Լրահոս
2023-04-06
-
Հասարակական24 ժամ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:3006.04.23 -
ԻրավականԱպօրինի թմրաշրջանառության դեպք՝ Լենուղի գյուղումՈստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Արմավիրի բաժնի գործընկերների հետ։ Նրանք նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն են կատարել Լենուղի գյուղի 30-ամյա մի բնակչի մառանում։ Հայտնաբերվել են մոտ 67 գրամ կանեփի սերմերով խառնուրդ, ընդհանուր 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ և 4 փաթեթ կանեփի սերմեր։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին00:0006.04.23
2023-04-05
-
ՀասարակականՎարդենիսում պատմության ուսուցիչը 07-ով վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհունԱյսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից «վերին ծնոտի 1-ին, 2-րդ, 3-րդ կտրիչ ատամների վնասվածքներ, դեմքի շրջանի սալջարդ, ցնցում հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Մարիա Կ.-ն է: Մինչ բժիշկները երեխային անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Գեղամ Հ․-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով, Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել Մարիա Կ.-ին: Գեղամ Հ.-ն աշխատում է Գեղաքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում, որպես պատմության ուսուցիչ: Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից «վերին ծնոտի 1-ին, 2-րդ, 3-րդ կտրիչ ատամների վնասվածքներ, դեմքի շրջանի սալջարդ, ցնցում հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Մարիա Կ.-ն է: Մինչ բժիշկները երեխային անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Գեղամ Հ․-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով, Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել Մարիա Կ.-ին: Գեղամ Հ.-ն աշխատում է Գեղաքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում, որպես պատմության ուսուցիչ:Ավելին23:5205.04.23 -
ՏարածաշրջանԷրդողանին դաշնակից չի համարում ԱՄՆ-ը. Բայդենն աջակցում է ընդդիմության թեկնածուինԹուրքիայում ընտրություններին ընդառաջ՝ նորից լարվել են Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները: Պատճառը, ըստ փորձագետների, Բայդենի անտարբերությունն է Էրդողանի նկատմամբ, որին չէին հրավիրել ԱՄՆ նախագահի կազմակերպած «Հանուն ժողովդրավարության» գագաթնաժողովին: Թուրքիայի նախագահի նյարդերը տեղի են տվել, երբ Անկարայում Նահանգների դեսպանը հանդիպել է իր հիմնական մրցակից Քըլըչդարօղլուի հետ:Ավելին23:4505.04.23 -
ՏարածաշրջանՌուսաստանում դիվերսիաների նախապատրաստմանը ներգրավված են արևմտյան հատուկ ծառայությունները. Պուտին«Ոչ միայն Ռուսաստանի, նաև Դաշնությանը միացած նոր մարզերի տարածքում դիվերսիաների և ահաբեկչական հարձակումների նախապատրաստմանը ներգրավված են երրորդ երկրների և արևմտյան հատուկ ծառայությունները»։ Այսպիսի պնդում է արել Ռուսաստանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստում:Ավելին23:3705.04.23 -
ՄիջազգայինՌուսաստանի և Չինաստանի դեմ ու ամեն ինչ՝ հանուն Ուկրաինայի.ՆԱՏՕ-ն գտնում է իր տեղը նոր աշխարհակարգումՆԱՏՕ-ական երկրների արտգործնախարարների հավաքի հիմնական թեման Չինաստան-Ռուսաստան ջերմացող հարաբերություններն են: Բրյուսելից Պեկինին ճիշտ դիրքավորվելու կոչ է հնչել: Երկրորդ օրն է՝ Դաշինքում քննարկում են անվտանգային հարցեր: Ստոլտենբերգը խոստացել է մինչև վերջ օգնել Կիևին Մոսկվային դիմակայելու համար:Ավելին23:3005.04.23 -
Աշխարհ«Մեծ հանցագործություն՝ աղոթողների դեմ». իսրայելցի ուժայինները ներխուժել են մզկիթ«Մեծ հանցագործություն՝ աղոթողների դեմ»: Այսպես է Պաղեստինի վարչապետը անվանել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իսրայելցի ոստիկանների բռնի գործողությունները պաղեստինցիների նկատմամբ: 3 հարյուրը անցնող պաղեստինցիներին ձերբակալելու համար իսրայելցի ոստիկանները լուսաձայնային նռնակներ ու թունավոր գազ են բաց թողել մզկիթ: Հորդանանն ու Եգիպտոսը դատարպատել են Իսրայելի գործողությունները:Ավելին23:2205.04.23 -
ՔաղաքականԹքոտ սկանդալ. գլխավոր դերերում՝ Ալեն Սիմոնյան, Փաշինյան կրտսեր և ուրիշներՀասարակական 11 կազմակերպություն հորդորում է խորհրդարանական մեծամասնությանը հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով Ալեն Սիմոնյանին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար։ Նշել են, որ, քաղաքացու դեմքին թքելով, խորհրդարանի խոսնակը ցինիկ և անպատասխանատու վարքագիծ է դրսևորել:Ավելին23:1505.04.23 -
ՏարածաշրջանՊուտինը ԱՄՆ դեսպանի երեսին ասում է ողջ ճշմարտությունըԽորը ճգնաժամում են Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները, հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է Դաշնությունում մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրամիության նորանշանակ դեսպանների հավատարմագրերը: Պուտինը իր խոսքում նշել է, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններից է կախված գլոբալ անվտանգությունն ու կայունությունը, բայց երկու մայրաքաղաքները ժամանակակից աշխարհակարգի ձևավորման վերաբերյալ սկզբունքորեն տարբեր մոտեցումներ ունեն:Ավելին23:0705.04.23 -
Հասարակական«Էն ռուսը անգամ քֆուրով էր խոսում». ադրբեջանցիների ներխուժումը՝ ռուս խաղաղապահների մեքենաԱրցախ մուտք գործելու համար ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն: Ըստ Արցախի նախկին պետնախարար Արտագ Բեգլարյանի՝ դա ադրբեջանցիների նախապայմաններից մեկն է եղել, որը իրագործելուց հետո միայն արցախցի 27 քաղաքացիները կարող էին մուտք գործել Ստեփանակերտ: Նրանք Արցախի այն բնակիչներն էին, որոնք Բերձորի բլոկադայի պատճառով 115 օր հեռու են եղել ընտանիքներից: Միայն 4 կնոջ են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շտապօգնության մեքենաները տարել Ստեփանակերտ, երբ 5 ժամ Բերձորի միջանցքում մնալուց հետո նրանց ինքնազգացողությունը վատացել է:Ավելին23:0005.04.23 -
ՄիջազգայինԻրանի պատգամավորները դատապարտել են Իսրայելում դեսպանատուն բացելու Ադրբեջանի որոշումըԻրանի խորհրդարանի շուրջ 210 պատգամավորներ հայտարարություն են տարածել, որում դատապարտել են բռնազավթված պաղեստինյան տարածքներում Ադրբեջանի դեսպանատան բացումը, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի պատվիրակի նշանակումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը: Իրանի խորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել Իրանի արտաքին գործերի նախարարությանը քայլեր ձեռնարկել այդ կապակցությամբ: Այսօր տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը դեսպանատուն է բացել Իսրայելում և «իր դեսպանին ներկայացրել է կեղծ ռեժիմին՝ անհավատալի արարք, որը հակասում է իսլամական աշխարհի շահերին»։ «Ադրբեջանի պաշտոնյաների այս քայլը կհանգեցնի տարբեր բացասական քաղաքական հետևանքների, և մուսուլմանները նրանց կհամարեն ճնշված պաղեստինցիների դեմ կատարած հանցագործություններում սիոնիստական ռեժիմի մեղսակիցներ», - նշված է հայտարարությունում։ Իրանցի պատգամավորներն արաբական և իսլամական կառավարություններին, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Միջխորհրդարանական միությանը հորդորել են դատապարտել Ադրբեջանի քայլը։ Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մարտի 29-ին: Դեսպանատան բացմանը Իսրայել էր մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:Ավելին22:4505.04.23 -
ՀասարակականԳավառում 34-ամյա վարորդը Mazda-ով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտիԱյսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Վաչագան Գ.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 11-ամյա Ս. Հովեյանին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել «Գավառ» բժշկական կենտրոն: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին22:3705.04.23 -
ՍպորտՉեմպիոնն ու մարզիչը հացադուլ են սկսել. դոպինգ սկանդալ՝ հայկական բռնցքամարտումՀայկական բռնցքամարտում նոր աղմկոտ պատմություն է հասունանում: Մեր հավաքականի անդամ Հենրիկ Սահակյանն ու նրա մարզիչը հացադուլ են սկսել՝ հայտարարելով, թե կեղծ են դոպինգ թեստի արդյունքները, ըստ որոնց՝ բռնցքամարտիկը արգելված նյութեր է օգտագործել: Հայաստան հակադոպինգային գործակալության հայտարարությունից հասկանում ենք, որ դեռ վերջնական չեն մարզիկի դոպինգ թեստի արդյունքները։Ավելին22:3005.04.23 -
ՄիջազգայինԴա տեղի ունեցավ Ամերիկայում. առաջին մեղադրյալ նախագահը«Ես երբեք չէի պատկերացնի, որ Ամերիկայում այսպիսի բան կարող է տեղի ունենալ»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը Նյու Յորքում դատական նիստին մասնակցելուց հետո: Թրամփը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Ֆլորիդա վերադարձից հետո Միացյալ Նահանգների 45-րդ նախագահն ասել է, որ իր միակ հանցանքը երկրի անվախ պաշտպանությունն է եղել այն ոչնչացնել ձգտողներից: Թրամփին երեքշաբթի երկու ժամով ձերբակալել են Նյու Յորքում, պաշտոնապես մեղադրանք ներկայացվելուց հետո ազատ է արձակվել: Նա դատարան է մտել առանց ձեռնաշղթաների:Ավելին22:1505.04.23 -
«Արդեն ծաղրում են». թշնամու քրքիջը՝ Տեղի բնակիչների ականջում է, իշխանությունը բերանը ջուր է առելՏեղ գյուղում թշնամու դիտակետից 150 մետր հեռու գտնվող մեղվի փեթակները դուրս բերելիս հայ գյուղացիներին ծաղրուծանակի են ենթարկել ադրբեջանցիները: Այսպես չէր լինի, եթե ժամանակին իմանայինք ադրբեջանցիների առաջխաղացման մասին, ասում են Տեղի բնակիչները ու արձանագրում, որ 4-րդ օրն է՝ գյուղում իրավիճակի մասին պաշտոնական հայտարարություն չկա:Ավելին22:0005.04.23 -
ԻրավականԲջջային հեռախոսների և այլ սարքերի վաճառքի դեպքեր են բացահայտվելՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում գործող խանութ-սրահներից, վաճառքի և սպասարկման կենտրոններից կատարված գողության, գողության փորձի, կողոպուտի, կողոպուտի փորձի, ինչպես նաև շորթման բազմաթիվ դեպքեր: Քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Երևանի 37-ամյա և Արագածոտնի մարզի 35-ամյա բնակիչները, 2022թ. օգոստոսի 6-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող՝ հեռահաղորդակցության օպերատոր հանդիսացող ընկերությունների, բջջային հեռախոսների և հեռահաղորդակցության սարքավորումների վաճառքով զբաղվող ընկերությունների վաճառքի և սպասարկման կենտրոններ, որտեղ գտնվող ցուցատախտակների և վաճառասեղանների վրայից, որոշ դեպքերում միայնակ, որոշ դեպքերում՝ օժանդակությամբ, գաղտնի հափշտակել են բջջային հեռախոսներ, անլար ականջակալներ, արտաքին լիցքավորիչ սարքեր և այլ իրեր՝ ընկերություններին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս: Դեպքերից 3-ի ժամանակ՝ նրանք ցուցատախտակի վրայից գաղտնի հափշտակել են բջջային հեռախոսներ կամ անլար ականջակալ, սակայն նկատվելով վաճառասրահների աշխատակիցների կամ հաճախորդի կողմից, դիմել են փախուստի՝ տանելով կամ թողնելով գողացված ապրանքը։ Քննությամբ պարզվել է նաև, որ 37-ամյա տղամարդը, գտնվելով Երևան քաղաքի Կարապի լճի մոտակայքում, օգտվելով քաղաքացու անուշադրությունից, գաղտնի հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս և բանկային քարտեր: Քաղաքացին, հայտնաբերելով դրամապանակի և հեռախոսի բացակայությունը՝ զանգահարել է իր հեռախոսահամարին, որին պատասխանել է 37-ամյա տղամարդը: Վերջինս, հրաժարվելով վերադարձնել քաղաքացուն պատկանող դրամապանակը և բջջային հեռախոսը՝ ետ չվերադարձնելու սպառնալիքով, նրանից պահանջել է 20.000 ՀՀ դրամ, որին քաղաքացին համաձայնվել է: Ապա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հեռակա դիտարկմամբ, Առնո Բաբաջանյանի արձանի մոտ, քաղաքացին մոտեցել է 37-ամյա տղամարդուն, պահանջել իր դրամապանակն ու բջջային հեռախոսը, սակայն վերջինս վերադարձրել է միայն դրամապանակը, իսկ բջջային հեռախոսը վերադարձրել է պարեկային ծառայության հիշյալ աշխատակիցների մոտենալու ժամանակ, որից հետո նա ձերբակալվել է: 37-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 253-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 44-254-րդ հոդվածի 1-ին մասով, 44-253-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 35-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 46-254-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ: Քննությամբ պարզվել է, որ նշված հանցանքները կատարվել են խանութ-սրահներում, վաճառքի և սպասարկման կենտրոններում անվտանգության համակարգերի բացակայության կամ դրանց խափանված լինելու, ինչպես նաև՝ անվտանգությունն ապահովող աշխատակիցների թույլ վերահսկողության պատճառով: Որոշ դեպքերում թեև սրահներում առկա են եղել տեսանկարահանող սարքեր, սակայն դրանք չեն գործել կամ անորակ են տեսագրել: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետի կողմից միջնորդագրեր են ուղարկվել հեռահաղորդակցության օպերատոր հանդիսացող ընկերությունների, բջջային հեռախոսների և հեռահաղորդակցության սարքավորումների վաճառքով զբաղվող համապատասխան ընկերությունների տնօրեններին, որպեսզի նմանատիպ հնարավոր նոր հանցավոր ոտնձգությունները նախականխելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկվեն հանցագործությանը նպաստած նշված պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:4505.04.23 -
ՀասարակականԱդրբեջանցիները Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբԱյսօր՝ ապրիլի 5-ին, ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, նշանառության տակ վերցրել Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին: Այս մասին հայտնում ե նԱրցախի ոստիկանությունից: «Վերջինս, ժամը 16:00-ի սահմաններում, Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող «Բելառուս-82» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում: Մարտական դիրքերից հրաձգային տարբեր զենքերով կրակել են Արցախի բնակչի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել՝ խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:Ավելին21:3205.04.23 -
Արտաքին քաղաքականությունԶախարովան շեշտում է՝ ՀԱՊԿ-ը պատրաստ է, գնդակն էլ Հայաստանի դաշտում է«Գնդակը Երևանի դաշտում է», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀԱՊԿ խաղաղապահների՝ Հայաստանում առաքելության տեղակայման վերաբերյալ հարցին: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո Լավրովը ասել էր, որ Ռուսաստանին բավարարում է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու՝ Հայաստանի շարունակական հետաքրքրությունը։Ավելին21:3005.04.23 -
ԱշխարհՏղամարդը կացնով հարձակվել է մանկապարտեզի վրա և կյանքից զրկել չորս երեխայիԲրազիլիայում տղամարդը հարձակվել է մանկապարտեզի վրա և սպանել չորս երեխա յի. Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 5-ին, հայտնում է The Mirror-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան երկրի հարավում գտնվող Բլումենաու քաղաքում։ Տղամարդը, պատի վրայով ցատկելով, մտել է մանկապարտեզի տարածք և սկսել կացնով հարվածել երեխաներին։ Նրանցից չորսը մահացել է, հինգը՝ վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Հանցագործը արարքից անմիջապես հետո ներկայացել է ոստիկանություն։ Հետաքննությունը կպարզում հանցագործության դրդապատճառներն ու այլ հանցակիցների հնարավոր առկայությունը։ Շենքը շրջափակել են ուժայինները, ներսում են գտնվում նաև երեխաներ։Ավելին21:1505.04.23 -
ԱշխարհՍախալինում մոտ 100 ձկնորսների են փրկել պոկված սառցաբեկորի վրայիցՓրկարարները մոտ 100 սիրողական ձկնորսների են իջեցրել պոկված սառցաբեկորի վրայից, որը հոսանքը բաց ծով էր քշել-տարել Սախալինի հարավային ափերի մոտ: Այս տեղեկատվությունը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սախալինի մարզի Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Ժամը 17:20-ին (Երևանի ժամանակով 10:20-ին) Ռուսաստանի ԱԻՆ Սախալինի մարզի Գլխավոր վարչության որոնողափրկարարական ջոկատի փրկարարները սառցաբեկորից իջեցրել են 42 ձկնորսների, 50 ձկնորսների Էլ դուրս են բերել սառցային դաշտից», - հայտնել են վարչությունում։ Փրկարարական գործողությանը մասնակցել է «Խիվուս» օդաբարձով նավը։ Փրկարարները զննել են սառցային դաշտը: Այսօր ավելի վաղ նույն վայրում երկու սիրողական ձկնորսներ են ընկել ջուրը՝ սառույցի տակ, և մահացել։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Նրանք զոհվածների մարմինները տարել են ափ։ Այժմ Սախալինի հարավում տաք և արևոտ եղանակ է, տեղումներ և քամի չկան։ Օդի ջերմաստիճանը կղզու հարավում երեկոյան ժամերին +5-ից մինչև +9 աստիճան է։ Փրկարարները բազմիցս զգուշացրել են սախալինցիներին, որ սառցի վրա դուրս գալը չափազանց վտանգավոր է:Ավելին21:0005.04.23