Լրահոս
2023-04-05
-
ՀասարակականԱշտարակի ճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար մեքենաներ․ կա զոհԱպրիլի 5-ին, ժամը 11:13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաները: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին12:1505.04.23 -
Իրավական5 կրակոց է արձակել սկզբից կնոջ հոր, այնուհետև մոր և եղբոր ուղղությամբՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 45-ամյա բնակչի կողմից իր կնոջ ծնողների սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 45-ամյա հիշյալ տղամարդը, իմանալով, որ կնոջ եղբայրը՝ նույն գյուղի 41-ամյա բնակիչը, իր հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, 2022թ ապրիլի 21-ին՝ ժամը 23:30-ից 00:00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է նույն գյուղում գտնվող՝ կնոջ ծնողների տան մոտ։ Կնոջ հայրը դուրս է եկել տանից, վիճաբանել նրա հետ, հայհոյանքներ հնչեցրել և ձեռքով ու քարերով հարվածել վերջինիս ավտոմեքենային: Լսելով վիճաբանության ձայները՝ տանից դուրս են եկել նաև 45-ամյա տղամարդու կնոջ մայրն ու եղբայրը: Այդ ընթացքում, տղամարդը, նախապես իր հետ վերցրած, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի, 12 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը ավտոմեքենայում լիցքավորել է 5 փամփուշտով և, հիշյալ անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 5 կրակոց է արձակել՝ սկզբից կնոջ հոր, այնուհետև մոր և եղբոր ուղղությամբ։ Դրա հետևանքով ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից կնոջ հայրը տեղում մահացել է, մայրը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ ապրիլի 23-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, մահացել է։ Իսկ կնոջ եղբոր սպանությունը, իր կամքից անկախ հանգամանքներով, չի իրագործվել, քանի որ վերջինս գտնվել է տան դարպասների դիմաց կայանած «Գազել» մակնիշի ավտոմեքենայի հետնամասում և ստացել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 45-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:0005.04.23 -
Առողջապահական«Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխված արցախցի 4 կանայք դուրս են գրվել հիվանդանոցիցԵրեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»: Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից:Ավելին11:5205.04.23 -
ԱշխարհԹրամփին կարող է սպառնալ մինչև 136 տարվա ազատազրկումՊատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահը կանգնել է դատարանի առաջ` քրեական գործի շրջանակներում․ Դոնալդ Թրամփին մեղադրանք են առաջադրել 34 հոդվածներով: Սպիտակ տան նախկին ղեկավարը բոլոր հոդվածներով իրեն անմեղ է համարում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: Դատախազներն առաջին անգամ պաշտոնապես հրապարակել են 76-ամյա Դոնալդ Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքը: Նախկին նախագահին մեղադրում են բիզնես հաշվետվությունները կեղծելու մեջ: Ըստ դատախազների՝ Թրամփը դավադրություն է կազմել 2016 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ՝ փորձելով թույլ չտալ տեղեկատվության արտահոսք, որը կարող էր վնաս հասցնել իր ընտրարշավին: Ըստ մեղադրանքի՝ Թրամփը գումար է վճարել երկու կանանց, որպեսզի նրանք չբարձրաձայնեն իր հետ ունեցած սեռական կապի մասին: Այդ կանանցից մեկը պոռնոաստղ Սթորմի Դենիելսն է, իսկ մյուսը՝ «Playboy»-ի նախկին մոդել Քերեն ՄաքԴուգալը: Reuters-ը շեշտում է, որ Նյու Յորքում բիզնես հաշվետվությունները կեղծելը զանցանք է, որը պատժվում է ընդամենը 1 տարվա ազատազրկմամբ, սակայն եթե դա արվում է այլ հանցագործությունը թաքցնելու, օրինակ, այս դեպքում՝ ընտրական օրենսդրությունը խախտելու նպատակով, ապա դա համարվում է հանցանք և ենթադրում է մինչև 4 տարվա ազատազրկում: Թրամփին մեղադրանք է առաջադրվել նաև 2020 թ.-ին ընտրություններում կրած պարտությունից հետո Ջորջիայում արդյունքները չեղյալ հայտարարելու փորձի, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ կերպով վարվելու համար: Fox News պարբերականն իր հերթին նշում է, որ Թրամփին առաջադրված մեղադրանքներով մեղավոր ճանաչվելու դեպքում ազատազրկման առավելագույն ժամկետը կարող է կազմել 136 տարի: Թրամփը 2024 թ.-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն է: Նա այս մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում: «Նրանք չեն կարող մեզ հաղթել ընտրատեղամասերում, հետևաբար, փորձում են մեզ հաղթել օրենքի միջոցով», - նշել է Թրամփը: Դատական նիստից մեկ ժամ անց Թրամփը դուրս է եկել դատարանի դահլիճից և վերադարձել Ֆլորիդա, որտեղ «Մար ա Լագո» կալվածքի մոտ հավաքված են եղել նրա բազմաթիվ աջակիցներ: Թրամփը ելույթ է ունեցել նրանց առաջ՝ իր դեմ հարուցված քրեական գործն անվանելով միջամտություն ընտրություններին:Ավելին11:4505.04.23 -
ԱշխարհՏղան ընկել է 19-րդ հարկից, վեր է կացել ու երգել բժիշկների մոտՎորոնեժի բնակիչն ընկել է 19-րդ հարկի պատուհանից, վեր կացել և բժիշկների մոտ երգել է «Սերը երազի պես» երգից մի հատված. Միջադեպի կադրերը հրապարակում է Shot Telegram ալիքը։ Հրատարակության տվյալներով՝ հարբած տղամարդուն հաջողվել է վայրէջք կատարել բնակելի համալիրի պատուհանների տակ կայանված մեքենայի վրա։ Հրապարակված կադրերում երևում է, որ միայն նրա դեմքն է քերծվել։ Բժիշկները, ովքեր եկել են կանչով, զարմացել են, որ մարդը փրկվել էր նման բարձրությունից ընկնելուց։ Չի նշվում, թո արդյո՞ք տուժածը կոտրվածքներ է ստացել։ Սա քաղաքում առաջին նման դեպքը չէ՝ ավելի վաղ Վորոնեժում 13-ամյա աշակերտուհին ողջ է մնացել՝ ընկնելով իններորդ հարկից։ Ականատեսները խոսել են երեխայի վիճակի մասին՝ ընկնելուց անմիջապես հետո։ Նրանց խոսքով՝ աղջիկը ծանր վիրավորվել է։Ավելին11:3005.04.23 -
ՔաղաքականՆոր նշանակումներ՝ Մայր Աթոռ սուրբ ԷջմիածնումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավարի պաշտոնից, սույն թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ և գիտական խորհրդի քարտուղար։ Արժանապատիվ Տ․ Հովել քահանա Օհանյանը սույն թվականի ապրիլի 1-ից, ազատվելով Գևորգյան Հոգևոր Ճեմարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել ԱՄՆ Արևելյան Հայոց թեմում։Ավելին11:1505.04.23 -
Հասարակական«Էս անգամ պրծանք, հլա հաջորդին տենանք». մառախուղը փրկել է գյուղացու բերքը ցրտահարությունիցՉնայած պետությունը մոռացել էր գյուղացուն ջուր տալ ու անգամ այգիները ծխահարելու համար աթար չէր տվել՝ մառախուղը փրկել է Արարատյան դաշտի բերքը: Այս տարի չենք զրկվի արևահամ մրգերից, շնորհակալ է Աստծո կամքին ապավինած հողագործը:Ավելին11:0005.04.23 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորին զրկել են վարորդական իրավունքից․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի մասնակցությամբ, ըստ մեզ հասած լուրերի, վերջերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Նա զրկվել է վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով: Պատմում էին, որ պատգամավորն իր մեքենայով տեղափոխելիս է եղել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին ու ընկել է պարեկների թակարդը։ Պատգամավորը երեկ մեր հարցին ի պատասխան սկզբում «սուխոյ ատկազ» եկավ` հերքելով փաստը, հետո վերադարձավ եւ պատմեց, թե իբր դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին, սակայն վարորդական իրավունքից զրկել են ոչ թե խմածության պատճառով, այլ այն, որ չի կատարել ավտոտեսուչի հրահանգը՝ չի փչել խմածության սարքով եւ այլն»:Ավելին10:4505.04.23 -
ՀասարակականՀրածին. քարափի վրա շեն տուն ստեղծողըՀրածին Գրիգորյանը Տավուշ գյուղից է։ 1966 թ.-ին, որպես ուսանող, տեղափոխվել է մայրաքաղաք։ Երևանում սովորել, ավարտել, ընտանիք է կազմել, տուն ու տեղ ստեղծել ու ապրել մի քանի տարի։ Տիկին Հրածինը հայրենի գյուղ է վերադարձել 2005-ին: Պատմում է, որ այդ ժամանակ գյուղում ոչինչ չուներ, միայն «քանդված, գրադի տված, քամու տարած տունը. «Մենք իսկական ղռեցի ենք, ջուր չունենք։ Իմ ծնված օրվանից էլ չեմ իմացել, թե «ղռի» թաղի ջուրը որն է։ Ջուր չունեմ, գազ չունեմ։ Ոչնչի մասին չեմ մտածում։ Միայն ուզում եմ, որ գյուղի բոլոր փակ դռները բացվեն, գոնե ամռանը գան՝ մեկ ամսով, բայց գան»,- ասում է նա։ Հրածին Գրիգորյանի տան լուսամուտից գյուղի կեսը երևում է. ամեն երեկո մատների վրա հաշվում է այն տները, որտեղ լույս է վառվում։ «Գյուղից են գնում քաղաք, որ քաղաք ստեղծեն։ Բայց երբեք քաղաքի մարդը չի գալիս գյուղ՝ այն շենացնելու։ Պետք չէ անտեսել գյուղը, բոլորս էլ հողից ծնված մարդիկ ենք»,- ասում է նա։ Հակառակորդի դիրքերից պարզ երևում է տիկին Հրածինի տունը, բայց անգամ դա չի վախեցնում նրան: Ասում է՝ կյանքի ամենալավ փուլը մանկությունն է եղել։ Այսօր էլ հաճախ է բացում հիշողությունների կապոցն ու այնտեղից հանում մանկության ամենաքաղցր կտորները. «Մայրս մեր շրջանի գյուղատնտեսն է եղել։ 4 տարեկանից նրան թև ու թիկունք եմ եղել։ Հայրս պատերազմի հետևանքով կորցրել էր թևը։ Մենք՝ 7 երեխաներով, միշտ օգնել ենք մեր ծնողներին։ Ջուր ենք բերել, ասել ենք՝ մաման է բերել։ Անտառից փայտ ենք բերել,ասել ենք՝ պապան է բերել։ Ունևոր ընտանիք չենք եղել, բայց միշտ մեր մաքրությամբ փայլել ենք դպրոցում։ Հագուստը թեպետ կարկատած է եղել, բայց միշտ կոկիկ»,- հիշում է տիկին Հրածինը։ Պատմում է, որ մայրն է պատել տան պատերը, «սվաղն» արել։ Կատարել է բոլոր գործերը՝ ամենն ամուսնուն վերագրելով։ Գրիգորյանների ընտանիքում միշտ համերաշխ են եղել. oր է եղել քաղցած են լուսացրել, օր է եղել՝ մրսելով, բայց ոչ ոք չի իմացել դրա մասին. «Ով ինձ նման քարափի վրա ստեղծել է, միայն նա գիտի աշխատանքի ու ապրելու արժեքը։ Արդեն երկու տարի է, որ էլ ինձ ջահել չեմ զգում (ծիծաղում է): Քիչ է մնում նստած տեղս երգեմ «Ծերացել եմ, էլ ուժ չունեմ»։ Բայց չէ, է՜,դեռ կարող եմ, ուժ ունեմ։ Իմ երեխաների համար մինչև վերջ պիտի անեմ»,- խոսքը փոխում է տիկին Հրածինը։ Ինքն իր առջև միայն մեկ պայման է դրել՝ չհիշել անցյալը, ապրել ու վայելել ներկան. «Գյուղում ամենաշատը սիրում եմ առավոտվա լուսաբացը։ Համարյա միշտ մենակ եմ լինում։ Մենակությունն ստիպում է մտորել ապրածի, չապրածի, ապրածի և չվայելածի մասին։ Դա է կյանքը։ Բայց աշխատում եմ շատ չտրվել մենակությանը։ Կարդում եմ, շատ՝ Դյումա, Բալասանյան, Սեկոյան, Խանզադյան։ Նաև գրում եմ բանաստեղծություններ»,- անկեղծանում է տիկին Հրածինը: Գրածներից շատերը միայն մի զույգ աչք է կարդում՝ իրենը։ Դրանք իր զգացածն են, իր մտորումները։ Պահում է բոլորի աչքից հեռու՝ դարակների խորքերում դեղնած էջերով գրքերի հետ։ Օրվա մեծ մասն անցնում է այգում՝ վար, ծառերի մշակում, պատվաստ՝ նշենի, նռնենի, տանձենի, սալորենի, բալենի, խնձորենի, կեռասենի, ընկուզենի, մարգերում՝ ելակ, խաղողի վազեր, կարտոֆիլ։ Աշխատանքի սեզոնը բացվել է։ Լույսն ընկնելուն պես վազում է իր հրաշքների այգին ու նորածնի պես սկսում խնամել ամեն մի տունկը։ Ծաղկանոցը բազմատեսակ ու բազմագույն է լինում ամռանը։ Սիրելի ծաղիկը մեխակն է, որին այդպես էլ չկարողացավ կյանք տալ քարքարոտ հողում. «Անվերադարձ գնում են այն մարդիկ, ովքեր իրենց հետևից ոչ մի լավ բան չեն թողել»,- ասում է տիկին Հրածինն ու խունացած էջերից հանում բանաստեղծություններից մեկը. «Գյուղիս ճամփան ոլոր ու նեղ, Տանում է ինձ լանջերն ի վեր, Ուր գրերն են այնտեղ բյուրեղ Հյուսում կանաչ ծաղիկ ու սեզ»։ Աննա ԽաչատրյանԱվելին10:3705.04.23 -
ՔաղաքականԱդրբեջանի ձեռագիրը չի փոխվել և չի փոխվի․ Տիգրան ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել և չի փոխվի: Այն, որ ադրբեջանցիները խոչընդոտել են ՀՀ-ից Արցախ խաղաղ բնակիչների վերադարձը, սադրանքներ հրահրել, դա նրանց էությունն է: Առհասարակ Ադրբեջանի վերջին 3-4 ամիսների գործողությունները միջազգային ընկալման տեսանկյունից ամրապնդեցին այն մոտեցումը, որ արցախցիները որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել չեն կարող, քանի որ դա ուղիղ ֆիզիկական անվտանգության սպառնալիքի կհանգեցնի: Ադրբեջանական հարձակումները, տարածքային առաջխաղացումները, խաղաղ բնակչության նկատմամբ կրակահերթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է կամ դրան հասնելու կարգավորումները, այլ տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգի առաջ մղումը»։Ավելին10:3005.04.23 -
ԱրցախԳիշերվա միջադեպից հետո արցախցիներին տեղափոխող ավտոբուսը ուղևորվել է դեպի Գորիս․ Արցախի ՄԻՊՉնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ մանրամասներ հայտմելով քիչ առաջ տեղի ունեցած միջադեպից, երբ ադրբեջանցիներն արգելել են խաղաղապահներևի ուղեկցությամբ 27 արցախցիների մուտքն Արցախ: «Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։ Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս։ Ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը: Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ վերադառնում են Գորիս։ 114 օր շարունակվող շրջափակման առաջին օրից ադրբեջանական կողմը տարբեր հարթակներում հայտարարում է, որ ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց և բեռների փոխադրման համար՝ ուղիղ կասկածի տակ դնելով ոչ միայն հայկական կողմի հիմնավոր պնդումները, այլ նաև միջազգային բազմաթիվ դերակատարների դիրքորոշումներն ու հայտարարությունները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ արձանագրված իրողությունը։ Գրանցված դեպքը հավելյալ անգամ ապացուցում է ադրբեջանական ղեկավարության կեղծ և շինծու պնդումների ողջ էությունը, միջազգային հանրությանը ակնհայտ և անթաքույց ստելու և մոլորեցնելու գործելաոճը։ Ավելին, տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, ինչպես հերթական անգամ խոստովանել էր Իլհամ Ալիևը հունվարի 10-ի հայտարարությամբ: Վաղուց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի լկտի պահվածքի, միջազգային հանրության կոչերի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելու միակ պատճառը ստեղծված ամենաթողությունն է, խաղաղապահ առաքելության նկատմամբ ցուցաբերվող արհամարանքն ու միջազգային շահագրգիռ բոլոր դերակատարների կողմից հասցեական ու գործնական պատժիչ գործողությունների բացակայությունը։ Այս պահին Գորիս քաղաքում և ՀՀ այլ բնակավայրերում հարյուրավոր քաղաքացիական անձինք ուղղակի զրկված են իրենց ընտանիքներին վերամիավորվելու հնարավորությունից։ Ադրբեջանական կողմը, օգտվելով ամենաթողության մթնոլորտից, այս հարցով չի համագործակցում ոչ ռուս խաղաղապահների, ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ոչ էլ այլ միջազգային կառույցների հետ»,- գրել է նա։Ավելին10:1505.04.23 -
Հրդեհ՝ Սևքարեցի Սաքոյի փողոցում. այրվել է երկհարկանի տունԱպրիլի 5-ին, ժամը 02:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկհարկանի տուն: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։23-ին, մարվել՝ 04։33-ին։ Այրվել են երկհարկանի տունը (մոտ 70 քմ, չբնակեցված) և կից տան բաց պատշգամբի տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 2 քմ հատված:Ավելին10:0005.04.23 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4505.04.23 -
ՔաղաքականՍրանցից յուրաքանչյուրի փորացավը իրենց տխրառչակ իշխանությունը պահելն է․ Արտակ ԶաքարյանՍրանց խորթ է ժողովրդի համար որևէ մնայուն արժեք, գործ, կառույց, գործողություն, հեղինակություն թողնելու հարցերը: Սրանք բորենիների վարք ունեն` ոհմակով հարձակվել, պատառոտել, հոշոտել, փչացնել, աղավաղել համազգային կամ պետական արժեքներն, ձեռբերումներն ու ինստիտուտները (թարմ օրինակը տես` ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի այսօրվա նիստում):Ավելին09:3005.04.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Ժողովուրդ» Ապօրինի թմրաշրջանառության հետ կապված գործի շրջանակներում ոստիկանություն տարված ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը երեկ նիստում խուլիգանական պահվածք դրսեւորեց: «Հրապարակ» ՔՊ-ականնների երեկվա շոուն Փաշինյանի հրամանով էր, որպեսզի հանրությանը մի քանի օր էլ շեղեն սահմանային իրավիճակից: «Ժողովուրդ» Իշխանությունը որոշել է, որ Երևանի ավագանու ընտրություններն արտահերթ չեն լինի, այլ կօգտագործեն այս ընթացքում առկա ժամանակը, որպեսզի լավ աշխատեն եւ սեպտեմբերին կարողանան մասնակցել ընտրություններին՝ Տիգրան Ավինյանի դեմքով: «Ժողովուրդ» Երեկ ԱԺ-ում ձեւավորված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է այցելել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Հրապարակ» Վարչապետի աշխատակազմը 12 մլն 180 հազար դրամով «Մեդիա սիսթեմս» ՍՊԸ-ից հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայություններ է գնել։ Հաղորդումներ պետք է հեռարձակեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի հայաշատ լսարանների համար։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի ղեկավար Հովհաննես Հարությունյանի հետ:Ավելին09:2005.04.23 -
ԱրցախԱդրբեջանցիների միջամտության պատճառով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները բժիշկների հսկողության տակ են․ ԱՀ ԱՆԻնչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 4-ին ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը:Ավելին01:1505.04.23 -
ԱրցախՈրոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են մեքենաներից մեկը․ քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է․ ԱՀ ՄԻՊԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է, որ մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։Ավելին01:0405.04.23 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ապրիլի 5-8-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:Ավելին00:1105.04.23 -
ՄիջազգայինԹրամփն ազատ է արձակվելԹրամփին մեղադրանք են առաջադրել պոռնոաստղ Սթորմի Դենիելսին գումար վճարելիս Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերը կեղծելու գործով։Ավելին00:0705.04.23