Լրահոս
Հայաստան
21:35
22.07.22
166

Թուրքը Երևանում գայլի պես ոռնում է, Հայաստանի ԱԱԾ-ն երեք օր է՝ ուսումնասիրում է

 

Թե որ սահմանն է անխոչընդոտ հատել թուրք երիտասարդ բլոգերը ու հայտնվել Երևանում՝ ԱԱԾ դիմելուց երեք օր անց էլ պարզ չէ: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը դեռ ուսումանսիրում են բլոգերի տեսանյութերը, թե ինչպես է թուրք երիտասարդը Երևանում ու 4 մարզում շրջում, գայլի պես ոռնում, «Գորշ գայլեր» խմբավորման նշանը ցույց տալիս, սպառնում և վիրավորում հայերին: Այդ տեսանյութերը թուրք տղամարդն իր տելեգրամյան ալիքում է տարածել: