Լրահոս
2023-04-09
-
ԻրավականՀայտնի կին իրավաբանի տնից խոշոր չափի գումարը գողացել էր եղբայրըԴեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին տան տիրուհին հայտնել է, որ տուփի մեջ եղել է 4000 ԱՄՆ դոլար։Ավելին12:0009.04.23 -
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:4509.04.23 -
ԱշխարհՍիրիան հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ, վերջինս պատասխանում է հրետանային ռմբակոծությամբԻսրայելը սիրիական հրթիռների արձակումներին պատասխանում է հրետանային ռմբակոծությամբ: Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հրետանային կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքների ուղղությամբ արձակված հրթիռների, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին գնդակոծում է այն տարածքը, որը գտնվում է Սիրիայում, որտեղից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հարվածը պատասխան է Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռների արձակմանը», – ասվում է զեկույցում։ Ավելի վաղ իսրայելական բանակը հաստատել էր, որ Գոլանի բարձունքների ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել, որոնցից երկուսը հասել են Իսրայել։ Մեկ հրթիռ ընկել է բաց տարածքներում, իսկ երկրորդը խոցվել է հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։ Սա արդեն մի քանի ժամվա ընթացքում արդեն երկրորդ հրթիռային հարձակումն է Սիրիայի տարածքից Իսրայելի տարածքի վրա։ Իր հերթին սիրիական Al-Ikhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ Դամասկոսի մերձակայքում մի շարք պայթյուններ են որոտացել։ Իսրայելի հրետակոծությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 5:00-ի սահմաններում: Միաժամանակ հարձակումը հանգեցրել է սիրիական կողմի «նյութական կորուստների»։ Վերջին օրերին Իսրայելում անվտանգության իրավիճակը վատթարացել է շարունակվող ահաբեկչությունների, Գազայի հատվածից և Լիբանանից հրթիռակոծությունների, ինչպես նաև Երուսաղեմի Տաճարի լեռան վրա տիրող անհանգիստ իրավիճակի ֆոնին, որտեղ պաղեստինցիները կանոնավոր կերպով բախվում են իսրայելական ոստիկանության հետ մուսուլմանների սուրբ Ռամադանի ամսվա ընթացքում:Ավելին11:3009.04.23 -
ՀասարակականՍուրբ Գայանե վանքում տեղի է ունեցել Ճրագալույցի ՊատարագԱպրիլի 8-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիծնի մամուլի ծառայությունը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը: Արշակ Սրբազանը, իր քարոզում անդրադառնալով Հարության խորհրդին, ի մասնավորի նշեց. «Շուրջ երկու հազար տարիներ քրիստոնյաներս Հիսուսի հետ անցնում ենք տառապանքի ճանապարհը, վերապրում Նրա Չարչարանքները, խաչելությունն ու մահը և մասնակից դառնում Հարության ուրախությանը: Շատերը փորձեցին կասկածի տակ առնել մարդկության պատմության մեջ երբևիցե տեղի ունեցած խոշորագույն այս իրադարձության, այս հրաշքի վավերականությունը՝ այն մղելով առասպելաբանության դաշտ։ Քրիստոսի Հարության պատմականության ժխտման փորձերը, սակայն, դատապարտվել են ձախողման, դատապարտվել են պատմական ու հնագիտական ժամանակակից հայտնագործությունների ու տվյալների անհաղթահարելի ուժով»: Պատարագիչ Սրբազանն ընդգծեց նաև, որ Քրիստոսի Հարության հրաշքը բացահայտում է մարդկային կյանքի նպատակը, հարություն առնելու հույս է պարգևում ամենքին, վերափոխում մահախուճապ դեգերումները: «Քրիստոսի Հարության հանդեպ հավատքով մարդկային կյանքը դադարում է լինել ծնունդից մինչև մահ ձգվող մի ժամանակամիջոց, Քրիստոսի Հարությամբ երկրավոր կյանքը դառնում է պատվանդանը հավիտենական կյանքի: Այս պատճառով է, որ Քրիստոսի Հարությանը հավատացողները նայում են անդին քան զմահն է, անդին, ուր ձգվում է հավիտենական կյանքը»,-ասաց Սրբազանը՝ հավելելով, որ Քրիստոսի Հարությունը փոխում է մեր կենսակեպն ու հայացքները: «Քրիստոսի Հարությունն աշխատանքը վերածում է օրհնության և ոչ միջոց այլոց կեղեքման, նվաստացման և սեփական ագահության բավարարման: Քրիստոսի Հարությանը հավատացողները հայրենիքը չեն դիտարկում սոսկ որպես բնակավայր, այլ ինքնության սրբազան մասունք, և աստվածսիրությունը միահյուսում են հայրենասիրությանը»,-նշեց Արշակ Սրբազանը: Վերջում Սրբազան Հայրը հորդորեց հավատացյալ ժողովրդին գոտեպնդվել ու զորանալ, հեռացնել տագնապներն ու վախերը, քանզի հույս ունենք Հարության, խոստում ունենք Տիրոջից, որ անմահությունն է մեր ժառագությունը, վկայություն ունենք, որ խորտակված է մահվան զորությունը, պատգամ ունենք Տիրոջից, որ անիմաստ ու աննպատակ չէ մեր կյանքը։ Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որը բաշխվեց հավատացյալներին: Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվեց Սուրբ Հարության տնօրհնեք:Ավելին11:1509.04.23 -
Կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ շարունակում է փակ մնալ Գետափ-Մարտունի ավտոճանապարհըՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:0009.04.23 -
ՀասարակականԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Volkswagen Caddy»-ն և «Toyota Fortuner»-ը. կան տուժածներԱպրիլի 9-ին, ժամը 05։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Caddy» (վարորդ՝ Թ. Մ.) և «Toyota Fortuner» (վարորդ՝ Գ. Ճ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota Fortuner» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Խ.-ն (ծնված 1998 թ.) և «Volkswagen Caddy» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ռ. Հ.-ն (ծնված 1994 թ.) և Ա. Խ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Volkswagen Caddy» ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղղել «Toyota Fortuner» մակնիշի ավտոմեքենան:Ավելին10:4509.04.23 -
ԱրցախՄենք կկարողանանք ապահովել մեր նահատակների արյամբ սրբագործված Արցախի վերածնունդը. ԱՀ նախագահԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խոսք է հղել Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով: «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը կյանքի շարունակականության խորհուրդն ունի: Եվ այդ խորհրդով ու հավատով, վստահ եմ, մենք կկարողանանք ապահովել մեր նահատակների արյամբ սրբագործված Արցախի վերածնունդը… Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- Facebook-ում գրել է Հարությունյանը:Ավելին10:3009.04.23 -
ԱշխարհԱնհայտ անձը «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակ է բացել խանութի վրաԿիևում անհայտ անձը «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակել է խանութի վրա, հայտնում է ուկրաինական Strana.ua-ն։ «Քաղաքացիական հագուստով անհայտ անձը «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակ է բացել խանութի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տեսանյութում երևում է, որ կրակողը բանավոր վիճաբանության մեջ է մտել մեկ այլ տղամարդու հետ՝ նախքան ավտոմատից կրակ բացելը։ Դրանից հետո նա «տալ» վանկարկումներով շենքի շուրջ է պտտվել և հեռացել անհայտ ուղղությամբ։Ավելին10:1509.04.23 -
ՀասարակականՀայ-թուրքական սահմանին՝ Խարկով գյուղում, հայոց նոր եռագույն է տեղադրվելՇիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանին՝ Խարկով գյուղում, հայոց նոր եռագույն է տեղադրվել։Ավելին10:0009.04.23 -
ՍպորտՌեմսին երկարաձգել է պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ«Նիցայի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է L’Equipe-ը:Ավելին09:4509.04.23 -
ԻրավականԲացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողները ներկայացել են ոստիկանության բաժիններՈստիկանության Մաշտոցի բաժնի և ՊՊԳՎ Մաշտոցի պահապնության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 7-ին Մաշտոցի բաժին է ներկայացել 28-ամյա Գրիգոր Հ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 343-րդ և 258-րդ հոդվածների մեղադրանքով:Ավելին09:3009.04.23 -
ՀասարակականՍևան համայնքում 2023 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 92 ծնունդ, 101 մահՍևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են 2023 թվականի ապրիլ ամսվա և 1-ին եռամսյակի վիճակագրական տվյալները:Ավելին00:0809.04.23
2023-04-08
-
ՀասարակականԱվտոմեքենա է այրվելԱպրիլի 8-ին, ժամը 22:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:Ավելին23:5808.04.23 -
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղարը կայցելի ՎիետնամՄիացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Վիետնամ։ Այս մասին Վիետնամում հայտնել է ԱՄՆ սենատոր Ջեֆ Մերկլին։Ավելին23:4508.04.23 -
ՀասարակականԱնիի կամրջի ավերակները և Մարգարայի կամրջի նոր դարպասը՝ մոտիկից. հատուկ ռեպորտաժՑեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ՝ ակտիվանում են Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու մասին խոսակցությունները: Նախօրեին Թուրքիայում Լավրովն ու Չավուշօղլուն էին ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների կարևորությունը: Մեկ օր առաջ էլ պարզվել էր, որ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն նախապատրաստվում է հայ-թուրքական սահմանի «Մարգարայի» անցակետի վերագործարկմանը:Ավելին23:3008.04.23 -
ՏարածաշրջանՌուսաստան-Թուրքիա. գործընկերներ՝ առևտրում, հակառակորդներ՝ Հարավային ԿովկասումԹուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ավելի են ջերմանում թուրք-ռուսական հարաբերությունները: Լավրովի՝ նախօրեի այցով ավելի ամուր հիմք է գցվել տնտեսական հարաբերությունների տակ: Ու չնայած ռուս և թուրք պաշտոնյաները իրար ավելի ջերմ են ժպտում, ավելի ամուր միմյանց ձեռք սեղմում, թուրքագետների համոզմամբ, եղածը ընդամենը փոխշահավետ գործարք է: Արևմուտքի պատժամիջոցների տակ հայտնված Մոսկվային հարուստ տնտեսական գործընկեր է պետք, իսկ Անկարան միակն է ՆԱՏՕ-ականներից, որ հակառուսական սանկցիա չի կիրառել:Ավելին23:1508.04.23 -
ՀասարակականՄաղթում եմ մեր երկրին ու քաղաքացիներին ամուր հավատ, ոգու ամրություն. Վահագն ԽաչատուրյանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ։ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը․Ավելին23:0008.04.23 -
ՀասարակականՀարությանը հավատացողները հայրենիքը ընկալում են իբրև սրբազան մասունք. Արշակ ՍրբազանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին․Ավելին22:4508.04.23 -
ԱրցախՀրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։Ավելին22:3008.04.23 -
ՀասարակականԱռասպել չէ, իրական հույս է. Սուրբ Հարության տոնը՝ Էջմիածնում«Որքան ծանր ու անելանելի թվա ներկա իրավիճակը, այնքան ավելի զորավոր ու հաստատուն պետք է լինի մեր հավատը»,- Հարության օրվա ուղերձում գրել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:Ավելին22:2008.04.23