Լրահոս

2022-07-18
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն ևս 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
    Եվրամիության խորհուրդը համաձայնեցրել է Ուկրաինային ռազմական օգնության 5-րդ փաթեթի տրամադրումը՝ 500 միլիոն եվրոյի չափով։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Եվրոպան շարունակում է միջոցներ տրամադրել խաղաղության և մեր արժեքների պաշտպանման համար։ Ես ողջունում եմ Եվրոպայի խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հինգերորդ տրանշ տրամադրելու վերաբերյալ Եվրամիության խորհրդի քաղաքական համաձայնագիրը։ Եվրոպական միության կողմից Ուկրաինայի զինված ուժերին ռազմական սարքավորումների տեսքով աջակցությունն այժմ կազմում է 2,5 մլրդ եվրո»,- գրել է նա Twitter-ում։
    16:49
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն իջել է 2սմ-ով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Սևանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.69մ (17.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հհուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 14.676մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 17-ը ներառյալ՝ 66.734մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.296մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 17-ը ներառյալ՝ 148.033մլն. մ³:
    16:42
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նիկոլ Փաշինյանը ԶՈւ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԳՇ նորանշանակ պետին
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին: Այս մասին Նիկոլ Փաշինյանը նշել է իր Ֆեյսբուքյան էջում:
    16:39
    18.07.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հեռախոսով զրուցել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
    Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել նաև Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է փոխանցել Բաքվի դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ: Ինչպես նաև ներկայացրել է, թե Բաքուն ինչպես է պատկերացնում հաղորդակցությունների բացումը, սահմանագծումը: Բայրամովը նշել է, թե ինչ քայլեր է Ադրբեջանը ձեռնարկել՝ դրանք իրականություն դարձնելու համար:
    16:35
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    51-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են ոսկյա զարդեր, որոնք պատկանում են 15-ամյա պատանուն
    Հուլիսի 17-ին, ժամը 19.30-ին, պարեկները, անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, Հրաչյա Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 51-ամյա տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ոսկյա շղթա՝ խաչով: Բաժնում պարզվել է, որ ոսկյա զարդերը պատկանում են 15-ամյա պատանուն, որի մորից հաղորդում է ընդունվել: 51-ամյա տղամարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմնին:
    16:28
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վրաերթ Ջրվեժ գյուղի մոտակայքում․ հայտնի է զոհի և վիրավորների ինքնությունը
    ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին՝ ժամը 15.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի վերջնամասում՝ գերեզմանատան մոտակայքում, «Հոնդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է մեկ այլ «Մերսեդեսի»՝ վրաերթի ենթարկելով վարորդին ու երկու տղամարդու: «Մերսեդեսի» 36-ամյա վարորդ Արման Խանզադյանը մահացել է, իսկ մյուս երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
    16:22
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դաունինգ սթրիթը հրապարակել է Typhoon կործանիչում նկարահանված Ջոնսոնի մասնակցությամբ տեսանյութը
    «Sky News»-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ առնչվող տեսանյութ, որը նկարահանվել է անցյալ շաբաթ RAF Eurofighter Typhoon-ի օդաչուների խցիկում օդային լիցքավորման ուսումնական թռիչքի ժամանակ։
    16:15
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը Հայաստանում է
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին: Վարչապետի խոսքով՝ պարոն Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը: «Այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր»,- ասել է Փաշինյանը: «Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն»,- ասել է Նարիշկինը և հավելել, որ դա նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
    16:12
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սևան քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 19-ին ժամը 08:00-20:00-ն կդադարեցվի Սևան քաղաքի Էներգետիկների, Գործարանային, Խաղաղության, Կոմիտասի, Սարգիս Սևանցու, Բաբաջանյանի, Գրիբայեդովի փողոցների, Սայաթ-Նովա 19, 25 շենքերի, Նալբանդյան 40-65 շենքերի, Նաիրյան 168-187 շենքերի, Շինարարների 3, 5 շենքերի ջրամատակարարումը:
    16:07
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դեղձավան բնակավայրում գործարկվելու է շչակ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ հուլիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Նոյեմբերյան համայնքի Դեղձավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: Խնդրում են չանհանգստանալ:
    16:00
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների մի շարք հարցերի օպերատիվ արձագանքելու համար: Քննարկվել են նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ օգոստոսին Ղրղզստանում կայանալիք նիստի օրակարգին վերաբերվող հարցեր:
    15:58
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկները կողոպուտի դեպք են բացահայտել
    Հուլիսի 17-ին՝ ժամը 19.30-ին, պարեկները, անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, Հրաչյա Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 51-ամյա տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ոսկյա շղթա՝ խաչով: Բաժնում պարզվել է, որ ոսկյա զարդերը պատկանում են 15-ամյա պատանուն, որի մորից հաղորդում է ընդունվել: 51-ամյա տղամարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմնին:
    15:53
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայկ Մարտիրոսյանը՝ Բիելի բլից մրցաշարի հաղթող
    Հայկ Մարտիրոսյանը Բիելի բլից մրցաշարի հաղթող է դարձել։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։ Նա 3 հնարավորից 12,5 միավոր է վաստակել։
    15:45
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն․ 698 ահազանգ, որից 76-ը՝ արտակարգ
    Հուլիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 698 ահազանգ, որից 622-ը ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 12, տեխնածին՝ 7 և սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Գրանցված 10 հրդեհի դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հարկ է նշել, որ հանրապետությունում բերքահավաքն անկորուստ իրականացնելու և հրդեհավտանգ շրջանում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվող միջոցառումները կազմակերպված են բարձր մակարդակով և գտնվում են ԱԻ պետական ծառայության ղեկավար կազմի անմիջական վերահսկողության տակ: Այդուհանդերձ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը: Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները կատարել են 7 փակված դռան և 2 վերելակի բացում, 4 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի: Օձի հայտնաբերման վերաբերյալ մեկ ահազանգ է ստացվել հուլիսի 17-ին, Այգեստան համայնքի տարածքում, փրկարարները հայտնաբերել են սողունին և տեղափոխել անվտանգ վայր: Հանրապետության տարածքը չպայթած զինամթերքից մաքրելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը շաբաթվա ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են 2 պայթուցիչ, 1 հակահետևակային ական և հրթիռակասետային 8 ռումբ: ԱԻ պետական ծառայությունը բոլոր ստորաբաժանումները ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն: Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:
    15:38
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը կայցելի Երևան
    News.am-ը գրում է. Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն այսօր կայցելի Երեւան։ NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նարիշկինը կհանդիպի Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ անցյալ շաբաթ չհայտարարված այցով Հայաստան էր ժամանել ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բարնսը։
    15:25
    18.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Շոգը Հայաստանում չի նահանջում. առանց տեղումների եղանակ կլինի
    Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է մինչև 42 աստիճան ջերմություն: Երեկվանից հանրապետության տարածք արևադարձային տաք օդային հոսանքներ են մտել, ինչով պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում մինչև հուլիսի 21-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Տեղումներ չեն լինի:
    15:23
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հոսպիտալացվելուց կարճ ժամանակ անց 49-ամյա տղամարդը մահացել էր. սպանությունը բացահայտվել է
    ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 15-ին՝ ժամը 14.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդեցին, որ Դավիթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգու մոտ տղամարդ կա ընկած: Նրան այդ վիճակում մի կին էր տեսել ու ահազանգել 1-02։ Անցորդներն ահազանգել էին նաև 1-03։ Ժամանած շտապօգնությունը տղամարդուն տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ախտորոշվել էր «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր»։ Հոսպիտալացվելուց կարճ ժամանակ անց 49-ամյա տղամարդը մահացել էր։ Ոստիկանության Մաշտոցի բաժնից ու Դավիթաշենի բաժանմունքից դեպքի վայր մեկնեցին օպերատիվ խմբեր, որոնց միացան փորձաքրեագետներ, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներ։ Տարածքը զննվեց։ Հայտնաբերվեցին արնանման հետքեր, օղու բաժակ, փքաբլիթ, ակնոց և այլն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ մահացածը բնակվում էր հենց Դավիթաշենում։ Հայտնի դարձավ նաև, որ նրա և թաղեցիներից մեկի միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ էր եղել, այդ ընթացքում էլ 61-ամյա տղամարդը դանակով խփել էր 49-ամյա Գագիկ Խաչատրյանին։ 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել տարածքային քննչական մարմնին։ Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    15:19
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
    Հուլիսի 18-ին ժամը 14։15-ի դրությամբ Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Ավելի վաղ հիմնադրամից հայտնել էին, որ Դիլիջանի թունելը հուլիսի 18-ին հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
    15:14
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    ԳԹԿ-ն ամփոփել է միասնական քննությունների արդյունքները. բուհերում փակցվում են ընդունելության ցուցակները
    Գնահատման եւ թեստավորման կենտրոնը ամփոփել է միասնական քննությունների առաջին ու երկրորդ փուլերի արդյունքները, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։ Այս պահին բուհերում փակցվում են ընդունելության ցուցակները՝ հրապարակվում են անվճար և վճարովի տեղեր զբաղեցրած դիմորդների անունները: Բուհերն այդ ցանկերը տեղադրում են նաև իրենց կայքերում։ Ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսից, դիմորդները հաղորդագրություն կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին: Հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը մրցույթի լրացուցիչ փուլի հայտագրումն է դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացածների համար: Մրցույթի այդ փուլում դիմորդը կարող է հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իր հանձնած քննություններին համապատասխան: Արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին: Իսկ մինչ այդ՝ հուլիսի 19-ի առավոտյան կհրապարակվի թափուր տեղերի ցանկը։
    15:12
    18.07.22
    Ավելին