Լրահոս

2022-07-02
2022-07-01
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
    23:50
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխանական պատգամավորներ ներկա են 50 Cent-ի համերգին
    Երևանում է համաշխարհային աստղ 50 Cent-ը, որի համերգն ընթանում է Հրազդան մարզադաշտում։ Համերգին հանդիսատեսի թվում նաև իշխանական պատգամավորներն են։ ՔՊ֊ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` տիկնոջ հետ, Աննա Հակոբյանի եղբայրը` ՔՊ֊ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա կինը հետևում են ռեփերի կատարումներին մարզադաշտից։
    23:40
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Bloomberg-ը հրապարակել է ռուսական սառեցված ակտիվների չափը
    ԵՄ երկրները սառեցրել են մոտ 14 միլիարդ եվրոյի ակտիվներ, որոնք պատկանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց՝ հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մայիսի վերջին DPA գործակալությունը, վկայակոչելով Եվրահանձնաժողովի տվյալները, հայտնել էր, որ Եվրամիությունը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում սառեցրել է ռուս գործարարների ակտիվներ՝ մոտ 10 միլիարդ եվրոյի չափով։ Գումարի չափն այսօր հասել է 14.6 միլիարդի: Գործակալությունը նշում է, որ ԵՄ-ն և նրա դաշնակիցներն աշխատում են միջոցներ գտնել պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվներն ավելի արագ գտնելու համար, մի շարք երկրներ էլ մտածում են՝ ինչպես կառավարել սառեցված ակտիվները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցնում ամբողջ համաշխարհային տնտեսությանը։
    23:30
    01.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԺ շենքի վրայից հանված է պետական զինանշանը
    Շարունակվում է Դիմադրության շարժման երթը: Քիչ առաջ, երբ երթն անցել է Ազգային ժողվի մոտով, մեր գործընկեր Տարոն Կոխլիկյանը նկատել է, որ խորհրդարանի շենքի եռանկյունաձև ճակատային մասում տեղադրված պետական զինանշանը հանված է:
    23:20
    01.07.22
    Ավելին