև 150 հազար դրամ կաշառք։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։Ավելին15:0017.01.26 -
ՔաղաքականՀացադուլում գտնվող Նարեկ Սամսոնյանը ուղերձ է փոխանցելԱյսինքն, ինձ առանց հանցակազմի առկայության պահում են ուղղակի գերության մեջ, վերադաս ատյանն ասում է՝ ապօրինի եք կալանավորել, դրանից հետո 3 ամսով նոր ապօրինի որոշմամբ երկարացնում են գերության ժամկետը, դրանից հետո ինձ ոչինչ չի մնում, քան հացադուլի միջոցով արտահայտել բողոքս, հետո ինձ՝ հացադուլավորիս, տեղափոխում են պատժախուց, իսկ արդեն հիմա ասում են՝ «10 օրից շուտ չենք կարող տեղափոխել, կարգն է այդպիսին»։ Հիմա պատկերացրեք, թե մենք ինչ աստիճանի բարոյազուրկ քրեական հանցագործ ռեժիմի հետ գործ ունենք։Ավելին14:4517.01.26 -
ԻրավականՆարեկ Սամսոնյանը գիտակցված որոշում է կայացրել, մենք գիտակցում էինք, որ գործ ունենք աբսուրդային գործի հետ. Ռուբեն ՄելիքյանԱյս մասին հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Ավելին14:3317.01.26 -
ՀասարակականԻրանցիները ցույց են անցկացրել Երևանում Իրանի դեսպանատան դիմաց. կան բերման ենթարկվածներ. «Ազատություն»Ոստիկանները ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկեցին, քանի որ փորձում էին երթ անցկացնել: Ակցիայի մասնակիցները հավաստիացնում էին, որ երթը խաղաղ է լինելու, քայլելու են մայթերով:Ավելին14:2017.01.26 -
ՀասարակականԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ կա 8 վիրավորԱյսօր՝ հունվարի 17-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» ու «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին14:0717.01.26 -
ՔաղաքականՀետաքրքիր է, այս դատավորն ամոթ ունի՞․ Գագիկ ՀամբարյանԻ դեպ, սույն դատավորի կայծակնային որոշումը ենթադրել է տալիս, որ սա շեֆից՝ աղանդավոր Նիկոլից իջեցված հրահանգ է ու ԲԴԽ անդամ դատավորը, որքան հասկացա, չի տիրապետում նաև մեր Սահմանադրությանը…Ավելին13:5717.01.26 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ Երևանում հրդեհի բռնկման դեպքիցՀունվարի 17-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող վուլկանիզացիոն կետում։Ավելին13:4917.01.26 -
ԻրավականԻրավական ձևականությունները չեն պահել. Սիրանուշ Սահակյանը՝ Հայաստան վերադարձած գերիներին ներում շնորհելու մասինԻրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ Հայաստան վերադարձած գերիներին ներում շնորհելու մասին։Ավելին13:3917.01.26 -
ԻրավականԿան կոնվենցիաներ, որոնք արգելում են վարձկանների միջոցով ինքնորոշման իրավունքը ճնշելը. Սիրանուշ Սահակյանը՝ սիրիացի վարձկաններին արտահանձնելու մասինԻրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ սիրիացի վարձկաններին արտահանձնելու մասին։Ավելին13:3417.01.26 -
ԻրավականՀայ բանտարկյալներին Բաքվում հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչը. Սիրանուշ ՍահակյանԱյս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով Բաքվում պահվող գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին։Ավելին13:3017.01.26 -
ԻրավականՈւնեցանք մի դրական տեղաշարժ, որը անակնկալ էր մեզ համար. Սիրանուշ ՍահակյանԲայց հետաքրքական զարգացում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի գործով․ դեկտեմբերի 27-ին նշանակված էր նիստը, որի ընթացքում պետք է տրվեր վերջին խոսքի իրավունք։Ավելին13:1917.01.26 -
ՔաղաքականԿարծեք թե Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է․ իրանագետԻրանի պարագայում երկրի ողջ տարածքում իրավիճակի ամբողջական կառավարելիությունը, ակտիվ դիվանագիտությունը և ռազմական՝ հատկապես հրթիռային ներուժը և դա օգտագործելու վճռականությունն, ըստ էության, ստեղծում են անվտանգության բազմաբաղադրիչ այն բարձիկը, որն այս երկրի դեմ պատերազմը նույնիսկ աշխարհի թիվ մեկ գերտերության և ամենաթանկ բանակի համար դարձնում է անկանխատեսելի և վտանգավոր գործընթաց, հետևաբար նկատելիորեն բարձրացնում այն սկսելու մասին որոշման գինը»։Ավելին13:1517.01.26 -
ԻրավականՆպատակը Արցախի համար գործունեություն իրականացրած հայերի հրապարակային պատիժն էր. Սիրանուշ ՍահակյանԱյս մասին հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։Ավելին13:0517.01.26 -
ՀասարակականՆարեկի կյանքին վտանգ է սպառնում․ նրան պատժում են․ Լիդյա ՄանթաշյանՆարեկը, հացադուլ հայտարարելով, մեզ բոլորիս համար առիթ է ստեղծել մտածելու մեր պետությունը քայքայող իշխանության անօրինությունների մասին և պայքարելու արդարության վերականգնման համար։Ավելին13:0017.01.26 -
ԻրավականՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա Սլավիկ Պողոսյանի դինՀունվարի 16-ին հաղորդվել էր 1951 թվականին ծնված Սլավիկ Պողոսյանի անհետ կորելու մասին: Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ հայտնաբերվել է նրա դիակը։ Կատարվում է նախաքննություն:Ավելին12:5417.01.26 -
ԻրավականՁերբակալվել են թմրանյութ իրացնող անչափահասներՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի և Սարամեջ գյուղի բնակիչ 17-ամյա երկու տղաներ տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը: Հունվարի 12-ին՝ ժամը 12․25-ին, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում նրանցից մեկը հայտնաբերվել և տեղափոխվել է վարչություն։ Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է կպչուն ժապավենով չորս փաթեթ և գաղտնի փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված միջոցառման արդյունքում նույն օրը՝ ժամը 16․55-ին, հայտնաբերվել ու վարչություն է տեղափոխվել նաև 17-ամյա մյուս պատանին։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ վերջինիս թմրամիջոցով փաթեթները տվել է համագյուղացին՝ Սարամեջի բնակիչ մեկ այլ 17-ամյա պատանի։ Նա էլ նույն օրը ձերբակալվել է: Ըստ պատանիների՝ նրանք իբր գտել են թմրամիջոցով փաթեթները, որոնց մի մասը թաքցրել են Սարամեջ գյուղի սկզբնամասում։ Հունվարի 14-ին կատարված զննությամբ տղաների նշած վայրում հայտնաբերվել է մարիխուանայով 19 փաթեթ։ Դատարանի որոշմամբ նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական վերահսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքի և դաստիարակչական վերահսկողության հետ։ Ոստիկանությունը հիշեցնում է՝ տեղադրման միջոցով թմրանյութերի իրացումն էլ է հանցանք, որին հաջորդում է քրեական պատասխանատվությունը։ Ոստիկանությունը կրկին կոչ է անում ծնողներին՝ լինել ուշադիր անչափահասների նկատմամբ, նրանց մշտապես հիշեցնել պատժի անխուսափելիության մասին և հեռու պահել հակաօրինական արարքներից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:4617.01.26 -
ՄիջազգայինՍիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզուX սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում Սիրիայի նախագահը ուղերձով դիմել է քուրդ բնակչությանը՝ նշելով, որ հրամանագիրը, որը պետք է ամրագրվի օրենքի տեքստում, երաշխավորում է քրդերի՝ որպես իրավահավասար քաղաքացիների իրավունքները։ Նա նաև կոչ է արել տեղահանված սիրիացի քրդերին վերադառնալ իրենց քաղաքներն ու գյուղերը՝ ընդգծելով, որ դրա համար որևէ նախապայման չի լինի, բացի զենքը վայր դնելուց։Ավելին12:3517.01.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Կալանավայրից դուրս կգա Սամվել Կարապետյանը. տնային կալանք է կիրառվել նրա նկատմամբՀայլուր 12։30 Կալանավայրից դուրս կգա Սամվել Կարապետյանը. տնային կալանք է կիրառվել նրա նկատմամբԱվելին12:3017.01.26 -
ՀասարակականՀայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչՆ․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ «Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ վստահության ցուցիչ»,- Հայր Ռուբենի մասին պատրաստած ռեպորտաժն այսպես է ներկայացրել «Շողակաթը»-ը։Ավելին12:2017.01.26 -
ԻրավականՔաղ իրավունքի մասնագետները պնդում են՝ դատարանը չի կարող քննել Կաթողիկոսի որոշումըԲարձարգույն դատական խորհրդի անդամ, քաղաքացիական դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը երեկ հայցի ապահովման միջոց է կիրառել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցի առնչությամբ ու նրան կրկին նշանակել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Բանն այն է, սակայն, որ քաղաքացիական դատարանները, ըստ Սահամանդրության, ՀՀ օրենսդրության ու միջազգային իրավունքի, իրավասու չեն քննելու եկեղեցական որոշումները: Այս կարծիքին է նաև քաղաքացիական դատարանի նախկին դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանը.Ավելին12:1517.01.26