Լրահոս
2022-07-22
-
ՄիջազգայինՌուսները Թուրքիայում միջուկային էներգաբլոկ են կառուցումՌուսաստանը Թուրքիայում 4-րդ միջուկային էներգաբլոկն է կառուցում: Մերսին նահանգում կառուցվող ատոմակայանի նոր էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել հաջորդ տարի: Թուրքիայի տնտեսությունը էականորեն կաշխուժանա, ատոմային նոր բլոկը 10 %-ով կավելացնի հոսանքի արտադությունը երկրում:Ավելին22:0222.07.22 -
ԱռողջապահականՏոքսիկոզ․Երևույթի ազդեցությունը հղիության ընթացքի վրաՀղիության 5-6 շաբաթականում շատ կանանց մոտ առաջանում է տոքսիկոզ կոչվող երևույթը։ Այդ ընթացքում ուտելու սովորությունները կտրուկ փոփոխվում են․ մեծանում է հոտերի նկատմամբ զգայունությունը, սրտխառնոցը, դյուրագրգռությունը, և ապագա մայրիկն անընդհատ ցանկանում է քնել: Հազվադեպ ի հայտ եկող ախտանշաններից են անկառավարելի թուքը, բարձր ջերմաստիճանը և փսխումը: Պետք է նշել, որ ոչ բոլորն են տառապում տոքսիկոզով։ Տոքսիկոզի ծանրությունը կախված է նյարդային համակարգի վիճակից և ապրելակերպից։ Եթե կնոջ հղիությունն անցնում է անբարենպաստ պայմաններում՝ հոգնած է, հյուծված, ընդունում է վատ սնունդ և ունի ջրի պակաս, ապա մարմինը ինքն է փորձում կնոջը դնել հանգստի ռեժիմում՝ քնելու, ուժ ձեռք բերելու, պաշարները համալրելու նպատակով։ Ցանկացած մարդ ունի եզակի գենետիկ կոդը, որը առկա է արդենիսկ բեղմնավորման պահին։ Իսկ թե որքանով այն կտարբերվի մայրական ծածկագրից, այնքան ընդգծված կլինի տոքսիկոզը։ Երբ հղիությունը զարգանում է, մոր և երեխայի մարմնի միջև է պլասենցային պատնեշ է ձևավորվում և տոքսիկոզը նվազում է. հետևաբար, կանանց մեծ մասի մոտ այն անհետանում է մինչև 12-րդ շաբաթը: Տոքսիկոզ ունեցող կանանց մասնագետները խորհուրդ են տալիս․ Խուսափեք ուտել երկար ընդմիջումներով. Կերեք թեթև և բարձր կալորիականությամբ սնունդ յուրաքանչյուր 3 ժամը մեկ։ Հաճախ օգնում են բանանը, արմավը, չրերը, քաղցր մածունը։ Այս ամենը արագ մարսվում է, յուրացվում ու էներգիա տալիս։ Ցանկալի է հրաժարվել մսի, ձկան, ճարպային և բազմաբաղադրիչ ուտեստների մեծ չափաբաժիններից: Շատ հաճախ սրտխառնոցն արտահայտվում է հատկապես առավոտյան՝ քնից հետո։ Դա պայմանավորված է երկարաժամկետ սովի զգացողությամբ: Այն թեթևացնելու համար փորձեք փոքրիկ խորտիկ ուտել քնելուց անմիջապես առաջ: Որքան օրգանիզմը ջրազրկված է, այնքան մեծ է թունավորումը․ Սկսեք խմել փոքր կումերով՝ անպայման կերակուրների միջև, այլ ոչ թե ընթացքում: Համ հաղորդելու համար կարող եք նախ կիտրոն կամ լայմ ավելացնել, հանքային ջուրը նախընտրելի է խմել գազերը հեռացնելուց հետո։ Եվ ամենակարևորը, հիշեք, որ այս վիճակը, թեև տհաճ, բայց ժամանակավոր է, բացարձակապես անվտանգ ինչպես ձեր, այնպես էլ երեխայի համար:Ավելին21:5822.07.22 -
ՔաղաքականՎարչապետի աշխատակա՞զմն է ստում, թե՞ ԱԱԾ-ն. Հայաստանից արտաքսված Մուրադ Փափազյանի ոչ հռետորական հարցըՖրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը կեղծիք է անվանում Հայաստանի կառավարության աշխատակազմի հայտարարությունը, թե ինքը Փաշինյանի դեմ հարձակում է կազմակերպել Փարիզում: Մուրադ Փափազյանը՝ «Հայլուր»-ին ասել է, որ Հայաստանի իշխանությունը պարզապես պատճառ է փնտրում՝ իրեն «պերսոնա նոն գրադա» հայտարարելը արդարացնելու համար:Ավելին21:5722.07.22 -
ՍպորտՊՍԺ-ից կարող է հեռանալ միանգամից 14 ֆուտբոլիստՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստվում է լրջորեն թարմացնել թիմի կազմը։ Նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն արդեն ընտրել է այն ֆուտբոլիստներին, որոնք չեն մտնում իր ծրագրերի մեջ։ Լրագրող Նիկոլո Շկիրայի տվյալներով՝ Գալտիեն հույսեր չի կապում 14 ֆուտբոլիստի հետ։ Նրանք են Սերխի Ռիկոն (դարպասապահ), Տիլո Կերերը, Աբդու Դիալոը, Լեյվեն Կուրզավաը, Պրեսնել Կիմպեմբեը (պաշտպաններ), Անդեր Էռերան, Ջորջինյո Վեյնալդումը, Յուլիան Դրաքսլերը, Լեանդրո Պարեդեսը, Իդրիսա Գեյեն, Պաբլո Սարաբիան, Ռաֆինյան, Մաուրո Իկարդին և Արնո Կալիմուենդոն (հարձակվողներ)։Ավելին21:5022.07.22 -
ՍպորտՉավին կփորձի համոզել Դեպային և Դե Յոնգին, որպեսզի հեռանան «Բարսելոնայից»«Բարսելոնան» ցանկանում է վաճառել Ֆրենկի դե Յոնգի և Մեմֆիս Դեպայի տրանսֆերները։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը՝ թիմի գլխավոր մարզիչ Չավին շփվել է ակումբի սպորտային բաժնի ներկայացուցիչների հետ, և որոշում է կայացվել վաճառել այս ֆուտբոլիստներին։ Ակումբը հույս ունի, որ այս գործարքներից կարող է ստանալ 100 մլն եվրո։ Չավին կփորձի համոզել Դեպային և Դե Յոնգին, որպեսզի հեռանան թիմից։ Չավիի կարծիքով՝ նրանց հեռանալը շահեկան կլինի բոլոր կողմերի համար։Ավելին21:4322.07.22 -
ՀասարակականԱրմավիր-Ջանֆիդա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվելԱրմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 22-ին, ժամը 17:34-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիր-Ջանֆիդա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:38-ին, մարվել՝ 18:03-ին: Այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան:Ավելին21:4022.07.22 -
ՀայաստանԹուրքը Երևանում գայլի պես ոռնում է, Հայաստանի ԱԱԾ-ն երեք օր է՝ ուսումնասիրում էԹե որ սահմանն է անխոչընդոտ հատել թուրք երիտասարդ բլոգերը ու հայտնվել Երևանում՝ ԱԱԾ դիմելուց երեք օր անց էլ պարզ չէ: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը դեռ ուսումանսիրում են բլոգերի տեսանյութերը, թե ինչպես է թուրք երիտասարդը Երևանում ու 4 մարզում շրջում, գայլի պես ոռնում, «Գորշ գայլեր» խմբավորման նշանը ցույց տալիս, սպառնում և վիրավորում հայերին: Այդ տեսանյութերը թուրք տղամարդն իր տելեգրամյան ալիքում է տարածել:Ավելին21:3522.07.22 -
ՔաղաքականԱԺ «ստիպված» պիտի գնամ Մարուքյանի պատճառով. Գեղամ ՄանուկյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամն Մանուկյանը գրում է․ «Կարծես ես, ի վերջո, սեպտեմբերին գնալու եմ խորհրդարան՝ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Խոսքը վերաբերում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ին, որը սահմանում է հատուկ հանձնարարություններով դեսպանի անելիքներն ու պարտականությունները։ Առաջարկելու եմ, որ ներկայումս գործող հոդվածում հավելվի ենթակետ։ Այսօր օրենքը սահմանում է, որ «…Միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան, կամ Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք»: Թերեւս, լրացում առաջարկեմ այս հոդվածում հետեւյալ բովանդակությամբ. «Հատուկ հանձնարարություններով դեսպանին արգելվում է՝ -իրեն համարել նշանակողի ստրուկն ու ամեն մի ասած հիմարությունը փորձել արդարացնել սոցցանցերում, հարցազրույցներում ու ելույթներում։ -Միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերից դուրս անպոչ գդալի պես ամեն վայրկյան ներքաղաքական հարցերում չընկնել ոտքի տակ՝ շեֆին դուր գալու մոլուցքով։ -Հատուկ հանձնարարությունների դեսպանի ընկերական կամ կուսակցական շրջանակը պարտավորված չէ ամեն մի արտասանած անհոդաբաշխ միտքն արագ տարածել ու առավել անմիտ, հերթական միտքն արտահայտել, անգամ եթե մեծ մասին հատուկ հանձնարարություններով դեսպանը քծնանքով եւ շեֆի բարեգթությամբ տեղավորել է պետական համակարգում աշխատանքի կամ ինչ-որ բան է տվել։ -Հատուկ հանձնարարություններով դեսպանը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, եւ ոչ թե՝ թշնամական պետությունների շահերին, ինչպիսին են Ադրբեջանն ու Թուրքիան»։ Ի՞նչ կարծիքին եք։ Անե՞մ այս փոփոխությունները։ Նախկինում այս կետերը տեղ չեն գտել օրենքում, քանի որ չեն պատկերացրել, որ նման կարգավիճակ կարող է ստանալ Էդմոն Մարուքյանը, որը հետեւողականորեն հայտնվում է Փաշինյանին կրծքով պաշտպանողների ավանգարդում ու, անկախ թեմայից, պարտադիր փորձում է արդարացնել իր շեֆին։ Առիթն այսօրվա նրա գրառումն էր, թեեւ միտքը վաղուց կար, երբ Մարուքյանն ամեն անգամ փաշինյանական զրահաբաճկոն էր դառնում՝ արդարացնելու զիջումները, նահանջները, հակաժողովրդավարական քայլերը, բռնությունները։ Այսօր նա հանկարծ հիշել է, թե Հայաստանի Հանրապետության իշխանություններին պետք է պաշտպանել արտասահմանում։ Որեւէ բառ չի ասել, թե ինչու հանկարծ նման միտք մոտը ծնվեց։ Թերեւս չի համարձակվել Հայաստանի Հանրապետության տարածք ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայության կարեւորագույն ներկայացուցիչների մեկի՝ Մուրադ Փափազյանի մուտքն արգելելու մասին իշխանության անհեթեթ հիմնավորմանն ուղիղ անդրադառնալ, բայց դե չգրված իր պարտականությունների շրջանակում պարտավորված է եղել հիմարագույն այդ որոշումն արդարացնել։ Նրա արտահայտած մտքերին չեմ անդրադառնա խորքային, քանի որ ժամանակն է ափսոս։ Բայց մարուքյանական այս վարքի մասին կա պարսկական մի պատմություն. հարյուրամյակներ առաջ, պարսից գահընկեց եղած շահը վերադառնում է իր գահին ու հրամայում պալատական պարուհիներից միայն մեկին կախաղան հանել։ Այս աղջնակն էլ վերջին հույսով ընդվզում է, թե շահի բացակայությամբ բոլորն էլ պարում էին։ Շահի պատասխանը կարճ էր՝ բայց դու դավադիրների համար լաաավ էիր պարում։ Այնպես որ, լավ պարելը Մարուքյանին չի ներվի։ (Սա բռնության ու վրեժխնդրության կոչ չի)։ Մարուքյանն արդեն իր մեծագույն պատիժը ստացել է։ Ողջույններ Արցախի մայրաքաղաքի շուկայի արժանապատիվ տիկնանցից…»։Ավելին21:3522.07.22 -
ՔաղաքականՀայաստանն ու Իրանը Թուրքիայի խորհրդի կարիքը չունեն. Իրանի խորհրդարանական Շահրիար ՀեյդարիԻրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի սահմանային հարցերով կոմիտեի նախագահ Շահրիար Հեյդարին հայտարարություն է արել հայ-իրանական սահմանի առնչությամբ՝ շեշտելով, որ Իրանն ու Հայաստանը չունեն որևէ երրորդ կողմի, այդ թվում՝ Թուրքիայի խորհրդի կարիքը այդ կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը: Շահրիար Հեյդարին այդ խոսքերն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ Թուրքիայի նախագահին ուղղված խոսքերի համատեքստում: «Ինչպես հայտարարել է հոգևոր առաջնորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա, որ Իրանի ու Հայաստանի սահմանը արգելափակվի», - ընդգծել է Հեյդարին: Մատնանշելով Հայաստանի Հանրապետության ռազմավարական դիրքը՝ իրանցի խորհրդարանականն ասել է, որ դա բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի հետ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Սակայն ըստ Շահրիար Հեյդարիի խնդիրը պետք է լուծվի լրջորեն և դիվանագիտության միջոցով։ «Իրանը միշտ հավատացած է եղել, որ երկու երկրները խնդիրը պետք է կարգավորեն քաղաքական ճանապարհով: Արտատարածաշրջանային որոշ ուժեր ցանկանում են Հայաստանի տարածքով Նախիջևան տանող միջանցք ստեղծել, որ Իրանին լուսանցք մղեն, սակայն Հայաստանն ու Իրանը շեշտում են, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Մենք Հայաստանի հետ 47 կմ ընդհանուր սահման ունենք, որի մի մասը Արաքս գետի սահմանն է, և թույլ չենք տա, որ որևէ կերպ վնաս հասցվի այդ սահմաններին: Իրանի և Հայաստանի սահմանը միշտ անվտանգ է եղել, դրա անվտանգության համար երկու երկրներն էլ ջանում են և կանխում են ցանկացած անօրինական երթևեկություն ու սահմանային ոտնձգություն, և մենք որևէ երրորդ կողմի, ինչպես օրինակ՝ Թուրքիայի խորհրդի կարիքը չունենք», - հայտարարել է Շահրիար Հեյդարին:Ավելին21:2722.07.22 -
ՍպորտԷլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Պալերմոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի, աշխարհի 129-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Իտալիայի Պալերմո քաղաքում ընթացող մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Երկրորդ շրջանի խաղում նա զիջել է իտալացի Լյուսիա Բրոնցետիին` 1:6, 3:6: Հանդիպումը տևել է 1 ժամ 8 րոպե։ Մրցաշարի քառորդ եզրափակչում Բրոնցետին կխաղա ֆրանսուհի Կարոլին Գարսիայի հետ։Ավելին21:2022.07.22 -
ԻրավականԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ապօրինի ընդերքօգտագործման դեպք է հայտնաբերել Արմավիրի մարզումԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառոմների ընթացքում Արմավիրի մարզի Եղեգնուտ-Արևիկ տանող ճանապարհի հարակից տարածքում հուլիսի 22-ին հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ավազի արդյունահանման աշխատանքները դադարեցվել են։ Նշվում է, որ կազմվել է արձանագրություն․ գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։Ավելին21:1222.07.22 -
ՍպորտԼուիս Սուարեսը կարող է վերադառնալ հայրենիքՈւրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել հայրենիքում։ Այս մասին հայտնել է լրագրող Ռոդրի Վասկեսը։ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պայմանագրի ավարտից հետո 35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի: Աղբյուրի տեղեկություններով՝ Սուարեսը «Նասիոնալ» կվերադառնա Մոնտեվիդեոյից, որի սանն է հանդիսանում։ Հարձակվողը լքել է ակումբը 2006 թվականին։ Սուարեսն ավելի վաղ հայտնել էր, որ մի քանի առաջարկ է ստացել MLS-ի ակումբներից: Հաղորդվում էր նաև, որ Դորտմունդի «Բորուսիան» ևս դիտարկում է Սուարեսի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։Ավելին21:0522.07.22 -
ՔաղաքականՀայաստանում վաճառվում, շահագործվում և թուրքական շահերին է ծառայում միայն կապիտուլյացված իշխանությունը․ ԶաքարյանԸնդդիմության գործողությունները կոնկրետ անհանգստության մեջ են պահում կապիտուլյանտներին: Չգիտեն ինչպես վարվել: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան, ամենօրյա ռեժիմով, տարբեր լեզուներով Հայաստանի դեմ տեղեկատվական տեռոր է իրականացնում՝ թրքացնելով Հայկական սահմանային և այլ բնակավայրերի անուններն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները: Փոխարենը՝ կապիտուլյանտների հայկական քարոզչամեքենան բան ու գործ թողած՝ լծվել է ընդդիմադիր շարժման դեմ հակաքարոզչությանը: Ժողովրդի ուղեղները լվանալով, փորձում են ամեն կերպ ցույց տալ, իբր շարժումը մարեց: Այսինքն՝ դրանով ցանկանում են ասել, որ հայ ժողովուրդը դեմ չէ իր հայրենի տարածքները հանձնելուն և երկրորդ անգամ կապիտուլյացվելուն: Դրանով մարդկանց աչքերին թոզ են փչում, իբրև թե ընդդիմությունը չի կարողանում, կամ չի ցանկանում բավարար չափով պայքարել թրքացման օրակարգերի դեմ: Այնինչ՝ հիասթափությունը ոչ թե հայ ժողովրդի մոտ է լինելու, այլ հենց կաիպտուլյատնտների ու նրանց թրքական տերերի: Այո՛, ոչ մի բանով սահմանափակված չէ ընդդիմությունը և ոչինչ չի կարող նրան հետ պահել իր հիմնական նպատակից և օրակարգից: Պայքարը փողոցում չի ավարտվել, իսկ խորհրդարանում մանդատ ունեցող ուժերը նաև խորհրդարանը պետք է դիտարկեն որպես պայքարի գործիք: Երբ պետք լինի կապիտուլյատնտների դավադիր ծրագրերի դեմն առնել փողոցում՝ դա արվել ու արվելու է: Պատահական չէ, որ Չավուշօղլուն հերթական անգամ երեկ բողոքեց հայկական ընդդիմությունից՝ նշելով որ խանգարում են իրենց ծրագրերին: Իսկ երբ անհրաժեշտ լինի կապիտուլյատնտների դեմ պայքարել խորհրդարանում՝ ընդդիմությունը լինելու է պայքարի այդ գծում: Ոչ փողոցում, ոչ խորհրդարանում, նիկոլականները չեն կարողանալու կաշկանդել ԸՆԴԴԻՄՈւԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ: Իսկ օրակարգը մեկն է: Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը չի՛ վաճառվում, շահագործման չի՛ տրվում և չի՛ ծառայում թուրք-ադրբեջանական շահերին: Հայաստանում վաճառվում, շահագործվում և թուրքական շահերին է ծառայում միայն կապիտուլյացված իշխանությունը:Ավելին20:5722.07.22 -
Անցկացվել են մասնագիտական վարժանքներN զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ հուլիսի 21-22-ն անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Զինծառայողներն իրականացրել են անհատական ու խմբային գործողություններ, հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնական խնդիրները։Ավելին20:5022.07.22 -
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխN զորամիավորման զորամասերում հուլիսի 22-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Հրամանատարությունն ստուգել է հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:Ավելին20:4422.07.22 -
ՀայաստանԳազատարի վնասման պատճառով դադարեցվել է Վահագնի թաղամասի գազամատակարարումըԵրևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասում ջրատարի կառուցման աշխատանքների ընթացքում վնասվել է ստորգետնյա միջին ճնշման պոլիէթիլենային գազատարը, ինչի պատճառով հուլիսի 22-ի ժամը 17։25-ից դադարեցվել է նշված թաղամասի Հրազդանի, Արաքսի, Արփայի, Վեդիի, Դեբեդի, Գանձասարի, Սիփանի, Բազումի փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։Ավելին20:3722.07.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Շոյգուն Թուրքիա է մեկնել. Էրդողանի ներկայությամբ համաձայնագիր է ստորագրվելԱվելին20:3022.07.22 -
ԻրավականԱռաջարկել ենք դատարանին Միկա Բադալյանի կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով․ փաստաբանԷրիկ Ալեքսանյաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Միքայել Բադալյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունն արդեն իսկ պաշտպանական կողմը մուտքագրել է Դատարան: Միջնորդության հիմքում էական նոր փաստարկ է հանդիսանում Մ. Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։ Առաջարկել ենք Դատարանին նաեւ վերջինիս կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով։ Հորդորում ենք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Մկրտչյանին անհապաղ մակագրություն կատարել՝ անհապաղ դատական նիստ հրավիրելն ապահովելու համար, հակառակ դեպքում յույաքանչյուր հապաղում կարող է առաջացնել անդառնալի հետեւանքներ։Ավելին20:2922.07.22 -
ԱռողջապահականԽորհուրդներ՝ արդյունավետ դետոքսի համարԴետոքսը հնարավորություն է տալիս վերականգնելու օրգանիզմի կենսունակությունը, օգնում է ազատվել տոքսիններից, խթանում է օրգանիզմի ֆիլտր համարվող լյարդի աշխատանքը, կարգավորում է աղիների աշխատանքը, նպաստում օրգանիզմի՝ վիտամինների յուրացման գործընթացին, խթանում է երիկամների աշխատանքը։ Դետքոսը խիստ դիետան կամ սովապահությունը չէ, մի շարք դետոքս-ծրագրեր ենթադրում են բալանսավորված սննդակարգ։ Օրգանիզմի մաքրում պետք է ոչ միայն ավելորդ քաշ ունեցողներին, դետոսքի ընթացքում ֆիզիկական ակտիվությունը հակացուցված չէ, ավելին՝ այն բարելավում է արյան շրջանառությունը, նպաստում օրգանիզմի՝ թույներից արդյունավետորեն ազատմանը, այսպիսով՝ ֆիզիկական ակտիվությունը դետոքսի կարևորագույն բաղադրիչներից է։ Դետքոսի շնորհիվ կարգավորվում է մարսողությունը, նաև լյարդի, երիկամների աշխատանքը։ Կոմպլեքս մաքրումից հետո անցնում է քրոնիկ հոգնածությունը, կարգավորվում է քունը, բարելավվում է մազերի և մաշկի որակը, դետոսքը նաև դրական է անդրադառնում տրամադրությանը, հոգեվիճակին։ Դետոքս ցուցված չէ հղիներին, կերակրող մայրերին, երեխաներին, դեռահասներին, ինչպես նաև սրտի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողներին։ Ստամոքսաաղիքային համակարգի, էնդոկրին համակարգի, նյութափոխանակության խնդիրներ ունեցողները պետք է դետոքսից առաջ անպայման խորհրդակցեն բժշկի հետ։ Դասական դետոքսի դեպքում թույլատրելի են բոլոր սննդամթերքները՝ բացառությամբ կարմիր մսի, կաթնամթերքի, կիսաֆաբրիկատների, քաղցրի, արագ սննդի, տապակած, յուղոտ, կծու մթերքների։ Որպես կանոն դետոքսի դեպքում օրվա ընթացքում սնվում են մեկ անգամ, սնունդը պատրաստում են շոգեխաշման կամ ջեռոցում եփման եղանակով, լոբազգիները թրջում են պատրաստելուց մի քանի ժամ առաջ։ Ջուր կարելի է խմել առանց սահմանափակումների, օգտակար է նաև կանաչ թեյը, որ հայտնի է հակաօքսիդանտ հատկությամբ։Ավելին20:2422.07.22 -
ԱռողջապահականԿրկնվող երազներ․ ինչու՞ են դրանք հետապնդում մարդկանց ու հնարավո՞ր է արդյոք ազատվել մղձավանջներիցՄեր երազները տարբեր են լինում, երբեմն՝ յուրօրինակ, իսկ երբեմն էլ նույն երազը կրկնվում է։ Լինում է նաև այնպես, որ կրկնվող երազներն սկսում են «հետապնդել» մարդուն։ Ինչու՞ էայդպես։ Հոգեթերապևտներն ունեն դրա բացատրությունը։ Բանն այն է, որ կրկնվող երազները ոչ միշտ, սակայն շատ հաճախ հաճելի երազներ չեն լինում, այլ մղձջավանջներ կամ վատ զգացողություններ արթնացնող երազներ։ Դա, որպես կանոն, նշանակում է, որ երազը տեսնողը ինչ-որ մի կարևոր բանի վրա պետք է կենտրոնացնի ուշադրությունը, լուծի ինչ-որ խնդիր, որը երկար ժամանակ է՝ այդ լուծմանն է սպասում։ Մեկ այլ հատկանշական հանգամանք էլ կա։ Կրկնվող երազները միշտ չէ, որ 100 տոկոսով նման են մեկը մյուսին։ Սովորաբար կրկնվում են որոշ դետալներ, թեմաներ։ Այս դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել տեղի ունեցող փոքր փոփոխություններին։ Օրինակ, եթե հոգեկան տրավմա հարուցող, կրկնվող երազում սկսում են հայտնվել, մյուս դետալներին միահյուսվել մարդիկ ու վայրեր՝ կյանքի ընթացիկ շրջանից, իսկ երազը դադարում է նույնպիսի սրությամբ ընկալվել, ինչպես սկզբնական շրջանում էր ու ավելի քիչ է անհանգստացնում մարդուն, նշանակում է՝ տրավմատիկ շրջանն աստիճանաբար հաղթահարվում է։ Իսկ ինչու՞ են մարդիկ կրկնվող երազներ տեսնում Երազները մարդուն օգնում են «վերամշակման ենթարկել» հուզական հիշողությունները, ուստի կրկնվող երազը զգացմունքային դաշտում եղած խնդրի «արտահայտում» է․ խնդրի, որը դեռ չի հաղթահարվել։ Օրինակ՝ մեծ կորուստ կրած և երկար ժամանակ այդ կորուստը սգացող մարդը կարող է երկար ժամանակ (նույնիսկ տարիներ շարունակ) կրկնվող երազներ տեսնել իր մեծ կորստի մասին, և այդ մղձավանջից ազատվելու համար պետք է աշխատի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, սեփական հուզական աշխարհը։ Մասնագետները գտնում են նաև, որ սահմանափակ դեպքերում, միայն երբեմն կրկնվող երազներ տեսնելը նորմալ է․ մարդու երազները որոշակի «շաբլոն», կրկնվող օրինաչափություն ունեն։ Բացի այդ, կրկնվող երազները կապ ունեն արթուն ժամանակ մարդու վարքի կրկնվող, դրսևորումների, ձևերի հետ։ Եթե մարդն անընդհատ, երկար ժամանակ վարքագծի մեկ՝ որոշակի ձև է դրսևորում, նա, ըստ ամենայնի, համապատասխան երազներ կտեսնի։ Օրինակ՝ եթե երազում մարդուն անընդհատ հետապնդում են, դա կարող է վկայել այն բանի մասին, որ արթուն ժամանակ նա խուսափողական վարքագիծ է դրսևորում․ խուսափում է կոնկրետ անձանցից, երևույթներից, խնդիրներից, դրանց լուծումներից և այլն։ Երբ վարքագիծը փոխվի, մեծ է հավանականությունը, որ նմանատիպ երազներ նրան այլևս չեն այցելի։ Այսպիսով, կրկնվող երազների հիմնական պատճառներից են լուծում չգտած զգացմունքային խնդիրները, սթրեսը, կրկնվող, նույնատիպ վարքագիծը։ Սթրեսով պայմանավորված երազներն ու կրկնվող երազները հատման շատ կետեր ունեն, բայց դրանք նույն երևույթը չեն։ Սթրեսով պայմանավորված երազը կարող է չկրկնվել, իսկ կրկնվող երազը կարող է նաև կապ չունենալ սթրեսի հետ։ Բայց եթե, օրինակ, կրկնվող վարքագիծը բացասաբար է ազդում մարդու վրա կամ սթրեսի պատճառ է դառնում, ապա դա անպայման կարտահայտվի նրա երազներում։ Սթրեսով պայմանավորված և երբեմն կրկնվող երազներից կարող են լինել բնական աղետների մասին երազները։ Մասնագետներն ընդհանրական կարծիք ունեն, որ երազում փոթորկի, ցունամիի կամ բնական այլ աղետի տեսարանները խորհրդանշում են մարդու սթրեսն ու դրա նկատմամբ նրա վերահսկողության կորուստը։ Այդպիսի երազները կարող են պայմանավորված լինել նաև արդիական ինչ-որ խնդրով, որն անհնագստացնում է մարդուն։ Բացի այդ, մարդու երազները կարող են պայմանավորված լինել նաև այն զգացմունքների հետ, որոնք կյանքի տվյալ շրջանում գերակշռում են նրա մոտ՝ տագնապ, անհանգստություն, վախ և այլն։ Հատկանշական է, որ նման դեպքերում բավականին հասուն տարիքի մարդիկ երազում կարող են տեսնել, թե պետք է քննություն հանձնեն դպրոցում կամ ինստիտուտում այնպիսի մի առարկայից, որի դասաժամերին երկար ժամանակ չեն այցելել կամ որին ժամանակին լավ պատրաստված չեն եղել ։ Այս դեպքում, ըստ մասնագետների բացատրության, երազն ասես «չափում» է մարդու սթրեսի մակարդակն ու «հուշում» նրան, որ սթրես հաղթահարելու փորձ նա արդեն ունի։ Կրկնվող երազները կարող են լինել ինչպես յուրահատուկ «սյուժեով», այնպես էլ՝ տարածված, «ունիվերսալ», որոնք տեսնում են ամենատարբեր մարդիկ։ Դրանցից են, օրինակ, երազները, որոնցում մարդուն հետապնդում են, կամ որոնցում մարդու ատամները թափվում են, կամ մարդը մերկ հայտնվում է հասարակության մեջ։ Ի՞նչ է պետք անել՝ կրկնվող երազներից ազատվելու համար Կա՞ արդյոք դեղատոմս կամ հատուկ մեթոդ, որը կօգնի ազատվել երկար ժամանակ ուղեկցող նույն երազից։ Լավագույն դեղատոմսն ու մեթոդը ինքնավերլուծությունն է․ հարկավոր է ժամանակ գտնել մտածելու և հասկանալու համար՝ ի՞նչ է կատարվում ձեր ներաշխարհում և ի՞նչ կարող է խորհրդանշել կրկնվող երազը։ Պետք է կամք գտնել՝ անելու առաջին քայլերը՝ հուզող ու լուծում չգտած խնդիրները կարգավորելու համար։ Ըստ մասնագետների, եթե մարդուն հետապնդում են այնպիսի սթրեսային երազներ, որոնցից է, օրինակ, լավ չպատրաստված առարկայից քննություն հանձնելը, նշանակում է՝ նա պետք է ավելի լավ նախապատրաստվի այն գործին, որը նախաձեռնել է կամ նոր է սկսում։ Եթե երազը մարդուն պատճառված հոգեկան մեծ հարվածով է պայմանավորված, գուցե ժամանակ է հարկավոր՝ կորստի հետ ապրելուն սովորելու համար։ Այս դեպքում լավագույն տարբերակը հոգեբանի, հոգեթերապևտի օգնությանը դիմելն է։ Իսկ եթե մարդն զգում է, որ կյանքի այդ հարվածի հետևանքները կարող է ինքնուրույն հաղթահարել ու զուգահեռաբար՝ ազատվել նաև տանջող երազներից, ապա պետք է փորձի մտովի վերադառնալ կրկնվող երազ, խորանալ դրա մեջ, վերլուծել, մեկնաբանել այն, փորձել չվախենալ այդ երազից։ Փոփոխություն այդ դեպքում այնպայման կլինի։ Կրկնվող երազները սովորաբար խորհրդանշում են, որ մարդը կանգ է առել ու մնացել ինչ-որ մի կետում, այդ պատճառով էլ այդպիսի երազներից հնարավոր է ազատվել նշված հոգեվիճակից դուրս գալու դեպքում։ Կրկնվող երազների միջոցով մարդու ենթագիտակցությունը հենց դա է փորձում հուշել նրան, ու այդպես կլինի այնքան ժամանակ, մինչև բուն գիտակցության մեջ չամրագրվի, որ պետք է շարժվել առաջ․ գիտակցել խնդրի էությունն ու քայլ անել՝ այն լուծելու համար։ Գործողություն՝ ուղղված խնդրի լուծմանը․ ըստ մասնագետների՝ կրկնվող երազներից ազատվելու լավագույն տարբերակներից մեկը հենց դա է։Ավելին20:1722.07.22