Լրահոս
2023-04-09
-
ՀասարակականԿրակոցներ` Երևանում․ ամուսինը մի քանի անգամ կրակել է կնոջ ուղղությամբ. մանրամասներSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժնմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի գումատակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի գլխավորությամբ, Գեղարքունիքի մարզում իրականացրել են «Գողի ու ․․․-ի օրը 40 օր է» օպերացիան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Ա․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում Երևանի Նորաշխարհյան փողոցի շենքերից մեկի մոտ Երևանի բնակիչ 35-ամյա Արայիկ Ղ․-ն իրեն պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի սրահում իր մոտ եղած ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել Մարիամ Ա․-ի ուղղությամբ, ապա ատրճանակի բռնակի հատվածով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխին, ապա դիմել փախուստի։ Սակայն Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Ոստիկանության քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողներին հաջողվում է պարզել, թե հավանաբար՝ որ ուղղությամբ է «առյուծ կտրող» Արայիկ Ղ-ն ուղևորվում։ Ու այդ մասին տեղեկություններ են փոխանցում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության իրենց գործընկերներին։ Ու արդեն 2 ժամվա ընթացքում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Մարտունու բաժնի և Ոստիկանության ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները կարողանում են օպերատիվ գործել, ու դարանակալման արդյունքում Արայիկ Ղ-ն բռնվում է։ Վերջինիս տեղափոխում են Ոստիկանության Մարտունու բաժին, ապա տեղափոխում Երևան՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին17:0009.04.23 -
ԱշխարհԹուրքական հարսանիքի ժամանակ շմոլ գազից թունավորման հետևանքով ավելի քան 50 մարդ է տուժելՇաբաթ երեկոյան արևմտյան Գերմանիայի Դյուսելդորֆում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա) թուրքական հարսանիքի ժամանակ, նախնական տվյալներով, ավելի քան 50 մարդ է տուժել շմոլ գազի թունավորման հետևանքով։ Այս մասին կիրակի հայտնել է Bild am Sonntag թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ապրիլի 8-ին մոտ 20։00-ին հյուրերից մեկը վատացել է, նա արյան շրջանառության հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը շենքում արձանագրել է շմոլ գազի կոնցենտրացիայի բարձր մակարդակ։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել հրշեջ և արտակարգ ծառայությունները։ Արդյունքում 34 մարդ, ըստ թերթի, ծանր թունավորման մասնակի ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց, մոտ 20-ն ինքնուրույն դիմել է բժշկական օգնության։ Ընդհանուր առմամբ, տոնակատարությանը մասնակցել է 150-ից 200 մարդ։ Միջադեպի ստույգ պատճառը դեռ պարզված չէ։ Ոստիկանությունը հետաքննում է։Ավելին16:4509.04.23 -
ԱշխարհՀնդկաստանի կղզիներում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀնդկաստանի Նիկոբար կղզիների մոտ կիրակի օրը 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 112 հազար մարդ բնակչությամբ Պորտ Բլեր քաղաքից մոտ 332 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։Ավելին16:3009.04.23 -
ԱշխարհՏղամարդը մեկնել է արձակուրդ ու վերադարձել հարստացած66-ամյա Փիթեր Սալիվանը մեկնել է Ֆլորիդա՝ վայելելու արևը և հանգստանալու։ Արձակուրդի ժամանակ ամերիկացին գնել է 20 դոլարանոց ակնթարթային վիճակախաղի տոմս Դելրեյ Բիչում գտնվող մթերային խանութից: Այս մասին հայտնում է CNN-ը։ Արդյունքում ամերիկացին շահել է հինգ միլիոն դոլար (մոտ 387 միլիոն ռուբլի)։ Վիճակախաղի պայմաններով շահումները վճարվում են տարաժամկետ երկար տարիների ընթացքում: Այն անմիջապես ստանալու համար հարկավոր է հրաժարվել որոշակի գումարից: Սալիվանն ընտրել է այս տարբերակը։ Նրան հասանելիք գումարը կազմել է 3,96 մլն դոլար (304,9 մլն ռուբլի)։ Խանութը, որտեղ տղամարդը գնել է երջանիկ տոմսը, կստանա 2000 դոլար (154 000 ռուբլի) բոնուս: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ Կենտուկի քաղաքով անցնող բեռնատարի վարորդը ճաշի ընդմիջման ժամանակ որոշել է վիճակախաղ խաղալ և հարստացել։ Տղամարդը նախատեսում է գումարը ծախսել տան բարեկարգման վրա։Ավելին16:1509.04.23 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝ ապրիլի 9-ի ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Ապրիլի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հանրապետության տարածքում` ապրիլի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 10-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկն կբարձրանա 2-4 աստիճանով, 10-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։Ավելին16:0009.04.23 -
Տնտեսական20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. «Հետք»Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են արդյոք եւ չեն պարունակում հակաբիոտիկներ։ Փորձաքննության համար ընտրել ենք առաջին կարգի (01) թարմ ձու, որը, նախքան լաբորատորիա տանելը, դիմազերծել ենք, համարակալել եւ պահել սառնարանում։ Դրանց մի մասը տարել ենք «Ստանդարտ Դիալոգի»՝ Երեւանի եւ Գյումրու լաբորատորիաներ՝ հակաբիոտիկները ստուգելու եւ թարմությունը որոշելու համար, մյուս մասը տարել ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լաբորատորիա, որ ոլորտն ուսումնասիրող մասնագետը պարզի նմուշների թարմությունը։ Փորձաքննության, ինչպես նաեւ հրապարակման պահին ապրանքները ժամկետի մեջ են եւ վաճառվում են խանութներում։ Ձուն պարունակում է վիտամիններ եւ մակրոէլեմենտներ, օրինակ՝ Օմեգա-3, ֆոլաթթու, A, K, E, B12 վիտամիններ, սելեն, կալցիում, ֆոսֆոր, բիոտին եւ այլն։ 100գ ձվի մեջ կա 13գ սպիտակուց, որն ավելի հեշտ է յուրացվում, քան կենդանական ծագման սպիտակուցը։ Ձուն նաեւ պարունակում է ամինաթթուներ, որոնք ուժեղ հակաօքսիդանտներ են։ Օրինակ՝ լեցիտինը, կանխում է «վատ» խոլեստերինի կուտակումն անոթների պատերին։ Ձվի եւ ձվամթերքի անվտանգությունը կարգավորվում է Մաքսային միության 021/2011՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով։ Նաեւ՝ ՀՍՏ 182-2012 (Հայաստանի ազգային ստանդարտ)՝ «Ձու հավի, սննդային», որտեղ սահմանված են ձվի արտադրման տեխնիկական պայմանները, դրա տեսակավորումը, կարգի սահմանումը, մակնշումը, պահման պայմանները եւ այլն։ Ձուն դասակարգում են Ա եւ Բ դասերի. Ա դասի ձուն «թարմ» ձուն է, որը նախատեսված է մարդու կողմից անմիջական սպառման, նաեւ՝ սննդի արտադրությունում։ Բ դասի ձուն օգտագործվում է սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում: Ա դասի ձուն իր հերթին լինում է երկու տեսակ՝ «Էքստրա» (դիետիկ) եւ I-ին տեսակի, որից եւ կախված է ձվի պահմանպան պայմաններն ու ժամկետը։ Դիետիկ ձուն «ամենաթարմ» ձուն է, դրա պահման ժամկետը չի կարող գերազանցել ձուն ածելու օրվանից 7 օրը՝ 5 °C-ից մինչեւ 20 °C ջերմաստիճանում։ Սեղանի (I տեսակի) ձուն պետք է լինի բարձրորակ, տեսակավորված, մակնշված եւ փաթեթավորված` ածելուց հետո 10 օրվա ընթացքում։ Կճեպը եւ ենթակճեպային թաղանթը պետք է լինեն նորմալ ձեւի, մաքուր, չվնասված։ Օդախցիկի բարձրությունը փաթեթավորման ընթացքում պետք է լինի 6 մմ-ից ոչ ավելի, դեղնուցը պետք է թեթեւակի շարժվի եւ վերադառնա կենտրոն, սպիտակուցը պետք է լինի մաքուր, հստակ եւ թափանցիկ։ Սեղանի ձվի պահման ժամկետը` 0 °C-ից մինչեւ 20 °C ջերմաստիճանում 8-ից մինչեւ 25 օր է։ Կախված ձվի քաշից՝ որոշվում է նաեւ ձվի կարգը. ինչքան կարգը բարձր է, այնքան մեծ է ձվի քաշը։ ՀՍՏ 182-2012-ով տարբերում է ձվի 5 կարգ՝ 00 - շատ մանր ձվերն են, ≤ 44գ 0 - մանր ձվերն են, ≥ 44գ եւ <53գ 01 - միջակ ձվերն են, ≥53գ եւ <63գ 02 - խոշոր ձվերն են, ≥ 63գ եւ <73գ 03 - շատ խոշոր ≥ 73գ Ձվի մակնշումն ու փաթեթավորումը Չփաթեթավորված կամ ստվարաթղթե պալարային (փոսիկավոր) տուփերում տեղադրված յուրաքանչյուր ձվի վրա՝ թե’ դիետիկ, թե’ սեղանի, պետք է տրված լինեն՝ տեսակը կարգը տեսակավորման ամսաթիվը պիտանիության ժամկետը արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը Ձվի խմբաքանակի ընդունման ժամանակ յուրաքանչյուր կարգի համար թույլատրվում է նշված քաշային կարգին չհամապատասխանող ձվի առկայություն, բայց 10 % ոչ ավելի՝ պայմանով, որ ավելի ցածր կարգի ձվի առկայությունը 5 %-ից ավելի չէ։ Սեղանի ձվի օդախցիկի բարձրությունը փաթեթավորման ընթացքում պետք է լինի 6 մմ-ից ոչ ավելի, անշարժ կամ թույլատրվում է թեթեւակի տեղաշարժ։ Ինչքան մեծ է օդախցիկի չափը, այնքան ձուն թարմ չէ, ինչքան փոքր է, այնքան այն ավելի թարմ է։ Նմուշ N1 Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Գնթունիք» ընկերության առաջին կարգի 30 ձու։ Արտադրման օրը՝ 03.04.2023։ Լաբորատոր փորձաքննությամբ այս ձվերի մեջ հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։ Թարմության փորձաքննությամբ ուսումնասիրվել է ձվի օդախցիկի բարձրությունը, որը սեղանի ձվի համար առավելագույնը պետք է լինի 9 մմ, եթե պահվում է սառնարանում, եւ 7մմ, եթե չի պահվում։ Ինչքան օդախցիկը բարձր է, այնքան ձուն թարմ չէ։ Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ «Գնթունիք» ձվերի օդախցիկի բարձրությունը 8 մմ է՝ նորմայի սահմաններում է։ Սակայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ «Սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի» ամբիոնի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի` ապրիլի 7-ին կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գնթունիք» ձուն մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 14 օրական։ Սիրանուշ Ալթունյանը՝ ՀԱԱՀ լաբորատորիայում Ըստ այդ ուսումնասիրութան՝ առաջին համարի տակ ներկայացված «Գնթունիք» ընկերության ձվերի քաշը համապատասխանել է նորմերին՝ 64գ, դրանք իսկապես I կարգ-ի են, կճեպը մաքուր է։ Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Գնթունիք» ձուն մինչեւ սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։ Նմուշ N2 Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնի տոհմային ԹՏԽ» ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։ Ընկերության հավկիթները և’ մուգ էին, և’ սպիտակ (գույնը նշանակում է, որ դա ածել է այլ տեսակի (երևանյան) հավը)։ Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։ Թարմության փորձաքննությամբ պարզվել է, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 7 մմ է։ Սիրանուշ Ալթունյանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձուն 10 օրական է՝ մակնշված 4 օրականի փոխարեն։ Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I-ին կարգի է, քաշը՝ 62գ, կճեպը՝ մաքուր, սպիտակուցը՝ խիտ (բարձր ՀԱՈւ միավոր, թարմ է)։ Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Արզնի ԹՏԽ» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։ Նմուշ N3 Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։ Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում եւս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։ Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։ Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 10 օրական է՝ մակնշված 4 օրականի փոխարեն։ Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 63գ, կճեպը՝ կեղտոտ. 10 նմուշից 2-ի մեջ՝ ներսի հատվածում՝ օդախցիկին մոտ, հայտնաբերվել են ժանգանման բծեր։ Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Արաքս» ձուն մինչեւ սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։ Նմուշ N4 Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Աշտարակ ձու» ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 04.04.2023։ Ապրանքն ունի EAC նշան։ Լաբորատոր փորձաքննությամբ՝ այս նմուշում եւս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։ Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։ Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 15-20 օրական է՝ մակնշված 3 օրական ձվի փոխարեն։ Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 59գ, կճեպը՝ թեթեւակի կեղտոտ, սպիտակուցը ջրիկացած (ՀԱՈւ միավորը ցածր է)։ Այսպիսով, 04.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Աշտարակ ձու»-ն մինչեւ սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։ Նմուշ N5 Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Վարիանտ գրուպ» ընկերության «Մասիս» առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 01.04.2023։ Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում եւս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։ Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։ Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 15-20 օրական է՝ մակնշված 6 օրական ձվի փոխարեն։ Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 57գ, կճեպը՝ թեթեւակի կեղտոտ, դեղնուցը՝ ինտենսիվ դեղին, պիգմենտավորված (ոչ սառնարանային պայմաններում պահելու հետեւանք է)։ Այսպիսով, 01.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Մասիս» ձուն մինչեւ սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։ Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում:Ավելին15:4509.04.23 -
ԱշխարհԴերասանուհին վրաերթի է ենթարկվել և մահացել. ԼՈՒՍԱՆԿԱՐՍանկտ Պետերբուրգում ավտոբուսը վրաերթի է ենթարկել կրկնօրինակող դերասանուհուն: Վթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան Զագորոդնի պրոեզդում։ Կինը ծանր վիրավորվել է, նրան արագ տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել չի հաջողվել։ Ելենա Շուլմանի ձայնով խոսել են հայտնի աստղեր՝ Կիրստեն Դանսթը, Ջուլիա Ռոբերթսը, Մոնիկա Բելուչին և այլք։ Ապրիլի 10-ին նա պետք է դառնար 54 տարեկան։ Ավելին՝ այստեղ։Ավելին15:3009.04.23 -
ԱշխարհՄարսելում տան փլատակներում կարող է մինչև 10 մարդ մնացած լինելՄարսելում փլուզված տան փլատակներում կարող է լինել 4-ից 10 մարդ, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դամանինը, ով կիրակի օրը ժամանել է արտակարգ դեպքի վայր։ «Կարծում ենք, որ փլատակներում 4-ից 10 մարդ կա»,- ասել է Դարմանենը BFMTV-ին։ Կիրակի գիշերը Մարսելում չորսհարկանի շենք է փլուզվել, նաև հրդեհ է բռնկվել, ինչը թույլ չի տվել փրկարարներին սկսել մարդկանց որոնումները։ Առնվազն հինգ մարդ վիրավորվել է։Ավելին15:1509.04.23 -
ԱրցախՀավատը մեր եկեղեցու եւ ավանդույթների նկատմամբ մեզ ուժ է տալու հաղթահարել այսօրվա դժվարությունները. ՎարդանյանԱրցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը խոսք է հղել Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով: «Այսօր մենք նշում ենք Քրիստոսի հրաշափառ հարության տոնը` Սուրբ Զատիկը: Իր նշանակությամբ Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն համախմբում եւ զորացնում է բոլորիս, վերածնում, նորոգում եւ ամրապնդում է հավատը սեփական ուժերի հանդեպ, հիշեցնում է մեր արմատների, քրիստոնեական մեր դարավոր ավանդույթների ու արժեքների մասին, որոնց համատեքստում այսօրվա մարտահրավերներն ընդամենն անցողիկ դրվագ են թվում։ Վստահ եմ, որ հավատը մեր եկեղեցու, մեր արժեքների ու ավանդույթների նկատմամբ մեզ անպայման ուժ է տալու հաղթահարելու այսօրվա դժվարությունները: Այստեղ՝ Արցախում, այս լուսավոր տոնի խորհուրդն ավելի քան ընկալելի ու առարկայական է դառնում, քանի որ այն նաեւ ավելի միասնական ու համախմբված, ավելի հաստատակամ լինելու կոչ է։ Շնորհավոր Սուրբ Զատիկ: Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Վարդանյանը:Ավելին15:0009.04.23 -
ՀասարակականԱպրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանվում են ապրիլ ամսվա տոնական, հիշատակի և ոչ աշխատանքային օրերը։ Մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին, այն աշխատանքային է, օրը՝ ուրբաթ։ Ապրիլին մեկ ոչ աշխատանքային օր կա, ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ապրիլի 24-ն այս տարի երկուշաբթի է լինելու։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, 2023-ին՝ ապրիլի 29-ին: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը։ Նշենք նաև, որ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը, Զատիկը, այս տարի նշվում է ապրիլի 9-ին, հաջորդ օրը մեռելոց է, սակայն օրն աշխատանքային է լինելու: Ապրիլի 30-ին Կարմիր կիրակին է։Ավելին14:4509.04.23 -
ԱշխարհԽոշոր հրդեհի պատճառով տարհանվել է մոտ 140 մարդԿիրակի գիշերը Համբուրգում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 140 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին։ Նրա խոսքով՝ նավահանգստային քաղաքի մոտ 140 բնակիչ տարհանվել է։ Թե որքանով է իրավիճակը վտանգավոր, առայժմ հնարավոր չէ ասել, ինչպես նշել է իրավապահների ներկայացուցիչը։ Համբուրգի Ռոտենբուրգսորտ թաղամասում վաղ առավոտից երկու պահեստ է այրվում։ Հրշեջ բրիգադը զգուշացրել է բնակիչներին «օդում առկա ծխատար գազերի և քիմիական բաղադրիչների վտանգի մասին»։ Ծխի ամպը քամու ուղղության պատճառով շարժվում է դեպի քաղաքի կենտրոն։ Ի սկզբանե հրշեջները չկարողացան հստակ ասել, թե ինչպես կարող էր խոշոր հրդեհ առաջանալ, և կոնկրետ ինչ կա այրվող պահեստներում։ Պաշտոնական նախազգուշացումը հրդեհն ու ծուխը դասում է որպես «ծայրահեղ վտանգ»։ Բնակիչներին խորհուրդ է տրվում պատուհաններն ու դռները փակ պահել և պաշտպանվել ծխից։ «Սա իսկապես արտասովոր և բարդ գործողություն է», – ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը: Նա առաջարկել է մարման աշխատանքները, որին ներգրավված է շտապօգնության մոտ 210 աշխատակից, շարունակել ողջ օրվա ընթացքում։ Միայն դրանից հետո ոստիկանությունը կարող է սկսել կատարվածի հետաքննությունը։Ավելին14:3009.04.23 -
ՀասարակականԽոշոր վթար պարեկների մասնակցությամբ․ կան վիրավորներԱյսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49.5 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Թաթուլ Մամյանի վարած վրացական համարանիշներով Volkswagen Cadi և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Գրիգոր Ճաղարյանի վարած Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota Fortuner-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ Volkswagen-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին: Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Ռաֆայել Հակոբյանը, Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Խաչիկյանը և Երևանի բնակիչ 25-ամյա Ռուստամ Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Սարգիս Վերդոյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել դասակի հրամանատար Վահե Գիգոլյանը, ավագ պարեկ Գոռ Աբրահամյանն ու կրտսեր պարեկ Ալլա Պետոյանը, որպեսզի հետարքրքասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ, մարզի պատասխանատու Արթուր Ֆիշյանը: Վթարի մասին Ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փխանցել են Հայաստանի Քննչական կոմիետի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և օրվա պատասխանատու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Ավտոմեքենան հրշեջ-փրկարարները, պարեկներն ու ոստիկանները դարձի են բերել և քննիչի հանձնարարականով՝ 2 ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդերը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդ Թ. Մամյանը, ով աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակում, որպես պարեկ, կոչումով Ոստիկանության լեյտենանտ է, իսկ Toyota Fortuner-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում, նրա վարորդ Գ. Ճաղարյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում, որպես ավագ պարեկ, կոչումով Ոստիկանության կապիտան է: Վիրավորներից Ռ. Խալաթյանը, աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում, որպես կրտսեր պարեկ, կոչումով ոստիկանության սերժանտ է: Վիրավորներից Ա. Խաչիկյանը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում, որպես ապահովագրող:Ավելին14:1509.04.23 -
Գետափ գյուղի մոտ կամրջի երթևեկությունը ժամանակավորապես մասամբ միակողմանի էԱպրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Մ-10 միջպետական ավտոճանապարհի կմ 117+042 հատվածում (Գետափ գյուղի մոտ) Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել է հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։ Տեղում ուսումնասիրություն են կատարել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մասնագետը, ճանապարհը սպասարկող կազմակերպության՝ «ՌաֆԷլԳրիգ» ՓԲԸ-ի աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները։ Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից վթարավտանգ հատվածը առանձնացվել է բետոնե արգելապատնեշներով։ Երթևեկությունը մասամբ դարձվել է միակողմանի։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից եղեկացնում են, որ հայտարարվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ117+042-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 10-ն է։ Միջոցներ կձեռնարկվեն մինչև կամրջի հիմնանորոգումը տվյալ հատվածում երթևեկությունն անվտանգ կազմակերպելու ուղղությամբ։Ավելին14:0009.04.23 -
ՀայաստանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար։Ավելին13:4509.04.23 -
ԱշխարհԽոշոր հրդեհից հետո ծխի թունավոր ամպ է գոյացելԳերմանական Համբուրգում ծխի թունավոր ամպ է գոյացել Ռոտենբուրգսորտ թաղամասում բռնկված խոշոր հրդեհից հետո, հայտնում է Spiegel ամսագիրը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ այրվում է երկու պահեստ։ Նշված տարածքի բնակիչներին նախազգուշացվել է, որ նրանք կարող են վնասվել «օդում առկա ծխատար գազերից և քիմիական բաղադրիչներից»։ Բնակչությանը հորդորում են փակել պատուհաններն ու դռները, ինչպես նաև անջատել օդափոխությունն ու օդորակումը։ Հրապարակված պաշտոնական նախազգուշացման մեջ հրդեհն ու ծուխը որակվել են որպես «ծայրահեղ վտանգ»։ Տեղական NDR ռադիոկայանը հայտնում է, որ, ըստ նախնական տվյալների, խոսքը ջրածնի սուլֆիդի արտահոսքի մասին է։Ավելին13:3009.04.23 -
ՀասարակականԵրևանում և Լոռու մարզում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցի թիվ 1-ից մինչև 35 հասցեների առանձնատների, Մամիկոնյանց նրբանցքի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:Ավելին13:1509.04.23 -
ՍպորտԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել «Քոլամբուս Քրյու»-ի կազմումՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել ամերիկյան «Քոլամբուս Քրյու»-ի կազմում: MLS-ի կանոնավոր առաջնության 7-րդ տուրում «Քոլամբուս Քրյու»-ն ընդունել է «Դի Սի Յունայթեդ»-ին։ Հանդիպումն ավարտվել է «Քոլամբուս Քրյու»-ի հաղթանակով։ Սելարայանի թիմը երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։ Լուկաս Սելարայանը 39-րդ րոպեին դիպուկ է իրացրել մրցակցի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը: Սելարայանը փոխարինվել է հանդիպման 85-րդ րոպեին։Ավելին13:0009.04.23 -
ԱշխարհՉորսհարկանի շենքի փլուզման հետևանքով տուժել է 5 մարդԱռնվազն հինգ մարդ տուժել է Մարսելի կենտրոնում բնակելի շենքի փլուզման հետևանքով, BFM հեռուստաընկերությանը հայտնել է քաղաքապետ Բենուա Պայանը։ «Հինգ հոգի հոսպիտալացվել է հարաբերական անհետաձգելի վիճակում»,- ասել է նա։ Քաղաքապետը նշել է, որ շարունակվող հրդեհի պատճառով դեռևս չեն կարողանում սկսել որոնողափրկարարական աշխատանքները։ «Պետք է պատրաստվել նրան, որ զոհեր կլինեն»,- խոստովանել է նա։ BFMTV-ն հայտել է, որ փլուզված տան հարեւանությամբ գտնվող շենքը ևս մասնակի փլուզվել է։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 00։40-ին։ Ըստ նախնական վարկածի՝ պատճառը եղել է պայթյունը, որի հանգամանքները պարզված չեն։ Միաժամանակ, ըստ BFM-ի, ականատեսները հայտնում են դեպքի վայրում գազի ուժեղ հոտի մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարսելում կիրակի գիշերը չորսհարկանի շենք է փլուզվել ու հրդեհվել։ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանինը մտադիր է այցելել դեպքի վայր։Ավելին12:4509.04.23 -
ՍպորտՄեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդըԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին գերազանցեց 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի («Ալ Նասր») ռեկորդը եվրոպական ակումբային մակարդակում խփած գոլերի քանակով, հաղորդում է Opta-ն։ Մեսին 702-րդ գոլն է խփել՝ Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի խաղում (2:0) գրավելով «Նիցայի» դարպասը։ Ռոնալդուն Եվրոպայում ակումբային թիմերի կազմում խփել է 701 գոլ։ Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։Ավելին12:3009.04.23 -
Հրդեհ Այնթապ գյուղի տներից մեկումԱպրիլի 9-ին, ժամը 06։51-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:31-ին, մարվել՝ 07:45-ին: Այրվել են տան հյուրասենյակի կախովի առաստաղը՝ մոտ 10 քմ և կահույքը:Ավելին12:1509.04.23