Լրահոս
2022-12-14
-
ՏարածաշրջանՍաակաշվիլին կրկին հացադուլ է հայտարարելԱնազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին հացադուլ է հայտարարել, հայտնում է Aliq.ge-ն։Ավելին18:1214.12.22 -
ՍպորտՄբապպեն ու Հակիմին ամենաբարձր արագությունն են ցույց տվել ԱԱ-ումՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին ու հարձակվող Կիլիան Մբապեն, ովքեր այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կհանդիպեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, մրցաշարում նույն առավելագույն արագությունն են զարգացրել։ Այս մասին հայտնում է Squawka-ն։Ավելին18:0414.12.22 -
ՀասարակականՊատերազմի օրերին Շուշիում պսակադրված զույգը երեխա է ունեցելԱրցախաբնակ Մարիամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար նորածին զավակի հետ ու գրել.Ավելին17:5614.12.22 -
ԻրավականՀանրային քրեական հետապնդում՝ զորամասի հրամանատարի նկատմամբՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաև՝ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու և կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռևս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:Ավելին17:5214.12.22 -
ՔաղաքականԱռանց միջազգային մեխանիզմի՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև իրական երխոսություն հնարավոր չէ. ԱԳՆ-ում ընդունել են դեսպաններինԴեկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանի և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:Ավելին17:4814.12.22 -
ՍպորտՍա ուղղակի աղետ է. Մոդրիչը՝ խաղի գլխավոր մրցավարի մասինԽորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դժգոհ է մնացել ԱԱ-2022-ի Արգենտինայի հետ կիսաեզրափակիչ խաղում (0:3) մրցավար Դանիելե Օրսատոյի աշխատանքից։Ավելին17:4014.12.22 -
Արտաքին քաղաքականությունՉավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերութուններիցԹուրքմենստանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին, փոխանցում է Ermenihaber-ը։Ավելին17:3014.12.22 -
ՔաղաքականԱյս ամենը տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության ու լռելյայն համաձայնության պայմաններում․ «Հայրենիք» կուսակցություն«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել.Ավելին17:2214.12.22 -
ՔաղաքականԽորհրդարանական սկանդալ՝ Լաչինի միջանցքի շուրջՔՊ-ն խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացրել և 57 կողմ ձայնով ընդունել է իր հայտարարությունը: Այն, ըստ ընդդիմության, ոչ միայն վնասում է Հայաստանին և Արցախին, այլև՝ օգնելու է թուրք-ադրբեջանական տանդեմին, կանաչ լույս է վառելու Ադրբեջանի համար»: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այս հայտարարությունն անելուց հետո լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը:Ավելին17:1814.12.22 -
ԱրցախԱրցախում գազամատակարարման բացակայության պատճառով օգտագործվող բալոնները հրդեհավտանգության տեսանկյունից վտանգավոր են. ԱԻՊԾԱրցախում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով կենցաղում քաղաքացիներն օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսանկյունից բավականին վտանգավոր են: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:Ավելին17:1414.12.22 -
ԻրավականԲացահայտվել և կանխվել է մի շարք անձանց անօրինական միգրացիա կազմակերպելու հերթական դեպքըՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտում և Շիրակի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ԱԱԾ քննչական դեպարտամենտի և հիշյալ օպերատիվ ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացրած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան և Արմավիր քաղաքներում տուրիստական գործունեություն իրականացնող Ա. Պ-ն 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում շահադիտական դրդումներից ելնելով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան՝ օտարերկրյա պետություն մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը կազմակերպելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել նույն գործունեությամբ զբաղվող Ք. Մ-ի հետ, որից հետո, պայմանավորվածության համաձայն` խմբի անդամներով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, կատարելով դերերի բաշխում, Հայաստանի Հանրապետության 6, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու համար վերջիններիս կողմից 3.000-3.500 ԱՄՆ դոլար գումարներ տալու դիմաց ՀՀ-ից մեկնել ցանկացող հիշյալ անձանց՝ «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով այլ փաստաթղթերի հետ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմիններ են ներկայացրել նաև վերջիններիս անվամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող, կեղծ փաստաթղթեր՝ անշարժ գույք և աշխատանք ունենալու, ամուսնացած լինելու հանգամանքի, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, ինչպես նաև բովանդակությամբ ակնհայտ կեղծ այլ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ՝ այդ կերպ օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություններ ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ կազմակերպել են մի շարք անձանց անօրինական միգրացիան:Ավելին17:0614.12.22 -
ՔաղաքականՄեր ոգին չի կոտրվել. հայ ժողովրդի կողքին եմ լինելու և շարունակելու եմ անել ինձնից կախված ամեն ինչ. Սամվել ԿարապետյանԼուրջ մտահոգությամբ եմ հետևում Ադրբեջանի հերթական սադրանքի շուրջ զարգացումներին. Արդեն երկրորդ օրն է՝ Արցախը փաստացի շրջափակման մեջ է. Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակ է, հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ արգելափակված: Այս մասին հայտարարություն է տարածել «Տաշիր» ընկերությունների խմբի և հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը:Ավելին16:5814.12.22 -
Քաղաքական«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՕրերս Երևանում տեղի ունեցած «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի մասնակիցները դեկտեմբերի 13-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ուղեկցությամբ:Ավելին16:5014.12.22 -
ՀայաստանՈւղիղ. Հրատապ հավաք Հանրապետության հրապարակում. «Լաչինի միջանցքը նաև քո կյանքի ճանապարհն է»Ուղիղ. Հրատապ հավաք Հանրապետության հրապարակում. «Լաչինի միջանցքը նաև քո կյանքի ճանապարհն է»Ավելին16:4814.12.22 -
ՀասարակականԻնչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներինԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Ավելին16:4614.12.22 -
ԱշխարհԵՄ էներգետիկայի նախարարները համաձայնության չեն եկել գազի գնի վերին շեմի շուրջ. Ռումինիայի էներգետիկայի նախարարԵՄ էներգետիկայի նախարարները համաձայնության չեն եկել Եվրամիությունում բնական գազի գնի վերին շեմի և գազի շուկայի շտկման մեխանիզմի այլ տարրերի վերաբերյալ, հաղորդել է Ռումինիայի էներգետիկայի նախարար Վիրջիլ Պոպեսկուն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։Ավելին16:4314.12.22 -
ՀասարակականՃապոնիայի դեսպանության աջակցությամբ Շիրակի մարզում բարեկարգվելու է Վարդաքարի ջրամբարը«Շիրակի մարզում Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագրի» իրականցման նպատակով Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «ՇԻՐԱԿ» ջրօգտագործողների ընկերության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր ստորագրվեց։Ավելին16:3514.12.22 -
ԱրցախԱրցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատություններըԱդրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։Ավելին16:2714.12.22 -
ՔաղաքականՀայաստանը պատրաստակամ է Մավրիտանիայի հետ ակտիվացնել հարաբերությունները. Վահագն ԽաչատուրյանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամեդ Մահմուդ Դախին:Ավելին16:2214.12.22 -
ԱրցախԸստ անհրաժեշտության` կսահմանափակվի Արցախի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը. Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրՆախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին:Ավելին16:1414.12.22