Լրահոս
2022-11-15
-
ՔաղաքականՀայաստանը պատրաստակամ է Կիպրոսի հետ բազմաշերտ փոխգործակցության. Վահագն ԽաչատուրյանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսը (նստավայրը՝ Մոսկվա):Ավելին16:1815.11.22 -
ՔաղաքականՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքների դեմ տասնամյակներ աշխատելուց հետո Ալիևան այլևս չի հանդիսանում բարի կամքի դեսպան. ԲալայանՆիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:Ավելին16:1015.11.22 -
ՀասարակականՄի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվիԼրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:Ավելին16:0015.11.22 -
ՀասարակականՀամածառայակցի կրակոցից զինվոր է մահացել․ ՊՆՆոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը (ծնված՝ 2002թ.): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։Ավելին15:5015.11.22 -
ՀասարակականՈստիկանները բաժին են տարել հոր հրացանով շրջող պատանունՆոյեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր հավաստի տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի մի շենքի մոտակայքում քաղաքացին շրջում է զենքը ձեռքին:Ավելին15:4415.11.22 -
ԻրավականԴատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին ժամանակավորապես բացակայել երկրիցԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը ժամանակավորապես բացակայել երկրից։Ավելին15:3515.11.22 -
ՀայաստանՀայլուր 15։30 Բռնագանձել Ալիևի ունեցվածքը. բանաձև՝ Ֆրանսիայի ՍենատումՀայլուր 15։30 Բռնագանձել Ալիևի ունեցվածքը. բանաձև՝ Ֆրանսիայի ՍենատումԱվելին15:3015.11.22 -
ՀասարակականՍուր շնչառական վարակներով պայմանավորված՝ Հայաստանում հոսպիտալացումների թիվն աճել էՍուր շնչառական վարակներով պայմանավորված՝ Հայաստանում հոսպիտալացումների թիվն աճել է:Ավելին15:2815.11.22 -
ՀասարակականԱրայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին:Ավելին15:2215.11.22 -
ՏարածաշրջանԻրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են «փոխըմբռնման միջոցով լուծել խնդիրները»Իրանա-ադրբեջանական գերլարված հարաբերությունների ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսով խոսել է ադրբեջանցի պաշտոնակցի հետ: Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ու Ջեյհուն Բայրամովը, ըստ պաշտոնական աղբյուրի, պայմանավորվել են երկխոսության և փոխըմբռնման միջոցով լուծել խնդիրները:Ավելին15:1415.11.22 -
ՄիջազգայինՉինաստանը հանդես է եկել Մեծ 20-յակից Ռուսաստանին դուրս մղելու դեմՉինաստանը հանդես է եկել G20-ից և մյուս միջազգային հարթակներից Ռուսաստանին դուրս մղելու դեմ, հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին՝ Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպման սկզբում:Ավելին15:0615.11.22 -
Հասարակական79-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած79-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։Ավելին14:5815.11.22 -
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի փոխարտգործնախարարի հետԱշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սպիրոս Ադդասի հետ։Ավելին14:5015.11.22 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձև է քննարկելու Ֆրանսիայի ՍենատըՖրանսիայի Սենատն այսօր քննարկելու է նոր բանաձև, որը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ: Փաստաթուղթը նաև հորդորում է Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: «Կոչ ենք անում բռնագանձել ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքը ու ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելք դնել»,- նշված է փաստաթղթում։Ավելին14:4515.11.22 -
ՄիջազգայինԷրդողանն ու Բայդենը հանդիպել ենԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 15-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի հետ, հայտնում է թուրքական NTV-ն։Ավելին14:4015.11.22 -
ՍպորտԱռաջին Մունդիալն արաբական երկրում. Ֆուտբոլի ԱԱ-ի մեկնարկին մնացել է 5 օրԵվ կրկին 4 տարի անց ֆուտբոլասերներն աշխարհի տարբեր ծայրերից մեկ ամիս շարունակ գամվելու են հեռուստաէկրաններին և ողողելու են մարզադաշտերը: Կատարն ընդունում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը: Եվ, գուցե, հենց այս աշխարհի առաջնությունում կստեղծվեն ֆուտբոլային կոմբինացիաներ, որոնք կփոխեն ֆուտբոլի մասին մեր կարծիքը, կխփվեն գոլեր, որոնց մասին կխոսվեն տարիներ շարունակ: Ֆուտբոլային 90 րոպեները նորից միլիոններին կսովորեցնեն զգալ հաղթանակի այն նույն երջանկությունը և պարտության դառնությունը, ինչ խաղադաշտի 11 ֆուտբոլիստները: Կստիպեն վեր ցատկել, ապշել, հիասթափվել, քանի որ հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը` 90 րոպեի ընթացքում համախմբել միլիոններին:Ավելին14:3415.11.22 -
ՔաղաքականԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է համահունչ լինի Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու կենսունակությանը. Հայ դատի հանձնախումբԱՄՆ-ի քաղաքականությունը Կովկասի նկատմամբ պետք է ամրապնդի Հայաստանի և Արցախի անվտանգությունն Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքներից, նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ, որը ներկայացվել է նոյեմբերի 16-ին կայանալիք տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումների համար:Ավելին14:2615.11.22 -
ՔաղաքականՏարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը շարունակում են խոչընդոտել Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները. Արարատ ՄիրզոյանՆոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:Ավելին14:1815.11.22 -
ՀասարակականՎրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ապա դիմել փախուստի ու բախվել բնակչի սեփական տան երկաթե դարպասին․ կան վիրավորներԵրեկ՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում, դեռևս չպարզված անձը, իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 37/19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ Մուրադ Ս․-ին և Երևանի բնակիչ 55-ամյա Լեռնիկ Բ․-ին։Ավելին14:1015.11.22 -
ՔաղաքականՔՊ-ականն ուզում է, որ ԱԺ աշխատանքը լուսաբանող լրագրող-օպերատորները գնան զինվորական հավաքներիԻշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն, իր խոսքով, «էնքան են մաշեցրել բարեփոխում բառը, որ ռիսկ չի անում օգտագործել»: ՔՊ-ականն այսօր ակնարկել է, որ հիմա էլ լրագրող-օպերատորներին մեկուսանցնելու համար են զինվորական հավաքներն օգտագործելու: Անդրանիկ Քոչարյանը հույս ունի՝ երբ սկսվեն 25-օրյա հավաքները, կնոսրանան խորհրդարանի աշխատանքը լուսաբանող օպերատորների շարքերը:Ավելին14:0515.11.22