Լրահոս
2022-07-01
-
ՀայաստանԱնհպում ՀԴՄ-ների մասին օրենքը կա, սարքերը չկանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» նոր օրենքը, որը խոշոր գլխացավանք է դարձել տնտեսվարողների համար: Պարզվում է՝ Հայաստանում 50 հազար ՀԴՄ սարք կա, որոնք ապահովված չեն անհպում ֆունկցիա ունեցող POS տերմինալներով, իսկ այդ ծրագիրն ապահովող երկու բանկերը, ըստ գործարարների, չեն հասցրել բոլոր ՀԴՄ սարքերը լիցենզավորել:Ավելին23:1001.07.22 -
ՍպորտՄուշեղ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել եզրափակիչԵվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր մեկնարկել են ազատ ոճայինները: Մրցաշարի կիսաեզրափակչում Մուշեղ Մկրտչյանը 3-1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ամիրասլանովին և դուրս եկավ եզրափակիչ։Ավելին23:0001.07.22 -
ԱռողջապահականԳերմանիայում կապկի ծաղիկով հիվանդների թիվը գերազանցել է 1000-ըԳերմանիայում կապկի ծաղիկով հիվանդների թիվը գերազանցել է 1000-ը: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը։ Խոսքը 1054 դեպքի մասին է: Հիվանդացության դեպքերի մասին տեղեկությունը ստացվել է դաշնային շրջաններից, ասվում է համաճարակաբանական վարչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Բնակչությանը սպառնացող վտանգի մակարդակը մնում է «սահմանափակ», ընդգծել են ինստիտուտում։ Վերջին շրջանում այս հիվանդության ավելի քան 5,1 հազար դեպք է հայտնաբերվել աշխարհի 51 երկրներում, մինչդեռ վարակի տարածման ուղիները մասնագետներին լիովին պարզ չեն։ ԱՀԿ-ն կոչ է արել վերահսկել վարակի տարածումը։Ավելին22:5001.07.22 -
ՏնտեսականԲերձորից տեղահանված ու Երևանում ապաստանած 15 ընտանիք կարող է անտուն մնալՔաշաթաղից տեղահանված 15 ընտանիք վաղը հնարավոր է մնա առանց տանիքի: Նրանց մեկ օր ժամանակ են տվել՝ Նորքի այգիներ 180 հասցեն լքելու համար, որտեղ ապրում են 2020-ի դեկտեմբերից: Շենքը փետրվարից նոր սեփականատեր ունի, իսկ բնակարան ձեռք բերելու կառավարության տված սերտիֆիկատները չեն կարողանում օգտագործել քաշաթաղցիները, քանի որ բանկերից ասում են՝ ժամկետանց պարտավորություններ ունեն:Ավելին22:4001.07.22 -
Սպորտ3 հայ ըմբիշ դուրս է եկել Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչԵվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել ազատ ոճայինները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը 12:2 հաշվով հաղթել է հունգարացի ըմբիշին, իսկ Մուշեղ Մկրտչյանը 3:1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և կպայքարի ոսկե մեդալի համար: Ի դեպ, մեր երեք ըմբիշներն էլ կիսաեզրափակիչ էին դուրս եկել բացարձակ հաղթանակներ տանելով՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին:Ավելին22:3001.07.22 -
ՍպորտԽորխե Սամպաոլին կլքի «Մարսել»-ըԽորխե Սամպաոլին կլքի «Մարսելը»: Ինչպես հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ ապագայի ծրագրերի հարցում և որոշել են երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրը:Ավելին22:2001.07.22 -
ՍպորտԿորենտեն Տոլիսսոն վերադարձել է «Լիոն»Կորենտեն Տոլիսսոն վերադարձել է «Լիոն», հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ 5 տարի Մյունխենի Բավարիայում անցկացնելուց հետո ֆրանսիացին վերադարձել է իր հարազատ ակումբ և կնքել 5 տարվա պայմանագիր։ Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Տոլիսսոն դարձել էր 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։Ավելին22:1001.07.22 -
ՔաղաքականԲերձորը չհանձնելու և կեղծ օրակարգը ԱԺ-ից հանելու պահանջ՝ օրենսդիրի դարպասների մոտ«Բերձորի խնդիրը թողած՝ Հայաստանի իշխանությունը պաշտոնների հետևից է ընկած», առավոտյան խորհրդարանի մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիներն են արձանագրել: Քաղաքացիներին վրդովեցրել էր այն, որ իշխանական խմբակցությունը երկու ընդդիմադիրի պաշտոնից զրկելու համար Ազգային ժողովի արտահերթ նիստ էր հրավիրել այն դեպքում, երբ ՔՊ-ն մի քանի անգամ հրաժարվել է Արցախի հարցի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներից:Ավելին22:0001.07.22 -
Քաղաքական«Պանիկյոր չենք». Աղավնոյի գյուղապետը Ֆրանսիայի հրապարակում էԴիմադրության շարժումը նորից Ֆրանսիայի հրապարակում է: Մեծ հանրահավաքը մոտ կես ժամ առաջ է սկսել: Սա առաջին հանրահավաքն է Բերձորը հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի թափանցիկ ակնարկից հետո:Ավելին21:4901.07.22 -
ՔաղաքականԵրրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացել են պայմանավորվել Ռուբինյանն ու ՔըլըչըՌուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Քըլըչն ու Ռուբինյանը նաև պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու գործընթաց սկսել:Ավելին21:4201.07.22 -
Կրթություն և գիտություն«Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություններին մասնակցածների 22,25 տոկոսըՄիասնական քննությունների առաջին փուլի վերջին քննական օրը` հունիսի 25-ին, դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսերեն» առարկաներից: Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ «Քիմիա» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1273 դիմորդ, քննության մասնակիցների թիվը 1204 է եղել, միջին միավորը՝ 12.87, դրական միավորի շեմը չի հաղթահարել 268 հոգի կամ մասնակիցների 22.25 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 339 դիմորդ կամ մասնակիցների 19 տոկոսը: Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 103 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 175 դիմորդ, և 20 միավոր՝ 61 դիմորդ: Եթե համեմատում ենք 2021 թվականի հետ, ապա ստացվում է հետևյալ պատկերը. 2021 թվականին «Քիմիա» առարկայից քննություն է հանձնել 1042 հոգի, միջին միավորը եղել է 13.36, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 172 հոգի կամ 16.5 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 272 հոգի կամ 26.1 տոկոսը: «Ռուսաց լեզու» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 354 հոգի, քննությանը մասնակցել է 326-ը, միջին միավորը եղել է 11.15-ը, դրական միավորի շեմը չի հաղթահարել 56 հոգի կամ մասնակիցների 17.2 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 5 հոգի կամ մասնակիցների 1.5 տոկոսը: Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 3 հոգի, 19-19.75 միավոր՝ 1, և 20 միավոր՝ 1 հոգի: Եթե այս արդյունքները համեմատում ենք 2021 թվականի հետ, ապա պարզ է դառնում, որ նախորդ տարի քննությանը մասնակցել է 246 հոգի, միջին միավորը եղել է 12.76, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 19 հոգի կամ 7.7 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 27 հոգի կամ 11 տոկոսը:Ավելին21:3701.07.22 -
ՄիջազգայինԼեհաստանը սկսել է կրճատել ուկրաինացի փախստականների օգնության ծրագրերըԼեհաստանը սկսել է աստիճանաբար կրճատել ուկրաինացի փախստականների օգնության ծրագրերը։ Ուրբաթ՝ հուլիսի 1-ից, պետությունը կդադարեցնի նպաստներ վճարել փախստականներին ապաստան տրամադրած քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Լեհաստանի իշխանություններն ակնկալում են, որ ուկրաինացիները կսկսեն աշխատել և կկարողանան իրենց ապրուստը հոգալ: Ներկայումս մոտ 500 հազար ուկրաինացի փախստականների կեսից ավելին արդեն սկսել է օրինական աշխատել։ Բացի այդ, հուլիսի 1-ից Լեհաստանում ավարտվում է Ուկրաինայի քաղաքացիների անվճար ճանապարհորդելու ժամկետը, իսկ Վարշավայում այն չեղարկվել է մեկ ամիս առաջ։ Մայիսին Լեհաստանի ՆԳՆ ղեկավարը հայտնել էր, որ ուկրաինացի փախստականներն ավելի հաճախ են լքում երկիրը, քան մուտք գործում: Սահմանապահ ծառայության տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից Լեհաստան է ժամանել 3,57 մլն փախստական։Ավելին21:3001.07.22 -
ՀայաստանՈչ սթափ վարորդը Opel-ով մխրճվել է օրինախախտ BMW-ին հետապնդող պարեկների ավտոմեքենայի մեջԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, բախվել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Խաչիկ Հաննեյանի վարած պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda մակնիշի և Համլետ Փարիզյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած): Ըստ նախնական տեղեկությունների՝ պարեկ Խ. Հաննեյանը իր գործընկերոջ՝ Գոռ Պետրոսյանի հետ, Բաղրամյան պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են, որ BMW մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, դրիֆտ է անում և պարեկը, լուսաձայնային ազդանշանները միացնելով, փորձել է հետապնդել BMW-ի օրինախախտ վարորդին, Opel-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել պարեկային ծառայության Skoda-ին:Ավելին21:2601.07.22 -
Գեղարքունիքի մարզում հունիսին ծնվել է 106 երեխա2022 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 106 երեխա, որից 59-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: 20 երեխա ծնվել են Գավառի ԲԿ-ում, 20-ը՝ Սևանի ԲԿ-ում, 40-ը՝ Մարտունու ծննդատանը, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 8-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում ։ Տեղակացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։Ավելին21:2301.07.22 -
ՀայաստանՓրկարարները մարել են պատշգամբում բռնկված հրդեհըՀուլիսի 1-ին՝ ժամը 15:22-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Արագած 7-րդ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի (չբնակեցված) փակ պատշգամբում կրակ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 15:51-ին: Այրվել են բնակարանի (սեփականատեր՝ Կ․ Հ․) պատշգամբի դուռը, բազմոցը՝ մասամբ, հագուստ և շրիշակ (մոտ 2 գմ)։Ավելին21:1701.07.22 -
ՏարածաշրջանՆամակ ռուսաց նախագահին. ի՞նչ է գրել Զելենսկին Պուտինին, եթե ոչինչ չի գրելԳիշերը Օդեսան է հրետակոծվել, վաղ առավոտյան՝ Լուգանսկի Ռովեն քաղաքը: Առաջինի համար Ուկրաինան Մոսկվային է մեղադրել: Լուգանսկի գնդակոծությունը, ըստ ռուսական կողմի, Կիևի ձեռքի գործն է: Ընդ որում, նշվում է, որ խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված հրթիռը ամերիկյան արտադրության է՝ Կիևին տրամադրված ռազմական օգնության 11-րդ փաթեթից: Եվրոպայում կարծում են, որ ռուս-ուկրաինական պատերազմը շուտ չի ավարտվի:Ավելին21:1001.07.22 -
ԱրցախԱլիևի ձեռքում շանտաժի նոր խաղաքարտ է դառնալու Բերձորի ճանապարհի այլընտրանքը. փորձագետԲերձորցիների տեղահանումը անխուսափելի է համարում մեդիափորձագետը, իսկ Արցախի ՄԻՊ-ը վստահ է՝ Արցախում գիտեն ուր տանել տեղահանվածներին: Իսկ Բերձորին այլընտրանք նոր ճանապարհի անվտանգության մասին Արցախի նախագահի հայտարարությունը փշուր-փշուր է լինում՝ բախվելով փորձագիտական վերլուծական մտքին:Ավելին21:0001.07.22 -
Քաղաքական«Նախագահ, փոխնախագահ... բոլորը նվիրում ենք իրենց». «Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում էլ պաշտոն չունիՓակ գաղտնի քվեարկությամբ՝ միայն «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով՝ Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը զրկվեցին խորհրդարանական պաշտոններից: Ազգային ժողովի փոխխոսնակին և Տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարին պաշտոնանկ անելու համար էր հրավիրվել այսօրվա արտահերթ նիստը: Պաշտոնանկության համար բավարար էր 54 ձայն: Իշխանական 71 պատգամավորներից 66-ն են մասնակցել քվեարկությանը, բոլորն էլ կողմ են եղել, որ Սաղաթելյանն ու Հակոբյանը, ըստ ՔՊ-ականների, բացակայության, պատգամավորների և ոստիկանների վիրավորելու համար զրկվեն պաշտոններից:Ավելին20:5401.07.22 -
ՍպորտՆովակ Ջոկովիչը ոչ մեծ դժվարությամբ հաղթահարեց Ուիմբլդոնի 3-րդ շրջանի արգելքըՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի 4-րդ շրջանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Ջոկովիչը մրցեց ազգությամբ սերբ Միոմիր Կեցմանովիչի հետ և առավելության հասավ երեք սեթերից հետո՝ 6:0, 6:3, 6:4 հաշվով: Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը: Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր:Ավելին20:5001.07.22