Լրահոս
Սպորտ
21:43
22.07.22
115

Չավին կփորձի համոզել Դեպային և Դե Յոնգին, որպեսզի հեռանան «Բարսելոնայից»

Img default alt hy

«Բարսելոնան» ցանկանում է վաճառել Ֆրենկի դե Յոնգի և Մեմֆիս Դեպայի տրանսֆերները։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը՝ թիմի գլխավոր մարզիչ Չավին շփվել է ակումբի սպորտային բաժնի ներկայացուցիչների հետ, և որոշում է կայացվել վաճառել այս ֆուտբոլիստներին։

Ակումբը հույս ունի, որ այս գործարքներից կարող է ստանալ 100 մլն եվրո։ Չավին կփորձի համոզել Դեպային և Դե Յոնգին, որպեսզի հեռանան թիմից։ Չավիի կարծիքով՝ նրանց հեռանալը շահեկան կլինի բոլոր կողմերի համար։