Լրահոս
2022-11-12
-
ՀասարակականՀրդեհ Արգել գյուղում․ այրվել է մոտ 160 հակ անասնակերՆոյեմբերի 12-ին՝ ժամը 14:18-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղում՝ տներից մեկի բակում, այրվում է խոտի դեզ:Ավելին21:5612.11.22 -
Արտաքին քաղաքականությունԱլիևը պահանջում է, Փաշինյանն՝ առաջարկում. Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա՝ «ակտիվ շփումներ»«Բաքուն նոր էսկալացիայի նախապայմաններ է ստեղծում», «Կարող է պատերազմ սկսվել խաղաղության պայմանագրի կնքումից 12 ժամ հետո»: Երկու մտքի հեղինակն էլ Հայաստանի վարչապետն է: Ագրեսիան կանխատեսելով էլ՝ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ շարունակել Ադրբեջանի հետ շփումները ու հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին:Ավելին21:4412.11.22 -
ԻրավականՔրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ են կալանավորվել․ ՔԿՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի մի շարք հանգամանքներ:Ավելին21:3212.11.22 -
ԱրցախԱդրբեջանական զինուժը Խրամորթի տարածքում կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. տուժել է մեկ քաղաքացիՆոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից:Ավելին21:2012.11.22 -
ՀասարակականԱռողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ քննարկումները մտնում են ավարտական փուլԱռողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի շուրջ ակտիվ քննարկումները, տևական ճանապարհ անցնելով, մտնում են ավարտական փուլ։Ավելին21:1612.11.22 -
ԻրավականՊեմզաշենի գործով ձերբակալվածը ոստիկանությունում խոստովանել է կատարածը. ոստիկանությունը որոնում է ևս մեկ անձիՔրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները՝ համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են Պեմզաշենում կատարված սպանությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:Ավելին21:0412.11.22 -
ՀասարակականՊՆ կազմակերպած մարտական հրաձգության դասընթացներին կանանց ներկայացվել է ժամանակակից սպառազինության մի շարք նմուշների առանձնահատկություններըՊաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են։Ավելին21:0012.11.22 -
ՀասարակականԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբՆոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-19:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ավելին20:5012.11.22 -
ՀասարակականՎրաերթ Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել էՆոյեմբերի 11-ին, ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 198-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 59-ամյա Հայկ Խաչատրյանին, որը մահացել է: Վարորդը դիմել է փախուստի:Ավելին20:4212.11.22 -
ՀայաստանՀայլուր 20։30 Սամարղանդի «կրակոցը». Թուրանական բանակը «գրոհում է» Հայաստանը՝ Մետաքսի ճանապարհովՀայլուր 20։30 Սամարղանդի «կրակոցը». Թուրանական բանակը «գրոհում է» Հայաստանը՝ Մետաքսի ճանապարհովԱվելին20:3012.11.22 -
ՔաղաքականԱմենասարսափելին մեռնողին երանի տալն է. Անդրանիկ ԹևանյանՀայ ժողովրդի իմիջին լրջագույն հարված է հասցվել ու շատ մեծ ջանքեր են պահանջվելու՝ ապացուցելու համար, որ մենք իրականում այդպիսին չենք:Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։Ավելին20:2012.11.22 -
ՔաղաքականԹուրքագիտությունն՝ ընդդեմ «թուրքասիրության». Գիրք-պատասխան՝ «խաղաղության դարաշրջանի այբբենարանին»Երևանում լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը» աշխատանքը։ Այս գրքով է Մելքոնյանը պատասխանում Հայաստանի առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի այն աշխատությանը, որ կոչվում է «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն»:Ավելին20:1012.11.22 -
Արտաքին քաղաքականությունԵԽ պատգամավորը ԵՄ-ին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջԵվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն մեղադրել է Եվրամիությանը՝ Կովկասում և հատկապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար:Ավելին20:0012.11.22 -
ՀասարակականԲնակարանային գողության դեպքը բացահայտվեց համատեղ միջոցառումների արդյունքումՆախաքննությունը շարունակվում է:Ավելին19:4512.11.22 -
ՀասարակականՍեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհվածի 23-ամյա կինն ինքնասպան է եղելԱյսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ավելին19:3412.11.22 -
ՏարածաշրջանԼարված իրավիճակ Բաքվում. Ադրբեջանում չեն հասկանում՝ ո՞ւմ համար են կռվելԲաքվում վերջին տարիների ամենամասշտաբային ցույցն է եղել: Ավելի քան 200 քաղաքացու են իրավապահները բերման ենթարկել: Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» ներկայացուցիչները իշխանությանը մեղադրում են զինծառայողներին անտերության մատնելու համար: Ադրբեջանում 44-օրյա պատերազմի 3 տասնյակ մասնակից է ինքնասպան եղել, նրանցից երեքը ինքնահրկիզվել է:Ավելին19:3012.11.22 -
ԻրավականՊեմզաշենում մոր և 2 երեխաների սպանության կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը:Ավելին19:2312.11.22 -
ՔաղաքականՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի մի շարք քաղաքական դեմքերի հետՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եվրոպական երկրներ իր աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 9-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵԽ պատգամավորներ, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևի, Հայաստանի հետ Եվրոպական խորհրդարանի բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի և Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Ռոբերտ Հայշելի հետ, ով հանդիպմանը մասնակցում էր քաղաքական խմբի ղեկավարության անունից։Ավելին19:1512.11.22 -
ՍպորտԱրցախցի Դավիթ Գրիգորյանը աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է. Սամբոյի ԱԱՍամբոյի աշխարհի 2022 թ. առաջնության մրցումային երկրորդ օրը 88 կգ քաշային կարգում հաջող ելույթներ ունեցավ Դավիթ Գրիգորյանը: Նախնական գոտեմարտերում նա հեշտությամբ հաղթեց ֆրանսիացի Ժան Դելոնսային (3:1), ապա գրեթե հավասար պայքարում (1;1) հաղթահարեց վրացի Պաատա Ղվինիաշվիլու արգելքը:Ավելին19:0012.11.22 -
Հասարակական23-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց և զենք է հայտնաբերվելՆոյեմբերի 11-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Բագրատունյաց փողոցում հայտնաբերել և, զենք-զինամթերք ու թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:Ավելին18:4512.11.22